Մադրասի հայկական տպագրություն, առաջին տպարանը հիմնադրել է , թվականին։ հիմնադրումը կապված է 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ։ Տպագրվել են՝ «Այբբենարան» (), «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (), Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է - թվականներին), Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (), «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» (), Հանուեի «Պատմագրութիւն վարոլցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (, ըստ աղբյուրների՝ ), «Տետրակ, որ կոչի նշաւակ» () գրքերը։ Երկրորդ տպարանը հիմնադրել է շիրազեցի , որը - թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է Թադեոս Սոգինյանցի «Տետրակ որ կոչի Ողբ Հայաստանեայց» (), Հովսեփ Արղությանի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» (), Բաղդասար Դպիրի երկհատոր քերականությունը (), «Գրքոլկ երկրաչափական» (), «Դիրք որ կոչի Ցիսուս Որդի», «Դիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793), ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» (), «Դիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» (), «Դիրք Սահմանաց» (), հաջորդ դարի սկզբներին՝ «Փոքրիկ բառագիր» (), «Անցք կամ գործք քառասուներեք, և քառասուն և չորս երրորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (), գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» () գրքերը։ Սակայն Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը», եղավ (-)։ սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանում էր Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են «Նոր տետրակ այբուբենական» (1809), «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (), «Դիրք որ կոչի Սրբազնագործութիւն» () գրքերը։ Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն է։ Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները, ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» () վեպը և «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» () երկը։ Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով ։