СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական գործունեության արդյունավետության բնութագրեր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկավարժական գործունեության արդյունավետության բնութագրեր»

Մանկավարժական գործունեության արդյունավետության բնութագրեր

Ինչպես մարդկային գործունեության ցանկացած տեսակ, մանկավարժական գործունեությունը նույնպես ունի հետևյալ բնութագրերը՝ նպատակաուղղվածություն, մոտիվացվածություն, առարկայնություն։ Մանգաֆարժական գործունեության սպեցիֆիկ առանձնահատկություններից է նրա արդյունավետությունը։ Առանձնացնում է վերջինիս հինգ մակարդակներ՝

  • Մինիմալ, վերարտադրական, մանկավարժը կարողանում է ուրիշներին պատմել այն, ինչ գիտի։ Հանդիսանում է ոչ արդյունավետ։

  • Ցածր-ադապտիվ, որի դեպքում մանկավարժը կարողանում է իր իմացածը հարմարեցնել լսարանի առանձնահատկություններին։ Քիչ պրոդուկտիվ է։

  • Միջին-լոկալ մոդելավորող, մանկավարժը տիրապետում է ուսուցանման ռազմավարություններին, կարողանում է առարկայի որոշ բաժինների համար ձևակերպել մանկավարժական նպատակ, կազմակերպել սովորողների ուսումնաճանաչողական գործունեությունը։ Միջին արդյունավետություն ունեցող մակարդակ է։

  • Բարձր-համակարգային մոդելավորող, մանկավարժն ունի գիտելիքների անհրաժեշտ համակարգի ձևավորման ռազմավարություններ։ Բնորոշվում է արդյունավետության բարձ մակարդակով։

  • Բարձրագույն-սովորողների գործունեությունը և վարքը համակարգային մոդելավորող, մանկավարժը տիրապետում է իր առարկան սովորողի անձի ձևավորմանը նպաստող միջոցի վերափոխման ռազմավարություններն։ Այս դեպքում մանկավարժական գործընթացը ունենում է բարձր արդյունավետություն։

Իր կառուցվածքային կազմակերպմամբ մանկավարժական գործունեությունը բնութագրվում է գործողությունների ամբողջականությամբ։ Մանկավարժական գործունեության առարկա է հանդիսանում սովորողների ուսումնական գործունեության կազմակերպումը, որն ուղղված է նրանց կողմից սոցիոմշակութային փորձի՝ որպես զարգացման հիմքի և պայմանի յուրացմանը։ Մանկավարժական գործունեության միջոցներ հանդիսանում են գիտական(տեսական և էմպիրիկ) գիտելիքները։ Սոցիոմշակութային փորձի փոխանցման եղանակներն են բացատրությունը, ցուցադրությունը, համատեղ աշխատանքը, սովորողների անմիջական պրակտիկան, թրեյնինգները։ Մանկավարժական գործունեության պրոդուկտ է հանդիսանում սովորողի անհատական փորձի ձևավորումը՝ աքսեոլոգիական, բարոյաէթիկական, հուզական-իմաստային, առարկայական, գնահատողական բաղադրիչներով։ Մանկավարժական գործընթացի արդյունք հանդիսանում է սովորողի անձնային, ինտելեկտուալ զարգացումը, նրա՝ որպես անձի, գործունեության սուբյեկտի կատարելագործումը։ Արդյունքների դիագնոստիկան կատարվում է դասընթացի սկզբում և վերջում սովորողների որակների համեմատությամբ։