СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկական գրականության դերը երեխայի կյանքում և դաստիարակության գործում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկական գրականության դերը երեխայի կյանքում և դաստիարակության գործում»


Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ




Ռեֆերատ





Ֆակուլտետ՝ Սկզբնական կրթություն

Բաժին՝ Տարրական մանկ. և մեթոդիկա

Կուրս՝ 3-րդ մագիստրատուրա, հեռակա

Թեմա ` Մանկական գրականության դերը երեխայի

կյանքում և դաստիարակության գործում

Մագ. ուս.՝ Դիանա Ճարատանյան

Դասախոս՝ ՄԳԹ, դոցենտ Եվա Մնացականյան







ԵՐԵՎԱՆ 2018

Ներածություն

Մանկական գրականությունը որպես գեղարվեստական գրականության առանձին մասնաճյուղ ձևավորվել է ուշ շրջանում, եվրոպական գրականության մեջ 17-րդ դարում, իսկ հայերի մոտ 19-րդ դարում, բայց նրա ակունքները գալիս են դարերի խորքից: Մանկական գրականության զարգացման հիմքում ընկած է ժողովրդի գեղարվեստական խոսքը, նրա բանահյուսությունը: Բանահյուսության բազմահարուստ ձևերը` ժող. երկեր, հեքիաթներ, առակ, առած, ասացվածքները և այլ բնույթի բանավոր ստեղծագործություններ, որոնք դարեդար ուղեկցել են մանուկներին և դաստիարակել նրանց: Մանկական գրականության առանձնահատկություններն են` մատչելիությունը, կրկնությունը:

Մանկական գրականության մեջ ընդգրկված ստեղծագործությունները 2 կարգի են.

  1. Մանկական ֆոլկլոշ` նախատեսված է փոքրիկների համար, օրորոցային երկեր, խաղ երկեր, մաղթանքներ և այլն:

  2. Հեքիաթներ, առասպելներ, էպոս, առած ասացվածք, հանելուկներ և այլն:

Այս աշխատանքում կուսումնասիրենք մանկական գրականության ծագումը և տեսակները, նրա առանձնահատկությունները և տարբերությունները գեղարվեստական գրականությունից: Մանկական գրականության ժողովրդական օրորոցային երգերը,














Մանկական գրականության դերը երեխայի կյանքում և դաստիարակության գործում

Մանկական գրականությունը որպես գեղարվեստական գրականության առանձին մասնաճյուղ ձևավորվել է ուշ շրջանում, եվրոպական գրականության մեջ 17-րդ դարում, իսկ հայերի մոտ 19-րդ դարում, բայց նրա ակունքները գալիս են դարերի խորքից: Մանկական գրականության զարգացման հիմքում ընկած է ժողովրդի գեղարվեստական խոսքը, նրա բանահյուսությունը: Բանահյուսության բազմահարուստ ձևերը` ժող. երկեր, հեքիաթներ, առակ, առած, ասացվածքները և այլ բնույթի բանավոր ստեղծագործություններ, որոնք դարեդար ուղեկցել են մանուկներին և դաստիարակել նրանց:

Մանկական գրականությունը մատաղ սերնդի դաստիարակության կարևոր միջոցներից է: Մանկական գիրքը ընդլայնում է երեխայի մտահորիզոնը, նրան գիտելիքներ է տալիս, ձևավորում է աշխարհայացք, հարստացնում է կենսափորձը, մշակում բնավորության դրական գծեր` ազնվություն, հայրենասիրություն, աշխատասիրություն և այլն: Մանկական գիրքը կոփում է երեխայի կամքը, հարստացնում երևակայությունը, այն մշակում է նաև էսթետիկական ճաշակ, գեղեցիկի զգացում: Մանկական գրականությունը ընդհանուր գրականությունից անկախ երևույթ չէ, ուստի խոսել մանկական գրականության մասին, նշանակում է այս կամ այն չափով շոշափել գեղարվեստական գրականության հարցերը: Մանկավարժական պրակտիկայում իրարից տարբերվում են մանկական գրականություն և մանկական ընթերցանության գրքեր հասկացությունները: Մանկական գրականություն ասելով հասկանում ենք այն գրքերը, որոնք գրված են մանուկների համար, նրանց տարիքային առանձնահատկությունները ի նկատի ունենալով, իսկ մանկական ընթերցանության գրքեր հասկացողությունը ավելի լայն է, որի մեջ մտնում են և մանկական գրքեր և այն գրքերը, որոնք գրված չեն հատուկ երեխաների համար, այդ ստեղծագործությունները ինքնաբերաբար մտել են մանուկների ընթեցանության գրքերի ցուցակը, օրինակ Սերվանտեսը իր «Դոնկ ի խոտ» գիրքը ստեղծելիս ի նկատի չի ունեցել երեխաներին, բայց այդ ստեղծագործությունը մեծ սիրով կարդում են երեխաները, նույնը կարելի է ասել Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» գրքի մասին կամ Ջեննաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքի մասին և բազմաթիվ երկեր կարելի է նշել, որոնք պարզ են եղել երեխաների համար, բայց նրանց համար գրված չեն եղել և մտել են երեխաների ցուցակի մեջ: Համաշխարհային գրականության մեջ դիտարկվում է նաև հակառակ երրևույթը, մանուկների համար գրված լավագույն երկերը գրավում են նաև մեծահասակներին, նրանք էլ հաճույքով են կարդում, օրինակ Մարկ Տվենի «Թոմսոերի արկածները» գիրքը կամ «Հեկլ Բենի Ֆինի արկածները», Լև Տոլստոյի, Հովհ. Թումանյանի մանկական պատմվածքները, հեքիաթները հաճույքով կարդում են նաև մեծահասակները: Այս ամենից չի հետևում, որ մանկական գրականությունը նույնանում է ընդհանուր գրականության հետ: Մանկական գրականությունը նման լինելով հանդերձ, խիստ տարբերվում է մեծերի գրականությունից և ունի իր ուրույն առանձնահատկությունները: Մանկական գրականությունը գործ ունի մարդու աճման ամենաբուն տարիների հետ, երբ մի քանի տարվա տարբերությունը, աշխարհաճանաչողության մտավոր կարողությունների, հակումների հսկայական տարբերություն է առաջացնում: Նույն կրթության, նույն միջավայրում մեծացած 40 և 50 տարեկան մարդկանց կարող ենք նույն գիրքը առաջարկել, և նրանք գրեթե նույն ձևով կնկալեն գիրքը, բայց այդ բանը չենք կարող ասել 8 և 15 տարեկան երեխաների նկատմամբ: Եթե գիրքը ստեղծված է 15 կամ 14 տարեկանի համար, ապա 8 տարեկանը չի կարող այն լավ ընկալել և ընդհակառակը` 8 տարեկանի համար ստեղծված գիրքը 15 և 16 տարեկանների համար հետաքրքիր չէ: Այսպես ուրեմն, մանկական գրականության առանձնահատկություններից մեկը և ամենակարևորը այն է, որ այդ գրականությունը ստեղծված է կոնկրետ հասակի երեխաների համար, հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները: Մի բան, որ մեծերի գրականության համար պարտադիր չէ: Ընդունված է տեսնել մանուկ ընթերցողների հետևյալ հասակները.

  1. Նախադպրոցական հասակ /3-7 տ./

  2. Կրտսեր դպրոցական հասակ /7-12տ./

  3. Վաղ պատանեկան հասակ /12-15տ./

Տարբեր տարիքի երեխաների համար գրված գրքերը միմյանցից տարբերվում են թե թեմայով, թե ծավալով, թե բովանդակությամբ և թե գրվածքների գեղարվեստական ձևերով, օրինակ, եթե խոսքը նախադպրոցական երեխաների համար գրված գրքերի մասին է, պետք է հաշվի առնել, որ երեխաները այդ գրքերը չեն կարդում, այլ լսում են և դիտում, դրա համար էլ այդ գրքերը պետք է գեղեցիկ պատկերազարդված լինեն, ունենան կոնկրետ նպատակ, այն է , երեխաներին ծանոթացնել շրջապատի իրերի, առարկաների և երևույթների հետ, ունի ճանաչողական բնույթ: Երեխայի մոտ փոքր հասակից դաստիարակվում է ոչ միայն բանականությունը, այլև գեղարվեստական ճաշակը, գեղեցիկի զգացողությունը:

Երեխայի համար ամեն ինչ նոր է, գեղեցիկ կամ սարսափելի, և այս բոլորը նրան երևակայության թռիչք է տալիս: Դրա համար էլ մեծահասակները, հատկապես մանկագիրները, ուսուցիչները ամեն ինչի մասի պատմելիս պետք է մտածեն, որ այդ խոսքը չոր ու ցամաք չլինի, այդ խոսքը պետք է լինի նուրբ, երբեմն ռոմանտիկ, մի խոսքով հետաքրքիր, որը հավասար է գեղարվեստականին:

Մանկական գրականության մյուս առանձնահատկությունը կրկնությունն է: Նյութի նախադասության բառաձևի մի քանի անգամ օգտագործելը մարդու հիշողության մեջ ավելի կայուն է դառձնում մտապատկերը, ուստի այդ ի նկատի է առնվում մանկական գրողների կողմից:

Գեղարվեստական այն բոլոր պահանջները, որոնք ներկայացված են մեծերի համար գրված երկերին, նույնը ներկայացվում է նաև մանուկների համար: Դրա մեջ մտնում են առողջ բովանդակության ընտրությունը, հոգեբանական վերլուծությունների ռեալիստականությունը, կերպարավորման արվեստը, ոճի և լեզվի հարցերը, սակայն երբ խոսքը վերաբերվում է մանկական գրականությանը այս բոլորի հետ միասին առաջ է քաշվում առանձնահատուկ պահանջները:

Մանկական գրքերը հետաքրքրաշարժ լինելով հանդերձ, պետք է նաև կենսախինդ լինեն, ուրախ, սակայն այդ չի նշանակում, որ այդ գրքերի մեջ հերոսը չպետք է ընկնի ծանր վիճակների մեջ կամ չպետք է մահանա, սրանք կապ չունեն կենսախնդության հետ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մանկագիրները ստեղծեցին մի շարք գրքեր, որոնց մեջ հերոսը մահացավ, բայց այդ գրքերը մենք տխուր չենք համարում, որովհետև հերոսը զոհվում է մեծ գաղափարների համար, հանուն հայրենիքի: Երկի, ստեղծագործության կենսախնդության կարևոր պայմաններից մեկը հումորն է, սրամտությունը, բայց հումորը իր հերթին պետք է նպաստի գրքի, գաղափարի բացահայտմանը, այն աննպատակ չպետք է լինի: Մանկական գրքի հերոսները, կերպարները պետք է լինեն ամբողջական, եթե ընթերցող երեխաների տարիքը փոքր է` հերոսները քանակով պետք է քիչ լինեն, նախադպրոցական երեխաների համար գրված գրքերում հերոսը 1 կամ 2 է, իսկ կրտսեր դպրոցականների համար գրված գրքերում հերոսները երկուսից ավելի են: Մանկական գրականության լեզուն պետք է լինի մաքուր գրական լեզվով, գրողները նախադպրոցական տարիքի երեխաների համար չպետք է ստեղծեն հատուկ մանկական լեզու:

Մանկական գրականության մեջ ընդգրկված ստեղծագործությունները 2 կարգի են.

  1. Մանկական ֆոլկլոշ` նախատեսված է փոքրիկների համար, օրորոցային երկեր, խաղ երկեր, մաղթանքներ և այլն:

  2. Հեքիաթներ, առասպելներ, էպոս, առած ասացվածք, հանելուկներ և այլն:

Ժողովրդական երգը փոքրիկի էության մեջ է թափանցում մանկության ամենավաղ շրջանում: Դերևս օրորոցում երեխայի լսողությունը շթյում է մոր օրորոցայինը: Օրորները ժողովրդի հնագույն քնարական ստեղծագործություններից են, նրանց հիմքում ընկած են մանկան գովքը, բարեմախթությունը:Մոր նպատակն է քնեցնել երեխային, դրա համար երբեմն նա օգտագործում է բնության երևույթներ: Երգի մեջ օգնության է կանչում գեղատեսիլ լուսնին, մեղմիկ հովիկին, հմայիչ հավքերին և այլն: Այս ամենը ունի ճանաչողական բնույթ: Մայրը ներբողելով զավակին` նրան ցանկանում է ամենայն բարիք, գեղեցիկ ապագա, առողջություն, քաջություն և նյութական ապահովություն.

Դուն ապրես հազար տարի

Դուն ապրես հորով մորով

Հաց նստիս ջուխտ ախպերով

Մեծանաս ու մեծ լինես

Բոլորիս ու գեղ մի լինիս

Ան գեղեն ու մեծ չի կենա

Ան գեղին մեծը դուն լինիս:

Այս ժանրը պատկանում է քնարական սեռի ժանրին, որը գեղարվեստական գրականության երեք սեռերից մեկն է: Եթե էպիկական և դրամատիկական երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպքերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հանդես եկող օբյեկտիվ մարդկային կերպարներ, ապա քնարերգությունն ունի գերազանցապես սուբյեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացոլումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղակի պատկերման, որքան դրանց նկատմամբ վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Առաջին պլան են մղվում ոչ թե արտաքին աշխարհի երևույթները, դեպքերը, այլ անհատի հոգում դրանց հարուցած տրամադրությունը, զգացմունքն ու ապրումները։ Դա էլ հենց դառնում է իրականության ըմբռնման ու գաղափարական գնահատման ելակետ։ Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի չափածո երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։

Այս տողերում մայրը օրհնելով զավակին պարտավորեցնում է նրան լինել ճշմարտասեր, մարդասեր, հյուրասեր, լավատես, երբեմն էլ նվիրվել ժողովրդի բարորությանը:

Օրորները ունեն նաև քնարական ջերմություն` պարզ են, անկեղծ, պատկերավոր: Առատորեն օգտագործվում են մակդիրներ, վառ համեմատություններ, որոնք չափազանցեցված են, երբեմն էլ ստանում են փոխաբերական իմաստ:

Մատաղ սերնդի մեջ դարեր շարունակ իրենց դաստիարակչական էությամբ լայն տարածումն են գտել նաև առածներն ու ասացվածքները, շուտասելուկներն ու հանելուկները:

Առածները և ասացվածքները հակիրճ, պատկերավոր, իմաստալի ժողովրդական խոսքն են,որոնք որևէ բնորոշ միտռ արտահայտում են ուղղակի,որը ասացվածքն է և անուղղակի, որն էլ առածն է:

Օր- «Երկաթը տաք-տաք կծեծեն»- այսինքն գործը չեն ձգձգի:Սա առածն է:

«Ամեն բանի սկիզբն էլ դժվար է» , «Այսօրվա գործը վաղվան չեն թողնի»-սա ուղղակի խոսքն է, ինչպես ասում ենք, այնպես էլ հասկանում ենք`ասացվածքն է:Այսինքն` պետք չէ ծուլանալ, ասել`լավ, վաղը կանեմ:Եթե այսօր չանես, կարող է վաղը ուշ լինել, կամ սկզբում ամեն ինչն էլ դժվար է թվում, պետք չէ ծուլանալ, ասել`դժվար է:

Առածները և ասացվածքները բացառիկ խորությամբ արտահայտել են աշխատավոր ժողովրդի մտածողությունը, նրա սոցիալ պատմական փորձը, ավանդույթները, իրականության նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքը:

Լեզվի ինքնատիպ մարզանք և զվարճալիք են շուտասելուկները, որոնք երեխաներին վարժեցնում են կրկնվող տառերի և բառտերի արտասանությանը, զարգացնում են երեխայի լեզվի կուլտուրան.

  1. Այծին այցի գնաց ձին,

Առանց ձիու մնաց Արծվին:

  1. Ձյուն է, ձմեռ, ձյունաբուք,

Ձանձրացել են ձի ու ձուկ:

Հանելուկը երևույթի կամ առարկայի հակիրճ փոխաբերական նկարագիրն է, որտեղ քողարկված ձևով տրվում են կռահվող երևույթի հատկանիշները: Հանելուկը ստիպում է երեխային խորհել և գտնել տվյալ առարկան կամ երևույթը, որի մասին խոսվում է: Հանելուկը զարգացնում է երեխայի մտածողությունը, դիտողականությունը և հիշողությունը. Օր.-

  1. Գալիս է հուշիկ,

Կարմիր են դառնում

Ականջ ու թուշիկ,

Մեծը մրսում է,

Փոքրը դրսում է:

  1. Խոր անտառում բույն գտավ,

Ողջ ձմեռը քուն մտավ:

Գարուն եկավ` վեր կացավ,

Քուրքը հագին հեռացավ:

Այսպիսով, դեռ հին ժամանակներից սկսած ժողովրդական բազմահարուստ ստեղծագործությունը եղել է մանկան դաստիարակության առաջին կարևոր օղակ: Սկզբում մանուկների շրջանն է անցել բանավոր, իսկ 19-րդ դարի վերջից նաև գրավոր եղանակով:

Թումանյանի մոտ առանձին հմայք ու գեղեցկություն ունեն բնությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք մանկան մեջ սեր են ներարկում դեպի բնությունը: Նրա բանաստեղծությունները վառ են, բազմերանգ , անձնավորված: Թումանյանը իր աշնանը նվիրված բանաստեղծություններում դրել է համեմատություն: Համեմատությունը ավելի է ընդգծում պատկերվող առարկայի կամ երևույթի այս կամ այն հատկանիշը:

ՏԵՐԵՎԱԹԱՓ Հովհաննես Թումանյան

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։


Ահա աշնան քամին առաջարկում է ծառի ծերին նստած տերևներին դողալու փոխարեն գույնզգույն շորեր հագնեն և փախնեն իր հետ, որը ունի համեմատական իմաստ, այսինքն համեմատում է մոր հետ, ով խորհուրդ է տալիս երեխաներին հագնեն տաք հագուստ:Աշնան հետ գալիս են ցրտերը, նախազգուշացնում է այդ մասին, որ տերևների պես չմրսեն:

Հեղինակը թախծում է անհետացած կանաչի ու խոտի, վարդի սարվորի սրինգի համար:







Եզրակացություն

Մանկական գրականություն գեղարվեստական գրականության ժանր է։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։

Ըստ Վաչագան Սարգսյանի տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված են թե՛ հայ, թե՛ համաշխարհային ճանաչում ունեցող մանկագիրները: Նրա խոսքով, սակայն, երբեմն նաև ինքն է դասերի թեմաները գրում, քանի որ որևէ մանկագիր, օրինակ, տողադարձին չի անդրադարձել, այդ ստեղծագործություններից են «Անտեսանելի գլխարկ` տառերից մեկի գլխին» և «Ինչպես բառերն գետն անցան» Նա գտնում է, որ նյութը գրելիս և գիրքը կազմելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և թեմայի արդիականությունը, որոնք էլ իրենց հերթին պետք է լինեն հետաքրքիր, հիմնված լինեն ազգային հոգեբանության վրա և բովանդակալի համամարդկային արժեքներին:


















Գրականության ցանկ

  1. Վ.Սարգսյան, Ս.Գրիգորյան, Կ.Թորոսյան, Հ.Խաչատրյան, Մայրենի 2, Երևան, 2017թ.:

~ 5 ~