Զվարճանք և ներբեռնում
Առցանցայն խաղերը տարբերվում են ավելի հին՝ թվային խաղերից, որովհետև պահանջում են համացանցային կապ: Երեխաները կարող են խաղերը բացել CD/DVD սկավառակների, համացանցի համապատասխան կայք-էջերի, խաղային կոնսոլների կամ բջջային հեռախոսների վրա:
Առցանցային խաղերը լինում են պարզ՝ Pacman-ի կամ Tetris–ի տիպի և բարդ՝ վիրտուալ իրականության խաղեր, որտեղ մի քանի խաղացողներ միասին ստեղծում են նոր բովանդակություն և պատմություններ:
Այդպիսի բազմաթիվ մասնակիցներով խաղերը աջակցում են խաղացողների վիրտուալ համայնքների ձևավորմանը: Դա կարող է ռիսկային իրավիճակներ ստեղծել երեխաների արտացանցային կյանքում անծանոթ մարդկանց հետ հանդիպելու պատճառով:
Խաղերը մեծ դեր ունեն երեխաների զարգացման մեջ, քանի որ սոցիալական հմտություններ և ռազմավարական մտածողություն են զարգացնում: Շատ թվային խաղեր գրավիչ են ու ինտերակտիվ և օգտագործում են կրթական նպատակներով: Այնուամենայնիվ, ոչ բոլոր խաղերն են լավ որակի: Յուրաքանչյու աշակերտ համացանցային խաղերի ժամանակ պետք է իմանա զվարճանքի ոսկե կանոնները:
Զվարճանքի ոսկե կանոններ
- Հիշե՛ք, որ համացանցից երաժշտություն և ֆիլմեր ներբեռնելը անօրինական է, եթե չեք օգտագործում օրինական կայք:
- Մի վստահեք Չափից լավ հնչող բառերին:
- Պաշտպանե՛ք Ձեր համակարգիչը: Արտոնագրված ֆայլեր ներբեռնելիս օգտագործե՛ք նորացված հակավիրուսային ծրագրեր:
- Ներբեռնելիս՝ ֆայլը պահպանելուց և զննելուց հետո միայն բացեք:
- Անծանոթ կայքերից խաղեր մի ներբեռնեք: Զննե՛ք հակավիրուսային ծրագրով:
- Անձնական էջ ստեղծելու, զրուցելու և խաղալու ժամանակ միշտ պահպանե՛ք ձեր մասնավորությունը:
- Անձնական տվյալները լրացրեք միայն լիովին վստահելի առցանց ձևաթղթերում:
- Եթե բաժանորդագրվել եք կասկածելի ծառայությանը, դիմեք Ձեր ծնողներին. Բոլորն էլ կարող են սխալվել:
- Փակե՛ք դուրս լողացող պատուհանները՝ սեղմելով աջ անկյունի կարմիր նիշը: Երբեք մի սեղմեք պատուհանի ներսում:
Просмотр содержимого документа
«Զվարճանք և ներբեռնում, Զվարճանքի ոսկե կանոններ»