СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական տակտ և հեղինակություն

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Ուսուցիչը երբեք չպետք է մոռանա, որ ուսումնադաստիարակչական աշխատանքի առանցքը մանկավարժական տակտն է, վարպետությունը և հեղինակությունը: Նա պետք է մշտապես զբաղվի իր պատրաստականության բարձրացմամբ, սիրի իր դասավանդած առարկան, աշակերտներին և հայրենիքը: Իր առարկային վատ տիրապետելը, մանկավարժորեն ոչ ճիշտ մոտեցումը իր աշակերտներին և իր գործին, նրան ամեն վայրկյան կարող է հեռացնել իր առջև դրված խնդիրներից և իր կոչումից:

Просмотр содержимого документа
«Մանկավարժական տակտ և հեղինակություն»

Մանկավարժական տակտ և հեղինակություն

Ոսուցիչը երբեք չպետք է մոռանա, որ ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման առանցքը մանկավարժական տակտն է, վարպետությունը և հեղինակությունը: Նա մշտապես պետք է զբաղվի իր պատրաստականության բարձրացմամբ, սիրի իր դասավանդած առարկան , աշակերտներին և հայրենիքը: Իր առարկային վատ տիրապետելը մանկավարժորեն ոչ ճիշտ մոտեցումը աշակերտներին և իր գործին նրան ամեն վայրկյան կարող է հեռացնել իր առջև դրված խնդիրներից և իր կոչումից:

Տակտ բառը, ըստ Պավլովի, մարդկանց բնավորութան կարևոր գիծն է, այլ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք մշակելու կարողությունը:

Տակտի կարևոր պայմաններից են իրադրության մեջ նպատակահարմար ձևով կողմնորոշվելը, հանգամանքների մեջ խորանալը, դեպքերի ընթացքը և ելքը կանխատեսելը:

Տակտը էթիկայի տարրերից է:

Մանկավարժական տակտի պրոբլեմը ծագել է դաստիարակչական աշխատանքի ակունքներում: Նրա բովանդակությունն ու դրսևորման ձևերը փոխվել են ամեն մի դարաշրջանում դաստիարակության խնդիրներին ու բովանդակությանը համապատասխան:

Դոբրոլյուբովը խորհուրդ է տալիս ուսուցիչներին կոնֆլիկտի մեջ չմտնել աշակերտների հետ: Կոնֆլիկտի հիմք է համարում կշտամբանքներն ու խրատաբանությունը: Մանկավարժական տակտի էությունը միայն այն չէ, որ չվիրավորենք աշակերտիի արժանապատվությունը:

Չերնիշևսկին զգուշացնում է դաստիարակներին ու ուսուցիչներին, որ չի կարելի միայն աշակերտի անձը հարգելով բավարարվել: Այն ուսուցչից պահանջում է ընդհանուր պատրաստականություն, լայն զարգացում, ավանդվող առարկայի խորը իմացություն:

Մանկավարժական տակտը ուսուցչի՝ աշակերտների հետ ունեցած փոխհարաբերության նպատակահարմարության չափն է, որի հիմքում ընկած է նրա խոսքի, գործողությունների , զգացմունքների չափը: Տակտը ոչ միայն պրոֆեսիոնալ պահանջ է ուսուցչի աշխատանքում, այլև ներգործության հզոր միջոց: Ուսուցիչը, հարգելով աշակերտին, հարգում է նաև իրեն: Տակտը թույլ է տալիս մանկավարժին հրաժարվել իր վարքի վերահսկողությունից և ամեն րոպե չմտածել , թե իր գործողությունները որքանով են արդարացի մանանկավարժորեն:

Մանկավարժական տակտի հիմնական տարրերն են պահանջկոտությունը, վստահությունը, հարգանքը երեխայի նկատմամբ: Այն արտահայտվում է աշակերտի նկատմամբ ոսուցչի հարաբերության ամբողջ համակարգով:

Մանկավարժական տակտը բնորոշվում է աշակերտի նկատմամբ ուսուցչի բարոյական բարձր, արդարացի ու օբյեկտիվ վերաբերմունքի մեջ:՝ Ուսուցչի մանկավարժական տակտի հիմքում ընկած է նրա ընդհանուր քաղաքական, գիտական, մասնագիտական պատրաստականությունը, երեխաներին ճանաչելը:

Դաստիարակությունը՝ որպես մանկավարժական-հոգեբանական պրոցես, ունի բարդ դիալեկտիկա: Մանկավարժը նպատակ ունի ներգործել աշակերտի անձնավորության վրա, իսկ դա բարդ ու նուրբ գործ է: Ոչ թե մանկավարժի գործողությունը ինքնին վերցրած, այլ այդ գործողությամբ արտահայտված նրա անձնային վերաբերմունքն է առաջացնում աշակերտի պատասխան վերաբերմունքը:: Հետևաբար , դաստիաարակչական ուժ են ներկայացնում դաստիարակի և իր սաների միջև գոյացող և իրացվող այն հարաբերությունները, որոնք իրենց մարմնավորումն են գտնում այդ դաստիարակչական գործողություններում: Կարևոր են փոխըմբռնումն ու վստահությունը: Եթե պատիժը ուսուցչի կողմից երեխան վերապրում է որպես ուսուցչի անբարյացակամության արտահայտություն, ապա այդ մեթոդը ձևավորում է բացասական վերաբերմունք ուսուցչի այն հասարակական նորմաների ու պահանջների նկատմամբ, որոնք ներկայացվում են վերջինիս կողմից:

Երբեմն աշակերտի անտարբեր վերաբերմունքը , չսովորելու ցանկությունը, առաջանում է առանձին ուսուցիչների, դասղեկների անտակտության պատճառով: Վիրավորվածությունը և ուսուցչի նկատմամբ ատելության զգացումը որոշ աշակերտների մղում է դեպի անպատասխաանատու արարքների:

Մանկավարժական տակտից է կախված ոչ միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների որակը, այլև ուսուցչի և աշակերտների փոխհարաբերությունները, ուսուցչի հեղինակությունը երեխաների ու նրանց ծնողների աչքում: Մանկավարժական տակտը յուրաքանչյուր դեպքում առաավել ճիշտ մանկավարժական հնար գտնելու հմտությունն է ուսումնական և դաստիարակչական աշխատանքներում: Մանկավարժական տակտն այն կարևորությունն է, որը թույլ է տալիս աշակերտների հետ ունեցած բարդ ու բազմակողմանի հարաբերություններում գտնել առավել ռացիոնալ մոտեցումներ ՝ պահպանելով չափի անհրաժեշտ զգացումը: Ընդհանուր առմամբ մանկավարժական տակտն ուսուցչի պրոֆեեսիոնալ հատկանիշն է: Մանկավարժական տակտն ունի իր էական հատկանիշները , որոնք բնորոշում են այդ հասկացությունը: Դրանք են՝ մանկավարժորեն արդարացված ստեղծագործական հնարագիտությունը, մանկավարժական հնարամտությունը, ձեռներեցությունը, մարդասիրությունը, վարվեցողության բարձր կուլտուրան, անշահախնդրությունը, ինքնատիրապետումը, համառությունը, վճռականությունը, զգայունակությունը, ուշադրությունը երեխայի հոգեկան աշխարհի նկատմամբ, վստահությունը և այլն:

Մանկավարժական տակտը չի բացառում նաև ուսուցչի զայրույթի արտահայտությունը: Կարևոր է, որ այն դուրս չգա մանկավարժորեն զսպված վարքի սահմաններից և թույլ տրվի ըստ անհրաժեշտության: Հենց այստեղ է դրսևորվում ուսուցչի մտքի ճկունությունը, կշռադատվածությունը, մանկավարժական արվեստը:

Ուսուցչի բարոյական կերպարի, նրա գիտական պատրաստվածության մասին շատ ասույթներ ունի Եսայի Նչեցին: Ըստ նրա՝ ուսուցիչ-դաստիարակը պետք է լինի համբերատար, ուշադիր , հոգատար, սիրի իր սաներին, լինի կրթված ու դաստիարակված, անընդհատ ու անընդհատ հարստացնի իր գիտելիքները, կատարելագործվի դասատվության մեջ, նյութը մատուցի պարզ ու հասկանալի, մատչելի ու հասանելի, խոսքը լինի պատկերավոր, գրավիչ, օրինակներով հարուստ , նրա շարադրանքհը պետք է շարժի աշակերտների միտք-մտածողությունը :

Այսպիսով, եթե այդպիսի բնավորություն ունենա ուսուցիչը, ինչպես կարող է չսիրվել և չհարգվել աշակերտների կողմից: Աշակերտները հարգում են ուշադիր, հոգատար աշակերտի ինքնասիրությունը չվիրավորող, ծնողական սիրով իրենց սիրող արդարամիտ, անաչառ , ազնիվ, անկեղծ ու անշահախնդիր ուսուցչին: Ուսուցիչը ամեն վայրկյան դաստիարակում է իր անաղարտ բարոյական կերպարի շնորհիվ: Ականավոր մանկավարժները (Կոմենսկի, Ուշինսկի , Տոլստոյ, Աբովյան, Աղայան, Բահաթրյան) բարձր են գնահատել ուսուցչի բարոյական հատկանիշները:

« Կարելի է համարձակորեն ասել, որ եթե ուսուցիչը շատ հեղինակավոր է , ապա որոշ մարդկանց վրա ամբողջ կյանքում մնում են այդ ուսուցչի ազդեցության հետքերը: Ահա թե ինչու նաև կարևոր է , որ ուսուցիչը հետևի իրեն, որ նա զգա , որ իր վարքը , իր գործողությունները ամենաուժեղ վերահսկողության տակ են , որպեսզի վերահսկողության տակ չի գտնվում աշխարհում ոչ մի մարդ»,- ասել է Մ.Կալինինը:

Ուսուցման ընթացքը միայն գիտելիքների մատուցում չէ, այն նաև դաստիարակության ու զարգացման պրոցես է, հետևաբար, անհնար է դաստիարակել առանց մարդասիրության զգացումներ տածելու, առանց գործին ու աշակերտներին նվիրվելու:

Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերոււթյունների վրա ազդում են նաև ուսուցչի անձնական արժանիքները՝ նրա արտաքին կուլտուրան, աշակերտների հետ լավ վարվեցողությունը, քաղաքավարությունը, բարի վերաբերմունքը, համառությունը, զսպվածությունը, հավասարակշռված բնավորությունը, քմահաճություն չդրսևորելու և տրամադրությամբ չգործելու , աշակերտի անձնավորությունը հարգելու , նրա վստահությունը շահելու կարողությունն ու ընդունակությունը:

Ուսուցիչը պետք է անկեղծ վերաբերմունք դրսևորի աշակերտների, նրանց ծնողների, իր գործընկերների նկատմամբ և վարվի նրանց հետ այնպես, ինչպես հավասարը հավասարի հետ: Մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը կամ աշակերտներին ամեն կերպ դուր գալու ձգտումը կարող է վնասել ուսուցչի հեղինակությունը և խանգարել աշակերտների հետ նորմալ փոխհարաբերությունների ստեղծմանը: Ուսուցչի հեղինակության վրա կարող են ազդել նաև շատ «մանրուքներ», քիչ նկատելի և պատահական հանգամանքներ: Այդ նշանակում է , որ նա երբեք աշակերտներին չպետք է ներկայանա անփույթ և ոչ աչալուրջ տեսքով ու դիրքով: Ուսուցչի հեղինակությունը ստեղծվում է նաև նրա անձնային հատկանիշներով ու գործունեությամբ, և սխալվում են այն մանկավարժները, ովքեր իրենց հեղինակությունը ցանկանում են կառուցել իրենց ստանձնած սոցիալական դերի ու դիրքի վրա: Այդպիսի ուսուցիչները, որպես կանոն, չեն վայելում աշակերտների հարգանքը: Մանկավարժական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսուցչի հեղինակությունը կապված է նաև հանրույթ կառավարելու մանկավարժական ոճի հետ: Նա պետք է ունենա աշակերտների համակրանքը, հարգանքը վայելելու և նրանց դեպի իրեն ձգելու կարողություն: Վ.Ա. Սուխմոլինսկու բառերով ասած՝ պետք է կարողանա իր սիրտը նվիրել երեխաներին:

Ուսուցչի վարպետությունը, տակտն ու հեղինակությունը մեծ դեր են խաղում վարքի դրական սովորույթների մշակման գործում: Վարպետ ուսուցիչը կարողանում է իր գործելակերպի շնորհիվ զարգացնել աշակերտների զգացմունքների նրբությունը, հարստացնել դրանք գաղափարաբարոյական բովանդակությամբ: Ուսուցիչը պետք է ունենա բարոյական անաղարտություն, հոգևոր հարստություն, գեղագիտական կրթվածություն ու դաստիարակվածություն: Որքան ուսուցիչը ավելի շատ գիտի, որքան ավելի է նա աշակերտների առջև բաց անում գիտության հորիզոնները, այնքան աշակերտների շրջանում հեղինակություն է ձէռք բերում: Իսկ հեղինակավոր ուսուցիչը ավելի լավ կարող է ներգործել աշակերտի վրա և հասնել իր առջև դրված նպատակին: Հակառակ դեպքում նա չի կարող իրագործել նուրբ, բազմապլան, դժվարին մանկավարժական գործունեություն:

Հայրենասեր, ազգասեր մանկավարժը յուրաքանչյուր դասը պետք է կազմակերպի այնպես, որպեսզի նկատելի ու աննկատ եղանակներով աշակերտներին ներարկի բարոյական բարձր հատկանիշներ, քանի որ այդպիսի բարոյական որակներով օժտված մարդը միայն կարող է դառնալ իր հայրենիքին պիտանի ու անհրաժեշտ:



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!