ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Տեխնոլոգիա-ն հունարեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է գիտություն արվեստի, վարպետության մասին: 20-րդ դարի 60-ական թթ. մանկավարժության մեջ ներմուծվեց մանկավարժական տեխնոլոգիա հաս-կացությունը: Այն մի դեպքում հասկացվում է որպես տեխնիկական միջոց-ների ամբողջություն և դրա կիրառումը (Գ. Սելեվկո), երկրորդ դեպքում` որ-պես միկրոհամակարգ, որի բաղկացուցիչ մասն են կազմում գիտական հիմ-նավորված ու խմբավորված տարրեր` մանկավարժական խնդիր, դրան հա-մապատասխանող միջոցներ ու մեթոդներ, հնարներ (Բ. Լիխաչով), մեկ այլ դեպքում` ծրագիր, որի իրականացում ը ենթադրում է կանխատեսվող արդ-յունք (Գ. Քսենզովա, Ա. Կոլեչենկո): Ժամանակակից մանկավարժական գործ-ընթացի կազմակերպմանն առաջադրվող նոր խնդիրների լուծման նպա-տակով տարբեր որոնողական աշխատանքներ են իրականացվում, որոնք ուղղված են նոր մեթոդների, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման արդյունավետ ձևերի և տարբեր միջոցների ուսումնա-սիրությանը, փորձարկմանը և տարածմանը։ Մանկավարժական գործընթացի արդյունավետությունը պայմանավորված չէ առանձին հնարներով, մեթոդ-ներով , այլ միայն դրանց համալիր կիրառման համակարգով՝ մանկա-վարժական տեխնոլոգիաներով։ Ողջ մանկավարժական գործընթացը նպա-տակաուղղված է տարաբնույթ խնդիրների լուծմանը, որոնցից յուրա-քանչյուրը պահանջում է խնդրին համապատասխան նպատակային տեխնո-լոգիաների մշակում, կիրառում։ Մանկավարժական գործընթացի կազմա-կերպման առանցքում մանկավարժական տեխնոլոգիաներն են, որոնք համակցված գործում են մեթոդների հետ: Մանկավարժական տեխնոլոգիան գործունեության եղանակների ու միջոցների փոխակերպմանն ուղղված ծրա-գիր է և այդ ծրագրին համապատասխան կառուցված գործունեություն: Մանկավարժական տեխնոլոգիան որևէ խնդրի քայլ առ քայլ լուծման հաջող փորձ է , հատուկ նպատակով ստեղծված և իրականում կոնկրետ իրա-դրությունում արդյունավետ գործող համակարգ : Ուսումնասիրելով ռուս և արտասահմանյան հեղինակների տեսակետները ՝ կարող ենք տալ սոցիալ-մանկավարժական տեխնոլոգիա հասկացության մի քանի սահմանումներ՝
1
մանկավարժական տեխնոլոգիան մանկավարժի արվեստն է, նրա հմտությունը , որը թույլ է տալիս նրան փոփոխել իրավիճակն ու դրությունը
մանկավարժական տեխնոլոգիան համակարգված գործողությունների ծրագիր է, որն ուղղված է մի գործողության ստեղծմանը, կիրառմանը ՝ հաշվի առնելով մարդկային և տեխնիկական ռեսուրսները և դրանց փոխազդեցությունը, որն իր առջև նպատակ է դրել օպտիմացնել զարգաց- ման գործընթացները (ՅՈՒՆԵՍԿՕ)2 Կոմենսկին ասել է. «Դիդակտիկական մեքենայի համար պիտի որոնել և գտնել`
ա) հստակ նախանշված նպատակներ,
բ) այդ նպատակներին հասնելու հստակ միջոցներ,
գ) որոշակի կայուն կանոններ, թե ինչպե՛ս կարելի է կիրառել այդ միջոցները դրված նպատակնե րին հասնելու համար» : Մանկավարժական տեխնոլոգիան որևէ խնդրի լուծմանն ուղղված պլանավորված, նախօրոք մշակված, հաջորդականորեն իրականացվող գործողությունների մի ծրագիր է, որևէ նպատակի ուղղված գործունեություն, որը բաղկացած է փոխկա-պակցված և տրամաբանորեն իրար հաջորդող փուլե րից ՝ ախտորոշում-կանխատեսում . օբյեկտի ախտորոշում, մանկավարժական խնդրի ախտորոշում, հստակեցում, նրա հետագա, հնարավոր զարգացման հեռա-նկարի կանխատեսում: Այսպիսով՝ մանկավարժական տեխնոլոգիաներն ուղղված են կրթության որակի բարձրացման խնդրի լուծմանը , որն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսուցման գործընթացի կազմակերպման նորարարական միջոցների օգնությամբ: Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները հնարա-վորություն են տալիս իրականացնել ակտիվ, անձնային կողմնորշում ունեցող ուսուցում, որը նպաստում է հաղորդակցական և գիտակցական զարգացմանը: Մանկավարժական գործունեության լիարժեք արդյունքին հասնելու համար մանկավարժից պա հանջվում է նպատակի ձեռքբերում ապահովող նպատակահարմար կամ օպտիմալ տեխնոլոգիայի ընտրություն, ընտրված տիպային տեխնոլոգիայի անհատականացում ` հաշվի առնելով մանկավարժական գործունեության սուբյեկտի առանձնահատկությունները, պահանջմունքները, սուբյեկտի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և
2
տեխնոլոգիայի իրականացման պայմանները։ Այս ամենին հաջորդում է բուն տեխնոլոգիայի իրականացման փուլը, որի ժամանակ մանկավարժը կատա-րում է մանկավարժական տեխնոլոգիայի իրականացման արդյունա-վետության գնահատում և տեխնոլոգիայի իրականացման սկզբում կանխատեսված, նախանշված ու տեխնոլոգիայի իրականացումից հետո ձեռք բերված արդյունքների համեմատում, մանկավարժական աշխատանքին համապատասխան գնահատում : Մանկավարժը պետք է կարողանա ընտրել հենց այն մանկավարժական տեխնոլոգիան, որը կոնկրետ իրավիճակում ավելի նպատակահարմար է և գլխավորը , կարողանա ապահովել նրա իրականացման բարձր արդյունավետությունն ապահովող բոլոր պայման-ները: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ մանկավարժական տեխնոլոգիան դիտարկվում է որպես մանկավարժական գործունեության փուլերի, մեթոդ-ների և միջոցների ամբողջություն, որոնք ապահովում են գործունեության արդյունավետ հաջորդականությունը, որն էլ ուղղված է որոշակի մանկա-վարժական խնդիրների լուծմանը, ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Մանկավարժական տեխնոլոգիաները բնութագրվում են մի շարք հատկանիշներով.
հստակ, հաջորդական դիդակտիկական սկզբունքներով մշակված նպատակների առկայություն.
յուրացման ենթակա նյութի կամ տեղեկատվության մշակում, խտացում և համակարգում,
դիդակտիկական , տեխնիկական, համակարգչային միջոցների համակարգված կիրառություն ուսուցման և ստուգման գործընթացում,
ուսուցման և դաստիարակության ախտորոշիչ գործառույթի ընդգծում,
ուսուցման բարձր որակի երաշխիք: Յուրաքանչյուր մանկավարժական տեխնոլոգիայի կիրառման դեպքում պետք է նկատի ունենալ.
գործադրման մակարդակը
, փիլիսոփայական հիմնավորումը,
գիտելիքների յուրացման առաջատար հայեցակարգը,
3
կրթության բովանդակության բնույթը,
ուսուցման կազմակերպման ձևերը,
ուսուցման կազմակերպման գերակշռող մեթոդը,
սովորողների որակական հատկանիշները:
Տեխնոլոգիայի ընտրության ժամանակ շատ կարևոր է նպատա-կադրումը` այսինքն` ինչ նպատակի համար և ինչ արդյունք ստանալու համար է իրագործվում ծրագիրը: Նպատակից է կախված ընտրվող տեխնոլոգիայի բնույթը : Այսպիսով՝ մանկավարժական տեխնոլոգիաների ճիշտ տեղին և ժամանակին կիրառությունը կախված է նաև մասնագետի, մանկավարժի կոմպետենտությունից, անհատական մոտեցումից, նյութի բնույթից նաև իրավիճակն օբյեկտիվ գնահատելու կարողությունից: Մանկավարժական տեխնոլոգիաներն ունեն իրենց դասակարգումները, տեսակները, ըստ որոնց, կախված իրավիճակից, կիրառվում են՝
Ուսուցման ավանդական (վերարտադրողական) տեխնոլոգիա
Ուսուցման ավանդական (վերարտադրողական) տեխնոլոգիայի կիրառումը ենթադրում է. նոր նյութի ուսուցում, ամրապնդում, ստուգում, գնահատում: Սակայն, այս տեխնոլոգիայի կիրառության դեպքում սովորողը գտնվում է պասիվ օբյեկտի դերում, ակտիվ սուբյեկտ չէ՝ սահմանափակվում են նրա ստեղծագործական ունակությունները, կարողությունների դրսևո-րումը: Սովորողը յուրացնում է տրվող նյութը, տեղեկատվությունը և վերարտադրում, բացակայում է սեփական տեսակետի ներկայացումը, անհա-տական մոտեցումը, ինքնուրույն վերլուծությունը: Այսպիսով՝ ավանդական (վերարտադրողական) տեխնոլոգիան ունի հետևյալ սահմանափակումները՝ 1 Պետրոսյան Հ., Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, Երևան, անհա-տականացման և տարբերակման աննշան հնարավորություններ, սովո-րողների մտածական որակների, ներունակությունների ոչ լիարժեք դրսևորում, ստեղծագործական կարողությունների զարգացման որոշակի հնարավորություն: 4
Համագործակցային ուսուցման տեխնոլոգիան
Համագործակցային ուսուցման տեխնոլոգիան բնութագրվում է հետևյալ հատկանիշներով՝ անձի զարգացում և անհատականության ձևավորում, հոգեբանական և ֆիզիկական առողջության ապահովում, սթրեսի հաղթահարում, առողջ փոխհարաբերությունների դրսևորում: Այս տեխնոլոգիան կիրառելիս կարևորվում են երկու կողմերի համագոր- ծակցային աշխատանքը , համախմբվածությունը, սովորողի լիարժեք մասնակցությունն ուսուցման գործընթացին, սովորող-սովորեցնող զույգի փոխհարաբերություններում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը: Համագործակցային ուսուցման տեխնոլոգիայի տարրերն են՝ դրական փոխկախվածության ապահովում, դեմ առ դեմ փոխազդեցություն, անհատական հաշվետվություն և պատասխանատվություն, միջանձնային կամ փոքր խմբերով աշխատանքի հմտություններ, խմբային գործընթացի մշակում, փոխներգործուն կամ ինտերակտիվ առաջադրանքի կատարում:
Պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիայի մեթոդ
Պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիայի կիրառման դեպքում մանկավարժի ղեկավարությամբ հետազոտական ինքնուրույն աշխատանք է հանձնարարվում, որը ենթադրում է նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների մշակում և ամրապնդում, ստեղծագործական մտածո-ղության և անձնային այլ որակների զարգացում: Պրոբլեմային ուսուցման կիրառման դեպքում մասնագետ մանկավարժը սովորողին պատրաստի գիտելիք չի փոխանցում, այլ ներկայացնում է խնդիրը կամ հարցը, որը պետք է լուծում գտնի և ենթադրում է լուծման համար տարբեր ուղիների որոնում: Ներկայացվող հիմնահարցով մասնագետը ձգտում է հետաքրքրել սովորողին, նրա մեջ հետաքրքրություններ է առաջացնում, որպեսզի նա ուսումնասիրի առկա խնդիրը բոլոր կողմերով և գտնի ճիշտ լուծում, այսինքն՝ տվյալ խնդիրը լուծելու նախաձեռնություն է առաջացնում:
5
Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաները կիրառելիս փոխվում է նաև փոխգործակցությունը մանկավարժի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, մանկավարժի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար: Ինտերակտիվ տեխնոլո-գիաներում սովորողները հանդես են գալիս որպես լիիրավ մասնակիցներ, նրանց փորձը պակաս կարևոր չէ մանկավարժի փորձից: Վերջինս ոչ այնքան տալիս է պատրաստի գիտելիքներ, որքան խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում մանկավարժը հանդես է գալիս մի քանի հիմնական դերերով: Նրանցից յուրաքանչյուրում նա կազմակերպում է մասնակիցների փոխգործողությունը տեղեկատվական միջավայրի այս կամ այն հատվածի հետ: Իրազեկիչ-փորձագետի դերում մանկավարժը շարադրում է տեքստային նյութը, ցուցադրում տեսաշարքը, պատասխանում մասնակիցների հարցերին, հետևում է գործընթացի արդյունքներին և այլն: Կազմակերպիչ-ֆասիլիտատորի դերում նա կազ-մակերպում է սովորողների փոխգործակցությունը սոցիալական և ֆիզիկական շրջապատի հետ (բաժանում է խմբերի, խթանում է նրանց ինքնուրույն տվյալներ հավաքելը, համաձայնեցնում է առաջադրանքների կատարումը, շնորհանդեսների նախապատրաստումը և այլն): Խորհրդատուի դերում մասնագետը դիմում է սովորողների մասնագիտական փորձին, օգնում է գտնել արդեն ձևակերպված խնդիրների լուծումը , ինքնուրույն ձևակերպել նորերը և ալն: Անդրադառնանք ինտերակտիվ տեխնո-լոգիաներին և մեթոդներին, որոնց միջոցով կարելի է ուսուցման ինտեր-ակտիվ մոդելը ներդնել ուսուցման գործընթացի շրջանակներում`
աշխատանք փոքր խմբերում` զույգերով, ռոտացիոն եռյակներով, «երկու, չորս, միասին»,
կարուսելի մեթոդ,
դասախոսություններ հիմնախնդրային շարադրանքով,
էվրիստիկական զրույց,
դաս-սեմինարներ (բանավեճերի, մտքերի փոխանակության ձևաչափով),
կոնֆերանսներ,
գործարար խաղեր, 6
մուլտիմեդիայի միջոցների օգտագործում (համակարգչային դասարաններ)
, լիարժեք համագործակցության տեխնոլոգիա,
Մոդելավորման տեխնոլոգիա կամ նախագծերի մեթոդ
(որպես արտադասարանային գործունեություն) : Յուրաքանչյուր մանկավարժական տեխնոլոգիա կիրառվում է փուլերով, իրականացվում է փուլային գործընթաց՝
Նախնական փուլ: Այդ փուլում իրականացվում են ուսուցման գործընթացի ընթացքում խնդրի բացահայտման, գնահատման և դասա-կարգման, նրա առաջացումը պայմանավորած գործոնների բացահայտմանն ուղղված գործողություններ: Մանկավարժը նախապատրաստվում է խնդրի լուծմանը, ամբողջացնում է իր բարոյական , հոգեբանական և մասնագի-տական ներուժը:
Նպատակադրման փուլ: Այս փուլում տեղի է ունենում մանկավարժի աշխատանքի նպատակային դրույթների առաջնային ձևակերպումը: Նպա-տակը պայմանավորում է դրան հասնելու միջոցների և եղանակների ընտրությունը, տեղեկատվության լրացուցիչ աղբյուրների որոնման ուղղությունները: Կարող ենք ասել, որ ցանկացած գործունեության կազմա-կերպում և իրականացում ենթադրում է կոնկրետ նպատակի առաջադրում: Ցանկացած առաջադրված նպատակի հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել առկա ռեսուրսները, հնարավոր միջոցները և իրականացնել ճիշտ և հաջորդական գործողություններ:
Տեղեկատվության մշակման փուլ: Տեխնոլոգիական գործընթացի այս փուլում տեղի է ունենում տեղեկատվության լրացուցիչ աղբյուրների որո-նում, տեղեկատվության հավաքագրում և համակարգում, նոր վերլուծություն և ընդհանրացում: Նախքան գործունեության իրականացումն անհրաժեշտ է պլանավորել, կազմակերպել այն, որպեսզի արդյու-նավետությունը կարողանանք ապահովել:
7
Վերահսկիչ-վերլուծական փուլ: Սա տեխնոլոգիական պարբերա-շրջանի եզրափակիչ փուլն է, որում վերլուծվում են մասնագետների գոր-ծունեության արդյունքները, բացահայտվում գործոնները, որոնք նպաստում են մանկավարժական գործունեության խնդիրների դրական լուծմանը, և նշվում՝ թերությունների հեռացման ճանապարհները: Այսպիսով՝ ուսուցման գործընթացի ճիշտ և արդյունավետ իրականացնելու համար օգտագործում ենք մանկավարժական տեխնոլոգիաները : Յուրաքանչյուր տեխնոլոգիա ուղղված է կոնկրետ առաջադրանքի լուծմանը, իրավիճակի բացահայտմանը, այսինքն` մանկավարժական տեխնոլոգիաները մենք ընտրում և կիրառում ենք՝ կախված իրավիճակից, կարևորվում են իրավիճակային մոտեցումը, նաև ուսանողի տարիքային, անհատական, հոգեբանական առանձնահատ-կությունները: Ներկայումս մանկավարժական գիտության կարևորագույն հիմնախնդիրներից են մանկավարժական գործունեության, դրա բովան-դակության` նպատակի, մեթոդների, տեխնոլոգիաների, սկզբունքների, խնդիրների, կիրառման առանձնահատկությունների, պայմանների, օբյեկտների, սուբյեկտների ուսումնասիրությունը, ստացված արդյունքների վերլուծումը, համադրումը, ընդհանրացումը, համակարգումը, ինչպես նաև հետագայում դրանց կատարելագործման հնարավորությունների հետա-զոտումը, ուղիների մշակումը, որը պահանջում է գիտականորեն հիմնա-վորված, նպատակաուղղված, պլանավորված մանկավարժական գործու-նեություն և դրան համապատասխան մանկավարժական աշխատանքի մեթոդիկաների և տեխնոլոգիաների մշակում, կիրառում: Մանկավարժական տեխնոլոգիաներն ուղղված են կրթության որակի բարձրացման խնդրի լուծ- մանը, որն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստա-տությունում ուսուցման գործընթացի կազմակերպման նորարարական միջոցների օգնությամբ:
8
Մանկավարժական տեխնոլոգիաների դերն ուսուցման գործընթացում
Բանալի բառեր՝ մանկավարժական տեխնոլոգիա, ուսուցման գործընթաց, իրավիճակային մոտեցում, մասնագիտական կոմպետենտություն, նպա-տակային տեխնոլոգիա, խնդրի առաջադրում, ուսուցման ավանդական տեխ-նոլոգիա, ինտերակտիվ տեխնոլոգիա, պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիա, համագործակցություն, նպատակի սահմանում, վերջնարդյունք Հոդվածի հիմնական նպատակն է մանկավարժական տեխնոլոգիա հասկացության մասին պատկերացում հաղորդելը: Նպատակից բխող խնդիրներն են՝ ներկա-յացնել մանկավարժական տեխնոլոգիաների տեսական, մեթոդաբանական և տեխնոլոգիական ասպեկտներն ուսուցման գործընթացում, ծանոթանալ մանկավարժական տեխնոլոգիաների հնարավորություններին, գնահատել տեխնոլոգիաների կիրառելիության մակարդակն ուսուցման գործընթացում, ներկայացնել նորարարական և ավանդական մանկավարժական տեխնո-լոգիաների համեմատական վերլուծությունը: Ուսումնասիրության արդյուն-քում հանգել ենք հետևյալ եզրակացություններին
մանկավարժական տեխնոլոգիայի իրականացումը մեծապես որոշվում է մասնագետի մասնագիտական գործունեության անհատական ոճով,
մանկավարժական գործունեության լիարժեք արդյունքը, նպատակի ձեռքբերումը, արդյունավետ տեխնոլոգիայի ընտրությունը մանկավարժը կատարում է` հաշվի առնելով իր մասնագիտական իրազեկվածությունը, կարողությունները:
10