Դասապլան
Դասվար՝ Թագուհի Լալազարյան
Դասարան՝ 3-րդ «բ»
Դասի թեմա՝ ä³åÇÏ, áñÁ ãէñ ϳñáÕ³ÝáõÙ Ñ»ùdzà å³ïÙ»É
Գոյականի և բայի մասին նախագիտելիքների ամրապնդում :
Դասարանը 3-րդ
Դասի տևողությունը 45ր
Առարկան-մայրենի
Դասի թեման –ä³åÇÏ, áñÁ ãէñ ϳñáÕ³ÝáõÙ Ñ»ùdzà å³ïÙ»É
Գոյականի և բայի մասին նախագիտելիքների ամրապնդում
¸³ëÇ ï»ë³ÏÁ - ³Ùñ³Ï³ÛÙ³Ý ¹³ë
Դասի Ýպատակները
ա) ակադեմիական
1. ê³ÑáõÝ ¨ ·ñ³·»ï ϳñ¹³É ` ѳëϳݳÉáí ϳñ¹³ó³ÍÇ ÇÙ³ëïÁ
¨ å³Ñå³Ý»Éáí ѳۻñ»Ý ËáëùÇ ×Çßï ³ñï³ë³ÝáõÃÛáõÝÁ:
2.γñáÕ³Ý³É µ³Ý³íáñ í»ñ³ñï³¹ñ»É ³é³ç³¹ñí³Í ï»ùëï»ñÁ:
3. ԱÙñ³Ï³Û»լ »ñÏËáëáõÃÛáõÝÝ»ñÁ ѳëϳݳÉáí, ³ñï³Ñ³ÛïÇã ϳñ¹³Éáõ ¨
í»ñ³ñï³¹ñ»Éáõ ϳñáÕáõÃÛáõÝÝ»ñ
4. Կ³ñáճݳլ ϳñÍÇùÝ»ñ ¨ ïå³íáñáõÃÛáõÝÝ»ñ ³ñï³Ñ³Ûï»É բݳ·ñÇ
ßáõñç
5.Բ³ó³Ñ³Ûï»լ Ñ»ÕÇݳÏÇ Ùï³¹ñáõÃÛáõÝÁ`ó÷³Ýó»Éáí բݳ·ñÇ »Ýó߻ñï»ñÁ
6. Պ³ïÙ»լ Çñ»Ýó ù³ç ͳÝáà ѻùdzÃÁ
7. ԿñÏÝ»լ բ³Û»ñÇ ¨ ·á۳ϳÝÝ»ñÇ Ù³ëÇÝ áõÝ»ó³Í ·Çï»ÉÇùÝ»ñÁ
Կիրառելի մեթոդներ`հասկացությունների քարտեզ,Վենի դիագրամ,բուրգ,
քառաբաժան աղյուսակ, T-աձև աղյուսակ:
բ) սոցիալական
Աշակերտների հմտությունների ձեռքբերման ստուգում,խմբային աշխատանքի միջոցով մշակույթի և մթնոլորտի ստեղծում, ինքնակատարելագործման շարունակական ձգտում,միմյանց լսելու կարողություն:
Անհրաժեշտ պարագաներ – Դասագիրք,տետր,բառատետր,գրիչ,գունավոր մատիտներ,կավիճ,գրատախտակ:
Ցուցադրական նյութեր – Գծապատկերներ,քարտային առաջադրանքներ, խորանարդ:
Հիմնական հասկացություններ – գոյական, բայ
20 աշակերտից բաղկացած դասարանը հաջորդաբար հաշվում է մեկից հինգ թվերը և ձևավորվում է 4 խումբ, յուրաքանչյուրում` 5 աշակերտ:
Դերերը
1. Ընթերցող,հարցեր տվող-կարդում է հանձնարարված ողջ նյութը և ստուգում,հասկացե՞լ են արդյոք խմբի անդամները:
2. Ժամանակին հետևող-հիշեցնում է ժամանակի մասին և թույլ չի տալիս ժամանակ վատնել:
3. Խրախուսող,գովաբանող-խրախուսում է խմբի յուրաքանչյուր անդամի լավ աշխատանքը և գովաբանում ներդրումը:
4. Դիտորդ-խմբի աշխատանքի ընթացքում դիտորդական թերթիկում գրանցում է յուրաքանչյուրի գործողությունը:
5. Գրառող-գրանցում է խմբի աշխատանքը,հիմնավորումներն ու լուծումները:Այն պետք է հիմք ծառայի խմբային ներկայացման համար:
Դերերը կարող են տարբեր լինել`կախված վարժության նպատակներից: Ուսուցիչը դրանք պետք է համապատասխանեցնի վարժությանը:
Դերերը խմբի անդամներին հանձնարարում են պատահականորեն: Աշակերտները պետք է տարբեր դերեր կատարելու փորձ ձեռք բերեն:
Խթանման փուլի նկարագրությունը և տևողությունը (5-7 ր)
Դասն սկսվում է հեքիաթների մասին ունեցած գիտելիքների ամրապնդմամաբ խմբերից յուրաքնչյուրը ասում է մեկ նախաբան, որով սկսվում են հեքիաթները:
1-ին խումբ
Լինում է , չի լինում…..
2-րդ խումբ
Ժուկով – ժամանակով….
3-րդ խումբ
Կար, չկար…
4-րդ խումբ
Ժամանակին…
Գրատախտակին շրջանի մեջ ենք առնում առանցքային հասկացությունը,որի շուրջ գրի են առնվում աշակերտների թվարկած ուղեկից բառերը:/Վերհիշելով նաև հեքիաթի տեսակները ` իրապատում , հրաշապատում, կենդանապատում/:
Հասկացությունների քարտեզագրումից հետո անցում է կատարվում դասանյութի հարցումը պատմելու տեսակներով և մեթոդի համապատաս խան հարցերի միջոցով ենթատեքստի կռահում և վերլուծություն:
Իմաստի ընկալման փուլի նկարագրությունը և տևողությունը (20-25 ր )
Կազմակերպվում է խմբային հետազոտական աշխատանք:
Մինչ խմբային հետազոտական աշխատանքին անցնելը,մինչև խմբերի առաջադրանքներ ստանալը աշակերտներին հանձնարարվում է պարզաբանել գրատախտակին գրված բառերի հակադրական շարքերը և պատասխանել առաջադրված հարցերին . / մի շարքում գրված են գոյականներմ մյուսում ` բայեր/
1/ Ինչ կարող եք ասել 1-ին շարքի բառերի մասին, ինչ հարցերի են դրանք պատասխանում:
2/ Ինչ տարբերություն կա առաջին և երկրորդ շարքերի բառերի միջև:
Այնուհետև խմբերին տրվում են առաջադրանքներ 10-12 րոպե տևողությամբ:
1-ին խումբ – T-աձև աղյուսակի համապատասխան սյունակներում տրված գոյականներից կազմել բայեր:
Գոյականներ | Բայեր |
Նախշ, գիշեր, պատիժ, վեճ, շղթա, հաշիվ արդուկ, դեզ, կոճակ, հույս, սղոց, կարոտ փունջ, սանր, մատ, հունձ, պատվեր, վաստակ սոսինձ, օթևան, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, թամբ, շող | |
2-րդ խումբ_ Գոյականներից կազմի’ր անորոշ բայեր:
3-րդ խումբ - Խմբավորի’ր բայերը ըստ պահանջվող հարցերի:
Այցելել, սավառնել, փարթամանալ, գնահատել, հարստանալ, ներել, լուսանալ, կահավորել, էժանանալ, խնամել, գոլորշիանալ, ճաքել, մարտնչել, կապտել, ծարավել, վստահել, հորամջել, շիկնել, նեղանալ:
/ Եզրակացություն` Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ինչ անել, ինչ է անում, ինչ է արել, ինչ արեց, ինչ է անելու և նման այլ հարցերի:
Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանում են ինչ լինել, ինչ է լ ինում ,ինչ է եղել, ինչ եղավ, ինչ է լինելու և նման այլ հարցերի:
4-րդ խումբ_ Ամպիկներում գտնվող բայերից կազմի’ր հոմանիշների բառաշարքեր: Յուրաքանչյուր շարք սկսի’ր ընդգծված բառերից:
Կշռադատման, գնահատման փուլի նկարագրությունը և տևողությունը (5-15ր,)
Կշռադատման փուլում կիրառվում է քառաբաժան աղյուսակի մեթոդական հնարով: Գրատախտակը բաժանում ենք 4 մասի : Աշակերտներն իրենց մտքերը համապատասխանաբար գրառում են 4 բաժիններից յուրաքանչյուրում: Բեմականացնել պատմվածքը և կարդալով դասագրքում առանձնացված եզրակացությունը կատարել ամփոփում: Ի՞նչ գիտեի | Ի՞նչ իմացա | Ինչպե՞ս կարող եմ օգտագործել | Ի՞նչ եզրակացություններ արեցի | Գնահատում-նախօրոք գնահատման ձևերին տեղյակ աշակերտները ուսուցչի կողմից յուրաքանչյուր խմբի համար պատրաստված գնահատման թերթիկին ստանում են մրցանակային նիշ` ուշագրավ հարցերի ու պատաասխանների համար կամ հակառակ իմաստով նիշ` ոչ ուշագրավ,սխալ պատասխանների համար: |