Просмотр содержимого документа
«Ինտեգրված բաց դաս»
Դասի պլան
Դասարանը - 101/2
Առարկա - քիմիա-աշխարհագրություն
Դասի թեման - Ջուրը ` գունավոր լճերում և ծովերում
Դասի տիպը - ինտեգրված / քիմիա, աշխարհագրություն /
Դասի նպատակը .աշակերտը - ա/ կ իմանա ջրի կառուցվածքը , ֆիզիկական հատկությունները ,
կդիտարկի ջուրը` որպես համընդհանուր լուծիչ , կկարևորի լուծույթների դերը բնության մեջ և մարդու կյանքում , պատկերացում կ ունենա խմելու ջրի հիմնախնդրի մասին, կիմանա աշխարհում գտնվող գունավոր լճերը և ծովերը , կներկայացնի դրանց աշխարհագրական դիրքը
բ/ կկարողանա բացատրել ջրի ֆիզիկական հատկությունները` ելնելով ջրի մոլեկուլի կառուցվածքից , կկարողանա ստանալ թորած ջուր ` աղազրկման ճանապարհով, կնկարագրի լճերի և ծովերի բաղադրությունը ելնելով իրենց գտնվելու վայրից
գ/ կկատարի ոչ բարդ հաշվարկներ
արժեհամակարգի ձևավորում- կգիտակցի ջրի դերը կյանքում
անհրաժեշտ պարագաներ - համակարգիչ, պրոյեկտոր
ցուցադրական նյութեր - աղ , ջուր, ամրակալ, սպիրտայրոց, թասիկ
Դասի ընթացքը.
Խթանում - խմբերը ներկայացնում են ասույթներ ջրի մասին:
Իմաստավորում - Խմբերը ներկայացնում են թիմային հետազոտական աշխատանքը` սահիկահանդեսի ձևով: Խմբերը զեկուցում են ջրի քիմիական կառուցվածքի , ֆիզիկական հատկությունների ,գունավոր լճերի և ծովերի աշխարհագրական դիրքի և քիմիական կազմի վերաբերյալ: Կատարվում է փորձ` ջրի աղազրկում շոգեացման եղանակով:
Կշռադատում - գիտելիքները ամրապնդել «պրիզմայի » միջոցով` վերցնելով « ջուր » մեկնաբառը:
Գնահատում - կատարել գնահատում ` պատասխանելով հարցաշարին :
Անդրադարձ - ո°ր կարևոր հեղուկ նյութի մասին խոսոցինք և ի°նչ մակերևութային ջրային տարածքներ ներկայացրեցիք: Ի°նչ կուզեիք իմանալ ջրի մասին :
Հարցաշար
1/ Ինչպե°ս են անվանել մարդիկ նախկինում լճերը:
1/ Հնարավո°ր է արդյոք խմելու նպատակով օգտագործել թորած ջուր:
2/ Քանի° տեսակի են լինում լճերը ըստ ծագման: Ի°նչ ծագում ունեն ՀՀ-ի տարածքի լճերը: Թվարկել դրանք :
2/ Ի°նչ համակարգ կստացվի , եթե կերակրի աղի և կավճի խառնուրդին ջուր ավելացնենք և թափահարենք: Ստացված համակարգից ինչպե°ս կարելի է մաքուր ջուր ստանալ:
3/ Ինչո°վ է պայմանավորված լճերի ջրերի բաղադրության բազմազանությունը: Լճերի դերն ու նշանակությունը բնության և տնտեսության մեջ:
3/ Հայտնի է ,որ 1գ ածխածնի օքսիդացման համար պահանջվում է 2,67 գ թթվածին, այսինքն` 300 լ ջրում լուծված ամբողջ թթվածինը: Որքա°ն թթվածին կծախսվի 15 գ ածխածնի օքսիդացման համար: