СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

**Մարմնի կշիռ**

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«**Մարմնի կշիռ**»

Մարմնի կշիռ

Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է հենարանում մարմնի ազդեցության առաջացրած դեֆորմացիայի հետևանքով: Քանի որ  ազդեցությունը միակողմանի չի լինում, ուրեմն հենարանն էլ է ազդում մարմնի վրա: Մարմնում դեֆորմացիայի հետևանքով առաջանում է առաձգականության ուժ, որն ուղղված է դեպի ներքև, որով  մարմինն ազդում է հենարանի վրա: 

 

Նույնը կարելի է ասել կախոցից կախված մարմնի համար՝ դեֆորմացվում է ոչ միայն կախոցը, այլև մարմինը, որը դեպի ներքև ուղղված ուժով ազդում է կախոցի վրա: 

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին. P=m⋅g   

 

Ուշադրություն

Չնայած նշված դեպքերում մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին, այդ ուժերի մեջ էական տարբերություն կա։ Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

Ինչպես յուրաքանչյուր ուժ, կշիռը միավորների ՄՀ -ում չափվում է նյուտոններով։


Կշիռը ևս գծագրում պատկերվում հատվածի տեսքով, որի վրայի սլաքը ցույց է տալիս դրա ուղղությունը:

 

 

Գծագրում հենարանի վրա դրված մարմնի վրա ազդող ուժերն են՝ Fծանր.=m⋅g ծանրության ուժը և N՝ հենարանի հակազդեցության ուժը:

 

P-ն մարմնի կշիռն է՝ հենարանի վրա մարմնի կողմից ազդող ուժը: 

 

Կախոցից կախված մարմնի վրա ազդում են Fծանր.=m⋅g ծանրության ուժը և T` թելի առաձգականության (լարման) ուժը: P-ն՝ մարմնի կշիռը, հենարանի վրա մարմնի կողմից ազդող ուժն է:

 

 

Մարմնի կշռի՝ գծագրի վրա նշելու մի քանի օրինակներ.

 

 

Գերբեռնվածություն, թերբեռնվածություն և անկշռություն

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև Fծանր.=P=m⋅g հարաբերակցությունը ճիշտ է այն դեպքում, երբ հենարանը հորիզոնական է և անշարժ կամ հորիզոնական հենարանը Երկրի նկատմամբ բարձրանում/իջնում է ուղղագիծ և հավասարաչափ:

  

Եթե մարմինը սկսում է շարժվել ծանրության ուժի ազդման ուղղի երկայնքով ոչ հավասարաչափ, ապա Fծանր.=P=m⋅g հարաբերակցությունը խախտվում է: Պարզվում է՝ այս դեպքում հենարանը մարմնի վրա ճնշում է ավելի ուժեղ կամ թույլ, քան ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում, և մարմնի կշիռը կարող է մեծ կամ փոքր լինել ծանրության ուժից:

  

Օրինակ՝ տիեզերանավի վերսլացքի ժամանակ տիեզերագնացի կշիռը մեծ է լինում ծանրության ուժից և նա գերբեռնվածություն է զգում:

 

Երբ հենարանը և նրա վրա դրված մարմինն ազատ անկում են կատարում, հենարանը չի դիմադրում մարմնի շարժմանը, մարմնում դեֆորմացիաներ չեն առաջանում և այն չի ճնշում հենարանի վրա: Մարմնի այս վիճակը կոչվում է անկշռություն: Տիեզերանավում անկշռությունը սկսվում է, երբ անջատում են շարժիչները: Այդ դեպքում տիեզերագնացները կարող են ազատ «ճախրել» տիեզերանավի խցում: