СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ-բաց դաս

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ-բաց դաս»

ԲԱՑ ԴԱՍ

Դասի թեման՝ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Դասի նպատակը՝ Բացահայտել աշակերտների գիտելիքները մասնագիտությունների մասին

Դասին օգտագործվող միջոցները՝ քարտեր,հանելուկներ, բեմականացում, կպչուն թերթիկներ

Դասի ընթացքը՝ Դասարանը նախապես բաժանել 2 թիմի և բաժանել քարտեր:Հանձնարարել պատրաստել փոքրիկ սցենարներ՝ ներկայացնելու համար, ըստ քարտի վրա գրված բառերի:

Քարտեր

գիտնական,քանդակագործ,ուսուցիչ,

մատուցող, տնօրեն, դերձակ:

Տրվում է ոչ ավել քան 5 րոպե ժամանակ, թիմերը ներկայացնում են փոքրիկ սցենար: Մյուս թիմը կռահում է ճիշտ պատասխանը գնահատվում է առավելագույնը 3 միավոր(ըստ կռահած բառերի),ոչ ճիշտ պատասխանի դեպքում միավոր չի տրվում:Սցենարը ներկայացնող թիմին տրվում է 3 միավոր:Հաշվի է առնվում գրագետ խոսքը,ժամանակը,նեկայանալի լինելը:

Ուսուցիչ--- Երեխաներ ինչ եք մտածում, ինչի մասին է այսօրվա դասը:

________________________________________________________________

Ուսուցիչ – Այո այսօրվա մեր դասը նվիրված է մասնագիտություններին:Աշխարհում գոյություն ունի շուրջ 40-50 հազար տարբեր մասնագիտություններ:Ասացեք խնդրեմ ինչպես եք հասկանում մասնագիտություն ասելով:

__________________________________________________________________

Ուսուցիչ---Մինչև հիմա մենք օգտագործել ենք մասնագիտություն բառը :Բայց կա նաև նեղ մասնագիտություն ,պաշտոն բառերը :Եկեք տարբերակենք այդ բառերը:

Մասնագիտություն-դա աշխատանքային գործունեության տեսակ է:

Նեղ մասնագիտություն-դա մասնագիտության զբաղվածության ճյուղն է:

Պաշտոն- դա պարտականությունների շրջանակ է, որը կատարում է նշանակված անձը:

Օրինակ՝ուսուցիչ-մասնագիտություն,կենսաբանություն-նեղ մասնագիտություն,տնօրեն- պաշտոն

2 առաջադրանք.

Ուսուցիչ-: Անվանել նեղ մասնագիտություններ,որոնք վերաբերում են մի մասնագիտությանը: 1 րոպե

.1ԹԻՄ: Ինչպիսի նեղ մասնագիտություններ են մտնում բժիշկի մասնագիտության մեջ

Գրել կպչուն թերթիկների վրա փակցնել գրատախտակին (յուր. Ճիշտ պատասխանը՝1 միավոր):

2 ԹԻՄ: Անվանել նեղ մասնագիտություններ ,որոնք հանդիպում են շինարարական մասնագիտությունների մեջ:

Գրել կպչուն թերթիկների վրա փակցնել գրատախտակին (յուր. Ճիշտ պատասխանը՝1 միավոր):

3 առաջադրանք

ճիշտ պատասխանը կգնահատվի 1 միավոր

յուրաքանչյուր թիմին ----- հանելուկ



Արդյունքների ամփոփում.

Այսօր մենք խոսեցինք մի քանի մասնագիտությունների մասին:Բայց կարելի է արդեն եզրակացություններ անել:

Բոլոր մասնագիտություններն էլ լավն են, անհրաժեշտ է ընտրել ըստ մեր առանձնահատկություններին համապատասխան:

Ես կարծում եմ երբ մեծանաք կընտրեք ձեզ մասնագիտություն,որը ձեզ դուր կգա:ԵՎ հիշեք,որ բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են և անհրաժեշտ:

Մեր դասն ավարտվեց:Դուք աշխատել էիք:Մենք դեռ կխոսենք ձեր հետ մասնագիտությունների ընտրության մասին:Չէ,որ մասնագիտության ընտրությունը շատ կարևոր է ,գլխավորը ՝ ճիշտ կողմնորոշվել և չսխալվել:

Մասնագիտական կողմնորոշում


Մասնագիտական կողմնորոշում

1.1 Ի՞նչ մասնագիտություն եք ընտրել

1.2 Ինչու՞ եք ընտրել այդ մասնագիտությունը

1.3 Նկարագրեք ձեր մասնագիտության յուրահատկությունները
1.4 Ո՞վ է օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում, ինչպե՞ս

1.5 Որքանո՞վ եք ուսումնասիրել մասնագետի պահանջարկը աշխատանքային շուկայում

1.6 Հաշվի առե՞լ եք մասնագիտության արդիականությունը, հիմնավորեք

1.7 Հայաստանի ո՞ր բուհ-երում են ուսուցանում այդ մասնագիտությունը, նշել հաստատությունները հղումներով

1.8 Մտածե՞լ եք հետագայում երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին, նշեք`  ինչու՞  և ի՞նչ մասնագիտություն, հիմնավորեք:

Ընտրած մասնագիտությունը-Միջազգայնագետ
Մասնագիտության ընտրությունը պայմանավորված է անձնական նախասիրություններով,ինչպես նաև աշխատանքային շուկայում մասնագիտության պահանջարկով ու ինձ համար աշխատանքի ունեցած առավելություններով:Միջազգայնագետի աշխատանքը ապահովում է կարիերայի զարգացումն ու մասնագիտական աճը ոչ միայն տեղական այլ նաև միջազգային աշխատաշուկայում:Մասնագիտության ընտրության հարցում կողմնակի աջակցություն չեմ ունեցել,առաջնորդվել եմ ժամանակի ընթացքում ձևավորված` կարիերայի մասին պատկերացումների ,հետագայում մասնագիտութան ուսումնասիրության, ոլորտի մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում, սակայն կարծում եմ, որ ընտանեկան միջավայրը նույնպես իր ներդրումն ունի այս հարցում: Միջազգային հարաբերությունների բաժնում ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու միջազգային հարաբերությունների տեսություն և պատմություն, միջպետական հարաբերություններ և արտաքին քաղաքականություն, ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգը և դրանց առնչվող մի շարք այլ դասընթացներ:Բաժնի ուսումնական պլաններում զգալի տեղ է հատկացված դիվանագիտությանը` որպես խաղաղ բանակցությունների միջոցով արտաքին քաղաքականության իրականացման ձևերի, մեթոդների և եղանակների մասին գիտություն, ինչպես նաև դիվանագիտական և հյուպատոսական ծառայության առանձնահատկություններին, դիվանագետի պատասխանատու առաքելությանը և հիմնական պարտականություններին: Ներկայումս ֆակուլտետը համագործակցում է ԱՄՆ-ի, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների համալսարանների հետ:Ես ինքս ուսումս շարունակելու եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն Հայաստանի մի շարք  Պետական , Միջպետական,  Մասնավոր , Չհավատարմագրված և Արտերկրի բուհերի մասնաճյուղերում նույնպես գործում է այս Ֆակուլտետը:Ուսման վարձը տատանվում է 150-ից 500հազար ՀՀ. դրամի սահամններում: Երկրորդ մասնագիտություն կարծում եմ,որ կընտրեմ ու ամենայն հավանականությամբ այն կկրի ավելի ոչ այնքան գործնական ,այլ սիրողական բնույթ:Կարծում եմ ,որ  մասնագիտական բնագավառում ունեցած հաջողություններիս մասին այլևս չեմ խոսի, դրանք կլինեն ակնհայտ:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!