СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մասնակի որոնողական (էվրիստիկ զրույցի) մեթոդ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մասնակի որոնողական (էվրիստիկ զրույցի) մեթոդ»

Մասնակի որոնողական (էվրիստիկ զրույցի) մեթոդ

Էվրիստիկա (հունարեն heurisko` բացահայտում, հայտնագործում եմ) նշանակում է ստեղծագործական գործունեությունն ուսումնասիրող գիտություն, ուսուցման ընթացքում նորը հայտնագործելուն նվիրված մեթոդներ: Էվրիստիկ մեթոդները թույլ են տալիս արագացնել խնդրի լուծման գործընթացը: Դրանց հետազոտման նկատմամբ նշանակալից հետաքրքրություն առաջացավ այնպիսի խնդիրների (օբյեկտի ճանաչում, թեորեմների ապացուցում և այլն) լուծման հնարավորությունների հետ կապված, որոնցում մարդը չի կարող տալ լուծման ճշգրիտ ալգորիթմը նույնիսկ տեխնիկական սարքավորումների օգնությամբ:

Էվրիստիկայի նշանակությունը որևէ տիպի նոր խնդրի լուծման գործընթացի մոդելի կառուցումն է: Գոյություն ունեն նման մոդելների հետևյալ տեսակները.

ա) կույր որոնման մոդել, որը հենվում է, այսպես կոչված, փորձի և սխալի մեթոդի վրա,

բ) լաբիրինթային մոդել, որում լուծվելիք խնդիրը դիտարկվում է որպես լաբիրինթ, իսկ լուծման որոնման գործընթացը՝ որպես թափառում լաբիրինթում,

գ) կառուցվածքաիմաստաբանական մոդել, որը ներկայումս համարվում է ամենա- բովանդակայինը, և որը արտացոլում է խնդրի որոշման տիրույթը կազմող օբյեկտների միջև գոյություն ունեցող իմաստաբանական առնչությունները:

Էվրիստիկան կապված է հոգեբանության, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, կիբեռնետիկայի հետ և այլն: Մեթոդամանկավարժական գրականությունում էվրիստիկան հաճախ շփոթում են վերջինիս իր բնույթով շատ նման մեկ այլ համանման հասկացության` «էրիստիկայի» հետ: Էրիստիկան հունարեն «eristikos» բառն է, որը նշանակում է երկխոսություն (բանավեճ) վարելու արվեստ: Առանձնապես էրիստիկան իր ծաղկմանը հասավ հույն անտիկ սոփեստների կողմից: Այն ծնվեց որպես վեճի` երկխոսության միջոցով ճշմարտությունը գտնելու միջոց: Սակայն շուտով տրոհվեց դիալեկտիկայի և սոփեստության: Դիալեկտիկական իմաստով էրիստիկայի հիմնադիրը հույն մեծ փիլիսոփա Սոկրատեսն է: Վերջինս ստեղծեց էրիստիկ դիալեկտիկական զրույց վարելու իր հայտնի մեթոդը, որը այսօր մեթոդամանկավարժական գրականությունում անվանվում է ոչ թե էրիստիկ, այլ էվրիստիկ մեթոդ: Ճիշտ է՝ մեթոդի ողջ ընթացքը էրիստիկ զրույցն է, սակայն այն ավարտվում է էվրիստիկ հայտնագործմամբ և հենց այդ պատճառով էլ անվանվում է էվրիստիկ մեթոդ:

Ուսուցման մասնակի որոնողական կամ էվրիստիկ (ասում են նաև` հայտ- նագործության) մեթոդը նեղ իմաստով ընկալվում է որպես էրիստիկ զրույց` ուսուցման երկխոսության (հարց ու պատասխանի) ձև, որի ընթացքում ուսուցիչը սովորողներին պատրաստի գիտելիքներ չի հաղորդում, այլ հմտորեն ընտրված էրիստիկ հարցերի միջոցով, հենվելով նրանց նախկինում ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիտումների և փորձի վրա, մղում է սովորողներին նոր հասկացությունների, կանոնների, ապացուցումների և լուծումների ինքնուրույն հանգելուն:

Լայն իմաստով էվրիստիկ մեթոդը, սակայն, միայնակ հանդես չի գալիս, այլ սերտորեն համագործակցելով մյուս ակտիվ ուսուցման մեթոդների` պրոբլեմային ուսուցման և հետազոտական մեթոդի հետ՝ ստեղծում է լիարժեք պայմաններ, որպեսզի աշակերտն ինքնուրույն կատարի պրոբլեմի (խնդրի) հետազոտումն ու լուծումը: Հենց այս իմաստով էլ այն կոչվում է նաև մասնակի որոնողական կամ հայտնագործության մեթոդ:

Էվրիստիկ զրույցի մեթոդը դասվում է ակտիվ մեթոդների թվին և ճիշտ կիրառելու դեպքում կարող է նաև դառնալ արդյունավետ մեթոդ: Սա դոգմատիկ ուսուցման և անգիր սերտելու դեմ պայքարում ծնված մեթոդ է, որն ուղղված է սովորողների հետազոտական-ճանաչողական գործունեության կազմակերպմանն ու կանոնակարգմանը, նրանց մտածողության ինքնուրույնությանը:

1