ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՐԿԱՅԻՑ
6-րդ դասարանի աշակերտ _____________________________________________________
1.Ո՞ր շարքի բոլոր բառերում է բաց թողած տեղում գրվում բ. (1-12` 0,5 միավոր) 1.նր-ակազմ, ամրակո-, շեղ- 3.եր-ներանգ, եր-ևիցե, եր-եմն 2.եր-ևէ, ցայտաղ-յուր, ող-անվագ 4.խա-ել, խարխա-ել, դար-ին
2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է բաց թողած տեղում գրվում ձ. 1.ատաղ-, պախուր-, հն-ան 3.կաղկան-, մաղ-, գլուխկոն-ի 2.դեր-ակ, հեր-ել, վար-ել 4.դեղ-անիկ, տր-ակ, սան-ար-ակ
3.Նշել այն շարքը, որի բոլոր բառերում ի-ն սղվել է. 1.կրթություն, գրչագիր, կավճոտ, դարբնոց 3.վարչություն, դահճապետ, խճուղի, թխկենի 2.մտածել, ալյակ, դեղնել, թշնամաբար 4.փոթորկահույզ, քննություն, ուղղամիտ, բարություն
4.Ո՞ր բառում բաց վանկ կա. 1.ամպրոպ 2.երկրորդ 3.մկնդեղ 4.աշխետ
5.Տրված նախադասություններից որո՞ւմ չկա փոխաբերական իմաստով գործածված բառ: 1.Դանդաղ քայլում է բանաստեղծը: 3.Հեծյալը քարացավ իր ձիու վրա: 2.Բնության գեղեցկությունը կախարդել էր մեզ: 4.Այդ դառը խոսքերը խայթեցին նրան:
6.Տրված դարձվածներից որի՞ իմաստն է սխալ բացատրված. 1.մատը մատին չխփել-ոչինչ չանել 3.աշխարհով մեկ լինել-շատ ուրախանալ 2.ծայրը ծայրին հասցնել-իրար միացնել 4.գույնը գցել-սփրթնել
7.Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ. 1.արգելել, շանթարգել, խոչընդոտել, կաշկանդել 3.արդար, աչառու, իրավացի, անմեղ 2.դեղին, շիկավուն, դեղձանիկ, խարտյաշ 4.վարագուրել, քողարկել, թաքցնել սքողել
8.Ո՞վ է ստեղծագործության հեղինակը. 1.Ե. Չարենց 2.Վ. Տերյան 3.Հ. Մաթևոսյան 4.Լեոնարդո դա Վինչի
9.Ո՞ր շարքի բոլոր բառերն են պատկանում գրքային բառապաշարին. 1.անդուլ, զվարթակարկաչ, իրիկուն 3.պատվարժան, մեղմաշրշյուն, մեծարգո 2.նորաթուխ, համանվագ, գյուղամեջ 4.ակնածաել, փռշտալ, գորովել
10.Ո՞ր շարքի բոլոր բառերն են պատկանում գիտական բառապաշարին. 1.թթվածին, օդանցք, կաթսա 3.կոն, գունդ, բուրգ 2.բառարան, արմատ, պատառաքաղ 4.համակարգիչ, մկնիկ, գառնուկ
11.Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն համանուններ. 1.քամի, հոր, ստեր, վար 3.վարազ, տապակ, կարող, կռան 2.կար, սրբեր, մեծեր, մեխեր 4.ակնարկ, անցավ, դասական, ջուր
12. Բացատրել տրված համանունների իմաստները. ափ ափ դաս դաս անարգել անարգել
13.ա/Տրված բառերից առաջ փոխաբերական իմաստով բա'ռ ավելացրու . (2 միավոր) __________________ մարդ ____________________ ամպ ____________________ առվակ ___________________ խոսք ____________________ համբերություն _____________________ կամք
բ/Երկու բառակապակցությո'ւն ընտրիր և գործածի'ր նախադասությունների մեջ. _________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
14. Նշել` (2 միավոր) ա.ով է հեղինակը բ.որ ստեղծագործությունից է հատվածը.
Հեքիաթայի կին էր տատս: Նա գյուղական հեքիմ էր ու հռչակավոր տատմայր: Նա նաև հեզ էր, ինչպես հիմա հեզ է մայրս`այդ նահապետական կնոջ թոռը:
ա.___________________________________ բ._________________________________________
Ա~խ, մառախլապատ լեռներից արևով ողողված այդ հովիտն իջնելիս միշտ սիրտս լցվել է բերկրանքով: Թևեր եմ ուզել, հզոր թևեր `այդ կախարդական հովիտը ոսկեզօծող շողերի մեջ ճախրելու տենչով բռնված… ա.____________________________________ բ.__________________________________________