ՈՒսուցիչ` Գայանե Հարությունյան
Ամսաթիվը` 27.02.2018թ.
Առարկան` Մաթեմատիկա
Դասարանը` Երրորդ
Դասի թեման` Բազմանիշ թվերի գումարումն ու հանումը
Դասի բնույթը` Խառը դաս, համագործակցային
Դասի նպատակները`
Իմանալ բազմանիշ թվի անվանման և գրառման ալգորիթմը:
Իմանալ I և II դասերի անվանումները:
Իմանալ IV, V, V I կարգերի անվանումները:
Կարողանալ բանավոր կատարել ամբողջ հարյուրյակներով և հազարյակներով գումարման-հանման գործողությունները:
Կարողանալ թվաբանական գործողություններ կատարել բազմանիշ թվերի հետ:
Կարողանալ բազմանիշ թիվը ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով:
Կարողանալ կարդալ և հասկանալ երեք-չորս նախադասությունից կազմված խնդիրը:
Կարողանալ հայտնաբերել մեծությունների միջև կապերը:
Կարողանալ լուծման տարբեր եղանակներ փնտրել կիրառական խնդիրներ լուծելիս:
Սովորել 0-ներ պարունակող բազմանիշ թվից հանել մեկ այլ բազմանիշ թիվ:
Կրթական հիմնական խնդիրները`
Սովորեցնել բազմանիշ թվերի հետ թվաբանական գործողությունները:
Սովորեցնել թվերն ու մեծություններն օգտագործել կիրառական պարզագույն խնդիրներ լուծելիս:
Սովորեցնել ձևակերպել, մոդելավորել և լուծել խնդիրներ:
Սովորեցնել ճիշտ օգտագործել մաթեմատիկական լեզուն:
Ձևավորել գիտելիքներ և կարողություններ խնդրի և դրա լուծման մասին:
Ձևավորել և զարգացնել հաղորդակցման ունակություններ, համագործակցային կարողություններ:
Զարգացնել տարբեր եղանակներով տվյալներ հավաքագրելու և դրանք հարմար ձևով կազմակերպելու կարողություններ:
Զարգացնել համեմատման, վերլուծության, վերացարկման կարողություններ:
Անհրաժեշտ նյութեր, պարագաներ`
կարգերի և դասերի աղյուսակ
պաստառ` խնդրի տվյալների հավաքագրման, այլ եղանակի ցուցադրման համար
նոր նյութի ուսուցման համար նախատեսված նկարներ ( կարգային միավորների դերակատարներ)
գունավոր կպչուն թղթեր
կպչուն ժապավեններ
ինքնագնահատման թերթիկներ
Դասի ընթացքը`
Տնային աշխատանքների անհատական ստուգում:
( Համար 500/բ, 501/բ վարժությունների ստուգման ընթացքում հիշել բազմանիշ թվերի սյունակով գումարում-հանում կատարելու կարգը և անվանական թվերի միջև կապը)
Բանավոր հարցում
(Ստուգել աշակերտների գիտելիքներն անցած թեմաներից, բանավոր հաշվումներ, համեմատումներ ու վերլուծություններ կատարելու կարողություններն ու հմտությունները)
Թարմացնող վարժություն
( Կանգնած ենք կարգերի և դասերի ծառի տակ, որի պտուղները համեղ և հյութալի թվերն են: Մեր ոտքերը գամված են հողին: Ձգվում ենք աջ և միավորների ճյուղից պոկում ենք 7 միավոր պարունակող պտուղը, ձգվում ենք ձախ և հարյուրյակների ճյուղից պոկում ենք 9 հարյուրյակ պարունակող պտուղը: Այժմ ամենավերևի հարյուրհազարավորների ճյուղից պոկում ենք 2 հարյուրհազարյակ պարունակող պտուղը: Որքա՞ն բերք հավաքեցինք, ո՞ր թիվը կլինի մեր զամբյուղում: )
Թվաբանական թելադրություն
Աշխատանքը կատարել տետրերում, միաժամանակ գրատախտակին:
(Աշխատանքի միջոցով ստուգել աշակերտների գիտելիքները թվարկությունից, թիվը բնութագրելու և բանավոր հաշվումներ կատարելու կարողություններն ու հմտությունները):
Գրատախտակը կիսել 2 մասի, երկու աշակերտի հանձնարարել տրված թվերից երկուսը ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով:
Այդ ընթացքում մյուս գրատախտակին 2-3 աշակերտ քարտադարանից վերցնեն սյունակաձև գումարման- հանմանը և անվանական թվերի միջև կապին վերաբերող քարտեր, կատարեն: Ստուգել աշակերտների օգնությամբ` ազդանշանային քարտերի միջոցով, կատարել գնահատում:
Կրկնել սյունակաձև գումարում-հանման գրությանը վերաբերող կանոնները:
Կարգային միավորների նկար-դերակատարների միջոցով ավելի պատկերավոր դարձնել ասվածը:
Նոր հյութի ուսուցում: /3000-1218 վարժության միջոցով նմանատիպի վարժությունների ուսուցում/
Կարգային միավորների նկար-դերակատարների վրա համապատասխանաբար փակցնել վերևում` 3000, իսկ ներքևում` 1218 թվերը:
ՈՒսուցիչ- Ինչպես կյանքում, այնպես էլ թվերի աշխարհում մի օր գալիս է պարտքերը վերադարձնելու պահը:
Փետրվարյան մի գեղեցիկ օր 1218 թիվը եկավ 3000-ից իր պարտքը հետ վերցնելու: Նախ 8 միավորը դիմեց 0 միավորին.
8 միավորը- Բարեկա'մ, դու ինձ 8 միավոր պարտք ես, կարո՞ղ ես վերադարձնել:
0 միավոր- Գիտես, ես չեմ ուրանում իմ պարտքը, բայց այս պահին գումար չունեմ: Սպասիր խնդրեմ իմ հարևան տասնավորին, գուցե նա կարողանա՞ ինձ օգնել: Հարևա'ն, ինձ կարո՞ղ ես պարտքով գումար տալ:
0 տասնավոր-Կներես, հարևան ջան, բայց այս պահին գումար չունեմ: Սպասիր խնդրեմ իմ հարևան հարյուրավորին` գուցե նա կարողանա՞ օգնել: Հարյուրավո'ր, ինձ պարտքով գումար կտա՞ս:
0 հարյուրավոր- Կներես, հարևան ջան, բայց այս պահին գումար չունեմ: Սպասիր խնդրեմ իմ հարևան հազարավորին` գուցե նա կարողանա՞ օգնել: Հազարավո'ր, ինձ պարտքով գումար կտա՞ս:
3 հազարավոր- Սիրով, հարևան ջան, բա հարևանը ո՞ր օրվա համար է: Ես 3 հազարյակ ունեմ, 2-ը պահեմ ինձ իմ կարիքների համար, 1 հազարյակը, որը 10 հարյուրյակն է, կտամ քեզ:
0 հարյուրավոր-Շնորհակալ եմ, հարևան ջան: Սպասիր մտապահեմ, հանկարծ չմոռանամ պարտքս: Իմ հարևան տասնավորն էլ է կարիքի մեջ: Հիմա 9 հարյուրավորը կպահեմ ինձ, 1 հարյուրավորը, որը 10 տասնավորն է, կտամ նրան:
0 տասնավոր- Շնորհակալ եմ, հարևան ջան: Իմ հարևան տասնավորն էլ է կարիքի մեջ: Սպասիր մտապահեմ, հանկարծ չմոռանամ պարտքս: Հիմա 9 տասնավորը կպահեմ ինձ, 1 տասնավորը, որը 10 միավորն է, կտամ նրան:
0 միավոր- Շնորհակալ եմ, հարևան ջան: Ճիշտ են ասում, որ լավ հարևանը վատ բարեկամից էլ լավ է: Հիմա այս 10 միավորից 8-ը պարտքս կվերադարձնեմ, ինձ կմնա 2 միավոր:
/Ամբողջ ընթացքում ինչը ասվում էր, ցույց էր տրվում կպչուն թղթերի միջոցով, որոնց վրա գրվում էին այդ թվերը: Մտապահման նշանը դրվում էր ամպիկների տեսքով:/
Նույն վարժությունը մեկ անգամ ևս գրել, բացատրել մաթեմատիկայի լեզվով, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ միավորների 0-ն 10 է դառնում, իսկ տասնավորը, հարյուրավորը` 9:
Ֆիզկուլտ դադար
երկարության չափման միավորների միջև եղած կապերը ամրապնդելու նպատակով:
Լուծի'ր խաչբառը.
Հորիզոնական 1. 1 մետրից 100 անգամ փոքր երկարության չափման միավոր
2. 1 դեցիմետրից 10 անգամ մեծ երկարության չափման միավորը
3. Գիտություն երկրաչափական պատկերների մասին
4. Երկրաչափական պատկեր
5. Զանգվածի չափման միավոր
Ուղղաձիգ 1. Թվաբանական գործողություն
2. 1մետրից 10 անգամ փոքր երկարության չափման միավորը
3. Խնդրի բաղադրիչ
4. Խնդրի բաղադրիչ
Լուծում
Հորիզոնական 1) սանտիմետր 2) մետր 3) երկրաչափություն 4) շրջան 5) գրամ
Ուղղաձիգ 1) հանում 2) դեցիմետր 3) պահանջ 4) պայման
Գրավոր աշխատանք համար 505/ա, բ:
Անհատական ծրարների առաջադրանքների միջոցով կատարել հայտորոշիչ գնահատում` մյուս ժամին աշխատանքն ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Խաղ`
(Հիշեցնել համար 506 խնդրի լուծման մինչ այդ իրենց սովորածը: )
Մեկնաբանել խնդրի լուծման նոր տարբերակն ըստ դասագրքի էջ 129-ի համար 506-ի, բացատրել համառոտագրությունը, լուծումը: Բացատրել խնդրի լուծման մեկ այլ եղանակ:
Նախ ինքնուրույն, ապա դասարանական կատարել համար 507/ա խնդիրը: Գնահատել շուտ և ճիշտ կատարողների աշխատանքները:
Զույգերով կատարել համար 509 վարժությունը: Լրացուցիչ տեղեկություններ ասել Մոնթե Մելքոնյանի մասին:
Խմբային կատարել համար 508-ը: Գնահատում կատարել ինքնագնահատման թերթիկներով:
Տնային հանձնարարել համար 505/գ, դ և 507/բ համարները:
Ամփոփել