СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչ կրթություն է անհրաժեշտ երեխաներին

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Ինչ կրթություն է անհրաժեշտ երեխաներին

 

Բարձրագույն կրթությունը բարեկեցիկ և երջանիկ կյանքի ճանապարհն էԵրեխաներին բարձագույն կրթություն ստանալու հնարավորություն տալովծնողները ոչ միայն լավ կարիերա են ապահովում նրանց համարայլ օգնում ենորհասարկությանն օգտակար անդամների թիվն ավելանաքանի որ բարձրագույնկրթությամբ մարդիկ ապագայում կկարողանան բարելավել առողջապահությունըարագացնել նորարական տեխնոլոգիաների

 ներդրումը և կլինեն բիզնեսի լավ կառավարիչներ:

«HSBC»-ն

 հրապարակել է «Կրթության արժեքը» շարքի իր երկրորդ հաշվետվությունը: Հաշվետվությունըուսումնասիրություն է՝ պարզելու, թե ինչպես կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներիննպատակներին հասնելու գործում և ինչ ակնկալիքներ և հույսեր ունեն իրենց երեխաներիկրթությունից: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծնողների մեծամասնությունը ձգտում էիր երխաներին հնարավորություն տալ կարիերա ստեղծել ինչպես ավանդական ոլորտներում, ինչպիսիք են` բժշկությունը, ինժեներական գործը, իրավաբանությունը, այնպես էլ ավելիժամանակակից` բիզնեսի կառավարում կամ նոր տեխնոլոգիաներ: Այնուհանդերձ, ծնողներիմեծամասնությունը համոզված է, որ կրթություն ստանալը հիմա ավելի դժվար է, քան իրենցժամանակ: Կրթության ոլորտում բարձր մրցակցության արդյունքում մասնագետներիցպահանջվում է կրթության ավելի բարձր մակարդակ, և երիտասարդները ստիպված են լինումավելի շատ աշխատել, քան ծնողներն իրենց ժամանակ:

Երիտասարդներն ավելի լավ կրթություն են ստանում, սակայն այն շատ թանկ է, այդպատճառով նրանք իրենց ծախսերը նախապես են պլանավորում: Բացի այդ, ծնողներըհասկանում են, որ ակադեմիական կրթությունը բավարար չէ, և աշխատանքային փորձըկօգնի ապագայում ավելի լավ թեկնածու դառնալ գործատուի համար:

Ծնողների 79%-ը կարծում է, որ երեխաներին անհրաժեշտ է ստանալ բակալավրի կամլիարժեք բարձրագույն կրթություն, որպեսզի նրանք հասնեն իրենց նպատակներին, իսկ50%-ը կարծում է, որ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ստանալմագիստրոսի կոչում: Ծնողների 64%-ը կարծում է, որ կյանքում երջանիկ լինելնամենակարևորն է, իսկ 30%-ը կարծում է, որ կյանքում ամենակարևորը լավ կարիերաանելն է:

Ծնողների 83%-ը երազում է կոնկրետ աշխատանքի մասին, 19%-ը՝ որ իրենց երեխաներըբժիշկ դառնան, 11%-ը՝ ինժեներ, 8%-ը՝ IT. այս մասնագիտություններնամենատարածվածներն են: Ծնողների 58%-ն ուզում է, որ իրենց երեխաները կրթություն ստանան հետևյալոլորտներում` բիզնեսի կառավարում, բժշկական կրթություն, կառավարում և ֆինանսներ, ինժեներական կրթություն, համակարգչային և իննովացիոն տեխնոլոգիաների ոլորտ, իրավագիտություն: Ծնողների 39%-ը վճարում է նախակրթական դպրոցներում սովորողերեխաների լրացուցիչ անհատական պարապմունքների համար, 44%-ը՝ դպրոցներումսովորող միջին տարիքի երեխաների կրթության համար և 23%-ը՝ համալսարաններումսովորող երեխաների համար:

Ծնողների 66%-ը ուզում է խորհուրդ ստանալ կրթության վերաբերյալ, և նրանցից 72%-ը՝նոր հնարավորությունների մասին ինֆորմացիա ստանալ: Ծնողները, որոնքպլանավորում են վարկ վերցնել իրենց երեխաների ուսման համար, իրենց վարկայինպարտավորությունները երեխաների ուսումից հետո միջինը մարում են ևս 6-7 տարի, նաև սպասում են, որ երեխաները ևս կմարեն ուսման համար վերցրած գումարը:

Ծնողների 77%-ը քննարկում է երեխաների ուսումը արտասահմանում իրականացնելուգաղափարը, նրանցից 24%-ը պատրաստ է երկու անգամ ավելի շատ վճարել ուսմանհամար, քան կպահանջվի իրենց երկրում:

Կարևորը երջանիկ լինելն է

Զարգացած երկրների ծնողների համար ամենակարևոր նպատակը իրենց երեխաներիերջանկությունն է:

Ֆրանսիայում 10 ծնողից 9-ը (86%) կարծում է, որ երջանկությունը ամենակարևորն էերեխաների կյանքում: Այս կարծիքին է Կանադայի ծնողների 78%-ը, Մեծ Բրիտանիայի` 77%-ը, Ավստրալիայի՝ 77%-ը, ԱՄՆ-ի՝ 72%-ը:

Ֆինանսական բարեկեցությունը և ֆինանսական անվտանգությունը նույնպես կարևորեն երեխաների կյանքում: Ամբողջ աշխարհի ծնողների մեկ երրորդից ավելին ուզում է, որիրենց երեխաները վարեն առողջ ապրելակերպ, մոտավորապես նույնքան ծնողներ(34%) ցանկանում են, որ իրենց երեխաները վաստակեն բավարար գումարհարմարավետ եւ բարեկեցիկ կյանք ապրելու համար: Որոշ երկրներում առողջությունըավելի կարևոր է, քան երջանկությունը: Թուրքիայի ծնողների 55%-ը կարծում է, որ առողջապրելակերպն իրենց երեխաների հիմնական խնդիրն է: Համեմատության համարԻնդոնեզիայում ծնողների 13%-ի, Ֆրանսիայում և Մեքսիկայում` 21%- ի համար առողջապրելակերպը շատ կարևոր խնդիր է: Ֆինանսական անվտանգությունը նույնպես շատկարևոր է ծնողների համար: Ֆրանսիայում ծնողների 60%-ը կարծում է, որ բարեկեցիկկյանքի համար անհրաժեշտ գումար վաստակելը շատ կարևոր է, նրանց հետ համաձայնեն Հոնկոնգի, Ավստրալիայի, Կանադայի և Թայվանի ծնողների 43%-ը: Համեմատությանհամար Չինաստանում (16%), Մեքսիկայում (20%), Արաբական Էմիրություններում (20%), Հնդկաստանում (22%)-ը կարծում են, որ բարձր աշխատավարձը բարեկեցիկ կյանքիհամար ցանկությունների եռյակում է:

Մասնագիտության ընտրություն

Երբ խոսքը մասնագիտության մասին է, ծնողների մեծամասնությունը (83%) խոսում էկոնկրետ մասնագիտության մասին: Այսպես՝ 10 ծնողից 9-ը Ինդոնեզիայում (97%), Մեքսիկայում (95%), Չինաստանում (94%), Մալազիայում (92%) խոսում է կոնկրետմասնագիտության մասին: Զարգացած երկրներում ապրող ծնողները մի քիչ ավելի քիչեն կենտրոնացած այս խնդրի վրա, Ավստրալիայում ( 62%), Մեծ Բրիտանիայում ևԿանադայում (72%) են մտածում կոնկրետ մասնագիտության վերաբերյալ: Նույնպատկերն է նաև Թայվանում (72%): Մասնագիտության ընտրությունը հիմնված է միքանի դրույթների վրա: Ծնողների 35%-ից ավելին նշում է, որ բարձր աշխատավարձիհեռանկարը հիմնական գործոնն է: Մոտավորապես նույնքան ծնողներ կարևորում ենմասնագիտության օգտակարությունը հասարակության համար (35%) և թե ինչքանով էմասնագիտությունը համապատասխանում երեխայի հնարավորություններին (34%) :

Լրացուցիչ պարապմունքներ

Ոչ բոլոր ծնողներն են կարծում, որ լրացուցիչ պարապմունքներն անհրաժեշտություն են: Ծնողների (40%)-ը կարծում է, որ իրենց երեխաները բավարար գիտելիքներ են ստանումդպրոցում, 33%-ը ուղղակի չի ուզում հավելյալ լարվածություն ստեղծել երեխաներիհամար: Ծնողները, որոնք չեն ուզում հավելյալ լարվածություն ստեղծել, առավել մեծ թիվեն կազմում Մեծ  Բրիտանիայում (36%), Թուրքիայում (32%), Ֆրանսիայում (31%) ևԱվստրալիայում (30%): Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհի ծնողներիմոտավորապես կեսը (46%) պատրաստ է վճարել երեխաների հավելյալպարապմունքների համար: Այս ցուցանիշը հատկապես մեծ է Չինաստանում (74%), Հնդկաստանում (71%) և Ինդոնեզիայում (71%):

Բարեկեցիկ կյանքի ցուցիչները

Ոչ ակադեմիական գիտելիքները, ինչպիսիք են`ինքնուրույն ապրելը, վաստակածգումարի ճիշտ բաշխումը, հասարակության մեջ ինտեգրվելը ծնողների համար ևս շատկարևոր նպատակներ են, նույնիսկ ավելի կարևոր, քան ավանդական ակադեմիականգիտելիքները: Ծնողների մեծամասնության համար ամենակարևորը, որը երեխաներըկարող են սովորել համալսարաններից, ինքնուրույնությունն է (86%), ֆինանսապեսպատասխանատու մարդ լինելը (84%) և սոցիալական վստահությունը (83%): Միևնույնժամանակ, ինքնուրույնությունը գնահատվում է ամբողջ աշխարհում, բայցՉինաստանում (93%), Թայվանում և Մեքսիկայում (91%) այս ցուցանիշն առավել բարձր է:

 

 

Просмотр содержимого документа
«Ինչ կրթություն է անհրաժեշտ երեխաներին»

Ինչ կրթություն է անհրաժեշտ երեխաներին


Բարձրագույն կրթությունը բարեկեցիկ և երջանիկ կյանքի ճանապարհն է: Երեխաներին բարձագույն կրթություն ստանալու հնարավորություն տալով` ծնողները ոչ միայն լավ կարիերա են ապահովում նրանց համար, այլ օգնում են, որ հասարկությանն օգտակար անդամների թիվն ավելանա, քանի որ բարձրագույն կրթությամբ մարդիկ ապագայում կկարողանան բարելավել առողջապահությունը, արագացնել նորարական տեխնոլոգիաների

 ներդրումը և կլինեն բիզնեսի լավ կառավարիչներ:

«HSBC»-ն

 հրապարակել է «Կրթության արժեքը» շարքի իր երկրորդ հաշվետվությունը: Հաշվետվությունը ուսումնասիրություն է՝ պարզելու, թե ինչպես կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին նպատակներին հասնելու գործում և ինչ ակնկալիքներ և հույսեր ունեն իրենց երեխաների կրթությունից: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծնողների մեծամասնությունը ձգտում է իր երխաներին հնարավորություն տալ կարիերա ստեղծել ինչպես ավանդական ոլորտներում, ինչպիսիք են` բժշկությունը, ինժեներական գործը, իրավաբանությունը, այնպես էլ ավելի ժամանակակից` բիզնեսի կառավարում կամ նոր տեխնոլոգիաներ: Այնուհանդերձ, ծնողների մեծամասնությունը համոզված է, որ կրթություն ստանալը հիմա ավելի դժվար է, քան իրենց ժամանակ: Կրթության ոլորտում բարձր մրցակցության արդյունքում մասնագետներից պահանջվում է կրթության ավելի բարձր մակարդակ, և երիտասարդները ստիպված են լինում ավելի շատ աշխատել, քան ծնողներն իրենց ժամանակ:

Երիտասարդներն ավելի լավ կրթություն են ստանում, սակայն այն շատ թանկ է, այդ պատճառով նրանք իրենց ծախսերը նախապես են պլանավորում: Բացի այդ, ծնողները հասկանում են, որ ակադեմիական կրթությունը բավարար չէ, և աշխատանքային փորձը կօգնի ապագայում ավելի լավ թեկնածու դառնալ գործատուի համար:

Ծնողների 79%-ը կարծում է, որ երեխաներին անհրաժեշտ է ստանալ բակալավրի կամ լիարժեք բարձրագույն կրթություն, որպեսզի նրանք հասնեն իրենց նպատակներին, իսկ 50%-ը կարծում է, որ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ստանալ մագիստրոսի կոչում: Ծնողների 64%-ը կարծում է, որ կյանքում երջանիկ լինելն ամենակարևորն է, իսկ 30%-ը կարծում է, որ կյանքում ամենակարևորը լավ կարիերա անելն է:

Ծնողների 83%-ը երազում է կոնկրետ աշխատանքի մասին, 19%-ը՝ որ իրենց երեխաները բժիշկ դառնան, 11%-ը՝ ինժեներ, 8%-ը՝ IT. այս մասնագիտություններն ամենատարածվածներն են:
Ծնողների 58%-ն ուզում է, որ իրենց երեխաները կրթություն ստանան հետևյալ ոլորտներում` բիզնեսի կառավարում, բժշկական կրթություն, կառավարում և ֆինանսներ, ինժեներական կրթություն, համակարգչային և իննովացիոն տեխնոլոգիաների ոլորտ, իրավագիտություն: Ծնողների 39%-ը վճարում է նախակրթական դպրոցներում սովորող երեխաների լրացուցիչ անհատական պարապմունքների համար, 44%-ը՝ դպրոցներում սովորող միջին տարիքի երեխաների կրթության համար և 23%-ը՝ համալսարաններում սովորող երեխաների համար:

Ծնողների 66%-ը ուզում է խորհուրդ ստանալ կրթության վերաբերյալ, և նրանցից 72%-ը՝ նոր հնարավորությունների մասին ինֆորմացիա ստանալ: Ծնողները, որոնք պլանավորում են վարկ վերցնել իրենց երեխաների ուսման համար, իրենց վարկային պարտավորությունները երեխաների ուսումից հետո միջինը մարում են ևս 6-7 տարի, նաև սպասում են, որ երեխաները ևս կմարեն ուսման համար վերցրած գումարը:

Ծնողների 77%-ը քննարկում է երեխաների ուսումը արտասահմանում իրականացնելու գաղափարը, նրանցից 24%-ը պատրաստ է երկու անգամ ավելի շատ վճարել ուսման համար, քան կպահանջվի իրենց երկրում:

Կարևորը երջանիկ լինելն է

Զարգացած երկրների ծնողների համար ամենակարևոր նպատակը իրենց երեխաների երջանկությունն է:

Ֆրանսիայում 10 ծնողից 9-ը (86%) կարծում է, որ երջանկությունը ամենակարևորն է երեխաների կյանքում: Այս կարծիքին է Կանադայի ծնողների 78%-ը, Մեծ Բրիտանիայի` 77%-ը, Ավստրալիայի՝ 77%-ը, ԱՄՆ-ի՝ 72%-ը:

Ֆինանսական բարեկեցությունը և ֆինանսական անվտանգությունը նույնպես կարևոր են երեխաների կյանքում: Ամբողջ աշխարհի ծնողների մեկ երրորդից ավելին ուզում է, որ իրենց երեխաները վարեն առողջ ապրելակերպ, մոտավորապես նույնքան ծնողներ (34%) ցանկանում են, որ իրենց երեխաները վաստակեն բավարար գումար հարմարավետ եւ բարեկեցիկ կյանք ապրելու համար: Որոշ երկրներում առողջությունը ավելի կարևոր է, քան երջանկությունը: Թուրքիայի ծնողների 55%-ը կարծում է, որ առողջ ապրելակերպն իրենց երեխաների հիմնական խնդիրն է: Համեմատության համար Ինդոնեզիայում ծնողների 13%-ի, Ֆրանսիայում և Մեքսիկայում` 21%- ի համար առողջ ապրելակերպը շատ կարևոր խնդիր է: Ֆինանսական անվտանգությունը նույնպես շատ կարևոր է ծնողների համար: Ֆրանսիայում ծնողների 60%-ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ գումար վաստակելը շատ կարևոր է, նրանց հետ համաձայն են Հոնկոնգի, Ավստրալիայի, Կանադայի և Թայվանի ծնողների 43%-ը: Համեմատության համար Չինաստանում (16%), Մեքսիկայում (20%), Արաբական Էմիրություններում (20%), Հնդկաստանում (22%)-ը կարծում են, որ բարձր աշխատավարձը բարեկեցիկ կյանքի համար ցանկությունների եռյակում է:

Մասնագիտության ընտրություն

Երբ խոսքը մասնագիտության մասին է, ծնողների մեծամասնությունը (83%) խոսում է կոնկրետ մասնագիտության մասին: Այսպես՝ 10 ծնողից 9-ը Ինդոնեզիայում (97%), Մեքսիկայում (95%), Չինաստանում (94%), Մալազիայում (92%) խոսում է կոնկրետ մասնագիտության մասին: Զարգացած երկրներում ապրող ծնողները մի քիչ ավելի քիչ են կենտրոնացած այս խնդրի վրա, Ավստրալիայում ( 62%), Մեծ Բրիտանիայում և Կանադայում (72%) են մտածում կոնկրետ մասնագիտության վերաբերյալ: Նույն պատկերն է նաև Թայվանում (72%): Մասնագիտության ընտրությունը հիմնված է մի քանի դրույթների վրա: Ծնողների 35%-ից ավելին նշում է, որ բարձր աշխատավարձի հեռանկարը հիմնական գործոնն է: Մոտավորապես նույնքան ծնողներ կարևորում են մասնագիտության օգտակարությունը հասարակության համար (35%) և թե ինչքանով է մասնագիտությունը համապատասխանում երեխայի հնարավորություններին (34%) :

Լրացուցիչ պարապմունքներ

Ոչ բոլոր ծնողներն են կարծում, որ լրացուցիչ պարապմունքներն անհրաժեշտություն են: Ծնողների (40%)-ը կարծում է, որ իրենց երեխաները բավարար գիտելիքներ են ստանում դպրոցում, 33%-ը ուղղակի չի ուզում հավելյալ լարվածություն ստեղծել երեխաների համար: Ծնողները, որոնք չեն ուզում հավելյալ լարվածություն ստեղծել, առավել մեծ թիվ են կազմում Մեծ  Բրիտանիայում (36%), Թուրքիայում (32%), Ֆրանսիայում (31%) և Ավստրալիայում (30%): Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհի ծնողների մոտավորապես կեսը (46%) պատրաստ է վճարել երեխաների հավելյալ պարապմունքների համար: Այս ցուցանիշը հատկապես մեծ է Չինաստանում (74%), Հնդկաստանում (71%) և Ինդոնեզիայում (71%):

Բարեկեցիկ կյանքի ցուցիչները

Ոչ ակադեմիական գիտելիքները, ինչպիսիք են`ինքնուրույն ապրելը, վաստակած գումարի ճիշտ բաշխումը, հասարակության մեջ ինտեգրվելը ծնողների համար ևս շատ կարևոր նպատակներ են, նույնիսկ ավելի կարևոր, քան ավանդական ակադեմիական գիտելիքները: Ծնողների մեծամասնության համար ամենակարևորը, որը երեխաները կարող են սովորել համալսարաններից, ինքնուրույնությունն է (86%), ֆինանսապես պատասխանատու մարդ լինելը (84%) և սոցիալական վստահությունը (83%): Միևնույն ժամանակ, ինքնուրույնությունը գնահատվում է ամբողջ աշխարհում, բայց Չինաստանում (93%), Թայվանում և Մեքսիկայում (91%) այս ցուցանիշն առավել բարձր է: