СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մարտիրոս Սարյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մարտիրոս Սարյան»

Մարտիրոս Սարյան. Մեծն վարպետը

Այսօր հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է և այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում նրա մասին պատմող այս փոքրիկ նյութը:

Հանճարի ծնունդը

Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Փոքրիկ Մարտիրոսը տարբերվում էր իր հասակակիցներից. նա ունակ էր տեսնելու և զգալու շրջապատի գեղեցկությունը: Շատ շուտով նա հասկացավ, որ ցանկանում է թղթին հանձնել այդ գեղեցկությունը:

 

Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:
Սարյանը՝ հայրենիքի մասին

 

Կրթությունը

1985 թ. Սարյանը ավարտում է Հայ-ռուսական ընդհանուր կրթական քոլեջը: Կարելի էր վստահորեն ասել, որ ապագա տաղանդավոր նկարիչը արդեն վստահ էր, որ ծնվել է հենց նկարիչ դառնալու համար. նա դիմում է ավագ եղբոր ընկերոջ օգնությանը, որը ավարտել էր Մոսկվայի գեղարվեստի ակադեմիան: 1987 թ. Մարտիրոս Սարյանը ընդունվում է ակադեմիա: Ավելորդ է ասել, որ Սարյանի համար դա իր կյանքի ամենաուրախալի լուրն էր:

Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում կրթությունը նա կատարելագործում էր թատրոններ, ցուցահանդեսներ գնալով, քանի որ նկարիչը համոզված էր, որ արվեստագետը սովորելու տեղ ունի:
Ժամանակի ընթացքում Սարյանը ավելի ու ավելի էր կատարելագործվում, սակայն սեփական ոճի բացակայությունը նրան մտածելու տեղիք էր տալիս: 1901-1903 թ.թ. Սարյանը ճամփորդում է Կովկասով և փորձում հասկանալ, թե ինչ պետք է անի մյուսներից տարբերվելու համար:

 

Ես իմ կյանքի ամենադժվար տարիներն էի ապրում. այդքան բազմազան ոճերի մեջ ես ամեն բան պետք է անեի, որ ունենայի իմ սեփականը
Սարյանը՝ իր մասին 

 

1904 թ. ես սկսեցի ստեղծագործել, իսկապես ստեղծագործել: Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. իրականություն, քանի որ ես նկարում էի, այն ինչից տպավորվել էի և տեսել ճամփորդելուս ընթացքում, և ֆանտաստիկա, քանի որ ես տեսածս համապատասխանեցնում էի երևակայությանս
Սարյանը՝ իր գործերի մասին 

Սա երկար և գունեղ ճանապարհի միայն փոքրիկ հատվածն էր: Սարյանի ստեղծագործական ուղու մեջ շրջադարձային ժամանակ էր. նա ճանապարհորդում է  Թուրքիայով, Պարսկաստանով, Եգիպտոսով և հենց այս ճանապարհորդությունն էլ օգնում է նրան կատարելագործել իր տաղանդը: Օրինակ այս շրջանի գործերից առավել հայտնի է «Գիշերային բնանկար: Եգիպտոս» նկարը, որը նա ստեղծել է Եգիպտոս ճանապարհորդելուց ստացված տպավորությունների հիման վրա: Նկարը կարելի է տեսնել Սարյանի տուն-թանգարանում:

Ուղեկցիս գյուղում էինք: Քայլում էինք նեղլիկ փողոցներով: Փոքրիկ տնակների պատերին ստվերներ էին ձգել արմավենիները: Դա մի հրաշք էր գույների և ձևերի իր նրբություններով: Հենց այդ տպավորությամբ էլ նկարել եմ «Գիշերային բնանկար: Եգիպտոս» աշխատանքը
Սարյանը՝ «Գիշերային բնանկար: Եգիպտոս» նկարի մասին:

Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ

1915 թ. էր Սարյանի կյանքում դժվար շրջան էր սկսվել, նա չէր կարողանում ստեղծագործել, նա կորցրել էր իր ոգեշնչումը: Սա պայմանավորված էր Հայոց Մեծ Եղեռնով. նկարիչը խորը դեպրեսիայի մեջ էր: Հիվանդ հանճարին տեղափոխում են Թիֆլիս բուժման՝, հույս ունենալով, որ բանիմաց մասնագետները կարող են ինչ-որ կերպ մեղմել նրա ցավերը և օգնել՝ ուժ տալ նրան և նորից կյանքի կոչել:
Թիֆլիսը խոստումնալից էր. այնտեղ Սարյանը հանդիպում է իր սիրելի կնոջը՝ Ղազարոս Աղայանի դստերը՝ Լուսիկին:

Մարտիրոս Սարյանը նկարել է կնոջը՝ Լուսիկ Աղայանին, 1915 թ.

 

Այս միությունից լույս աշխարհ են գալիս Սարգիսն ու Ղազարոսը՝ նրանց որդիները: Տղաները յուրաքանչյուրն էլ գնում է արվեստի ուղղությամբ. Սարգիսը դառնում է հայտնի գրականագետ, իսկ Ղազարոսը՝ կոմպոզիտոր:
Ամուսիններն ապրում էին Նախիջևանում (Դոնի Ռոստով), որտեղ 1918-1919 թ.թ. Սարյանը պատմության թանգարան է հիմնում:
1921 թ. Սարյանը տեղափոխվում է Հայաստան և իրեն ամբողջությամբ նվիրում է նկարչությանը: Հենց այստեղ էլ երկար դադարից հետո Սարյանի մոտ սկսվում է բուռն ստեղծագործական շրջան:
1922 թ. Մարտիրոս Սարյանի ջանքերով ստեղծվում է Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:


1925 թ. շնորհում են Հայաստանի Ազգային նկարչի կոչումը, որից հետո Սարյանի համար նոր դռներ են բացվում. Սարյանը տեղափոխվում է Փարիզ՝ ապրելու և ստեղծագործելու:
Ինչպես յուրաքանչյուր արվեստագետի կյանքում՝ Սարյանի դեպքում էլ ճգնաժամերը դարձել էին նրա մշտական ընկերները և նման մի ճգնաժամ էլ  30-ականներին էր, երբ մեծն վարպետը ստեղծագործել փորձելու համար փակվում է Տրետյակովյան պատկերասրահում և փորձում է կենտրոնանալ:
1967 թ. Երևանում բացվում է Սարյանի տուն-թանգարանը:
Մի քանի տարի անց՝ 1972 թ. վարպետը հեռանում է կյանքից: Նա թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

 

Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:
Սարյանը՝ արվեստի մասին