СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի չորրորդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի չորրորդ դասարան»

ԹԵՍՏ 2

1-ին մաս

Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:

Գեղարդի վանքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում։ Վանքը շատ հին է․ կառուցվել է չորրորդ դարի սկզբին։ Այն հնում կոչվել է Այրիվանք։ Եկեղեցին ժայռափոր է և ամբողջովին գտնվում է այրերի՝ ժայռերի մեջ։ Միակտոր ժայռի մեջ քանդակված է երկու եկեղեցի։

Ավանդությունը պատմում է, որ Լենկթեմուրը, ոտքի տակ տալով աշխարհը, գալիս հասնում է Գառնու ձոր։ Նրան զեկուցում են, որ այդտեղ մի հրաշալի տաճար կա։

-Մեր ինչի՞ն է պետք սա, - ասում է նվաճողը,-ո´չ ավերել կարող ենք, ո´չ շալակել տանել։

- Ասում են՝այստեղ է պահվում Հայոց աշխարհի յոթ ձիաբեռ ադամանդը։

Լսելով այդ մասին՝ Լենկթեմուրը որոշեց հափշտակել այդ մեծ հարստությունը։Նա մոտեցավ տաճարին ու նայեց ներսը։ Մութ տաճարում հուրհրում էր մի լուսափունջ այնպես պայծառ, ինչպես կարող է փայլատակել միայն ադամանդը։Լենկթեմուրը հրճվանքով ներս (նետվել) և ձեռքերը տարածեց դեպի լուսափունջը։ Բայց ա՜յ քեզ հրաշք, լուսափունջը միանգամից անհետացավ։Լենկթեմուրը վերադարձավ տաճարի մուտքի մոտ։ Ադամանդը նորից ցոլցլաց։ Մի քանի անգամ նա փորձեց ձեռքերը պարզել դեպի գանձը, բայց չստացվեց։ Հենց որ ներս էր մտնում, լուսափունջը (մարել)։Լենկթեմուրը հուսահատ ժպտաց ու ասաց․

-Մարդ պետք է միայն տեսնի ու անցնի և´ հայոց փայլատակող ադամանդը, և´ փայլատակող այս տաճարը։

Այդ ժամանակվանից էլ այս տաճարը օտարներն անվանեցին Տես ու անցիր։

Դարերի հետ շատ նվաճողներ եկան Գառնու ձորը, (տեսնել) ու անցան, իսկ հրաշք կառույցը մնաց։ Այժմ քչերին է հայտնի , որ հայկական ճարտարապետության եզակի այս կառույցը մի ժամանակ կոչվել է Տես ու անցիր։ Նա պահել է միայն իր հայկական կրկնակ անունը։Մինչև տասներեքերորդ դարը (կոչվել) Այրիվանք ժայռափոր լինելու պատճառով։ Հետո սկսել է կոչվել Գեղարդ, որովհետև այս վանքին էր պահ տրվել սուրբ համարվող մի գեղարդ՝ նիզակ։

Ինչի՞ փայլն էր , որ շփոթության մեջ էր գցել Լենկթեմուրին։Տաճարի ճարտարապետը մի շարժական քար է պատրաստել, որի շնորհիվ կեսօրին ճեղք էր բացվում դեպի դուրս, և արևի ճաճանչները մթության մեջ այնպիսի լուսափունջ էին կազմում, որ ասես ադամանդ էր շողշողում։ Հետագայում երկրաշարժից այդ քարը տեղաշարժվեց և կորցրեց լուսափունջ արարելու իր հատկությունը։

1



Տեքստից դու´րս գրիր Գեղարդի վանքի մյուս երկու անունները:

Պատասխան՝

2



Լենկթեմուրը վանք մտավ, որպեսզի՝

1)Տեղաշարժի ճեղքի մոտ դրված քարը:

2) Կողոպտի պահվող գանձը:

3) Տեսնի հրաշալի լուսափունջը:

4) Պարզի, թե ինչպես է վանքը կառուցված:

3

Ուշադի´ր կարդա տեքստի ավարտը և պատասխանի´ր տրված հարցերին։

ա.Ինչի՞ շնորհիվ է տաճարում լուսափունջ առաջանում:

1) շրջապատող ժայռերի
2) թաքցված գանձի
3) շարժական քարի
4) փոքրիկ պատուհանների

բ. Ինչու՞ հիմա այդպիսի լուսափունջ չի երևում:


Պատասխան` ________________________________________________________________

______________________________________________________________________

4

Ինչու՞ օտարները տաճարին նոր անուն տվեցին :

Պատասխան` ________________________________________________________________

_____________________________________________________________________


5

ա.Լենկթեմուրը ի՞նչ բառով բնութագրեց ոչ միայն ադամանդը, այլև տաճարը ։


Պատասխան` ________________________________________________________________

բ. Քո կարծոքով ի՞նչ նկատի ուներ նա:


Պատասխան` ________________________________________________________________

______________________________________________________________________

2-րդ մաս

6

Փակագծերում դրված բայերը տարբերակներում ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

1) նետվել- նետվեց

2 )տեսնել- տեսել են

3) մարել- մարում էր

4) կոչվել- կոչվել է


7

Տեքստից դո´ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն։

Պատասխան՝․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

8

Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վա նդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը:



անծայրածիր օվկ անոս, սր նթաց հասնել,

սարը բար րանալ , բարի թա ավոր

Պատասխան` _____________________, ________________________

______________________, ________________________

9

Ո՞րն է տրված նախադասության ստորոգյալը։

Թռչուններից մեկը, տեղավորվելով ընկուզենու բողբոջած ճյուղին, դայլայլեց։

Պատասխան՝․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

10

Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան։ Արտագրի´ր այդ նախադասությունը և դի´ր բաց թողած կետադրական նշանը։

Բակում դրված նստարանին նստել էին ձեռնափայտով ծերուկը նրա կինը և հարևանուհին։

Պատասխան՝․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

11

Ի՞նչ է նշանակում արարել բառը:

  1. փայլել

  2. ճառագայթել

  3. ստեղծել

  4. գրավել

12

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:

1) հրաշալի – պարզ
2) ժայռափոր – բարդ
3) հրճվանք – ածանցավոր
4) հարստություն – ածանցավոր

13

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1) ադամանդ – գոյական
2) ժայռափոր – ածական
3) բայց – շաղկապ
4) տասներեքերորդ – ածական

14

Արտագրի´ր նախադասությունը՝ փակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում։

Մինչ տղան լողում էր ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․, մի մեծ շուն մոտենում է նրա ․․․․․․․․․․․․․․․․․․․։ (գետ, ընկեր)

Պատասխան՝․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․