Մաթեմատիկան Հին Եգիպտոսում
Հին եգիպտական մաթեմատիկական տեքստերը վերաբերվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակիսկզբին։ Մաթեմատիկան այն ժամանակ օգտագործվում են աստղագիտության մեջ. ծովագնացության, երկրաբանության տների շինարարության, ռազմական կառույցներիամրացման մեջ։ Դրամական հաշվարկներ, ինչպես նաև հենց դրամներ Եգիպտոսում չկար։Եգիպտացիները գրում էին պապիրուսի վրա, որը շատ ցածր որակ ուներ, այդ պատճառովԵգիպտոսի մաթեմատիկայի մասին բավականաչափ քիչ տեղեկություն կա, քան Հունաստանի ևԲաբելոնի մաթեմատիկայի մասին։ Հավանաբար, այն ավելի լավ էր զարգացած, քան կարելի էպատկերացնել։
Պահպանված հիմնական աղբյուրները՝ Ախմեսի պապիրուսն է, որը պարունակում էր 84 մաթեմատիկական խնդիր, և Գոլինշևայի մոսկովյան պապիրուսը՝ 25 խնդիր։
Ախմեսի պապիրուսի բոլոր վարժությունները ունեն կիրառական նշանակությունև կապված ենշինարարության հետ։ Խնդիրները խմբավորված են ոչ թե ըստ մեթոդի, այլ ըստ թեմայի։ Դրանքվարժություններ են, որոնք վերաբերվում են եռանկյան, քառանկյան, շրջանագծի մակերեսներիհաշվումը, ամբողջ թվերի հետ բազմաթիվ գործողությունների իրականացման, մեկ փոփոխականպարունակող առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների լուծման հետ։
Ընդհանրապես բացակայում են բոլոր տեսակի ապացույցները կամ բացատրությունները։Փնտրվող արդյունքը կամ միանգամից է ներկայացվում, կամ բերվում է դրա բացահայտման կարճալգորիթմ։ Այսպիսի շարադրումը առկա է հին արևելքի բոլոր երկրների գիտության մեջ, և կարելի էգալ այն համոզման, որ, այն ժամանակներում օգտագործվել է ինդուկտիվ դատողությունների ևմտահանգման մեթոդը, որը ոչ մի ընդհանուր տեսություն չի առաջադրում։
Այնուամենայնիվ, պապիրուսում կա վկայությունների մի ամբողջ շարք այն մասին, որ ՀինԵգիպտոսում մաթեմատիկան այն ժամանակներում ունի կամ ունեցել է տեսական բնութագիր։Եգպտացի մաթեմատիկոսները կարողացել են թիվը աստիճան բարձրացնել, թվից արմատ հանել, լուծել հավասարումներ, ծանոթ էին թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներին։Եգիպտոսում հայտնի են եղել եռանկյան, քառանկյան, սեղանի մակերեսները։
Просмотр содержимого документа
«Մաթեմատիկան Հին Եգիպտոսում»