СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայիսյան քառատոն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայիսյան քառատոն»

Արցա՛խ, մի բուռ Արցախ,
Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ
Եվ սակայն մեզ համար հսկա զոհասեղան...

Հայ ժողովրդի համար մայիսն իսկապես հաղթանակների ամիս է:Կատարելով պատմական էքսկուրս՝հիշենք Մեծ հայրենականը և հայերի սխրանքները:Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 116 հայ:Հաջորդը Շուշիի ազատագրումն էր,որտեղ իր ողջ ուժով դրսևորվեց հայ ժողովրդի հաղթական և մարտնչող ոգին: Մայիսի 8-ին գիշերը՝ 2:30-ին հրետանային կրակի ներքո սկսվեց ընդհանուր գրոհ։ Հակառակորդը դիրքավորվել էր Շուշիի կամրջից ոչ հեռու։ Աշոտ Ղուլյանը վիրավոր էր, բայց մնում էր առաջին գծում։ Առավոտյան ժամը 6:30-ին նա Արկադի Տեր-Թադևոսյանին հաղորդեց, որ մոտեցել է Շուշիի բերդի պատին և շուտով կմտնի քաղաք։Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը հայ մարտիկների խիզախության, ինչպես նաև գրոհի խելացի կազմակերպման արդյունքն էր: Մայիսի 8-ի երեկոյան Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է…»։

Մայիսի 8-ին և 9-ին հայ ժողովուրդը նշում է չորս տոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը և Երկրապահի օրը :

Հաղթական մայիսյան խորհուրդը թող դառնա բոլորիս համար խորհրդանշական պատգամ՝ հիշե՛լ և փառաբանե՛լ անցյալը, գնահատե՛լ անչափ թանկ գնով հաստատված խաղաղությունն ու անդորրը և չխնայե՛լ ջանքերը հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի։ Թո՛ղ հայ ժողովուրդն արձանագրի միայն հաղթանակներ:

Շնորհավորում ենք մայիսյան փառապանծ քառատոնը։