СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մաթեմատիկայի օրինակելի դասի պլան

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Օրվա պլան

 

Դասարան՝ 4-րդ

Առարկա՝ մաթեմատիկա

Թեմա՝ §Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ¦

Դասի տիպը՝ ամրապնդման դաս

Նպատակը՝  

• ամրապնդել §Կոտորակ¦ թեմայից յուրացրած գիտելիքները,

• ձևավորել մաթեմատիկական խոսքի գործածման կարողությունները՝

• աշակերտներին նախապատրաստելով միջին դպրոցին,

• զարգացնել ինքնուրույն և համագործակցային աշխատանքներ կատարելու կարողությունները,

• զարգացնել գնահատումներ կատարելու հմտությունները,

• ձևավորել շրջապատող աշխարհը հասկանալու և գնահատելու, գեղեցիկը տեսնելու կարողությունը,

• դաստիարակել աշխատասիրություն

Դասի կահավորումը՝ գունավոր թղթից պատրաստված երկրաչափական պատկերներ, թելեր, մետր, մկրատ, ծաղիկներ, թղթից պատրաստված մեղվի շրջանակներ, երեխաների բեմական հագուստ, 

Դասին կիրառվող մեթոդներն ու հնարները՝ մտագրոհ, դերախաղ,անավարտ նախադասության լրացում:

Դասի ընթացքը՝ 

1) տնային աշխատանքի ստուգում (գնահատել 3աշակերտի)

Աշակերտները գրատախտակին մոտեցան դասագրքով, կատարեցին տնային աշխատանքը: Մյուս աշակերտները գրատախտակին կատարված աշխատանքները համեմատեցին իրենց տետրում կատարված աշխատանքների հետ: Համընկնելու դեպքում աշակերտները մեղվի տզզոց էին հանում, իսկ չհամընկնելու դեպքում՝ ոտքերով դոփում:

2) նոր դասի հաղորդում

խթանում – Զրույցի միջոցով աշակերտներին ներգրավել նոր նյութի հաղորդման մեջ,     

                     Ընտրել կարգախոս, խորհրդանիշ, ծավալել զրույց մեղուների շուրջ:

Դասի կարգախոս ընտրվեց §Միությունը ուժ է¦: Հանելուկի միջոցով աշակերտները գտան նաև կարգախոսին համապատասխանող խորհրդանիշը՝ մեղու: Զրույցի միջոցով քննարկեցին մեղվի և կարգախոսի միջև եղած կապը: Աշակերտները նշեցին, որ մեղվաընտանիքն ուժեղ է իր միասնությամբ.ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր պարտականությունը, որը կատարում է սիրով: Ուսուցիչը նշեց, որ կարգախոսը բնութագրող լավագույն օրինակ է նաև հայ ժողովրդի միասնությունը, որն իր ուժով անառիկ է պահում հայրենի սահմանները: 

§Մեղուն՝ թվերի աշխարհում¦ բաժնում աշակերտներն արտահայտեցին իրենց ունեցած տեղեկությունները մեղվի մասին: Ուսուցչի հրահանգով երեխաները խմբավորեցին պատասխանները՝ մեղվին բնութագրող և այլ՝ կիրառելով մտագրոհ մեթոդը: Այնուհետև առաջացած մասերը ներկայացրին կոտորակի տեսքով և գրառեցին:

ֆիզկուլտ դադար

իմաստի ընկալում – խմբային աշխատանքի կատարում

• դասարանը բաժանել խմբերի՝ ըստ ծաղիկների,

• առաջադրանքների հանձնարարում ևկատարում:

Դասարանը բաժանվեց 5 խմբի՝ նարգիզ, գնարբուկ, երիցուկ, խատուտիկ և մանուշակ: Խմբի ավագը մայր մեղուն էր: Յուրաքանչյուր խմբին տրվեց առաջադրանք՝ տեսական և գործնական: Աշխատանիքի կատարման համար տրվեց 10 րոպե: Երեխաներն աշխատում էին §Մեղվի թռիչք¦ կոչվող երաժշտության ներքո: Աշխատանքն ավարտելուց հետո իրականացվեց ինքնաստուգում՝ գրատախտակին ամրացված պատասխանների թերթիկի միջոցով:  Գնահատումը կատարվեց միավորներով, այնուհետև գրվեց գունավոր թղթից պատրաստված մեղվի վեցանկյուն բջիջների վրա, որոնք էլ փակցվեցին յուրաքանչյուր խմբի համար նախատեսված փեթակի շրջանակներին: Ամփոփեցին արդյունքը՝ ընտրելով լավագույն խմբին:

կշռադատում – ամփոփել աշխատանքները, կատարել գնահատում (խումբը գնահատում է իրեն և մյուս խմբերին)

• Ինքնուրույն աշխատանքի կատարում – նպատակը՝ վեր հանել թեմային չյուրացված մասերը (ստուգումը և գնահատումը կատարել հաջորդ դասին), Քարտերը կազմված են՝ ըստ աշակերտների ընդունակությունների:

• Տնային աշխատանքի հանձնարարում (վարժություն` 999 ա), գ); 997)

• Անդրադարձ:

Աշակերտներին հանձնարարվեց լրացնել անավարտ նախադասությունները՝

✓ Ինձ դուր եկավ…

✓ Ես դժվարացա…

✓ Խմբում ես ներդրեցի…

✓ Սովորեցի…

Դասի վերջում խմբերը գովաբանեցին և համտեսեցին իրենց մեղրը: