Մանկավարժական ընդունակություններ]
Ըստ Սերգեյ Ռուբինշտեյնի, որ մարդու ընդունակությունների զարգացման գործընթացը մարդու զարգացման գործընթաց է։ Տեպլովի կողմից ընդունակությունները մեկնաբանվում են որպես անձի անհատական հատկություններ, որոնք հանդիսանում են գործունեության հաջող իրականացման պայման։ Ընդ որում ընդունակությունները չեն հանգում հմտությունների և կարողություններին և տարբերում են մի մարդուն մյուսից գործունեության իրականացման հաջողության հարաբերությամբ։ Եթե, ըստ Ռուբինշտեյնիի, մտավոր ընդունակությունների զարգացում հանդիսանում է գիտելիքների յուրացման նախադրյալ, ապա հենց ընդունակությունների զարգացման նախադրյալ, ըստ Տեպլովի, հանդես են գալիս բնածին անատոմա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Ընդունակությունները ձևավորվում են գործունեությունում և դրսևորվում են նրա այնպիսի դինամիկ բնութագրերում, ինչպիսիք են արագությունը, խորությունը, նրա միջոցների և եղանակների յուրացման կայունությունը։ Ըստ գործունեության տարբեր տեսակների հարաբերության, տարբերում են ընդհանուր ինտելեկտուալ և հատուկ ընդունակություններ։ Առանձնացվում է մի շարք մանկավարժական ընդունակություններ՝
Դիդակտիկական ընդունակություններ, ուսումնական նյութը երեխաներին մատչելի, պարզ, հասկանալի ձևով մատուցելու, առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ինքնուրույն աշխատանքը խթանելու ընդունակությունը։ Դիդակտիկ ընդունակություններ ունեցող ուսուցիչը կարողանում է անհրաժեշտության դեպքում համապատասխան ձևով վերակառուցել, ադապտացնել ուսումնական նյութը։ Նա կարողանում է կազմակերպեսլ սովորողների ինքնուրույն աշխատանքը, ուղղորդել նրանց ճանաչողական ակտիվությունը համապատասխան ուղղությամբ։
Ակադեմիական ընդունակություններ, մանկավարժը գիտի ավելին, քան ուղղակի ուսումնական ծրագիրը, հետևում է գիտության բացահայտումներին, ազատ տիրապետում է նյութին, որի հանդեպ դրսևորում է հետաքրքրություն, հետազոտական գոնե փոքրիկ աշխատանքների իրականացում։
Պերցեպտիվ ընդունակություններ, աշակերտի ներքնաշխարհը թափանցելու կարողություն, հոգեբանական դիտողականություն։ Նա աննշան արտաքին դրսևորումներով նկատում է սովորողի ներաշխարհի ամենափոքր փոփոխությունները։
Խոսքային ընդունակություններ, սեփական մտքերը և հույզերը խոսքի, դիմախաղի և մնջախաղի միջոցով պարզ և հստակ արտահայտելու ընդունակություն։ Դասի ժամանակ խոսքը միշտ ուղղված է սովորողներին։
Կազմակերպչական ընդունակություններ, առաջին հերթին, աշակերտական կոլլեկտիվը կազմակերպելու, համախմբելու, համատեղ աշխատանքը խթանելու, երկրորդ հերթին, սեփական աշխատանքը կազմակերպելու ընդունակությունները։ Փորձառու ուսուցիչների մոտ ձևավորվում է ժամանակի յուրահատուկ զգացում՝ աշխատանքը ճիշտ բաշխելու, համապատասխան ժամկետներ տալու կարողություն։
Ավտորիտար ընդունակություններ, ուսումնառողների վրա անմիջական հուզակամային ձևով ազդելու և դրա միջոցով հեղինակություն վայելելու ընդունակությունները։ Ավտորիտար ընդունակությունները կախված են ուսուցչի անձնային որակների մի ամբողջ կոմպլեքսից, մասնավորապես նրա կամային որակներից (պահանջկոտություն, կայունություն, դիմադրողականություն, վճռականություն), ինչպես նաև աշակերտների ուսուցման և դաստիարակության համար պատասխանատվության զգացումից։
Հաղորդակցական ընդունակություններ, երեխաների հետ շփվելու, նրանց հետ ճիշտ մոտեցում գտնելու, նրանց հետ մանկավարժական տեսանկյունից նպատակահարմար փոխհարաբերություններ ստեղծելու ընդունակությունները, մանկավարժական տակտի առկայությունը։
Մանկավարժական երևակայություն կամ կանխատեսական ընդունակություններ— սեփական գործողությունների հետևանքների կանխատեսման ընդունակությունն է, աշակերտի անձի դաստիարակչական ծրագրավորումը, նրա այս կամ այն որակների զարգացման առանձնահատկությունները կանխատեսելու ընդունակությունը։
Միաժամանակ գործունեության մի քանի տեսակների միջև ուշադրության բաշխումը։ Փորձառու ուսուցիչը միաժամանակ հետևում է նյութի բովանադակության և ձի շարադրմանը, իր մտքի և աշակերտների մտքերի ընթացքին, ուշադրության կենտրոնում է պահում բոլոր սովորողներին, արձագանքում է անուշադրության, չհասկացման դրսևորումներն, հետևում է սեփական վարքին։
Մանկավարժական ընդունակությունները իրենց բովանդական մեջ ներառում են շատ անձնային որակներ, բացահայտվում են որոշակի գործողությունների, հմտությունների միջոցով։ Ընդ որում կան հմտություններ, որոնք ներառվում են մի քանի ընդունակությունների բովանդակության մեջ։ Օրինակ, դիդակտիկ ընդունակությունների մեջ մտնող սովորողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպելու հմտությունը ըստ էության ուրիշների աշխատանքը կազմակերպելու հմտությունն է, որը մտնում է կազմակերպչական ընդունակությունների մեջ։
Կուզմինայի մոտեցման մեջ ընդգծվում է այն գաղափարը, որ մանկավարժական գործունեության սուբյեկտի ընդունակությունները, որոնք ձևավորվում և զարգանում են մանկավարժական գործունեության ընթացքում, մեծապես պայմանավորում են նրա իրականացման հաջողությունը։ Կուզմինայի մեկնաբանման մեջ մանկավարժական համակարգը ներառում է հինգ կառուցվածքային տարրեր՝ նպատակներ, ուսումնական ինֆորմացիա, հաղորդակցման միջոցներ, սովորողներ և մանկավարժներ, և հինգ ֆունկցիոնալ տարրեր՝ հետազոտական, պրոյեկտավորող, կոնստրուկտավորող, կոմունիկատիվ և կազմակերպչական։ Այդ տարրերը հանդիսանում են անհատական մանկավարժական գործունեության ֆունկցիոնալ տարրեր, ինչը հնարավորություն է տալիս խոսել դրանց հիմքում գտնվող ընդունակությունների 5 մեծ խմբի մասին։ Նա առանձնացնում է մանակվարժական ընդունակությունների երկու մակարդակ՝ պերցեպտիվ-ռեֆլեքսիվ և պրոյեկտիվ։ Առաջինը կապված է էմպատիայի հետ, տակտի և ներգրավվածության զգացման հետ։ Մանկավարժական ընդունակությունների երկրորդ մակարդակը՝ պրոյեկտիվ ընդունակությունները, հարաբերակցվում է ուսուցանման նոր, պրոյեկտիվ մեթոդների ստեղծման հետ և ընդգրկում է գնոստիկական, պրոյեկտավորող, կոնստրուկտիվ, կոմունիկատիվ և կազմակերպչական ընդունակությունները։ Գոնստիկական ընդունակությունները դրսևորովում են սովորողների ուսուցման մեթոդների արագ և ստեղծագործական յուրացման մեջ, մեթոդների ընտրողականության մեջ։ Այս ընդունակությունները ապահովում են սովորողների և սեփական անձի մասին ինֆորմացիայի կուտակում։ Պրոյեկտավորող ընդունակությունները դրսևորվում են սովորողների վերջնական արդյունքը առաջադրանք-խնդիրներում պատկերացնելու մեջ, որոնք ունեն իրենց ժամանակային տեղը ողջ ուսումնական գործունեության մեջ։ Սա նախապատրաստում է սովորողներին խնդիրների ինքնուրույն լուծմանը։ Կոնստրուկտիվ ընդունակությունները դրսևորվում են համատեղ գործունեության ստեղծագործական աշխատանքային մթնոլորտի ստեղծման մեջ։ Կոմունիկատիվ ընդունակությունների դրսևորվում են կոնտակտի հաստատման, մանկավարժական հարաբերությունների ժամանակ։ Այս ընդունակություններն ապահովվում են հետևյալ գործոններով՝ նույնականացման ընդունակություն, սովորողների անհատական առանձնահատկությունները զգալու կարողություն, լավ զարգացած ինտուիցիա, սուգգեստիվ հատկություններ, խոսքային մշակույթ։ Կազմակերպչական ընդունակությունները դրսևորվում են խմբում սովորողների կազմակերպման մեթոդների ընտրողականության, նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման, սովորողների ինքնակազմակերպման, մանկավարժի սեթական գործունեության ինքնակազմակերպման մեջ։ Մանկավարժական ընդունակությունների դիտարկման ժամանակ կարևոր պրոբլեմներից է հանդիսանում նրանց ձևավորումը և դիագնոստիկան։