СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մակբայը_որպես_խոսքի_մաս

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մակբայը_որպես_խոսքի_մաս»

Դասի պլան

Առարկա` Հայոց լեզու

Ուսուցիչ` Նաիրա Մելիքսեթյան

Դասարան` 8-րդ

Տևողություն` 45 րոպե

Դասի թեմա` Մակբայը որպես խոսքի մաս

Դասի նպատակներ Կիմանան` ինչ է մակբայը, նրա ընդհանուր

հատկանիշները, կկարողանան՝ ճանաչել և իրարից տարբերել մակբայների տեսակները

Մեթոդները` Կարճ դասախոսություն,

Մտքի քարտեզագրում

10 րոպեանոց շարադրանք

Միջոցները` Դասագիրք, քարտեր



ԽԻԿ համակարգ.

Ընթացքը` Կազմակերպչական մաս`3 րոպե

1Խթանման փուլ (5-7րոպե)` Յուրաքանչյուր խումբ թերթիկների վրա գրի գործողություն ցույց տվող բառեր (բայեր): Որից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը կարդում է իրենց գրած բառերը: Այնուհետև յուրաքանչյուրն իր գրած բառին պետք է ավելացնի հատկանիշ ցույց տվող բառեր: Գրել գոյականներ և նրանց էլ ավելացնել հատկանիշներ: Աշակերտների օգնությամբ գտնել նրանց տարբերությունը և տալ մակբայի սահմանումը:

2 Իմաստի ընկալման փուլ (10-15 րոպե)`Կարճ դասախոսության միջոցով բացատրել մակբայի իմաստը: Ուսուցիչը նախ ասում է, որ գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ: Մակբայները տարբերվում են գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ցույց տվող գոյականներից և այլ խոսքի մասերից նրանով, որ չեն հոլովվում և հոդ չեն ստանում, այսինքն` մակբայը չթեքվող խոսքի մաս է: Մակբայները նախադասության մեջ դառնում են բայական անդամի լրացում:

Կարճ դասախոսությունից հետո 1-ին (տեղի մակբայ) խմբին հանձնարարել իրենց գրած բայերին ավելացնել որտե՞ղ հարցին պատասխանող բառեր:

2-րդ (ժամանակի մակբայ) խմբին հանձնարարել իրենց գրած բայերին ավելացնել ե՞րբ հարցին պատասխանող բառեր:

3-րդ (ձևի մակբայ ) խմբին հանձնարարել իրենց գրած բայերին ավելացնել ինչպե՞ս հարցին պատասխանող բառեր:

4-րդ (չափ ու քանակի մակբայ ) խմբին հանձնարարել իրենց գրած բայերին ավելացնել ինչքա՞ն, որքա՞ն հարցերին պատասխանող բառեր:

Այնուհետև յուրաքանչյուր խումբ գալիս է այն եզրահանգման, որ միևնույն հարցին պատասխանող բառերի միջև կա ընդհանրություն և փորձում է սահմանել կանոնը: Առաջին խումբը գրքով ստուգում է երկրորդ խմբի սահմանած կանոնը, երկրորդ խմբի սահմանած կանոնը ստուգում է չորրորդ խումբը, երրոդինը` երկրորդը, չորրորդին ըստուգում է երրորդ խումբը: Իսկ ուսուցչուհին հետևում, ուղղորդում և խրախուսում է խմբերին:

Այնուհետև յուրաքանչյուր խումբ կազմում է մտքի քարտեզ և կպցնում գրատախտակին: Առաջին խմբի կազմած քարտեզը կստուգի չորրորդ խումբը, երկրորդ խմբինը` առաջին խումբը, երրորդ խմբինը` երկրորդ խումբը, իսկ երկրորդ խմբի կազմած քարտեզը կստուգի երրորդ խումբը:

Մակբայ









ժամանակ



տեղ

ձև

չափուքանակ

որտե՞ղ, ու՞ր

ինչպե՞ս



ե՞րբ

ինչքա՞ն ,որքա՞ն









Ամենևին, ավել, ավելի, բավական, բնավ, բոլորովին, քիչ-քիչ, ընդամենը





այժմ, առմիշտ, այսօր, հետագայում, նախօրոք, վերջերս, ցմահ, օրեցօր, վաղուց



Դեմուդեմ, այլուր, տեղ-տեղ, դռնեդուռ, մեջտեղ, հեռու, մեջ, բերնեբերան



Արագ, լրջորեն, դանդաղ, իսկույն, կամաց, զույգ, հանկարծ, սրտանց













3 Կշռադատման փուլոււմ (15-20 րոպե) 10 րոպեանոց շարադրանք:

Գրել կապակցված խոսք՝ գործածելով մակբայներ:

Վերջում սովորողները կներկայացնեն իրենց աշխատանքները:

Կատարել անդրադարձ:

Տնային աշխատանքի հանձնարարում :(2 րոպե)