Մաթեմատիկա տրամաբանական խնդիրներ
ԼԱՄՊԵՐՈՎ ՍԵՆՅԱԿԸ
Խնդիրը: Կա փակ սենյակ, որտեղ կա երեք լամպ: Սենյակի դրսի կողմում կա երեք անջատիչ: Դուք պետք է իմանաք, թե ո՛ր անջատիչը ո՛ր լամպի համար է: Սենյակ կարող եք մտնել միայն մեկ անգամ:
Լուծումը: Եվ այսպես, սենյակը փակ է, և դրսից լամպերը տեսնել հնարավոր չէ: Եթե միացնեք անջատիչներից մեկը, կստանանք տեղեկություն միայն մեկ լամպի մասին, մինչդեռ պետք է գլուխ հանել միանգամից 3 լամպից: Այդ պատճառով պետք է ինչ-որ բան մտածել անջատիչների ու լամպերի կապը հասկանալու համար:
Ելքը հետևյալն է: Հարկավոր է միացնել անջատիչներից մեկը և սպասել մի քանի րոպե: Այդ ընթացքում անջատիչին կապված լամպը կտաքանա, և անջատելուց հետո դեռ որոշ ժամանակ այդպես տաք կլինի: Հիմա հարկավոր է անջատել վառվող անջատիչը, միացնել մյուս երկուսից մեկը և անմիջապես սենյակ մտնել: Իսկ ահա սենյակում մենք կտեսնենք հետևյալը՝ լամպերից մեկը վառվում է, իսկ մյուս երկուսը չեն վառվում, բայց դրանցից մեկը տաք է, իսկ մյուսը՝ սառը: Ահա այսպես կարելի է որոշել, թե որ անջատիչը որ լամպին էր կապված:
ԿՈՏԼԵՏՆԵՐԸ ԹԱՎԱՅԻ ՎՐԱ
Խնդիրը: Կա երկու թավա և երեք կոտլետ: Կոտլետի մեկ կողմը տապակելու համար անհրաժեշտ է 1 րոպե ժամանակ: Մեկ թավան տեղավորում է միայն մեկ կոտլետ: Որքա՞ն նվազագույն ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր կոտլետները տապակվեն ամբողջությամբ:
Լուծումը: Երկու կոտլետը տապակելու համար մեզ հարկավոր է երկու րոպե: Դրանք տապակելուց հետո մենք պետք է վերցնենք երկու կոտլետները և թավաներից մեկի մեջ սկսենք տապակել երրորդ կոտլետը: Ստացվում է, որ մեզ հարկավոր է ևս 2 րոպե, իսկ ընդհանուր հաշվով՝ երեք կոտլետի համար անհրաժեշտ ժամանակը 4 րոպե է:
Բայց կա նաև տարբերակ երեք րոպեում տեղավորվելու համար:
Այսպես, կա երկու թավա, որոնց վրա կարելի է տապակել միաժամանակ: Երկու կոտլետները տապակելուց և երրորդին անցնելուց հետո թավաներից մեկը կմնա դատարկ և չի օգտագործվի: Կոտլետների համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու համար հարկավոր է օգտագործել նաև այդ թավան: Ահա թե ինչպես:
Կոտլետների տապակման ամբողջ ընթացքը բաղկացած է 6 փուլից՝ 2 կողմ 3 կոտլետի համար: Այս 6 փուլերի համար մեզ անհրաժեշտ է 6 րոպե, քանի որ յուրաքանչյուր կողմը տապակվում է 1 րոպեում: Բայց քանի որ ունենք 2 թավա և կարող ենք 6 րոպեն բաժանել 2 թավայի վրա, նշանակում է, որ մենք կարող ենք տեղավորվել նաև 3 րոպեում: Մնում է միայն հասկանալ գործողությունների հերթականությունը:
Պետք է դնել տապակվելու երկու կոտլետ, բայց մի կողմը տապակվելուց հետո կոտլետներից մեկը պետք է ոչ թե շրջել, այլ հանել կրակի վրայից: Փոխարենը պետք է դնել դեռևս հում կոտլետը: Եվս մեկ րոպե անց կոտլետներից մեկը արդեն պատրաստ կլինի և նրա տեղում կարող ենք դնել կիսատ տապակվածը: Երրորդ րոպեի ընթացքում կտապակվեն այդ երկու կոտլետների մյուս երեսները:
Просмотр содержимого документа
«Մաթեմատիկա տրամաբանական խնդիրներ»