СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քիմիայի օրենքները

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

դասի պլանավորում

Просмотр содержимого документа
«Քիմիայի օրենքները»

Դասի պլան

Պարբերականությունը անցյալ է , ներկա և ապագա

Դ. Ի. Մենդելեև

Դասարանը՝ 10-րդ

Դասի տեսակը՝ ամփոփման

Դասի թեման ՝ « Քիմիայի հիմնական օրենքները »

Դասի նպատակները.

ա¤ ակադեմիական

  • Կրկնել և խորացնել գիտելիքները քիմիայիում հայտնի այնպիսի օրենքների վերաբերյալ , ինչպիսին են Ավոգադրոյի , զանգվածի պահպանման , բաղադրության հաստատունության և պարբերականության օրենքները

  • Ձեռք բերել նոր գիտելիքներ օրենքների գիտական, գործնական և պատմական նշանակության վերաբերյալ

բ¤ զարգացնող

  • Զարգացնել աշակերտների ստեղծագործական հմտությունները

  • Ապահովել աշակերտների ակտիվ մասնակցությունը առաջադրանքի կատարմանը

գ¤ դաստիրակչական

  • Ձևավորել հմտություն ՝ հասկանալու քիմիայի դերը կյանքում

  • Ծանոթանալ քիմիայի հիմնական օրենքների հայտնաբերման պատմությանը

  • Իմանալ, որ բնության ճանաչման գործընթացը տեղի կունենա այնքան ժամանակ , քանի դեռ գոյություն ունի մարդը, և դեռևս նրա բանականությունը փնտրում է իր տեղն աշխարհում



Անհրաժեշտ պարագաներ և սարքեր

Համակարգիչ, պրոյեկտոր , պարբերական համակարգ ,կպչուն թղթեր

Կիրառվող մեթոդներ

Պրիզմա, թիմային հետազոտություն , կմախք

Դասի ընթացքը.

Խթանում

Աշակերտները ասում են ասույթներ գիտության մասին:

Քիմիա մեկնաբառով կազմում են « պրիզմա » և կապ հաստատում մեկնապառի և վերջնաբառի միջև:

Իմաստի ընկալում

Աշակերտները, ովքեր նստած են չորս խմբերով, համապատասխան օրենքների վերաբերյալ կատարել են հետազոտական աշխատանք՝ Ավոգադրոյի , զանգվածի պահպանման , բաղադրության հաստատունության և պարբերականության : Օգտվելով սահիկաշարից խմբերը ներկայացնում են հետազոտական աշխատանքը ՝ մեկնաբանելով օրենքների գործնական , գիտական և պատմական նշանակությունը: Հանձնարարվում է առաջադրանք՝ որոնք գրված են կպչուն թղթերի վրա : Յուրաքանչյուր խմբից մեկը ընտրում է 4 առաջադրանքներից մեկը և աշխատում խմբի հետ՝ 3-5 րոպե : Աշակերտները առաջադրանքը ներկայացնում են գրատախտակին և անում վերլուծություն:

Կշռադատում

Կազմել « կմախքի» մեթոդով ամփոփ:

Գնահատում ՝ խմբային ռուբրիկի միջոցով:

Անդրադարձ