СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկական գրականություն

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

     Մանկական գրականությունը գեղարվեստական գրականության ժանր է։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։

Просмотр содержимого документа
«Մանկական գրականություն»

Մանկական գրականություն

Մանկական գրականությունը որպես գեղարվեստական գրականության առանձին մասնաճյուղ ձևավորվել է ուշ շրջանում, եվրոպական գրականության մեջ 17-րդ դարում, իսկ հայերի մոտ 19-րդ դարում, բայց նրա ակունքները գալիս են դարերի խորքից: Մանկական գրականության զարգացման հիմքում ընկած է ժողովրդի գեղարվեստական խոսքը, նրա բանահյուսությունը: Բանահյուսության բազմահարուստ ձևերը` ժող. երկեր, հեքիաթներ, առակ, առած, ասացվածքները և այլ բնույթի բանավոր ստեղծագործություններ, որոնք դարեդար ուղեկցել են մանուկներին և դաստիարակել նրանց: Մանկական գրականության առանձնահատկություններն են` մատչելիությունը, կրկնությունը:

Ժողովրդական բանահյուսության ուսուցումը լավագույն միջոցներից է երեխաներին իրենց արմատներին ծանոթացնելու, հայեցի մտածողություն ու դաստիարակություն սերմանելու համար։ Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի՝ արձակ-պատումային (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց), չափածո–երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք, հմայական աղոթք:

Մանկական գրականության մեջ ընդգրկված ստեղծագործությունները 2 կարգի են.

  1. Մանկական ֆոլկլոշ` նախատեսված է փոքրիկների համար, օրորոցային երկեր, խաղ երկեր, մաղթանքներ և այլն:

  2. Հեքիաթներ, առասպելներ, էպոս, առած ասացվածք, հանելուկներ և այլն:

Այս աշխատանքում կուսումնասիրենք մանկական գրականության ծագումը և տեսակները, նրա առանձնահատկությունները և տարբերությունները գեղարվեստական գրականությունից: Մանկական գրականության ժողովրդական բանահյուսության ժանրերը` առած-ասացվածռները, շուտասելուկները, սուտասելուկները, հանելուկները, խաղիկները, բանաստեղծությունները:

Տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված են առած_ասացվածքներ, առակներ, սուտասելուկներ, շուտասելուկներ, խառնագրեր, հեքիաթներ, թևավոր խոսքեր, խնդուկներ, խաղիկ_տաղիկներ,օրհնանքներ, որոնք ուսուցումը դարձնում են ավելի զվարթ ու հետաքրքրաշարժ։