Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՌԵՖԵՐԱՏ
Ֆակուլտետ – Սկզբնական կրթության
Բաժին –
Կուրս –
Թեմա –
Ուսանող –
Դասախոս-
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Լրացուցիչ կրթության կազմակերպում
Եզրակացություն
Գրականության ցանկ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Կրթության իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներից է: Կրթության իրավունքի մասին հիմնարար դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածում: Կրթվելն անհատի զարգացման գործընթացն է` ուղղված գիտելիքների, հմտությունների, ստեղծագործության տիրապետմանը, աշխարհի նկատմամբ արժեքային վերաբերմունքի ձևավորմանը: Կրթության հիմնական ուղիներն են ուսուցումը և ինքնակրթությունը:
Կրթությունն ուսուցման միջոցով մի գործընթաց է, որով հասարակությունը գիտակցված կերպով իր կողմից կուտակված գիտելիքները, նվաճումները, հմտությունները և արժեքները մի սերնդից մյուսին փոխանցում է կրթական հաստատությունների միջոցով: Կրթությունը երկրի առաջադիմության, մշակույթի պահպանման, զարգացման անհրաժեշտ պայմանն է: Կրթության նպատակն է անձի և քաղաքացու մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացումը: Կրթական մակարդակը կարևոր է նաև ամեն մի մարդու կյանքում, նրա հասարակական դիրքի և նվաճումների համար: Ելնելով այդ կարևորությունից` Սահմանադրությունն ամրագրել է` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում կրթության կարիք է զգում, զարգանալու և առաջ գնալու, քանի որ, ինչքան մարդ իր առջև նոր պատուհաններ է բացում, նոր գիտելիքներ բացահայտում, այնքան ավելի շատ է լինում ցանկություն լրացուցիչ գիտելիքներ ստանալու, նա գիտակցում է, որ շատ քիչ գիտի և անընդհատ զարգանալու տեղ ունի:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Լրացուցիչ կրթությունը կրթության մի տարատեսակ է, որն ուղղված է մարդու կրթական պահանջմունքի համակողմանի ապահովմանը ինտելեկտուալ, հոգևոր-բարոյական, ֆիզիկական և մասնագիտական կատարելագործման այլ ոլորտներում և այն չի ուղեկցվում կրթական աստիճանի բարձրացման հետ:
Լրացուցիչ կրթական ծրագրերը և լրացուցիչ կրթական ծառայությունները իրականանում են քաղաքացիների, հասարակության և պետության կրթական պահանջմունքների բազմակողմանի բավարարման նպատակով:
Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հաստատություններում վճարովի և լրացուցիչ մասնագիտական կրթություն կազմակերպելու կարգը հետևյալն է. ընդհանուր դրույթներ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգը (այսուհետ` կարգ) սահմանում է լրացուցիչ կրթության կազմակերպական հիմքը, կարգավորում է լրացուցիչ կրթության, ինչպես նաև այլ ծառայությունների մասնակից կողմերի ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները:
2. Վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթությունը նպատակաուղղված է հանրակրթական հիմնական ծրագրերից դուրս` կամավորության սկզբունքով, սովորողների, քաղաքացիների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, հոգևոր, մարդասիրական, գեղագիտական, ֆիզիկական, ստեղծագործական կարողությունների զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, կիրառական և հումանիտար գիտելիքների կատարելագործմանը:
3. Հաստատությունը կարող է իրականացնել վճարովի այլ ծառայություններ` մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումներ, սովորողների առողջության պահպանման միջոցառումներ, սովորողների սննդի կազմակերպում,սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի և ամառային հանգստի կազմակերպում, ուսումնաարտադրական գործառնության ծավալում և արտադրանքի իրացում:
4. Լրացուցիչ կրթության մասնակիցներն են` հաստատությունը, կրթական ծառայություններ իրականացնողները, լրացուցիչ կրթություն ստացողները և նրանց օրինական ներկայացուցիչները:
5. Լրացուցիչ կրթությունն իրականացվում է երկկողմ համաձայնությամբ` հաստատության և ծնողի, օրինական ներկայացուցչի, կազմակերպության (այսուհետ պատվիրատու) միջև երկու հավասարազոր օրինակից կնքվող պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
6. Վճարովի լրացուցիչ կրթական ծառայության իրականացումից հետո պատվիրատուին կարող է տրվել կատարողի կողմից հաստատված և կնքված` մասնագիտական որակավորում չպարունակող փաստաթուղթ:
II. Լրացուցիչ կրթական ծրագրերի մասին տեղեկությունը
7. Հաստատությունը պարտավոր է լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման
վերաբերյալ համապատասխան լիազոր մարմնի միջոցով Հայաստանի
Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացնել հետևյալ տեղեկությունները`
1) հաստատության կողմից լրացուցիչ կրթական ծառայություն իրականացնելու հիմքերը.
2) լրացուցիչ կրթական ծրագրերը.
3) ժամերի քանակը.
4) ուսուցման տևողությունը.
5) դասավանդող մասնագետի որակավորումը.
6) իրականացվող լրացուցիչ ծրագրերի վճարի չափը:
III. Լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումը
8. Լրացուցիչ կրթական ծառայություններն իրականացվում են ինչպես Հաստատության, այնպես էլ հրավիրված մասնագետների և (կամ) մանկավարժների միջոցով:
9. Լրացուցիչ կրթական ծառայություններ իրականացնող մասնագետի համապատասխան մասնագիտական որակավորումը պարտադիր է:
10.Լրացուցիչ կրթական ծառայությունները իրականացման ընթացքում կատարողը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը և սանիտարահիգենիկ պայմանները: Սպորտային խմբակների դեպքում բժշկի ներկայությունը պարտադիր է:
11. Հաստատության տնօրենը հաստատում է լրացուցիչ կրթական ծառայության`
1) ուսումնական պլանը.
2) ուսումնական ծրագիրը.
3) դասացուցակը.
4) դասամատյանը:
12. Հաստատության կառավարման խորհրդի որոշմամբ` տնօրենի հրամանով հաստատվում է լրացուցիչ կրթական ծառայության`
1) վարձավճարի չափը.
2) կրթական ծառայություններ իրականացնողների վճարի չափը:
13. Լրացուցիչ կրթական ծառայությունների համար վճարումները կատարում է պատվիրատուն` կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով:1
Մասնագետի կրթությունը չի վերջանում բուհում, այն ձևավորվում և լրացվում է նոր բովանդակությամբ իր ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում: Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի շրջանակներում լրացուցիչ կրթության հիմնական խնդիրն է մասնագետի որակավորման անընդհատ բարձրացումը՝ կապված պետական կրթական ստանդարտների մշտական կատարելագործման հետ:
Ժամանակակից պայմաններում աշխատակիցների կրթության բովանդակային կողմի և մասնագիտական հմտությունների պահանջների փոփոխությունը հանդիսանում է յուրաքանչյուր կազմակերպության հաջողության անբաժանելի մասը: Ընկերության, կազմակերպության զարգացման արդյունավետության և նրա զարգացման շրջանագծի նշանակության՝ աշխատակիցների ինֆորմացիոն ներուժի առկայությամբ, փոխկապակցվածության գիտակցումը կարող է լինել միայն անընդհատ գիտելիքների թարմացման պայմաներում:
Ժամանակակից տեխնոլոգիաների մեր նպատակասլաց դարում կարևոր է տարբեր գիտությունների, մասնագիտությունների սիստեմատիկ ուսումնասիրությունը, որոնք կարելի է ստանալ լրացուցիչ մասնագիտական կրթության համակարգում: 2
Լրացուցիչ կրթական ծրագրերին են պատկանում տարբեր ուղղությունների կրթական ծրագրերը, որոնք իրականանում են մասնագիտական կրթության ուսումնական հիմնարկներում իրենց կրթական աստիճանը որոշող հիմնական կրթական ծրագրերի սահմաններից դուրս:
Լրացուցիչ կրթությունը իրականանում է լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման ուղով՝ 250 ժամից ավել մասնագիտական պատրաստության ծրագրեր՝ մասնագիտական պատրաստվածության դիպլոմի վկայությամբ, որակավորման բարձրացման ծրագրեր 16-ից 250 ժամ ծավալով՝ որակավորման բարձրացման համապատասխան հավաստագրով:
Լրացուցիչ կրթությունը անընդհատ կրթության մի մասն է՝«ամբողջ կյանքի» կրթություն: Կրթության այս տեսակը ուղղված է անձի բազմակողմանի պահանջմունքերի կատարելագործմանը, ինչպիսիք՝ են ինտելեկտուալ, հոգևոր-բարոյական, մասնագիտական: 3
Ռուսաստանում այս ոլորտում առաջատար է Մոսկվայի ՊԵտական տեխնոլոգիայի և կառավարման համալսարանը: Այն հանդիսանում է բոլոնյան գործընթացի ակտիվ մասնակից: Համալսարանում կատարվում է նպատակաուղղված աշխատանք՝ ընդլայնելու միջզգային կապերը: Համալսարանի գործունեության կոորդինացումը մասնագիտական պատրաստման և աստիճանի բարձրացման ոլորտում կատարում են՝ Միջազգային կապերի բաժինը և Լրացուցիչ կրթության բաժինը: 4
Հետբուհական կրթությունը ուղղված է համալսարանական կրթության որակի բարձրացմանը, համալսարանի մշակութային առաքելության հետևողական իրականացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բուհ-հասարակություն, բուհ-համայնք անմիջական կապի հաստատմանը:
Լրացուցիչ կրթության ոլորտում կարևորվում է հատկապես 3 խնդիր` դասախոսների որակավորման բարձրացում, մասնագետների վերապատրաստում, կրթական բազմաբնույթ ծառայություններ:
Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության գործունեության հիմնական նպատակը կրթության շարունակականության ապահովումն է:
Հետբուհական լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է երեք ծրագրով` որակավորման բարձրացում, վերապատրաստում և ստաժավորում: Ծրագրերն իրականացվում են համալսարանական բոլոր մասնագիտություններով` և՛ խմբային, և՛ անհատական ուսուցմամբ: Ուսուցումը` վճարովի է, պայմանագրային:
Հայաստանում լրացուցիչ և շարունակական կրթության համակարգի ընդհանուր նկարագիրը
– մասնագիտական կոմպետենցիաների զարգացման ծրագիր
– աշխատակարողությունների ընդլայնման ծրագիր
– մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագիր
Հարատև կրթություն. Հիմնական նպատակներն ու խնդիրները
• Հարատև կրթություն՝
– գիտելիքը համալրելու և կոմպետենցիաները զարգացնելու հասարակական ընդլայնվող պահանջարկ
– աշխատաշուկայի պահանջների արագ փոփոխում, հետևաբար՝ մշտական
վերապատրաստման կարիքներ
– կրթության ոլորտում անձնական պահանջմունքների բավարարում
Լրացուցիչ և շարունակական կրթության համակարգ
• Լրացուցիչ և շարունակական կրթություն՝
– ընդհանրական կոմպետենցիաների լայն պահանջարկ
• համամարդկային արժեքներ,
• միջանձնային ունակություններ,
• միջմշակութային հաղորդակցության հմտություններ
• գործիքային կոմպետենցիաներ
• Ճկունություն
– տարաժամկետ դասընթացներ
– անհատական հետագծերի կառուցում
• Բաց կրթական միջավայր
– կենտրոնում սովորողն է
– նպատակային ուսումնառություն
Կարելի է տալ լրացուցիչ և շարունակական կրթության համակարգի հետևյալ նկարագիրը՝
• բուն մասնագիտական կոմպետենցիաների զարգացման ծրագիր
• աշխատակարողությունների ընդլայնման ծրագիր
• մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագիր
• բուհական ընդունելության նախապատրաստման փաթեթ,
• հանրային, մասնավոր և պետական հատվածներին առաջարկվող գործնական մասնագիտացված փաթեթներ,
• արտասահմանյան քաղաքացիներին առաջարկվող հայերենի դասընթացներ,
• միջազգային հավաստագրերի պահանջներին համապատասխանող
քննությունների նախապատրաստական փաթեթներ,
• հիմնական կրթական ծրագրով նախատեսված լրացուցիչ մասնագիտական որակների փաթեթներ
Աշխատակարողությունների ընդլայնման ծրագիր
• հասարակագիտական բնույթի խտացված դասընթացային փաթեթներ
(սոցիոլոգիա/տնտեսագիտություն/քաղաքագիտություն, քաղաքականություն/փիլիսոփայություն/տնտեսագիտություն և այլն)
• առանձին ընդհանրական (հումանիտար) և գործնական (գործիքային) կոմպետենցիաներ զարգացնող դասընթացներ (CV, նախագծերի
ներկայացում, գործարար պլանների մշակում և այլն)
• հիմնական կրթական ծրագրի կատարմանն օժանդակող դասընթացներ (ակադեմիական գրելաոճ, վերլուծական ունակությունների
վարժեցում և այլն)
Մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագիր
• Մեկ շրջափուլ՝ 60 կրեդիտ,
• Շրջափուլի առավելագույն ժամկետ՝ 5 ուս.տարի,
• Անհատական հետագծերի կառուցում:
Վերապատրաստման սխեման
• Երեք մեգամոդուլ՝
– Առարկայական կարողությունների զարգացում,
– Դասավանդման հմտությունների զարգացում,
– Հետազոտական կարողությունների զարգացում : 5
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Կրթության նպատակն է անձի և քաղաքացու մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացումը: Կրթական մակարդակը կարևոր է նաև ամեն մի մարդու կյանքում, նրա հասարակական դիրքի և նվաճումների համար:
Լրացուցիչ կրթությունը մի նոր հնարավորություն է ամենքի համար ստանալ լրաքցուցիչ մասնագիտական կրթության անկախ տարիքային շրջափուլերից: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել այդ հնարավորությունից, որը նրան տալիս է պետությունը:
Ճիշտ է, լրացուցիչ կրթության հայեցակարգը այնքան էլ երկար պատմություն չունի. այն սկսել է 90-ական թվականների վերջերից, սակայն այն օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում:
Մարդ միշտ էլ ունի կրթության կարիք և իհարկե լրացուցիչ կրթության պակաս, որը լրացնելու օգնության են գալիս մի շարք ժամանակակից տեսություններ, ինչպիսիք են՝ Կ. Կռոսի Մեծահասակների ուսուցման տեսությունը, Մակհոլն Նոուլզի Անդրոգոգիկան, Ռոջերսի փորձնական կրթությունը և այլն:
Մեր երկրում աստիճանաբար ավելի է ամրապնդվում լրացուցիչ կրթության հայեցակարգը, և մարդկանց ցանկությունը և վստահությունը այդ համակարգւ հանդեպ ավելի է մեծանում:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
www.edu.am/.../4237arm-paymanagir1.1.pdf
https://ru.wikipedia.org/wiki/
http://www.instructionaldesign.org/theories/adult-learning.html
http://mgutm.ru/second-education/
tempus.am/Events/Oct.%2018_Brusov/SK_PPT.pd
1 www.edu.am/.../4237arm-paymanagir1.1.pdf
2 https://ru.wikipedia.org/wiki/
3 http://www.instructionaldesign.org/theories/adult-learning.html
4 http://mgutm.ru/second-education/
5 tempus.am/Events/Oct.%2018_Brusov/SK_PPT.pd