Մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ
Մթնոլորտի
բաղադրության
փոփոխոխություն
Ջերմոցային էֆեկտ
Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթթու գազը արեգակնային ճառագայթման կարճ ալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի կարճալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով,մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիորեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տաքացմանը:Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնուման ընդհատ արեգակնային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30 % - ը միանգամից անդրադառնում է դեպիտիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15% - ը կլանվումէ մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում էմթնոլորտի միջով եւ տաքացնում Երկրի մակերևույթը:Երկիրը դեպի տիեզերք այդ էնեգիան վերադարձնում է ինֆրակարմիր երկարալիք ճառագայթման տեսքով:
Հետևյալ գազերի` ածխածնի երկօքսիդ, որն առաջանում է առավելապես ածխի, նավթի և բնական գազի այրումից, մեթան և ազոտի ենթօքսիդ` պայմանավորված գյուղատնտեսությամբ և հողօգտագործման փոփոխությամբ, օզոն, որն առաջանում է ավտոտրանսպորտային գազերի արտանետման և այլ աղբյուրների ազդեցությամբ, ինչպես նաև երկարակյաց արդյունաբերական գազերի` արտանետումները փոփոխում են մթնոլորտի էներգիա կլանելու ունակությունը: Արդյունքում առաջանում է “ուժեղացված ջերմոցային էֆեկտ
Օզոնային շերտի նշանակությունը
Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:
Օզոնային շերտի քայքայաման հետևանքները
Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:
Արևի ճառագայթների ազդեցությունը
Մթնոլորտը աղտոտող քիմիական նյութեր
Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային ևարդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգենածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:
ԹԹվային անձրևներ
Մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին, ծծմբի ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն): Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները: Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը:
Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնարին է: Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում:
Հողի քայքայումը և աղտոտումը
Հողի աղտոտումը արտադրական թափոններով
- Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ: Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
Հողի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով
20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:
Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
- Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
Հողի աղտոտումը պեստիցիդներով
Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
- Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
- Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:
- Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:
Պարարտանյութերի օգտագործումը
Անտառների պահպանությունը
Անտառները` երկրագնդի «թոքերն» են, որովհետև նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են: Ֆոտոսինթեզի արդյունքում ծառերը կլանում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին:
Անտառը արտադրում է ֆիտոնցիդներ՝ մանրէասպան հատկություններով օժտված նյութեր: Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրէները, ինչը շատ կարևոր է մարդու առողջության համար:
- Այսպիսով, անտառները հարստացնում են մթնոլորտային օդը թթվածնով, բարձրացնում են օդի որակը, մյուս կողմից, աղտոտված, փոշով հագեցած օդը բացասական է ազդում անտառի վրա:
- Անտառները բույսերի աճելավայր են, իսկ կենդանիների համար` ապրելավայր: Երբ հատվում է անտառը, ոչնչանում են նաև անտառում աճող բույսերը, իսկ կենդանիները միգրացիայի են ենթարկվում: Այդպիսով, կորցնում ենք հարուստ կենսաբազմազանություն, Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակներ:
Հարցեր
Արդյունաբերության զարգացմանը զուգընթաց մարդու ազդեցությունը բնության վրա կտրուկ մեծանում է:
Մթնոլորտի օզոնային շերտը կլանում է կյանքի համար կործանարար ուլտրամանուշակագույն
Ճառագայթները և արգելում է դրանց թափանցումը Երկիր