СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մակբայ՝ սահիկ 2

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մակբայ՝ սահիկ 2»

ՄԱԿԲԱՅ

ՄԱԿԲԱՅ

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ, կոչվում են մակբայներ :

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ, կոչվում են մակբայներ :

  Մակբայները կազմությամբ  բաժանվում են հետևյալ տեսակների.

Մակբայները կազմությամբ բաժանվում են հետևյալ տեսակների.

Պարզ մակբայներ նախ, ուշ, դեռ, ապա, հար, վեր, միշտ, հաճախ, շտապ, արագ, իսկույն, մերթ, դանդաղ, շուտ

Պարզ մակբայներ

  • նախ, ուշ, դեռ, ապա, հար,
  • վեր, միշտ, հաճախ, շտապ,
  • արագ, իսկույն, մերթ,
  • դանդաղ, շուտ

Ածանցավոր մակբայներ  քաջաբար, հայրաբար, պատահաբար,խորապես, վարպետորեն, ցավագին, գիտականորեն, կամովին, հաճախակի, քառակի

Ածանցավոր մակբայներ

  • քաջաբար, հայրաբար,
  • պատահաբար,խորապես,
  • վարպետորեն, ցավագին,
  • գիտականորեն, կամովին,
  • հաճախակի, քառակի
Բարդ մակբայներ տող-տող, քիչ-քիչ, մեկ-մեկ, արագ-արագ, տնետուն, միաբերան, տեղնուտեղը, փոքր-ինչ, գիշեր-ցերեկ, քայլ առ քայլ, դեմուդեմ

Բարդ մակբայներ

  • տող-տող, քիչ-քիչ, մեկ-մեկ,
  • արագ-արագ, տնետուն, միաբերան, տեղնուտեղը, փոքր-ինչ, գիշեր-ցերեկ,
  • քայլ առ քայլ, դեմուդեմ
Քերականական և նկարագրական ձևերից առաջացած Քերականական Քերականական ձևերից կազմված մակբայներն առաջացել են գոյականի և բայի թեքման ձևերից. ա. Բացառական՝ ներքուստ, արտաքուստ, վաղուց, հնուց, միանգամից և այլն: բ. Գործիական հոլովից՝ դիտմամբ, մասամբ, պատահմամբ, հազիվ և այլն: գ. Ներգոյական ՝ առաջիկայում, ներկայումս, հնում, հիմնականում և այլն: դ. Հայցական՝ ցմահ, ներս, դուրս, ցայսօր և այլն: ե. Բայի խոնարհման կամ դերբայական ձևերից առաջացած մակբայներ՝ դարձյալ, համարյա, գրեթե և այլն: Նկարագրական Նկարագրական մակբայներն առաջացել են վերլուծական եղանակով, դրանք կիսակայուն կապակցություններ են, ունեն մակբայական կիրառություն, հիմնականում երկբաղադրիչ են՝ վերին աստիճանի, ամենից առաջ, մեծ մասամբ, ազատ կերպով, օր օրի և այլն:

Քերականական և նկարագրական ձևերից առաջացած

  • Քերականական
  • Քերականական ձևերից կազմված մակբայներն առաջացել են գոյականի և բայի թեքման ձևերից.
  • ա. Բացառական՝ ներքուստ, արտաքուստ, վաղուց, հնուց, միանգամից և այլն:
  • բ. Գործիական հոլովից՝ դիտմամբ, մասամբ, պատահմամբ, հազիվ և այլն:
  • գ. Ներգոյական ՝ առաջիկայում, ներկայումս, հնում, հիմնականում և այլն:
  • դ. Հայցական՝ ցմահ, ներս, դուրս, ցայսօր և այլն:
  • ե. Բայի խոնարհման կամ դերբայական ձևերից առաջացած մակբայներ՝ դարձյալ, համարյա, գրեթե և այլն:

Նկարագրական

Նկարագրական մակբայներն առաջացել են վերլուծական եղանակով, դրանք կիսակայուն կապակցություններ են, ունեն մակբայական կիրառություն, հիմնականում երկբաղադրիչ են՝ վերին աստիճանի, ամենից առաջ, մեծ մասամբ, ազատ կերպով, օր օրի և այլն:

(Ավ. Իս., հ.3, էջ 8) Կան մակբայներ էլ, որոնք միևնույն կիրառության մեջ հավասարապես ունեն տարբեր իմաստներ: Օրինակ՝ շարունակ, անընդհատ մակբայներն ունեն և՛ չափի, և՛ ձևի, և՛ ժամանակի իմաստ: Հետևապես, մակբայների տեսակները որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրանց իմաստային նշված յուրահատկությունները: " width="640"

Մակբայների տեսակներն ըստ իմաստի

  • Մակբայների տեսակները որոշվում են ըստ նրա, թե ինչպիսի հատկանիշ են ցույց տալիս՝ տե՞ղ, ժամանա՞կ, ձև՞, թե՞՝ չափ: Մի շարք մակբայների մեջ տեղի, ժամանակի, ձևի, չափի իմաստները, սակայն, որոշակիորեն և անխառն չեն դրսևորվում: Օրինակ՝ հանկարծ մակբայի մեջ կա ժամանակի որոշ իմաստ, բայց ձևի իմաստն ավելի ակնհայտ ու բնորոշ է այս բառի համար. (Ավ. Իս., հ.3, էջ 8)
  • Կան մակբայներ էլ, որոնք միևնույն կիրառության մեջ հավասարապես ունեն տարբեր իմաստներ: Օրինակ՝ շարունակ, անընդհատ մակբայներն ունեն և՛ չափի, և՛ ձևի, և՛ ժամանակի իմաստ: Հետևապես, մակբայների տեսակները որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրանց իմաստային նշված յուրահատկությունները:
Տեղի (պարագայական)   Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը: Տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, ներքև, տուն առ տուն, վեր, մեջտեղ, դեմ առ դեմ, դռնեդուռ, վար, դեմ հանդիման, շուրջը, ներս, տեղից տեղ, տեղ-տեղ, ընդառաջ, հեռու, գյուղեգյուղ, ձեռքից ձեռք, այլուր, դեմ դիմաց, դեմուդեմ և այլն : Կան տեղի մակբայներին հարաբերակից դերանուններ՝ այստեղ, այդտեղ, այնտեղ, որտեղ, ուր:   

Տեղի (պարագայական)

Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը: Տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, ներքև, տուն առ տուն, վեր, մեջտեղ, դեմ առ դեմ, դռնեդուռ, վար, դեմ հանդիման, շուրջը, ներս, տեղից տեղ, տեղ-տեղ, ընդառաջ, հեռու, գյուղեգյուղ, ձեռքից ձեռք, այլուր, դեմ դիմաց, դեմուդեմ և այլն : Կան տեղի մակբայներին հարաբերակից դերանուններ՝ այստեղ, այդտեղ, այնտեղ, որտեղ, ուր:

 

ժամանակի (պարագայական) Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Ժամանակի մակբայներն են՝ օրնիբիուն, առմիշտ, առհավետ, ուշ, հիմա, հնում, վերջերս, շուտով, արդեն, հար, երեկոյան, գիշերով, օրը ցերեկով, դեռ, օրըստօրե, օր ու գիշեր, ամսեամիս, ժամ առ ժամ, նախ, գիշեր-ցերեկ, միշտ, օրեցօր, փոքրուց, այսուհետև, դարեդար, տարեցտարի և այլն : Կան ժամանակի մակբայներին հարաբերակից դերանուններ՝ երբ, երբևիցե, երբևէ:

ժամանակի (պարագայական)

  • Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Ժամանակի մակբայներն են՝ օրնիբիուն, առմիշտ, առհավետ, ուշ, հիմա, հնում, վերջերս, շուտով, արդեն, հար, երեկոյան, գիշերով, օրը ցերեկով, դեռ, օրըստօրե, օր ու գիշեր, ամսեամիս, ժամ առ ժամ, նախ, գիշեր-ցերեկ, միշտ, օրեցօր, փոքրուց, այսուհետև, դարեդար, տարեցտարի և այլն : Կան ժամանակի մակբայներին հարաբերակից դերանուններ՝ երբ, երբևիցե, երբևէ:

Ձևի (որակական)   Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը: Ձևի մակբայներն են՝ կամաց, արագ-արագ, շտապ, ծանր-ծանր, միանգամից, տնտեսապես, միաձայն, հապճեպ, գլխիվայր, ծանրորեն, զույգ-զույգ, հայրաբար, հերոսաբար, սրտանց, ձեռաց, մանրամասնորեն և այլն: Կան ձևի մակբայներին հարաբերակից դերանուններ: Դրանք են՝ այսպես, այդպես, այնպես, նույնպես, ինչպես:

Ձևի (որակական)

  • Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը: Ձևի մակբայներն են՝ կամաց, արագ-արագ, շտապ, ծանր-ծանր, միանգամից, տնտեսապես, միաձայն, հապճեպ, գլխիվայր, ծանրորեն, զույգ-զույգ, հայրաբար, հերոսաբար, սրտանց, ձեռաց, մանրամասնորեն և այլն: Կան ձևի մակբայներին հարաբերակից դերանուններ: Դրանք են՝ այսպես, այդպես, այնպես, նույնպես, ինչպես:

Չափ ու քանակի (քանակական Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, սաստկության, տարածման աստիճանը: Չափ ու քանակի մակբայներն են՝ բազմիցս, եռակի, հաճախ, ամենևին, կրկին, երիցս, բոլորովին, մասամբ, փոքրիշատե, քիչ-քիչ, հազիվ, ընդամենը, դարձյալ, համարյա, սաստիկ, վերին աստիճանի, կիսով չափ, կրկին, նորից, իսպառ և այլն: Կան չափ ու քանակի մակբայներին հարաբերակից դերանուններ: Դրանք են՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ:  

Չափ ու քանակի (քանակական

  • Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, սաստկության, տարածման աստիճանը: Չափ ու քանակի մակբայներն են՝ բազմիցս, եռակի, հաճախ, ամենևին, կրկին, երիցս, բոլորովին, մասամբ, փոքրիշատե, քիչ-քիչ, հազիվ, ընդամենը, դարձյալ, համարյա, սաստիկ, վերին աստիճանի, կիսով չափ, կրկին, նորից, իսպառ և այլն: Կան չափ ու քանակի մակբայներին հարաբերակից դերանուններ: Դրանք են՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ:
  •  

Ընդհանրական      Ընդհանրական մակբայները գործածվում են երկու և ավելի մակբայական նշանակություններով: Ընդհանրական մակբայներն են1. տարբեր կիրառություններով՝ տարբեր իմաստ- մեկ-մեկ, առաջ, շուտ-շուտ, բերնեբերան, հետ, ուշ-ուշ 2. նույն կիրառությամբ՝ տարբեր իմաստ-անընդհատ, մերթ-մերթ, իսպառ, դեմ առ դեմ, իսկույն, մերթընդմերթ, հաճախ, ամբողջովին, բոլորովին, անդադար, շարունակ և այլն: Ընդհանրական մակբայներ կարող են հանդես գալ նաև այլ խոսքի մասի արժեքով: Դրանք են՝ գոյական- մակբայ- վաղը, այսօր, ածական- մակբայ - արագ, եռապատիկ, միահամուռ, դանդաղ, շտապ և այլն, կապ- մակբայ- առաջ, հետո:

Ընդհանրական

  •   Ընդհանրական մակբայները գործածվում են երկու և ավելի մակբայական նշանակություններով: Ընդհանրական մակբայներն են1. տարբեր կիրառություններով՝ տարբեր իմաստ- մեկ-մեկ, առաջ, շուտ-շուտ, բերնեբերան, հետ, ուշ-ուշ
  • 2. նույն կիրառությամբ՝ տարբեր իմաստ-անընդհատ, մերթ-մերթ, իսպառ, դեմ առ դեմ, իսկույն, մերթընդմերթ, հաճախ, ամբողջովին, բոլորովին, անդադար, շարունակ և այլն:
  • Ընդհանրական մակբայներ կարող են հանդես գալ նաև այլ խոսքի մասի արժեքով: Դրանք են՝
  • գոյական- մակբայ- վաղը, այսօր,
  • ածական- մակբայ - արագ, եռապատիկ, միահամուռ, դանդաղ, շտապ և այլն,
  • կապ- մակբայ- առաջ, հետո:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!