СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մաթեմատիկայի պատմությունը դարերի խորքից

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մաթեմատիկայի պատմությունը դարերի խորքից»

Մաթեմատիկայի պատմությունից.

Մարդիկ մաթեմատիկայով զբաղվել են անհիշելի ժամանակներից: Սակայն մաթեմատիկան զարգացման որոշակի մակարդակի հասավ Հին Հունաստանում, որտեղ ամենահայտնի մաթեմատիկոսներից էր Պյութագորասը: Նրան հռչակ բերեց երկրաչափության մեջ հայտնաբերած իր մի թեորեմը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի մեծությունների միջև, և հայտնի է Պյութագորասի թեորեմ անունով:

       Բազմաթիվ հայտնի մաթեմատիկոսներ իրենց տաղանդը դրսևորել են դեռևս վաղ տարիքում: XVII դարի ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալը հանրահաշվի մասին իր աշխատությունը հրապարակել է ընդամենը 16 տարեկանում, իսկ 20 տարեկանում ստեղծել է թվերը գումարող և հանող մեքենա: Նա նաև աշխատություններ է գրել հավանականության տեսության մասին:

        Շուրջ 150 տարի առաջ մաթեմատիկան 2 աստղագետների՝ ֆրանսիացի Լևերիեին և անգլիացի Ադամսին, հուշեց, որ Ուրան մոլորակի շարժման դիտվող փոքր շեղումները կարելի է բացատրել նրանից այն կողմ`   Արեգակից հեռու ընկած ուղեծրով շարժվող անհայտ մոլորակի ազդեցությամբ: Այս 2 աստղագետները հաշվարկեցին ու գտան երկնքի այն տիրույթը, որտեղ հարկավոր էր փնտրել այդ մոլորակը, և երբ աստաղադիտակն ուղղեցին այնտեղ, իսկապես տեսան մի նոր մոլորակ: Դա Նեպտուն մոլորակն էր:

       Մաթեմատիկան օգնում է նաև կանխատեսել եղանակը, հաշվարկել շենքերի կամարների կառուցումը, արբանյակների ուղեծրերը և այլն:

       Մաթեմատիկան զարգացած է եղել նաև հին և միջնադարյան Հայաստանում, որի տարածքում հայտնաբերված ամենահին աղբյուրները մ. թ. ա. IX–VII դարերի սեպագիր արձանագրություններն են: Դրանք վկայում են, որ դեռևս այն ժամանակ օգտագործվել է թվարկության որոշակի համակարգ. հատուկ պայմանանշաններով գրվել են ամբողջ ու կոտորակային թվեր, կատարվել գումարման ու հանման գործողություններ:

        Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը: Հայոց գրերի գյուտից հետո բացված դպրոցներում, ապա նաև համալսարաններում դասավանդվել են նաև մաթեմատիկա և այլ բնական գիտություններ: Հայերն իրենց այբուբենի տառերն օգտագործել են նաև իբրև թվանշաններ, ստեղծել թվարկության հայկական այբբենական համակարգ:

       Մեզ հասած հայերեն մաթեմատիկական առաջին ձեռագրերն են VII դարի գիտնական Անանիա Շիրակացու թվաբանության դասագիրքը՝ գումարման, հանման, բազմապատկման ու բաժանման աղյուսակներով, խնդրագիրքը և խրախճանականները:

        Հետագայում գրվել են նոր դասագրքեր, թարգմանվել հատկապես հույն հեղինակների մաթեմատիկական երկերը: Էվկլիդեսի հիմնական աշխատությունը՝ «Սկզբունքները», առաջինը հայերն են թարգմանել բնագրից: Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը կոչվում է «Արհեստ համարողության» և լույս է տեսել 1675 թ-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

 

      Կյանքը, մարդկանց գործունեությունը, զարգացող տեխնիկան և մյուս գիտությունները նորանոր խնդիրներ են առաջադրում: Դրանք վճռելու համար մաթեմատիկոսները մշակում ու ստեղծում են նորանոր եղանակներ ու տեսություններ: Իսկ այժմ բազմաթիվ ամենաբարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս անփոխարինելի օգնական են համակարգիչները:

          Ուստի հեռավար ուսուցում կազմակերպելիս  հաշվի առնելով մաթեմատիկայի զարգացման պատմությունը, որ եկել է դարերի խորքից ու միշտ զարգացում է ապրել, ուսուցիչը պետք է հեռավար դասը կազմակերպի պետական չափորոշիչին համապատասխան և միաժամանակ կարողանա կիրառել ՏՀՏ գործիքները, որոնք էլ  ավելի հասկանալի և պատկերավոր կդարձնեն դասը: Մաթեմատիկայի հեռավար ուսուցում կազմակերպելիս ևս մաթեմատիկան պետք է զարգացում ապրի, քանի որ բոլոր  ճշգրիտ գիտությունների հիմքը մաթեմատիկան է,դրա համար հարկավոր է ընդամենը գիտենալ, թե,հը ՏՀՏ-ի, որ գործիքներից կարելի է  օգտվել,որ դասը լինի ավելի պատկերավոր և հասկանալի: