СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժի սուբյեկտային բնութագիրը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկավարժի սուբյեկտային բնութագիրը»

Մանկավարժի սուբյեկտային բնութագրեր

Մանկավարժի անձը ուսուցանման մթնոլորտում առաջնային տեղ է զբաղեցնում, նրա այս կամ այն հատկությունները բարձրացնում կամ իջեցնում են ուսուցանման դաստիարակչական ազդեցությունը։ Ընդհանուր առմամբ, առանձնացվում են «հատուկ ուսուցչական հատկություններ»՝ վերագրելով դրանց «ուսուցչի գիտական նախապատրաստությունը» և «անձնական ուսուցչական տաղանդը»։

Առաջին հատկությունն օբյեկտիվ է և բնութագրում է ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի իմացության աստիճանը, գիտական պատրաստվածությունը, կրթվածությունը, այնուհետեև առարկայի մեթոդաբանության հետ, ընդհանուր դիդակտիկ սկզբունքների հետ ծանոթությունը, երեխայի բնույթի իմացությունը։ Երկրորդ հատկությունը սուբյեկտիվ է և արտացոլում է դասավանդման արվեստը, անձնական մանկավարժական տաղանդն ու ստեղծագործականությունը։ Այն ներառում է մանկավարժական տակտը, ինքնուրույնությունն ու արվեստը։

Բացի «հատուկ ուսուցչական հատկություններից»՝ անհրաժեշտ է նշել նաև «բարոյական» հատկությունների մասին, որոնց դասվում են անկողմնակալությունը, բարեսրտությունը, ուշադրությունը, արդարությունը, կայունությունը, նրբազգացութունը, իսկական սերը երեխաների հանդեպ։ Մանկավարժի համար շատ կարևոր է ինքնակատարելագործման, ինքնազարգացման ցանկությունը։

Նինա Կուզմինան մանկավարժի սուբյեկտային գործոնների կառուցվածքում ներառում է ուղղվածության տիպը, ընդունակությունների մակարդակը և կոմպետենտությունը, որի մեջ մտնում են հատուկ մանկավարժական, մեթոդական, հոգեբանական, դիֆֆերենցիալ-հոգեբանական, աուտո-հոգեբանական կոմպետենտությունը։ Ակնհայտ են այդ գործոնային կառուցվածքի երեք հիմնական բաղադրիչները՝ անձնային, անհատական և մասնագիտական-մանկավարժական՝ համապատասխան գիտելիքներով և կարողություններով։ Աուտո-հոգեբանական կոմպետենտությունը հիմնվում է «սոցիալական ինտելեկտ» հասկացության վրա, որը ենթադրում է սոցիալական փորձի կուտակման առանձնահատկություն, ինքդ քեզ և ուրիշներին հասկանալու ընդունակություն, միջանձնային իրադարձությունների կանխատեսում։ Աուտո-հոգեբանական կոմպետենտությունը հարաբերվում է մասնագիտական ինքնաճանաչման, ինքնագիտակցության, ինքնազարգացման հետ։