ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ
1) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ իրականացնում է կրթական հատուկ կարիքներին համապատասխան մանկավարժական աշխատանքներ և ծառայություններ
2) անցկացնում է դասալսումներ և ուսումնասիրում է սովորողների գիտելիքների առաջընթացի և կարողությունների ու հմտությունների զարգացման շարժընթացը և առաջարկում կրթական կարիքներին համապատասխան ուսուցման մեթոդներ, ձևեր ինչպես նաև հետազոտման արդյունքների հիման վրա անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ, ձևավորում է ուսումնական նյութը յուրացնելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ. (յուրաքանչյուր շաբաթ առնվազն երկու դասալսում է կատարում` նախապես իր ձեռքին ունենալով նախատեսվող հետազոտության հիմական ուղղությունները)
3) մասնակցում է սովորողների անհատական ուսումնական պլանների մշակմանը՝ հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունները, կրթական կարիքները և հնարավորությունները, ծնողների առաջարկությունները.
4) մասնակցում է ուսումնական հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին
5) ապահովում է սովորողների առողջության և անվտանգության պահպանումը կրթական ամբողջ գործընթացում (օրինակ, պարբերական զրույցներ դասղեկների, ուսուցիչների հետ, որոնք թույլ կտան բացահայտել մասնագիտական օգնության կարիք ունեցող աշակերտների և այլն)
Ուսումնական հաստատության ղեկավարը հատուկ մանկավարժին, սոցիալական աշխատողին և հոգեբանին տրամադրում է առանձին աշխատասենյակ, հնարավորության դեպքում յուրաքանչյուրին առանձին աշխատասենյակ, որը վերջիններիս արդյունավետ աշխատանքի հիմնական բաղադրիչն է հանդիսանում:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԸ
1) աջակցում է ուսումնական հաստատությունում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի և սովորողների զարգացման համար լիարժեք պայմանների ստեղծմանը, աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների լիիրավ կրթություն ստանալու գործընթացին (մասնակցում է վերջիններիս անհատական ուսումնական պլանների մշակման գերծընթացին)
2) յուաքանչյուր շաբաթ տարբեր օղակներում դասալսումների միջոցով հետազոտում և հայտնաբերում է երեխայի անձի կայացումը դժվարացնող գործոնները,վերջիններս վերացնելու նպատակով զրուցում ուսուցիչների հետ (անհրաժեշտության դեպքում առանձին փակ զրույց- դիտարկումներ, նախապես առանձնացված աշխատասենյակում, ուսուցման գործընթացում դժվարություններ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ)
3) յուրաքանչյուր ամիս իրականացված աշխատանքների համար ներկայացնում է հաշվետվություն ուսումնական հաստատության ղեկավարությանը
4) ապահովում է սովորողների առողջության և անվտանգության պահպանումը կրթական ամբողջ գործընթացում:
Ուսումնական հաստատության ղեկավարը հատուկ մանկավարժին, սոցիալական աշխատողին և հոգեբանին տրամադրում է առանձին աշխատասենյակ, հնարավորության դեպքում յուրաքանչյուրին առանձին աշխատասենյակ, որը վերջիններիս արդյունավետ աշխատանքի հիմնական բաղադրիչն է հանդիսանում:
Ուսումնական հաստատության հոգեբանը մասնակցում է նաև դասալսումների, տարատեսակ ժողովենրի, որտեղ որպես հետազոտության օբյեկտ ընտրում է ուսուցիչներին և անհրաժեշտության դեպքում վերջիններիս մասնագիտական խորհրդավություն է տալիս:
Ուսումնական հաստատության հոգեբանը ուսումնադաստիարակչական միջոցառումների բովանդակության քննարկման անմիջական մասնակիցն է , որի ժամանակ իր գրավոր կարծիքն է հայտնում , որն էլ կցվում է միջոցառման փաթեթին:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ
1) ուսումնասիրում է սովորողների ուսումնական գործընթացի, սոցիալական հարմարման , շրջապատի հետ հաղորդակցության դժվարությունները և իրականացնում դրանց կանխարգելմանն ու հաղթահարմանը նպաստող աշխատանքներ.
2) մասնակցում է սովորողների (այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) անհատական ուսումնական պլանների մշակմանը, սոցիալական հարմարմանը նպատակաուղղված այլ ծրագրերի մշակմանը և դրանց իրագործման աշխատանքներին.
3) խորհրդատվություն է տրամադրում մանկավարժներին, սովորողներին, նրանց ծնողներին` սովորողների մոտ առկա սոցիալական խնդիրների լուծման նպատակով
4) սովորողների և նրանց ծնողների իրավասոցիալական շահերը պաշտպանելու նպատակով կատարում է իրավասոցիալական անհրաժեշտ գիտելիքների իրազեկում և համապատասխան խորհրդատվություն.
5) աջակցում է ուսումնական հաստատության, ընտանիքի և պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ փոխհամագործակցությանը.