СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մարսողության վրա ազդող գործոններ

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Մարսողական համակարգի նշանակությունը

Просмотр содержимого документа
«Մարսողության վրա ազդող գործոններ»



Զեկուցագիր





Առարկա՝ Կենսաբանություն

Ուսուցիչ՝ Ա. Ասատրյան

Թեմա՝ Մարսողական օրգանների հիվանդություններ և

դրանց կանխարգելումը







2018-2019թթ





Մարսողական օրգանների հիվանդությունները և դրանց կանխարգելումը

Ստամոքս-աղիքային հիվանդությունները հաճախ առաջանում են հիվանդաբեր մանրէների ազդեցության հետևանքով: Այդպիսի մանրէներն օրգանիզմ կարող են թափանցել ջրի, ոչ լավ լվացված բանջարեղենի, մրգերի, ինչպես նաև կեղտոտ ամանեղենի և չլվացված ձեռքերի միջոցով: Աղիներում այդ մանրէները բազմանում, արտադրում են թունավոր նյութեր և պատճառ դառնում օրգանիզմի թունավորմանը: Ամենից հաճախ հանդիպող ստամոքսաղիքային հիվանդություններից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան: Այդ հիվանդությունները դրսևորվում են, սովորաμար, ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ և այդպիսի դեպքերում պետք է շուտափույթ դիմել բժշկի օգնության:

Խոլերայի հարուցիչը` բակտերիան ունի ստորակետի ձև: Այն բավական կայուն է հատկապես ջրային միջավայրում, սակայն հեշտությամբ մահանում է քլորակրի ազդեցությունից: Այդ պատճառով խոլերայի համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործվող ջուրը, կաթը եռացնել, ուտելուց առաջ ձեռքերը մշակել քլորակրի լուծույթով և ապա լավ լվանալ մաքուր ջրով: Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2-3 օր հետո: Խոլերայի հարուցիչներն ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, արտազատում են թույն, որն առաջացնում է լուծ, երբեմն արյունախառն արտաթորանքով: Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր և հանքային աղեր: Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիկներ օգտագործելու միջոցով:

Աղեստամոքսային հիվանդություններից հաճախ հանդիպում է դիզենթերիան, որով մարդը վարակվում է հիվանդության հարուցիչներով վարակված սննդանյութեր օգտագործելիս: Հարուցիչը ախտահարում է հաստ աղին, դրա փոխանցողները ճանճերն են: Վարակից 2-3 օր հետո հիվանդի ջերմությունը բարձրանում է, մկաններում և հոդերում առաջանում են ցավեր, խանգարվում է աղիների ֆունկցիան: Վարակի աղբյուրը հանդիսանում է հիվանդը և բացիլակիրը։ Էպիդեմիոլոգիական տեսակետից մեծ վտանգ են ներկայացնում հիվանդության ջնջված ձևերը, հատկապես, երբ հիվանդներն աշխատում են սննդային և մանկական հիմնարկներում։ Հիվանդության սեզոնայնությունը գրեթե վերացել է։ Ներկայումս դիզենտերիայով, մասնավորապես Զոննե I և II տիպերով տառապող հիվանդներին կարելի է հանդիպել տարվա բոլոր ամիսներին։ Ֆլեքսները հիմնականում փոխանցվում է ջրային ճանապարհով, Զոննեն՝ սննդային։ Երեխաների մոտ հաճախ հիմնական դեր է խաղում փոխանցման շփման կենցաղային ճանապարհը։

Երեխաները դիզենտերիայով մեծ մասամբ հիվանդանում են 2-7 տարեկանում։ Վաղ տարիքի երեխաները, մասնավորապես մինչև 6 ամսականը, որոնք սնվում են կրծքի կաթով, մորից ստացվող իմունիտետի շնորհիվ հազվադեպ են հիվանդանում, սակայն այդ տարիքում ևս հնարավոր են հիվանդացության դեպքեր, եթե տրվում են արհեստական սննդային խառնուրդներ։ Երեխաների մոտ դիզենտերիան հաճախ ընթանում է ջնջված ձևով, ուստի և համաճարակաբանական տեսակետից այն դառնում է ավելի վտանգավոր։ Ելնելով դրանից` մանկական ստացիոնարներում, մանկական և նախադպրոցական հիմնարկներում ցանկացած աղիքային խանգարման երևույթների դեպքում պետք է կիրառել հակահամաճարակային բոլոր միջոցառումները։

 

Պաթոգենեզը։ Հիվանդության առաջացումը պայմանավորված է մակրոօրգանիզմի դիմադրողականության վիճակից, ստամոքսաաղիքային ուղի ներթափանցած միկրոօրգանիզմի վարակելիության ակտիվության և թունականության աստիճանից ու ինվազիոն հատկությունից։ Ստամոքսում ստամոքսահյութի ազդեցության տակ շիգելաները քայքայվում են` անջատելով էնդոտոքսին և կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք էլ, ախտահարելով աղիքների լորձաթաղանթը, ներծծվում են արյան մեջ և առաջացնում տոքսինեմիա։ Դիզենտերիայի ժամանակ մանրէաարյունությունը հազվադեպ է։ Աղիքների լորձաթաղանթների վնասման հետևանքով շիգելաները տեղակայվում են աղեպատի բջիջներում և շարունակում իրենց կենսագործունեությունը։ Վերջիններս տոքսեմիկ ֆազայում տեղակայվում են լյարդում, փայծաղում, թոքերում։ Պրոցեսի մեջ են ընդգրկվում նաև կենտոոնական նյարդային և սրտանոթային համակարգերը։ Սկզբնական շրջանում գերակշռում են վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ տոնուսի բարձրացման նշանները, հետագայում՝ պարասիմպաթիկ։ Վաղ տարիքի երեխաների մոտ նյարդային համակարգի ախտահարումը կրում է տարածուն բնույթ։ Թույների ազդեցության տակ ախտահարվում է նաև մազանոթային ցանցի էնդոթելը՝ առաջ բերելով միկրոշրջանառության խանգարումներ և արյունահոսական երևույթներ։ Թույների մի մասը արտազատվում է երիկամներով, իսկ մյուսը՝ հաստ աղիքների լորձաթաղանթների էպիթելային բջիջներով, առաջացնելով տեղային միկրոշրջանառության խանգարումներ, որով և պայմանավորվում են հաստ աղիքների կողմից առաջացող կատառային, խոցային և նեկրոտիկ փոփոխությունները։



Մարդու համար չափազանց վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք ապրում են խոշոր եղջրավոր անասունների, խոզերի, ձիերի, կրծողների աղիներում, սակայն, նրանց մոտ որևէ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվում: Հողի մեջ ընկնելիս, տարածվում են մրգերի, բանջարեղենի վրա և դրանցից օգտվող մարդուն վարակում բոտուլիզմով: Այդ հիվանդության մանրէները կարող են արագ բազմանալ: Դրանց սպորները չափազանց կայուն են, կարող են ոչնչանալ միայն մի քանի ժամ եռացնելուց հետո: Այդ է պատճառը, որ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են պահածոներ, սնկեր, ձկնեղեն օգտագործողները: Բոտուլիզմ հիվանդությունը սովորաբար զարգանում է վարակված սնունդ ընդունելուց 12-24 ժամ հետո: Դիտվում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ավելի ուշ 1-2 օր հետո խանգարվում է նաև տեսողությունը:

Ստամոքսաղիքային հիվանդությունների փոխանցողները համարվում են ճանճերը և այն միջատները, որոնք սնվում են սննդի մնացորդներով: Միջատները բավականին արագ են բազմանում: Այդ պատճառով հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է սննդամթերքը պահել սառնարանում, խնամքով լվանալ:

Ճիճվային հիվանդությունների հարուցիչները հաճախ տեղակայվում են մարդու և կենդանիների աղիներում, իսկ երբեմն էլ այլ օրգաններում: Նրանք չափազանց բեղուն են, արտազատում են հսկայական քանակությամբ ձվեր, որոնք ընկնելով սննդամթերքների վրա, կարող են դառնալ վարակի աղբյուր:

Մակաբույծ որդերով վարակված հիվանդների մոտ դիտվում է արագ հոգնածություն, հաճախակի գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ, կարող է զարգանալ սակավարյունություն` անեմիա: Վարակը այդ որդերով տեղի է ունենում ոչ մաքուր ձեռքերի, ոչ լավ լվացված մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ շփման միջոցով: Որոշ մակաբույծ որդերով (երիզորդ) մարդը կարող է վարակվել վատ եփած մսամթերք, ձկնեղեն օգտագործելիս: Ամենից հաճախ մարդը վարակվում է սրատուտով, ասկարիդով, երիզորդով, որոնք չափազանց բեղուն են, արագ բազմանում են:

Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ: Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից և ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ:







Մարսողական համակարգի դիսկինեզիա. աղիքների դիսկինեզիաներ (մանկական տարիքի)

Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։

 

Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։ Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով (գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և այլն):

 

Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների փորկապությունները։

 

Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում է և աղիքների դատարկումն իրականացվում է լուծողական դեղամիջոցների կամ հոգնայի օգնությամբ։ Որոշ դեպքերում ինքնուրույն արտաթորությունը կատարվում է երկարաժամկետ ընդմիջումներից հետո (մի քանի օր անց): Փորկապության ժամանակ կղանքի բնույթը և տեսքը միատեսակ չեն լինում։ Ծնողները երբեմն նշում են մեծ տրամաչափի և ամուր կղանքի արտազատման մասին («ինչպես մեծահասակների մոտ»), որը երբեմն, լինում է ամուր սոսնձված կամ առանձին գնդիկների ձևով («ոչխարի կղանք»)։

 

Բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել փորկապության իսկական պատճառը։ Ճիշտ ախտորոշումը և բուժման ռացիոնալ տակտիկայի ընտրությունը շատ դեպքերում կախված է հիվանդի հետազոտման բնույթից։

 

Բոլոր դեպքերում անհրաժեշտ է զննել հետանցքի շրջանը։ Զննմանը լրացնող անհրաժեշտ հետազոտություն է համարվում մատի օգնությամբ հետանցքի ուսումնասիոությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտել հետանցքի նեղացումը, ուռուցքի (պոլիպի), օտար մարմնի առկայությունը և այլն։ Մարսողական համակրգի ռենտգենաբանական հետազոտությունները կատարվում են աղիքների զարգացման արատի, ուռուցքի կասկածների դեպքում։ Էնդոսկոպիական հետազոտությամբ (ռեկտոռոմանոսկոպիա, կոլոնոսկոպիա) աղիքների լորձաթաղանթում փոփոխություններ չեն հայտնաբերվում։











Բուժումը։ Առաջին հերթին ուղղված է նրա առաջացման պատճառների վերացմանը։ Ալիմենտար ծագման փորկապության դեպքում անհրաժեշտ է վերացնել սնուցման թերությունները։ Անհրաժեշտ է բազմազան սնունդ նշանակել։ Չպետք է երեխային երկար ժամանակ հիմնականում կաթով կերակրել։ Բարձր տարիքի երեխաներին անհրաժեշտ է տալ կոշտ, բջջանքով հարուստ սնունդ`   սև հաց, կաղամբ բուսական յուղով, ավելացնել մրգերի, այդ թվում նաև չոր մրգերի (սև սալոր, ծիրան, չամիչ և այլն) քանակը։ Սննդում անհրաժեշտ է ավելացնել վիտամիններ, հատկապես B1 վիտամին, որը կարգավորում է մարսողական համակարգի գալարակծկանքը։ Փորկապությունների կանխարգելման և բուժման մեջ շատ կարևոր դեր ունի կղման (դեֆեկացիայի) ռեֆլեքսի դաստիարակումն ու ամրապնդումը։ Երեխային առաջին տարվա երկրորդ կեսից պետք է ամեն օր, օրվա միևնույն ժամին նստեցնել կեղտամանին։ Այդ ավելի լավ է կատարել կերակրումից հետո, երբ խթանվում է աղիքների պերիստալտիկան։ Մկանների ամրապնդման նպատակով առաջարկվում է բուժական ֆիզկուլտուրա։ Կարկամային (սպաստիկ) փորկապությունների դեպքում նշանակվում են կծկումները վերացնող միջոցներ։ Հոգնաները, լուծողական միջոցները տրվում են շատ զգույշ, որովհետև երեխայի մոտ կարող է առաջանալ ընտելացում։

 

 




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!