СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի, 1-ին դաս.

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի, 1-ին դաս.»

ՊՈԱԿ

Ա ՏԱՌԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

  1. Սկսվում է երգով

  2. Տղաները սրտիկներով ողջույնի խոսք են ասում

Ողջու՜յն - Վլադիմիր

ողջու՜յն - Արտակ

մեր – Արարատ

այս - Պ. Գոռ

բեմից – Զորիկ

դասարանից – Ա. Գոռ

աշխարհին – Ալեն

արևին – Աշոտ

հողին – Ալբերտ

ջրին – Համլետ

ու բոլորին – Կարեն

բարի – Նորայր

սրտերին – Սամվել



  1. Արտասանում են աշակերտները:

Անուշ

Ողջու՜յն ասենք մեծ ու փոքրին

Մանուկներին ասենք ողջույն:





Նարե

Բարով եք եկել, դուք մեր լավ հյուրեր

Բարով եք եկել ծնողներ անգին:



Վ. Միլենա

Բարով եք եկել ժպիտներով ձեր,

Մեր Ա տառի շնորհանդեսին:



Պ. Գոռ

Ուրախ երգով ու պարով,

Սիրով, խինդով միշտ լեցուն

Ձեզ բոլորիդ՝ հազար ողջույն:



  1. Երգում են աշակերտները

  2. Արտասանում են աշակերտները

Սոնա

Այստող սովորում ենք ճանաչել լավն ու բարին:



Գ. Արմինե

Սիրել գեղեցիկը:



Ա. Մանուշակ

Լինել ընկերասեր:



Մարգարյան Մանե

Լինել ճշտախոս:



Լինա

Աշխատասեր ու ազնիվ:



Շուշանիկ

Բարեկիրթ վարք ու պատասխանատվություն:



Զինա

Այստեղ մեզ տալիս են բազում գիտելիքներ,

Տրամաբանելու, վերլուծելու կարողություններ:



Արարատ

Մարդ՛իկ, սիրեցե՛ք իրար և ժպտացեք միմյանց:



Մարի

Ինչպես մայր հողն է կյանք տալիս ծաղկին,

Արևն է ժպտում, որ նա միշտ ծաղկի:



Սոֆի

Այդպես ինձ սնել ու կյանք են տվել

Իմ հայրենիքը, անուշ մայրիկը:



Երգում են կարմիր կապույտ ծիրանագույն



Նվարդ

Հայրենիքը մեր լեզուն է,

Նա միացնում է անցյալը, ներկան և ապագան:



Զորիկ

Մեր մագաղաթյա գրերն են ասում,

Մեր սրտերից բխող երգերն են ասում:



Արսինե

Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի

Եվ դարեր-դարեր նման մի ջահի:



Համլետ

Մեր ճամփին պիտի շողա ու վառվի,

Որ հայը ապրի ու արարի:



Աղ. Մանե

Նրանց մահ չկա, քանի դեռ հայ մանուկն արտասանում է այդ հնչյունները:



7.Արտասանում են այբուբենը:

8. Երգում են աշակերտները՝ ԱԲԳԴ

9 Երգից հետո ներս է մտնում Նազարը: Նազարի խոսքը:

10 Ուսուցիչ

Սիրելի աշակերտներ, հրաշք տան դռանկի դուռը բացելու համար մեզ պետք է բանալիներ: Բանալիները ձեռք բերելու համար պետք է անցնենք փորձությունների միջով:

Դուռը բացելու համար մեզ կօգնեն մեր հյուրերը:



11 Հնչում է աքաղաղի երգը: Ներս է մտնում աքլորը

Վլադիմիր

Բարև ձեզ, սիրելի՛ երեխաներ

Դուք ի՞նչ գիտեք իմ մասին:



Աշակերտներից մեկը արտասանում է:

Սամվել

Դու առաջինն ես բոլորին բարի լույս ասում և ավետում արշալույսը:



Դասարանը միասին:

Քո անունը սկսվում է ա տառով:



Աքլորը /Վլադիմիր/

Լավ, իսկ հիմա, եթե գուշակեք իմ հանելուկը, դուք կստանաք բանալին:



Հանելուկ՝ Լուսնի քույրն է ոսկեհուրիկ,

Առավոտն է նա դուրս գալիս,

Եվ բոլորին կյանք է տալիս: /արևըը/



Գուշակում են հանելուկը և բանալին տալիս է:



12 Հնչում է արև-արև երգը: Ներս է մտնում արևը:

Արևը /Գայանե/

Վա՜յ այս ինչ լավն եք դուք,

Ուզում եմ ամու՜ր-ամու՜ր ձեզ գրկել:

Ես հեռանում եմ, շատ գործեր ունեմ ունեմ, բայց մինչ այդ ձեզ մի հանելուկ եմ ասելու: Եթե ճիշտ գտնեք պատասխանը, կստանաք երկրորդ բանալին:



Հանելուկ՝ Պոչը թավիշ ու երկար

Շրջում է լեռ, դաշտ ու սար,

Սրտում վախ կա ու մեծ ցավ

Երազում է թառ ու հավ: /աղվեսը/



Դասարանը՝ աղվեսը:



13 Հնչում է Աղվես եկավ երգը: Ներս է մտնում աղվեսը:/Ալբերտ/

Աղվես

Եթե գուշակեք, թե անունս, որ տառով է սկսվում, մի բանալի էլ իմ կողմից կստանաք:



Դասարան

Քո անունը սկսվում է ա տառով:

Աղվեսը տալիս է բանալին:



Ներս է մտնում տատիկը: /Մ. Մանե/

Անպիտա՛ն աղվես, իմ աքլորներին տանելուց բացի ուրիշ ի՞նչ գիտես:

Գուշակի՛ր տեսնեմ աչքերիս դրած ակնոցն ինչի՞ համար է:

Աղվես /Ալբերտ/

Որ լավ տեսնես, որ ես չկարողանամ գողանալ աքլորներիդ:



Տատիկ /Մանե/

Ա՜խ անպիտան, ասա տեսնեմ այն, որ տառով է սկսվում:



Աղվես /Ալբերտ/

Ա տառով



Տատիկ /Մանե/

Վերցրու՛ բանալին ու տու՛ր երեխաներին:



14 Ներս է մտնում արջը:

Արջ /Արտակ/

Վերջապես գտա տատիկի զամբյուղը գաթաներով լի: Ի՞նչ համեղ են գաթաները: Սիրելի՛ երեխաներ, աղվեսն ասում էր գաթա բառում մեկ ա կա: Ճիշտ է:



Դասարան

Ո՞չ, գաթա բառում երկու ա կա:



Արջ

Ապրե՛ք երեխաներ, վերցրեք բանալին:



Ուսուցիչ՝ վերցնում է բանալին և բացում դուռը:



15 Դուրս է գալիս Ա տառը: /Միլենա/











Երգ՝ Մաշտոց տառերը ստեղծեց:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!