СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մարդու պահանջմունքները:

Нажмите, чтобы узнать подробности

ՙՙՄարդու պահանջմունքներ՚՚ թեմայի դասի պլան:

Просмотр содержимого документа
«Մարդու պահանջմունքները:»

Դասի պլան

Դասի թեման ՝

Դասարանը՝ 8-րդ

Ամիս /ամսաթիվ 09.09.2016թ

Դասի նպատակը սովորողները կգիտակցեն մարդու բազմաբնույթ պահանջնմուների դերը հասարակական կյանքում, և կտարբերակեն պահանջմուքների տեսակները, և կփորձեն ճանաչել իրենք իրենց:

Դասի խնդիրները՝

  • Կրթական – սովորողներին հաղորդել գիտելիքներ մարդու տարաբնույթ պահանջմունքների մասին, տարբերի նյութական և ոչ նյութական պահանջմունքները:

  • Դաստիարակչական – ձևավորել մարդու պահանջմունքների վերաբերյալ հստակ դիրքորոշում:

  • Զարգացնող – զարգացնել սովորողների՝ փաստերն ուսումնսաիրելու, վերլուծելու, համեմատելու, ներկայացնելու ունակությունը: Ներկայացնի նյութական և ոչ նյութական պահանջմուների նշանակությունը իր և հասարակության կյանքում:

Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ՝

Թուղթ, գրիչ, բաշխման նյութեր՝ իրավիճակային քարտեր, աղյուսկներ:

Դասի տիպը և կառուցվածքը՝

Համակցված դաս

Դասի մեթոդները՝

Մտագրոհ, խմբային աշխատանք, քննարկում, համեմատություն, վերլուծություն:

Դասի ընթացքը՝

Դասն սկսվում է մտագրոհով, որի ընթացքում ուսուցիչն անում է հետևյալ հարցադրումը.

Մտագրոհից հետո դասարանը պատրաստվում է խմբային աշխատանքի: Դասարանը երեք խմբով աշխատում է դասանյութի հատվածների վրա: Յուրասքանչյուր խմբի հանձնարարվում է ներկայացնել ամեն մի պահանջմունքից երեքական օրինակ և մեկնաբանել:

Խմբային աշխատանքի արդյունքները ներկայացնելուց հետո, յուրաքանչյուր խմբի հանձնարարվում է մտորել երեք օրինակների մասին՝ Աստվածաշունչ, Գիրք Ծննդոց ընթերցանության հատված, Հերոստրատոսն այրում է Արտեմիսի տաճարը, հոլանդացի ծովագնաց Վիլեմ Բարենցի Արկտիկայի հետազոտությունը: Սովորողներին հանձնարարվում է ինքնուրույն բերել օրինակներ:

Սովորողները խմբային աշխատանքն ավարտելուց հետո ստանում են անհատական աշխատանք՝ դիտել Դանիել Դեֆոյի ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմից մի հատված և պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչու՞ էր Ռոբինզոնն օրեր շարունակ նավից կղզի տեղափոխում այնտեղ եղածը, ո՞ր կարիքներն ու պահանջմունքները բավարարելու համար:

2. Ի՞նչն էր նա ընտրում առաջին հերթին: Ձեր կարծիքով էլ ի՞նչ կտեղափոխեր նա, եթե նավը ջրասույզ չլիներ:

3. Ինչի՞ն ձեռնամուխ եղավ Ռոբինզոնը դրանից հետո, ինչու՞:

Դասարանին տրվում է մեկնաբանել Մարկ Տվենի հետևյալ ասույթը. :

Առաջադրանք՝

Մտորել և ուսումնասիրել Մասլոուի պահանջմունքների բուրգը՝ :













Ուսուցչի աշխատանքի ինքնավերլուծությունը

Դասի պլանի կատարումը։

 Դասի նպատակի իրականացման աստիճանը։

 Աշակերտների գործունեության ձևերի և գիտելիքների յուրացման աստիճանները՝

- գիտելիքների յուրացում դաստիարակության, ըմբռնման և հիշման մակարդակում։

- կիրառում նմանատիպ իրավիճակներում

- Կիրառում նոր իրավիճակում, այսինքն՝ ստեղծարար

 Վարած դասից (կամ նրա առանձին փուլերից) բավարարվածությունը

(անբավարարվածությունը)

 Վարած դասի օբյեկտիվ գնահատում

 Թերությունները վերացնելուն միտված առաջարկներ



Աշխատանքի նկարագրություն

բավարար

լավ

գերազանց

1. Աշակերտների մոտ հետաքրքրություն և մոտիվացիայի ձևավորում դասի սկզբում:



V

2. Դասի նպատակի ընտրություն:


V


3. Ուսումնական առաջադրանքների բնույթը:


V


4. Դասի ժամանակ աշակերտների խոսելու ժամանակի հարաբերությունը ուսուցչի ակտիվ բացատրությանը:



V

5. Աշակերտի ակտիվությունը դասի ժամանակ:


V


6. Աշակերտ - ուսուցիչ հարաբերությունը:


V


7. Ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը:


V


8. Դասի հոգեբանական մթնոլորտը:


V


9. Աշակերտների հետ դասի վերլուծություն կազմակերպելու կարողություն:


V


10. Դասավանդման մեթոդներ:


V




















Ինքնագնահատման թերթիկ աշակերտների համար


Գնահատման չափանիշ

Գերազանց

Լավ

Կատարելագործման կարիք ունի

1

Ինչպե՞ս եմ կատարել իմ աշխատանքը




2

Կատարե՞լ եմ արդյոք ներկայացված պահանջները




3

Արդյո՞ք տեղավորվել եմ աշխատանքի՝ ինձ հատկացված ժամանակի մեջ




4

Արդյո՞ք օգնել եմ ընկերներիս




5

Արդյո՞ք հաշվի եմ առել դասընկերներիս կարծիքը




6

Արդյո՞ք դասընկերներիս հետ փոխըմբռնման հասել եմ




































Դիտարկման թերթիկ

Դասալսման ամսաթիվ 14.06.2016թ.

Դասը վարող ուսուցիչ Հերմինե Ավետիսյան

Դասալսողներ Նարինե Խաչատրյան, Լիլիթ Մինասյան, Գայանե Ահարոնյան

Դպրոց ՎՊՀ-ի հենակետային վարժարան

Դասարան 10-րդ հումանիտար հոսք

Դասի թեման

Դասի բաղկացուցիչ տարրերի գնահատումը

¹

Վերլուծության բովանդակությունը

մակարդակներ

բարձր

միջին

ցածր

1

Հիգիենիկ վիճակը դասարանում՝ մաքրությունը, լուսավորվածուըթյունը, կարգ ու կանոնը, օդափոխությունը:

V



2

Պատրաստվածությունը դասին՝ կահավորանքը, սարքավորումները, նյութերը, գրատախտակը, օրագրերը, գրիչները, տետրերը և այլն:

V



3

Դասի կառուցվածքը՝ կազմակերպչական պահ, տնային հանձնարարության կատարման ստուգում, նոր նյութի հաղորդում, ստացած գիտելիքների ամրապնդում, տնային առաջադրանքի հանձնարարում:


V


4

Դասի բովանդակությունը՝ համապատասխանում է ծրագրին, իրականացվում է միջառարկայական, ներառարկայական կապը, նպաստում է ճանաչողական կարողույթուններին, զարգացմանը, բարոյական և գեղադիտական ըմբռնումներին, զարգացմանը, ուսումնական նյութերի և սարքավորումների կիրառումը և դասարանի կահավորումը:

V



5

Մեթոդները՝ համապատասխանությունը նյութի բովանդակությանը, նպատակներին և տարիքային առանձնահատկություններին, նպաստում է դիտողականության և տրամաբանական մտածողության զարգացմանը, սովորեցնում է ինքնուրույն աշխատել գրքի կամ լրացուցիչ տեղեկատվական աղբյուրների հետ:


V


6

Ուսուցիչը կիրառում է անհատական և տարբերակված առաջադրանքներ՝ հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները:

V



7

Սովորողների գործունեությունը՝ սովորողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում դասին, սովորողների դրական վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ:

V



8

Ուսուցչի հոգեբանական պատրաստվածությունը՝ դասարանին գրավելու կարողությունները, հաղորդակցության տոնն ու ոճը, մանկավարժական տակտը, դիտողունակությունը, նախաձեռնողականությունը, արտաքին տեսքը, խոսքի կուլտուրան, դիմախաղը:

V



9

ՏՀՏ-ների կիրառումը


V




Եզրահանգումը՝ Ուսուցիչը դասը վարում էր վարպետորեն: Դասարանը դասի ընթացքում անկաշկանդ, ակտիվ, համագործակցելով ուսուցչի և մեկը մյուսի հետ, անցկացրեց դասապրոցեսը: Դասապրոցեսը հաջորդաբար, փոխկապակցված էր, ավարտուն և հաջողված: Դասը ժամանակակից էր՝ թե ավանդական, թե համագործակցային, թե ՏՀՏ-ների կիրառմամբ: Եվ դասալսողները, և աշակերտները բավարարված էին դասապրոցեսից:



Առաջարկություններ՝ Հասկանալի է, որ ցանկացած դասալսում լարվածություն է առաջացնում թե սովորողների, թե ուսուցիչների մոտ, ինչը միանշանակ խանգարում է երկուսին էլ: Սակայն այս փաստը ուսուցիչը նույնպես հաղթահարեց հեշտությամբ և արդյունավետ: Իսկ դասալսողները դասալսման ներկայանալով, պետք է ավելորդ լարվածություն չառաջացնեն: Դասի ընթացքում ուսուցիչը կարող էր առավել մաքսիմալ օգտագործել դասաժամանակը: