ԹԵՍՏ 1
Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:
Մադագասկարը Աֆրիկայի ափամերձ ամենախոշոր կղզին է: Դա նաև երկրագնդի խոշորագույն կղզիներից մեկն է: Այն ունի մայրցամաքային ծագում. համաձայն գիտական տվյալների` Մադագասկար կղզին մի ժամանակ Աֆրիկա մայրցամաքի մի մասն է եղել: Հնագույն ժամանակներում` հազարավոր տարիներ առաջ, այն անջատվել է Աֆրիկայից: Այժմ նրանց բաժանում է Մոզամբիկի նեղուցը: Մայրցամաքից վաղ մեկուսացման պատճառով Աֆրիկայի և Մադագասկարի բուսական ու կենդանական աշխարհները իրարից շատ են տարբերվում: Աֆրիկային բնորոշ խոշոր բուսակեր կենդանիներն ու գիշատիչները Մադագասկարում չկան: Փոխարենը կղզում ապրում են շատ այնպիսի կենդանիներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան. երկրագնդի այլ տեղերում չեն հանդիպում: Դրանցից են կիսակապիկների մի շարք տեսակները, օրինակ, լեմուրները: Մադագասկարում (բնակվել) տարբեր մեծության կիսակապիկներ: Որոշ տեսակներ խոշոր են` կատվի մեծության, մյուսներն ավելի փոքր են: Կան նույնիսկ առնետի մեծության կիսակապիկներ: Դրանք ապրում են անտառներում: Ցերեկը քնում են ծառերի փչակներում, իսկ գիշերը արտասովոր ճիչերով դուրս են գալիս որսի: Ամենախոշոր տեսակը ինդրին է, որը ամենայուրահատուկ ձայնն ունի. նրա ճիչը երեխայի լաց է հիշեցնում: Մյուս հետաքրքիր տեսակը տարօրինակ անուն ունի. կոչվում է այ-այ: Սրանք ունեն շատ խոշոր ականջներ ու երկար մազեր: Սրանց անունը շատ հետաքրքիր ձևով է առաջացել: Մոտ երկու հարյուր տարի առաջ Մադագասկար այցելած բնագետները (նկատել) այդ կենդանիներին և ցույց են տվել բնիկներին, որպեսզի նրանցից տեղեկություններ (իմանալ) դրանց մասին: Բայց տեղաբնիկները զարմացած «ա´յ-ա´յ», «ա´յ -ա´յ» են գոչել` հասկացնելով, որ այդպիսի կենդանի (տեսնել) առաջին անգամ: Այստեղից էլ կենդանու անունը մնացել է այ-այ:
Կիսակապիկների մեջ ամենահայտնին լեմուրներն են: Մադագասկարի սնահավատ բնիկները լեմուրներին համարում են սուրբ կենդանիներ: Նրանք կարծում են, որ դրանք իրենց մահացած հարազատների հոգիներն են: Այդ պատճառով էլ հոգ են տանում նրանց մասին. կերակրում են ու ամեն կերպ պաշտպանում:
Նշի´ր մի բան, որը Աֆրիկայում կա, իսկ Մադագասկարում չկա:
Պատասխան`___________________________________________________________
Ի՞նչն է Աֆրիկայի և Մադագասկարի կենդանական աշխարհների տարբերության պատճառը:
1) Նրանց մինչև նեղուց կա:
2) Մեկը մայրցամաք է, մյուսը` կղզի:
3) Կղզին շատ վաղ է անջատվել Աֆրիկայից:
4) Կղզին չափերով ավելի փոքր է:
Ուշադի´ր կարդա այն հատվածը, որտեղ խոսվում է այ-այ կիսակապիկի մասին, և պատասխանի´ր տրված հարցերին: ա. Ովքե՞ր հայտնաբերեցին այդ կենդանին:
1) բնագետները
2) նավաստիները
3) որսորդները
4) զինվորները
բ. Ինչպե՞ս առաջացավ նրա անունը:
Պատասխան` ________________________________________________________________
____________________________________________________________________________
Ի՞նչ յուրահատկություն ունի Մադագասկարի ամենախոշոր կիսակապիկը:
Պատասխան` ________________________________________________________________
____________________________________________________________________________
ա. Ո՞ր կենդանիներին են Մադագասկարի բնակիչները սուրբ համարում:
Պատասխան` ________________________________________________________________
____________________________________________________________________________
բ. Ի՞նչ պատճառով են նրանց սուրբ համարում:
Պատասխան` ________________________________________________________________
_______________________________________________________________________
Փակագծերում դրված բայերը տարբերակներում ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։
1) բնակվել- բնակվում են
2 )տեսնել- տեսնում են
3) նկատել- նկատեցին
4) իմանալ- իմանան
Տեքստից դուրս գրել մեկ բարդ նախադասություն։ Պ
ատասխան՝
Տ
րված
բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը: ա
նձրևից
թր վել,
հա թել թշնամուն, ուսուցչի
շնոր իվ, շոգ
կես ր Պատասխան` _____________________, ________________________
______________________, ________________________
Տրված նախադասությունից դո´ւրս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ինչպե՞ս հարցին։ Տ
ղան օճառե փուչիկներ էր բաց թողնում և ամեն մի փուչիկի հետ ուրախ քրքջում էր, հրճվանքից թափահարում ոտքերը։
Պատասխան՝
Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան։ Արտագրի´ր այդ նախադասությունը և դի´ր բաց թողած կետադրական նշանը։ Ծ
երունին վերցնում է թղթերից մեկը ակնոցն ուղղում և թուղթը մոտեցնում աչքերին։
Պատասխան՝․
Ի՞նչ է նշանակում
գիշատիչ բառը
: 1) խմբերով ապրող
2) ուրիշ կենդանիներ ուտող
3) խոշոր չափեր ունեցող
4) ծառերի վրա ապրող
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:
1) հորեղբայր – բարդ բառ
2) ճաշասենյակ – հոդակապով բառ
3) համեղ – պարզ բառ
4) անիմաստ – նախածանցավոր բառ
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1)
փայտե – գոյական
2)
կլոր – ածական
3)
բայց – շաղկապ
4)
երկու – թվական
Արտագրի´ր նախադասությունը՝ փակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում։
Պ
արտեզի մի քանիսը արդեն զուգվել էին շքեղ ։ (ծառ, ծաղիկ)
Պ
ատասխան՝․