СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սովորողի, սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Категория: Право

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սովորողի, սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները»

  1. ՀՀ սահմանադրությունը, պետական չափորոշիչը



Կրթությունը անձի , հասարակության, պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու համար: Կրթության իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներից է: Ես տեղյակ եմ, որ կրթության իրավունքի մասին հիմնարար դրույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածում.,,Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ նախատեսված դեպքերի:Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է…'':

Կրթության իրավունքն ամրագրված է նաև միջազգային իրավական փաստաթղթերում, որոնք վերաբերում են ինչպես մարդու հիմնական իրավունքներին, այնպես էլ բացառապես կրթության ոլորտին:

  • յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում , պետք է լինի անվճար:Տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր:Տեխնիկական ու մասնագիտական կրթությունը լինելու է ընդհանուրի համար մատչելի, իսկ բարձրագույն կրթությունը` բոլորի համար հավասարապես մատչելի, հիմնված ընդունակությունների վրա:

  • կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը:

  • ծնողներն ունեն իրենց երեխաներին տրվող կրթության տեսակի ընտրության իրավունք

ՀՀ կրթության ոլորտը կարգավորվում է մի շարք օրենքներով և նորմատիվ փաստաթղթերով`դրանք են ,,Կրթության մասին'', ,,Հանրակրթության մասին'', ,,ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին'', ,,Նախնական մասնագիտական կրթության մասին'', ,,Միջին մասնագիտական կրթության մասին'', ,,Բարձրագույն և հետբուհական կրթության մասին'' և այլն:

,,ՀՀ կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է'':

Հանրակրթության պետական կրթական չափորոշիչը նորմատիվ փաստաթուղթ է, որը սահմանում է

  • հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը

  • կրթական ծրագրերի առավելագույն ծավալը

  • ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները

  • սովորողների գնահատման համակարգը

Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

  • ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները

  • շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների

  • հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները

  • սովորողների գնաատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Առարկայական չափորոշիչը ներառում է`

  • առարկայի հայեցակարգը

  • առարկայի ուսումնական նպատակները

  • առարկայի բովանդակային պարտադիր միջուկը

  • ոսումնական գործունեության տեսակները

  • սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի բացատրությունները

  • ուսուցման արդյունքերի ստուգման և գնահատման կարգը, որում հստակեցվում են գնահատման միավորային սանդղակը, սովորողների գրավոր աշխատանքները և բանավոր հարցումները ստուգելու, ընթացիկ և կիսամյակային գնահատումներ կատարելու սկզբունքները

  • գրականության ցանկը:

Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների` հետևյալ ուսումնական բնագավառներով`

  • հայոց լեզու, գրականություն

  • օտար լեզուներ

  • մաթեմատիկա

  • ՏՀՏ

  • բնական գիտություններ

  • հասարակական գիտություններ

  • արվեստ

  • տեխնոլոգիա

  • ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:





  1. Սովորողի, սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Ես տեղյակ եմ որ ՀՀ օրենքի 5-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներին, նրանց իրավունքների ու պարտականությունների սահմանմանը: Օրենքի համաձայն ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`սովորողը, սովորողի ծնողը, ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ, վարչական աշխատողները:

Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն սովորողն իրավունք ունի`

  • ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն

  • ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ

  • անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից

  • մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների

  • պաշտպանված լինելու ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից

  • ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը

  • ազատորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն

  • ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները

  • օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից

Սովորողը պարտավոր է`

  • կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները

  • ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները

  • հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին

  • կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ

Օրենքով ուսումնական գործընթացի մասնակիցներ են նաև սովորողների ծնողները: 28-րդ հոդվածի համաձայն սովորողի ծնողն իրավունք ունի`

  • երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը

  • համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով

  • պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը

  • մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը

  • մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով

Սովորողի ծնողը պարտավոր է

  • երեխայի համար ընտնիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար

  • մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար

  • հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների նկատմամբ

  • դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ

  • դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ

  • հատուցել իր, նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը

  • սովորողին զերծ պահել ծխախոտ,ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր , պայթուցիկ և այլ արգելված նյութեր օգտագործելուց

























  1. Ուսուցչի որակավորման տարակարգերը, դրանց բնութագրիչները և ընտրման չափանիշները, որակավորման տարակարգի համապատասխան հավելավճարները

Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:

Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ`

  • 2-րդ աստիճանի որակավորման տարակարգը ստանալու համար` 1-ին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն 2 տարի հետո

  • 3-րդ աստիճանի որակավորման տարակարգը ստանալու համար` 2-րդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն 3 տարի հետո

  • 4-րդ աստիճանի որակավորման տարակարգը ստանալու համար` 3-րդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն 4 տարի հետո:

Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կողմից, որի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Որակավորման տարակարգի բնութագրիչներն են`

  • ուսուցչի վարպետության մակարդակը

  • դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկվածությունը

  • ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորված կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարումը

  • վերջին երկու տարվա ընթացքում հայկական կրթական միջավայր կրթական պորտալում առնվազն մեկ մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարումը

  • վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ աշխատակազմիբարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգային ճանաչված ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական կամ մանկավարժական հոդված

  • ԿԳՆ կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ կամ համահեղինակ

  • վերջին երեք տարվա ընթացքում նախարարության կրթության պետական տեսչության տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունեցող

  • ՀՀ պետական պարգևների մասին ՀՀ օրենքով սահմանված ՀՀ բարձրագույն կոչում, ՀՀ շքանշաններ և մեդալներ ստացած կամ

  • ՀՀ Պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքով սահմանված վաստակավոր մանկավարժի, նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ պատվավոր կոչումներ ունեցող կամ

  • Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի կողմից պատվոգրերով կամ շնորհակալագրերով պարգևատրված

  • ՀՀ ԿԳՆ կողմից իրականացված հանրապետական մրցույթներում, առարկայական հանրապետական մրցույթներում /ԿԳՆ-Մայր-Աթոռ/ մրցանակային տեղեր զբաղեցրած:

Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճար տալու կարգը`

  • 4-րդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 50 տոկոսի չափով

  • 3-րդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով

  • 2-րդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով

  • 1-ին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով:

































  1. Ուսուցչի թափուր տեղի մրցույթի օրինակելի կարգ

Իմ մանկավարժական գործունեության ընթացքում տեղեկացել եմ, որ թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված`ուսուցչի չզբաղեցրած պաշտոնը:

  • Թափուր տեղը համալրելու համար հայտարարվում է մրցույթ, որի անցկացման մասին հայտարարությունը Հաստատության տնօրենը հրապարակում է Կրթություն շաբաթաթերթում:

Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերը ընդունվում են Կրթություն շաբաթաթերթում հրապարակման օրվանից`20 աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացում և ընդունում.

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում

1.դիմում

2.դիպլոմ

3.անձնագիր

4.աշխատանքային գրքույկ

5.ինքնակենսագրություն

6.մեկ լուսանկար /3*4 չափի/

7.այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ

8.զինվորական գրքույկ/արական սեռ/

9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ/առկայության դեպքում/

10.որակավորման տարակարգ

  • Ձևավորվում է մրցութային հանձնաժողով/ մրցույթի անցկացման օրվանից 3 օր առաջ/, որի անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը`այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովը կազմված է 5 անդամից`տնօրեն, տնօրենի ուսումնական գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի նախագահ, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից:Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է/ տնօրենի պաշտոնակատարը/:



  • Մրցույթն անցկացվում է 2 փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար Նախարարության կողմից մշակվում է հարցաշար`կազմված 100 հարցիցև դրանց ճիշտ պատասխաններից:Հարցաշարերը հաստատվում են ՀՀ ԿԳ նախարարի հրամանով և հրապարակվում edu.am պաշտոնական կայքէջում և Կրթություն շաբաթաթերթում:Գրավոր փուլը հաղթահարած մասնակիցը մասնակցում է բանավոր փուլին:

  • Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:

  • Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը տնօրենին 3 աշխատանքայն օրվա ընթացքում ներկայացնում է դիմում` աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

  • Եթե մրցույթում հաղթող է ճանաչվել մեկից ավելի մասնակից և ներկայացված դիմումների քանակը ավելին է քան թափուր տեղը, ընտրությունը կատարում է տնօրենը:

  • Մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակցի հետ տնօրենը, դիմումը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:


























































  1. ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



Ծանոթ եմ ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածին, որտեղ արձանագրված է, որ : Ըստ 29-րդ հոդվածի` :

Ըստ հոդված 30-ի : Հոդված 30-ով ամրագրվում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, ապա հնարավորությունների հավասարության անհրաժեշտությունը ի հայտ է գալիս 86-րդ հոդվածով, երբ պետության քաղաքականության որպես հիմնական նպատակ է հայտարարվում :

Սահմանադրական փոփոխությունների հիմքում ընկած է ոչ միայն կանանց և տղամարդկանց իրավահավասարության ամրագրման, այլև հավասար իրավունքների իրականացման մեխանիզմների ստեղծման գաղափարը:

Սահմանադրության 86-րդ հոդվածի 4-րդ մասում խոսվում է պետության պարտավորության մասին և նշվում է, որ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի կանանց և տղամարդկանց իավունքների փաստացի խթանումը: