СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի ։ Առակի դասավանդումը։

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի ։ Առակի դասավանդումը։»

Առակի դասավանդումը

Առակի ժանրը հայ գրականության մեջ ունի բազմադարյա պատմություն ։Մեզ են հասել դեռևս Xll- Xll դարերում առակագիրներ Մխիթար Գոշի , Վարդան Այգեկցու գրած առակները։

Առակը իր կառուցվածքով նման է պատմվածքի. ունի բովանդակություն , հերոսներ, տեղի են ունենում դեպքեր, առկա է գաղափարը, ենթատեքստը , կան նկարագրություններ։Այն նման է նաև հեքիաթի. կան կենդանիներ , որոնք խոսում են, գործում , դատողություններ անում։ Հենց այս այլաբանության և փոխաբերության բացահայտումն էլ նրա ավանդման հիմնական առանձնահատկությունն է։Առակների հերոսներն ունեն բնավորության խտացված գծեր, նրանց արարքները մատչելի են երեխաներին, որովհետև վերցված են կյանքից։ Առակում նկարագրված դեպքերի խորքում ենթադրվում է խորը իմաստ՝ մարդկանց տարբեր թերությունների, արատների քննադատումը։

Յուրաքանչյուր առակ կազմված է 2 կամ 3 մասից՝ պատմողական, տրամաբանական և բարոյախրատական (ամփոփիչ):

ԱՌԱԿԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՇՂԹԱՆ

նախապատրաստական զրույց առակի թեմայով

առակի ամբողջական ընթերցում

առակի ընթերցում՝ զուգակցելով բառային աշխատանք

աշխատանք բնագրի վրա (հատվածաբար, լեզվաոճական և բովանդակային վերլուծություն)

բաժանում տրամաբանական հատվածների

կերպարների բնութագրում

աշխատանք արտահայտիչ ընթերցանության ուղղությամբ

այլաբանական իմաստի բացահայտում

անգիր ուսուցման նախապատրաստում

ամփոփում