СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում

Категория: Завучу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում»

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում


3. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին,

ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության

առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

4. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական

ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության

ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի

միջոցով (այսուհետ` աջակցության խումբ),

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին

տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը,

ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը,

հաստատվում է տնօրենի կողմից:

6. Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար

պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և

մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:

7. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի

օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը

և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք

հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից:

Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով

ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական

մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու

կրթության արդյունավետ կազմակերպումը:

8. Հանրակրթական ուսումնական հաստատությունում երեխայի կրթության

առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման

արդյունքների ամփոփումից հետո.

1) առավելագույնը 15-օրյա ժամկետում, աջակցության խումբը ծնողի

մասնակցությամբ, մշակում է սովորողի Անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ)

(Ձև 5): ԱՈՒՊ-ում ներառված աջակցող ծառայությունների տեսակը,

ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները որոշվում են սովորողի դպրոցական

կամ տարածքային մակարդակների Գնահատման ընթացքում հավաքագրված

տեղեկատվության հիման վրա (Աղյուսակ),

2) սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակացույցը

հաստատում է տնօրենը և պատճենը տրամադրում սովորողի ծնողին:

9. Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ

որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի:

10. Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ

(առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի

հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ

առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների և առաջադրանքների

հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության

ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:

11. Յուրաքանչյուր օրվա ավարտին աջակցության խումբը ԱՈՒՊ-ի համապատասխան

բաժիններում գրառում է իրականացված աշխատանքները:

12. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի

գծով տեղակալը առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է տվյալ սովորողի

ուսուցիչների և աջակցության խմբի անդամների ժողով՝ ամփոփելու տվյալ ամսվա

ընթացքում սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների, այդ թվում` աջակցող

ծառայությունների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են

հրավիրվել սովորողի ծնողն ու Տարածքային կենտրոնի մասնագետները:

13. Սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է

կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը սովորողի առաջադիմության

թերթիկի հետ միասին տրամադրվում է ծնողին:

14. Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով

սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:

15. Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, վերանայվում են

ԱՈՒՊ-ով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև

աշխատանքների ծավալները:





Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!