СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մակբայների գործառական ոլորտները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մակբայների գործառական ոլորտները»




ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ



Հայոց լեզու և գրականություն



Թեմա՝ Մակբայների գործառական ոլորտները





Կատարող՝ Նաիրա Մելիքսեթյան
Ղեկավար՝ Ռուզաննա Ներսիսյան

2018 թ.



Ներածություն

Մակբայի անվանումից երևում է, որ այն ճանաչվել է իբրև բայի վրա դրվող, կիրառությամբ բային հարող խոսքի մաս:

Հ. Զ. Պետրոսյանի աշխատության մեջ մակբայն անվանվում է նաև : Եվ ըստ նրա՝ 1:

Անցնելով մակբայի ուսուցման հարցերին՝ նշենք, որ թեման ընդգրկված է դպրոցական ծրագրի 8- րդ դասարանում, որին հատկացված է 7 ժամ՝

  1. Մակբայի խոսքիմասային իմաստը:

  2. Մակբայների կազմությունն ու ուղղագրությունը:

  3. Մակբայի տեսակներն ըստ իմաստի՝ ժամանակի, տեղի, ձևի, չափի, ընդհանրական մակբայներ:

  4. Ամփոփման դաս:

Մակբայների գործառական ոլորտներին կարելի է սովորողներին ծանոթացնել հենց ամփոփման դասին:

Այժմ դպրոցական ծրագրում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք նոր պահանջներ են դնում ուսուցիչների առջև: Այդ պահանջներին համապատասխան՝ փոփոխվում են նաև ուսուցման մեթոդները: Նոր մեթոդների հետ կարելի է օգտագործել նաև ավանդական որոշ մեթոդներ:

Առավել նպատակահարմար է դասը սկսել զրույցի մեթոդով, այնուհետև գործնական վարժությունների միջոցով մակբայի խոսքիմասային իմաստն ընկալելուց հետո խմբային հետազոտության մեթոդով ուսուցանել մակբայի տեսակները: Խմբային մեթոդը նպատակահարմար է նաև մակբայների կազմությունն ուսուցանելու համար: Իսկ ամփոփման դասն արդյունավետ կլինի քարտային աշխատանքի և կապակցված խոսքի շնորհիվ: Կարելի է հանձնարարել սովորողներին մակբայի գործառական ոլորտներին վերաբերող օրինակներ բերել գեղարվեստական գրականությունից, որից էլ կբխի ձևաբանության և շարահյուսության միասնական կապի հարցը, նրանց փոխկապակցվածությունը:

Հարկ ենք համարում նշել, որ չթեքվող խոսքի մասերի ոճական արժեքը բավականին սահմանափակ է, հետևաբար մակբայի ոճական կիրառություններին անդրադառնում ենք ամփոփման դասին:








Մակբայի ոճական կիրառությունները

Մինչ մակբային անցնելը, նախ հասկանանք, թե ինչ է ոճը: Ըստ ակադեմիկոս Գ. Ջահուկյանի՝ ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է: Ոճ ասելով պետք է հասկանալ մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ է առանձին անհատներին կամ որևէ կոնկրետ բնագավառին:

«Ոճ» բառը առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, որը նախապես նշանակել է «ցողուն, ծղոտ»: Այդ ցողունը կամ ծղոտը հին ժամանակներում հույների մոտ ծառայում էր որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակների վրա, մյուս ծայրով ջնջում: Հետագայում «ոճ» ասելով հասկանում էին մտքի արտահայտման որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին կամ տվյալ բնագավառին հատուկ արտահայտության եղանակների որոշակի արտահայտություն է:

Ոճագիտության մեջ անհրաժեշտ է տարբերակել և արտահայտությունները, որոնք սերտորեն փոխկապակցված են: լեզվական . խոսքային ոճերի տարբերակման հարցը առաջ է քաշվում հատկապես ռուս լեզվաբանական- ոճագիտական ուսումնասիրություններում:

Այսպես, Ա. Վ. Սստեպանովն իր «ոճագիտական հիմնական հասկացությունները» գրքում նշում է, որ յուրաքանչյուր լեզվական ոճ կարող է ունենալ իր խոսքային ոճերի տարբեր արտահայտությունները, օրինակ՝ գիտական ոճը մեկն է, բայց խոսքային ոճերը, որտեղ աճն գործ է ածվում, շատ են, ինչպես՝ մենագրություն, հոդված, դասախոսություն և այլն: Ելնելով այս իրողությունից՝ խոսքային ոճը կարող է սահմանվել որպես գրողի կամ խոսողի կողմից այս կամ այն ոճի լեզվական միջոցների օգտագործումը՝ համապատասխան ոճերի լեզվական տարրերի համապատասխան ներգրավումով, որը և պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ինչպես՝ հաղորդակցման տեղ , ժամանակ,խոսակից և լսարան: Այլ կերպ ասած՝ այստեղ կարևորը հատկապես խոսքային իրավիճակն է, հաղորդակցման նպատակը: խոսքային ոճերը, ի տարբերություն լեզվական ոճի, գործում են թե բանավոր, թե գրավոր:

Ժամանակակից հայոց լեզվում դասակարգվում են նաև իրադրական և գործառական ոճեր:

Ըստ ակադեմիկոս Ջահուկյանի, ոճական այն տարբերությունները, որոնք կախված են խոսքի իրականացման անմիջական պայմաններից, խոսակցի և խոսողի անմիջական փոխհարաբերություններից, կոչվում են իրադրական ոճեր2: Ելնելով այս այս սահմանումից՝ լեզվաբանը տարբերակում է հետևյալ իրադրական ոճերը՝ պաշտոնական, հանդիսավոր, հորդորական, մտերմական-փաղաքշական, կատակաբան , ծաղրական և այլն:

Ոճերը ըստ գործառույթի խմբավորելիս նախ և առաջ հաշվի է առնվում նրա գործառական առանձնահատկությունները կիրառական տարբեր ոլորտներում: Ուրեմն՝ գործառական ոճերը լեզվի խոսքային տարբերակներ են, որոնք հանդես են գալիս մարդկային գործունեության տարբեր ոլորտներում: Հայերենում կարելի է տարբերակել գործառական ոճերի հետևյալ տարբերակները.

1. գիտական- այս ոճով ներկայացվում են մենագրությունները, դասագրքերը, ատենախոսությունները, դասախոսությունները, գիտական բանավեճերը, գիտական հոդվածները և այլն,

2. պաշտոնական - գործում է պետական-վարչական, դիվանագիտական, իրավաբանական և այլ բնագավառներում, գործավարական, գրասենյակային բոլոր փաստաթղթերում ( օրենքներ, դիմումներ, հրամանագրեր, արձանագրություններ և այլն ),

3. հրապարակախոսական - գործում է բուն հրապարակախոսության մեջ, ելույթներում, ճառերում, պաշտոնատար անձանց հարցազրույցներում, բանավեճերում և այլն,

4. առօրյա-խոսակցական - ունի կիրառության լայն ոլորտներ, հաճախ գործ է ածվում նաև գեղարվեստական գրականության մեջ,

5. գեղարվեստական - առկա են լեզվի բոլոր գործառույթները:

Գործառական ոճերից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, իրեն հատուկ խոսքային կառույցները, լեզվական միջոցների գործածության յուրահատուկ համակարգն ու հաճախականությունը: Սակայն հայերենում գործառական ոճերը խիստ սահմանազատված չեն միմյանցից, և նրանց յուրահատուկ լեզվաոճական առանձին տարրեր կարող են հանդիպել և գործածվել նաև մյուս ոճերում:Գործառական տարբեր ոճերում կարող ենք հանդիպել մակբայների, որոնք խոսքին հաղորդում են ոճական երանգավորումներ ու արտահայտչականություն:

Մակբայների, ինչպես նաև մյուս խոսքի մասերի ոճական կիրառություններ ասելով՝ նկատի ունենք նրանց քերականական կարգերի ու հատկանիշների, ձևաբանական զուգաձևությունների ու տարբերակների ոճական նրբերանգները, նրանց պատկերավորման, արտահայտչական հնարավորությունները: Վերջիններիս ոճական արժեքը խոսքի մեջ, առավել ևս գեղարվեստական երկերում ակնհայտ է:

Ոճական որոշակի երանգավորում ունի ամենից առաջ քերականական առանձին ձևերի բազմիմաստությունը: Քերականական մի շարք ձևեր հայերենում կարող են գործածվել ոչ միայն ուղակի, այլև փոխաբերական իմաստներով: Ոճաբանական գործառույթ կարող են ունենալ հատկապես ձևաբանական այն կարգերը, որոնք ավելի շատ կարող են դրսևորել փոխաբերական իմաստներ, ինչպես գեղարվեստական, այնպես էլ առօրյա - խոսակցական ոճերում: Հայերենի խոսքի մասերի համակարգում ավելի մեծ հնարավորություններ ունեն գոյականի, ածականի, թվականի, բայի քերականական կարգերը, իսկ մյուս խոսքի մասերի, այդ թվում նաև մակբայի ոճական կիրառությունները համեմատաբար ավելի սահմանափակ են:

Մակբայը՝ որպես խոսքի մաս, իմաստային տեսակետից բնորոշվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության կամ դրության հատկանիշ կամ էլ հատկանիշի հատկանիշ: Եթե գործողությունը, դրությունը, որակը, քանակը միավորենք առարկայի հատկանիշ՝ ավելի լայն հասկացության տակ, ապա մակբայը ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ: Վերը նշված սահմանումը նշանակում է, որ մակբայները կարող են դրվել այն բառերի վրա, որոնք առարկայի հատկանիշի իմաստ ունեն:

Որպես հատկանիշ ցույց տվող բառերի կարգ՝ մակբայը շփման կետեր ունի ածականի հետ, միայն այն տարբերությամբ, որ եթե ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ, ինչպես՝ գեղեցիկ գրիչ, լավ մարդ, ապա մակբայը ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ՝ չափազանց գեղեցիկ գրիչ, շատ լավ մարդ: եթե այս վերջին կետը այլ լեզուների համար նշանակություն ունի, ապա հայերենի համար այդ էլ էական ու վճռական նշանակություն չունի, որովհետև որակական ածականները ոչ միայն կարող են գործածվել գոյականների հետ՝ ցույց տալով առարկայի հատկանիշ, այլև կարող են գործածվել բայերի հետ՝ ցույց տալով գործողության հատկանիշ:

Այլ կերպ ասած՝ հայերենում որակական ածականները և մակբայները շատ դեպքերում տարբերակված չեն, և միևնույն բառը կարող է հանդես գալ և հանդես է գալիս ածականի ու մակբայի դերով:

Մակբայը կարող է դրվել նաև ածականների ու մակբայների վրա՝ առավելապես ցույց տալով հատկանիշի աստիճանը կամ գործածվելով մի այլ նշանակությամբ:

Ձևաբանական տեսակետից մակբայի առանձնահատկությունը նրա չթեքվելն է: Այս տեսակետից այն նյութական իմաստ ունեցող խոսքի մասերից միակն է: Սակայն հարկ է նշել, որ «չթեքվող խոսքի մաս» արտահայտությունը ինչ-որ տեղ պայմանական է, քանի մակբայն ունի նյութական իմաստ, առանձին դեպքերում հոլովվում է:Սա նշանակում է, որ չթեքվող խոսքի մասերը միատարր չեն ոչ միայն իմաստային առումով, այլև ձևաբանական հատկանիշներով, որով էլ պայմանավորված են նրանց ոճական կիրառությունները: Այս առումով էլ մակբայները իրենց ոճական կիրառությամբ տարբերվում են չթեքվող մյուս խոսքի մասերից:

Կազմության տեսակետից մակբայները զգալի յուրահատկություններ ունեն: Այս խոսքի մասի մեջ մտնող բառերը տարբեր եղանակներով առաջացել և առաջանում են այլ խոսքի մասերից: Սրանով էլ պայմանավորված են մակբայների տեսակներն ըստ կազմության: Մակբայները կազմությամբ բազմազան են: Այս տեսակետից մակբայները բաժանվում են հետևյալ տեսակների.

  1. Պարզ կամ արմատական.

Կուզեի լինել երկինք աստղավառ

Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի,

Հազար ու հազար աչքերով գոհար

Քեզ դյութված, արբած հավերժ նայեի:

Ավ. Իս., հ.1, էջ 114

  1. Բարդ.

Արյուն ու քրտինք ծով- ծով թափեցի,

Ոսկի արտերում արևի բոցին…

Ավ. Իս., հ.1, էջ 225

  1. Ածանցավոր մակբայներ.

Ես ապրում եմ հավերժաբար

Առանց վշտի ու տենչի…

Ավ.Իս., հ.1, էջ 373

  1. Քերականական ձևերից առաջացած մակբայներ.

Գրկեց զավակին պինդ, կարոտավառ,

Որպես թե վաղուց չէր տեսել նրան…

Ավ. Իս., հ.1, էջ 317

5.Նկարագրական մակբայներ.

Ավ. Իս., հ.3, էջ 60:

Մակբայների տեսակները որոշվում են ըստ նրա, թե ինչպիսի հատկանիշ են ցույց տալիս՝ տե՞ղ, ժամանա՞կ, ձև՞, թե՞՝ չափ: Մի շարք մակբայների մեջ տեղի, ժամանակի, ձևի, չափի իմաստները, սակայն, որոշակիորեն և անխառն չեն դրսևորվում: Օրինակ՝ հանկարծ մակբայի մեջ կա ժամանակի որոշ իմաստ, բայց ձևի իմաստն ավելի ակնհայտ ու բնորոշ է այս բառի համար. (Ավ. Իս., հ.3, էջ 8)

Կան մակբայներ, որոնք մի կիրառության մեջ մի իմաստ են արտահայտում, մի այլ կիրառության մեջ՝ այլ իմաստ: Օրինակ՝ մեկ- մեկ մակբայը կարող է արտահայտել և՛ ձևի իմաստ, և՛ չափի իմաստ:

Կան մակբայներ էլ, որոնք միևնույն կիրառության մեջ հավասարապես ունեն տարբեր իմաստներ: Օրինակ՝ շարունակ, անընդհատ մակբայներն ունեն և՛ չափի, և՛ ձևի, և՛ ժամանակի իմաստ: Հետևապես, մակբայների տեսակները որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրանց իմաստային նշված յուրահատկությունները:

Մակբայներն ըստ իմաստի լինում են.

  1. Ժամանակի.

Ու հիմա մենակ ու որբ մնացիր,

Եվ թարմ տարիներդ եկան, գնացին:

Ավ. Իս., հ.1, էջ 198

  1. Տեղի.

Շառաչելով մի վառ աստղիկ

Երկրի կրծքին վար ընկավ…

Ավ. Իս., հ.1, էջ 80

  1. Ձևի.

Ես ապրում եմ մեն- մենավոր

Այս լռանիստ անտառում…

Ավ. Իս., հ.1, էջ 373

  1. Չափի.

Որ երբ անունս են տալիս,

Հազիվ միտքդ եմ գալիս:

Ավ. Իս., հ.1, էջ 317

  1. Ընդհանրական. առաջ թող ինքը հասնի /ժամանակ/:

Ավ. Իս. հ.1, էջ 261

առաջ /տեղ/:

Ավ. Իս., հ.3, էջ 47


Մի շարք մակբայներ կարող են հանդես գալ նաև այլ խոսքի մասի արժեքով: Դրանք են՝

գոյական- մակբայ- վաղը, այսօր,

ածական- մակբայ - արագ, եռապատիկ, միահամուռ, դանդաղ, շտապ և այլն,

կապ- մակբայ- առաջ, հետո:

Մակբայը և՛ իմացական կարգերով, և՛ ձևաբանական հատկանիշներով ունի սահմանափակ կիրառություն, ուստի և ոճական, արտահայտչական առումով ևս նշույթավոր չէ3:

Հատկապես լայն կիրառություն ունեն ածանցներով կազմված մակբայները, որոնք կիրառության տարբեր ոլորտներում դրսևորում են ոճական համապատասխան նրբերանգներ:

Ժամանակակից հայերենում մակբայների կազմության մեջ չափազանց մեծ դեր է խաղում ածանցումը: Արդի հայերենի մակբայների մի զգալի մասն ածանցավոր է: Մի քանի ածանցներ մակբայների կազմության մեջ մեծ դեր են կատարում, որոնց նշանակությունն առավել ևս ընդգծվում է նրանով, որ նրանք այժմ էլ չափազանց կենսունակ են և շարունակում են մեծացնել արդի հայերենի մակբայների քանակը:

Մակբայ կազմող բոլոր ածանցներն իրենց այս դերով հավասարարժեք չեն ժամանակակից հայերենում: Այս տեսակետից Ս. Գ. Աբրահամյանն իր աշխատության մեջ դրանք բաժանում է 2 խմբի՝

  1. Ածանցներ, որոնք գերազանցապես մակբայների կազմության մեջ են հանդես գալիս՝ մակբայակերտ ածանցներ,

  2. Ածանցներ, որոնցով այլ խոսքի մասերից բացի, կարող են կազմվել նաև մակբայներ:

Նախ խոսենք առաջին տեսակի՝ մակբայակերտ ածանցների մասին: Դրանք են՝ -(ա)բար, -(ա)պես, -որեն, որոնք ամենակենսունակ ածանցներն են: Ս. Գ. Աբրահամյանն ավելացնում է նաև -ովին վերջածանցը:

Գոյություն ունեն այլ ածանցներ ևս, որոնք մակբայներ են կազմում, բայց այնքան տարածված ու գործուն չեն, ինչքան –բար, -պես, -որեն ածանցները: Ըստ Մ. Ասատրյանի՝ դրանք են՝ -ովին//ովի, -պատիկ, -ուց, -անց, -ուստ, -ակի, -վարի, -գին:

Սրանցից –բար, -պես, -որեն, առավելապես՝ -ուստ, -ովի ածանցները հիմնականում գործածվում են գրական ոլորտում, օրինակ՝ հավերժաբար, դառնապես, հանկարծորեն, ներքուստ, հիմնովին, մտովի և այլն:

( Ավ. Իս. )

( Ավ. Իս. )

( Ավ. Իս. ): Պետք է հաշվի առնել, որ մակբայակերտ ածանցների մի մասն էլ ունեն ժողովրդական ծագում և գործածվում են առօրյա-խոսակցական ոճերում, օրինակ՝ -վարի՝ տնավարի, մարդավարի, աղայավարի, հայավարի և այլն:

:

:

-անց՝ կողքանց, երեսանց…

:

:

-են՝ զրնգալեն, թռվռալեն…

:

:

-ու՝ ամոթու, ինադու…

:

:

Խոսքն ավելի գեղեցիկ դարձնելու համար գործածում ենք նաև գրաբարյան ի, ց նախդիրներով կազմված մակբայները, օրինակ՝ սարն ի վեր, օրնիբուն, ցայսօր, ցմահ…

:

:

:

:

Ոճական յուրահատուկ որակ են ստեղծում տեղի մակբայների բարբառային կիրառությունները, որոնք, հանդես գալով որպես գրական նորմայի տարբերակ, ընդգրկում են հերոսի անհատականությունը, նրա սոցիալական ծագումը, զարգացման մակարդակը, իսկ սոցիալական գործոնի կարևորությունը ոճաբանության մեջ միանգամայն ակնհայտ է, քանի որ նրանում հասարակության, ժամանակի, սոցիալական միջավայրի յուրահատուկ դրսևորումներն անխուսափելի են4:

Հաճախ ստեղծագործողները գրական ձևերի փոխարեն օգտագործել են զուգաձև բառեր՝ դրանց հարմարեցնելով ժողովրդական խոսելաձևին, ինչպես օրինակ Ե. Չարենցը գրական ձևի փոխարեն օգտագործել է ձևը՝ իր ոճը հարմարեցնելով ժողովրդական խոսելաձևին.

:

Ավ. Իսահակյանը գրական ձևի փոխարեն օգտագործել է ձևը.

Աղբերս ու՞րա,- չե՞ս տեսեր…:

Մակբայների ոճական արժեքն ավելի ակնհայտ է դառնում, երբ գործ են ածվում ժողովրդական ծագում ունեցող և խոսակցական ոճին բնորոշ կազմությամբ ածանցավոր մակբայներ, օրինակ՝ մանկուց, փոքրուց, ամոթու, տնավարի, գլգլալեն և այլն:

( Ավ. Իսահակյան, հ.1, էջ 119)

Խոսքին ակնհայտ ժողովրդախոսակցական երանգ է հաղորդում էլի ընդհանրական մակբայի գործածությունը, որը տարբեր կիրառություններում կարող է արտահայտել ձևի, ժամանակի իմաստներ:

:

:

Ոճական առումով բավականին արդյունավետ են բարդություններով կամ բառակապակցություններով արտահայտված ձևի մակբայները, ինչպես՝ մեկ- մեկ, կտոր- կտոր և այլն:

Կտոր- կտոր փշրվեց… (Ավ. Իս., հ.1, էջ 29)


Երկնի փիրուզ –աթոռքում… (Ավ. Իս., հ.1, էջ 95):

Հարկ է նշել, որ մակբայների, ինչպես մյուս չթեքվող խոսքի մասերի ոճական արժեքը, նրանց հուզական, արտահայտչական երանգավորումը բավականին սահմանափակ է, քան թեքվող խոսքի մասերինը, այդ իսկ պատճառով ոճաբանական ուսումնասիրություններում ավելի շատ անդրադառնում են նրանց քերականական առանձնահատկություններին, քան ոճական- արտահայտչական երանգավորումներին:































Եզրակացություն


Քերականության ուսուցումը նպատակ ունի մի կողմից՝ նպաստել սովորողների խոսքի մշակույթի կազմավորմանն ու հարստացմանը, մյուս կողմից՝ նրանց դատողական ունակությունների զարգացմանը:

Բնագրի քերականական վերլուծությունները, զանազան տեսակների ընտրության շուրջ կատարվող վարժություններն օգնում են քերականության գործնական ու գիտակցական յուրացմանը, ուստի և՝ աշակերտի խոսքի զարգացմանը:

Քերականական կարգերը, ձևերը, նրանց սահմանումները վերացարկված հասկացություններ են, որոնք էլ դժվարացնում են ուսուցումը: Ուստի դրանց ուսուցմանը տվել ենք գործնական բնույթ: Աշխատել ենք մակբայն ուսուցանել բնագրերի միջոցով, որից էլ բխում է ձևաբանության և շարահյուսության միասնական կապի հարցը:

Երբ աշակերտը մակբայը կամ քերականական որևէ կարգ փնտրում է գեղարվեստական երկում, միանգամայն այլ արդյունք ու տպավորություն է ստացվում;

Ժամանակակից հայերենի խոսքի մասերի համակարգում մակբայն իր բազմազան իրողություններով և ոճաարտահայտչական տարբեր դրսևորումներով առանձին հետաքրքրություն է ներկայացնում և հարուստ նյութ տալիս՝ ուսուցումը տանելու սովորողների ինքնուրույն որոնողական գործունեությամբ:























Դասի պլան


Առարկան - հայոց լեզու

Դասարանը - 8-րդ դասարան

Թեման - Մակբայ (ամփոփում)

Նպատակները ա/ ակադեմիական - հասնել նրան, որ սովորողը տեքստում տարբերակի մակբայները, դրանց տեսակները, ոճական կիրառությունները

բ/ զարգացնող- զարգացնել համեմատելու, վերլուծելու կարողություն, հասնել նրան, որ սովորողը կարողանա համագործակցել, կարծիք հայտնել

Դասի ընթացքը.

Կազմակերպչական մաս - 2 րոպե

Խթանում.

Խթանումը կատարել ԹԽԱ մեթոդով, այնուհետև հանձնարարել գրական ստեղծագործություններից վերհիշել համապատասխան օրինակներ -5 րոպե

Իմաստի ընկալում.

Կիրառել «Ֆրայերի մոդելը» /5 րոպե/

Գրատախտակը կամ ցուցապաստառը բաժանում ենք 4 մասի, մեջտեղում `շրջանի մեջ, գրում ենք մակբայ։ Վերևի ձախ անկյունում գրում ենք էական հատկանիշներ (գործողության հատկանիշ ցույց տալը, չթեքվելը, նախադասության անդամ դառնալը)։ Վերևի աջ անկյունում գրում ենք ոչ էական հատկանիշներ ( կազմությունը, ընդհանրական տեսակը, հարաբերակցությունը դերանունների և կապերի հետ)։ Ներքևի ձախ անկյունում գրում ենք համապատասխան օրինակներ, իսկ աջ անկյունում` ոչ համապատասխան օրինակներ ( օրինակը՝ ստորև):

Կատարել աշխատանքների քննարկում : /5 րոպե/

Կատարել քարտային աշխատանք/8 րոպե/:Դասարանը բաժանել 4 խմբի, յուրաքանչյուր խմբին տալ մակբայի մի տեսակին բնորոշող փոքրիկ տեքստ՝ ամեն բառը կտրտված թերթիկի մի կտորի վրա: Խումբը պետք է բառերն այնպես դասավորի, որ տեքստը ճիշտ լինի, այնուհետև բաժանել թերթիկների վրա գրված մակբայներ: Խմբի անդամները պետք է թերթիկներից ընտրեն տեքստին համապատասխանը և տեղադրեն համապատասխան տեղում: Աշխատանքն ավարտելուց հետո թերթիկները ամրացնել իրար և շրջել:Եթե աշխատանքը ճիշտ է կատարված, հակառակ կողմում կստանան մակբայի տվյալ տեսակի սահմանումը (ուսուցիչը պետք է նախօրոք թերթիկների երկու կողմերն էլ պատրաստի):

Կատարել աշխատանքների քննարկում : /5 րոպե/

ԳՈՒՍ մեթոդով գտնել մակբայների գործառական ոլորտները, բերել համապատասխան օրինակներ: /5 րոպե/

Կշռադատում.

Կիրառել «Շրջագայություն պատկերասրահով» մեթոդը -8 րոպե

Ամփոփման հանար կիրառել համակարգչային խաղ՝ հղումով` https://learningapps.org/display?v=pdduopfq518:

Գնահատում- 2 րոպե



Մակբայ



Էական հատկանիշներ Ոչ էական հատկանիշներ



  1. Ցույց է տալիս գործողության հատկանիշ 1.Որոշակի ձև չունենալը

  2. Դառնում է նախադասության անդամ 2.Կազմությունը

  3. Չի թեքվում 3.Ընդհանրական տեսակներ ունենալը

  4. Լինում է 4 տեսակ՝ տեղի, ժամանակի, ձևի, 4. Հարաբերական դերանունների ևկապերին

  5. Չափ ու քանակի հարաբերակից լինելը

5.Հարց է ստանում









Օ րինակ Ոչ համապատասխան օրինակ



Ն ա դանդաղ քայլում էր Նաայսպես է քայլում

Ձևի պարագա ձևի պարագա (դերանուն)

Ինչպե՞ս էր քայլում Նա գնաց մեզնից (կապ)

Նա վազեց առաջ (տեղիպարագա)

Առաջ նա լավ էր սովորում (մակբայ)















Օգտագործված գրականության ցանկ


1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու

2. Լ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն

3. Հ. Զ. Պետրոսյան,

4. Ավետիք Իսահակյան, հատոր 1,2,3

5. Ռ. Մկրտչյան, Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճաբանություն

6. Գ. Բ. Ջահուկյան, Հայոց լեզու, 1994 թ.

7. Եղիշե Չարենց, բանաստեղծություններ





1 Հ. Զ. Պետրոսյանի

2 Գ. Բ. Ջահուկյան, Հայոց լեզու, 1994 թ.

3 Լ. Եզեկյան, հայոց լեզվի ոճագիտություն

4 Ռ. Մկրտչյան, Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճաբանություն

14