СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մասեր-տոկոսներ/խնդիրներ/

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մասեր-տոկոսներ/խնդիրներ/»

1) Հայրիկը վերադառնում է Երևանից: Հենց նոր հեռախոսով ասաց, որ արդեն անցել է ճանապարհի 2/3 մասը և ընթանում է միջինը 60կմ/ժ արագությամբ: Կարո՞ղ ես հաշվել, թե քանի՞ ժամից կհասնի: (Օգտագործելով քարտեզը, հաշվել նշված քաղաքների հեռավորությունը):

2) Մեր տնեցիներն ասում են, որ մեր հարևանները «տոկոսի տակ են ընկել» և հիմա ստիպված են շտապ վաճառել իրենց տունը: Հայրիկին չեմ համարձակվում հարցնել, մեր մաթեմատիկայի ուսուցչին՝ ևս: Դու չգիտե՞ս ինչ է դա նշանակում:

3) Վերարկու՝ 30% զեղչ գրառմամբ: Նույն վերարկուի զեղչված գինը բարձրացվել է 30%-ով:

* Արդյունքում փոխվե՞ց վերարկուի գինը:

* Ամենաքիչը քանի՞ տոկոսով պետք է բարձրացնել վերարկուի գինը, որպեսզի գինը նույնը մնա:

4) Մայրիկն ասաց, որ պանրի համար 4%-անոց 3 լ աղաջուր պատրաստեմ:

Այդ 4%-ը ի՞նչ թիվ է, ինչու՞ այդքան: Մայրիկը կարդացել էր բաղադրությունը ամսագրում, և այդ ձևով աղաջուր պատրաստելիս պանիրը երկար ժամանակ պահպանում է իր թարմությունը:

5) Չիր պատրաստելու համար պատրաստել 14լ օշարակ 2 : 5 հարաբերությամբ:

6) Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:



Տնային առաջադրանք [առաջադրանքները փակցնել պատին ]

Տն 1) Համազգեստի գինը 12 000 դրամ էր: Օգոստոսին նրա գինը բարձրացավ 5%-ով, իսկ սեպտեմբերին՝ իջավ 10%-ով: Որքա՞ն դարձավ համազգեստի գինը սեպտեմբերին:

Տն 2) Տարվա ընթացքում ծառայության որակը բարելավելու պատճառով, գնացքով երթևեկության գինը բարձրացավ` սկզբում 20%-ով, իսկ հետո՝ նոր գինը 15-%-ով: Տարվա ընթացքում քանի՞ տոկոսով բարձրացավ երթևեկության գինը:

Տն 3) Մեկ շաբաթվա ընթացքում գրի առնել անձնական բյուջեն և ծախսերը:

Մեջբերումներ- * Տոկոսը մեծ կիրառություն ունի նաև գնումներ կատարելիս, հաճախ առևտրի և սպասարկման կենտրոնները իրենց վաճառքները բարելավելու նպատակով կիրառում են բազմաթիվ զեղչեր, որոնք խթանում են տվյալ ապրանքների կամ ծառայությունների վաճառքը:

* Տոկոսի գաղափարը մեծ կիրառություն ունի նաև հարկային դաշտում։

* 100-ի դիմաց արտահայտությունն էլ անվանվեց տոկոս և նրա համար ընդունվեց այն նշանակումը, որ մենք այսօր գործածում ենք:

Տոկոս (լատ.՝ per cent հարյուրի վրա), մեկ հարյուրերորդ մաս. Կարճ նշանակումը՝ «%։ % նշանը ստեղծվել է XV դարում։ Իտալական ձեռագրերում՝ որպես իտալերեն per cento բառերը կրճատ գրելու արդյունք՝ նախ p.c°,ապա p. 0/0 և վերջապես % ձևով: