СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի 5-րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի 5-րդ դասարան»

ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ

Վայրի աղավնին`
կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր.
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
է՛ն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
-Է՛ն թանկագինը` կյանքն է, անպատճառ.
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից աո:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս… ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,— թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
-Թռի՛ր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Առաջադրանք առակի վերաբերյալ.

  • Ընթերցել առակը, դիտել մուլտֆիլմը:

  • Կյանքում ամենկարևոր բանն ի՞նչն է՝  ըստ աղավնու, ըստ քեզ:

 

Աղավնու համար կյանքում ամենակարևոր բանը թևերն են ու թռչելու հնարավորությունը:

Ինձ  համար իմ ընտանիքն ու իմ համակարգիչն են ամենակարեւոր բաները: