СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի լեզվի միջազգային օր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի լեզվի միջազգային օր»

  1. Գոռ 5 - Ոչ ոք չգիտեր՝ վաղն ինչ կբերեր,

ԵՎ ապագայի երաշխիք չկար…

ԵՎ կործանումի սուր հոտ էր գալիս

Ոչ միայն հացից, ջրից ու քամուց անգամ:

Պետք էր, շատ էր պետք ինչ-որ բան անել,

Սակայն ինչ անել և ինչպես, ինչպես…



  1. Ավետ - Դա զենք էր արդյոք,

Թե լույս էր, մի լույս,

Որ օտար հողմից երբեք չհանգավ:


  1. Գոռ 3 - Որտեղից եկավ,

Ինչ ակից բխեց:

ԵՎ ինչպես եկավ,

Հոսեց ինչ հունով:


  1. Անդրեյ - Չորրորդ դարի երկինքը սև

Հանկարծ մի պահ ծիածանվեց,

Հրաշափայլ հենց այդ պահին

Հայոց հողում Մեսրոպ ծնվեց:



  1. Սոնա - Ծնվեց, որ ծնվենք,

Եղավ, որ լինենք

Եվ անմահացավ,

Որ անմահանանք…



  1. Գոռ 5 - Եվ ահա աշխարհ եկավ նա՝

Այր մի` Մաշտոց անունով:

Եվ նա չծնվեց,որ ավելացնի

Հարց տվողների քանակն անպակաս,

Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու

Եվ պատասխանը գտավ իսկապես…



  1. Արամ - Եվ Տարոնի հին գավառում`

Հացեկացում ցորենաբույր,

Շինականի պարզ սեղանին

Ցնծաց գինին անուշաբույր:



  1. Գոռ 3 - Հայրը ուսման ճամփեց նրան,

Ու Մաշտոցը գնաց, շրջեց,

Մուշից անցավ Վան ու Սասուն,

Զգաց` լեզուն ազգապահպան

Կամա~ց – կամա~ց հեռանում է:



  1. Աստղիկ - Տեսավ` թխաչ մանուկն ահա

Ազգանունը մոռանում է,

Եվ ազգն այսպես անօգնական

Կրակի մեջ աղանձվում է:


  1. Անդրեյ - Բայց ով պահեց հայ ազգը մեծ,-

Հայը…սակայն ինչ հրաշքով,

Աստվածային, թե հայ ձեռքով:

Ով ստեղծեց գրերն հայոց՝

Մեզ հայ պահող թրերն հայոց:

Փառք հայ գրերն ստեղծողին,

Հայ ազգն հավերժ հայ պահողին:


  1. Սյուզաննա - Այո՛, մենք կայինք նրանից առաջ,

Հզոր թե տկար՝ մարմին էինք մենք:

Սակայն նա եկավ ,որ հոգի դառնա,

Շոշափվող հոգի և անմեռ հոգի…



  1. Մարիաննա - Այո՛, մենք կայինք նրանից առաջ,

Քիչ թե շատ կար հաց և ունեինք ջուր:

Սակայն նա ծնվեց,որ սնդունդ դառնա:


  1. Նատալի - Ո՛վ մեծագործ Մեսրոպ Մաշտոց
    Մեր առաջին բացված դպրոց:
    Մեր առաջին լեզվի տաճար,
    Լուսապայծառ հայոց հանճար:
    Ամէն գիրըդ անձէթ ճրագ,
    Մեզ հայ պահող անմար կրակ:


  1. Գոռ 3 -Տարակուսում էր մեծ վարդապետը

Աջից ձախ գրել, թե՝ հակառակը:

Եվ որոշումը հստակ կայացվեց

Տառերն ունեցան գեղեցիկ և ճիշտ դասավորություն:


  1. Աստղիկ - Կատարյալ տառեր՝ հստակ գրությամբ,

Կենսունակ այնքան, որ արդեն ահա քանի-քանի դար

Լուսավորում է մեր ուղին արդար:


  1. Լիաննա - Կորյունի ասած այդ սքանչելի սուրբ այբուբենով

Այդ ժամանակի կատարյալ գրով,

Մեր մատյանները շուտով գրվեցին,

Եվ տառերն հայոց միշ եղբայրաբար

Մեջք մեջքի տված՝ իրար օգնեցին:


  1. Արեն - Թևածում է արարչածին

Սուրբ Մաշտոցի անմար ոգին.

Նրա աջով արդարահաճ

Ուղի հարթվեց հայի առաջ:

Նրա սուրբ գործը հային պահեց

ՈՒ հավերժի ճամփորդ դարձրեց:


  1. Լիաննա - Դուք՝ անմար կանթեղ մեր հայ դպրության

Նախահայրերիս մրմունջ,ողբ ու երգ,

Դուք անկործան հիմք հինավուրց մեր տան,

Դուք՝ մեզ անցյալին կամրջող սուրբ ձեռք:



  1. Արեն - Հայրենի՛ գրեր, դուք մեր երկնատուր,

Դուք՝ ամենաթանկ հրեղեն պարգև,

Մեր երազանքի անմար ակնաղբյուր,

Դուք մեր խոյանքի անխոցելի թև:



  1. Սոնա - Դուք իմաստության ստույգ ուղեգիծ,

Օժտված տքնության, հանճարի փայլով,

Դուք սերունդների անմահ ուղեկից,

Գալիքը տանող լուսեղեն քայլով:



  1. Մարիաննա - Ու քանի պայծառ մնաք մեր հոգում

Դուք Մեսրոպատառ քերթություն ու գիր,

Մեր սուրբ անվանը չի լինի անկում,

Հավերժ կունենանք հայրենի երկիր:

  1. Ավետ - Երախտապարտ ենք Մեսրոպ Մաշտց,

Տառերի համար քո ստեղծած:

Դրանով փրկվեց ազգը հայոց,

Եվ այդ տեռերով հայը մնաց:




  1. Ա րամ - Ով է հայոց ամենամեծ ուսուցիչը,

Զորավարը, դերասանը և գրիչը:

Ես կարծում եմ՝ հայ մեծագույն երևույթը

Այդ մեծերին ծնող- սնող ժողովուրդն է:


  1. Ավետ - Ով ցանկանում է, որ հավերժ ապրի

Մայրենի լեզուն պետք է սովորի:

Իսկ ով չի կարող, վաղը կամ հիմա

Իր ժողովրդին պատասխան կտա:



  1. Լիաննա - Սրով եկան մեզ վրա,

Մենք գիրք ու գիր խնկեցինք,

Կյանքի,կյանքի փոխարեն

Մագաղաթներ փրկեցինք:

ՈՒ մնացինք կանգուն ու կուռ,

Ամրոց-տառը պարզեցինք,

Հողը քիչ էր, քարերը՝ շատ,

Խաչքարը մեր կերտեցինք:


  1. Արեն - Այսպես ապրեցինք,այսօրվան հասանք,

Այսպես շիթվելով՝ դարձանք գոռ հոսանք:

Մենք՝ հինը հնից, նորից նորացանք,

ԵՎ այս ամենը նրա շնորհիվ.

Այր մի՝ Մաշտոց անունով:




  1. Սոնա - Ով դու միակ արքադ հայոց

Մի այնպիսի զորք ծնեցիր,

Որ ոչ մի պահ չի տրոհվում,

Ոչ մի զինվորդ չի զոհվում:

Ամեն տառդ հայ ազգապահ մի զինվոր է անմեռական

Ամեն բառդ՝ հայոց մի գունդ, այբուբենդ՝ բանակն հայկյան:



  1. Գոռ- Դու հնաբառ, Մեսրոպատառ,

Աղբյուրի պես Ջինջ ու կայտառ:

Դու մոր նման Միշտ տուն կանչող,

Մայր հողի պես Միշտ կանաչող:


Դու այնպես կուռ, Այնպես անբիծ

Եվ ինչ լավ է, Հասել ես ինձ:

Թե կորչեիր Հանկարծ անհետ,

Ինչպե՞ս խոսեր Մայրս ինձ հետ:



  1. Արամ - Ուր որ լինեն հողմացրիվ

Ուր որ գաղթեն, Մեծ Մաշտոց,

Քո տառերը ամենազոր

Ազատություն կբուրեն:


  1. Սյուզաննա - Խունկ են բուրում քո տառերը, սուրբ Մաշտոց

Որդան կարմիր ու մագաղաթ են բուրում,

Վանք ու խաչքար են բուրում,

Խաչ ու Նարեկ, աղոթք ու ողբ,

Ավետարան ու շարական են բուրում,

Վարդ ու սոխակ, Սայաթ-Նովա,

Ու Կոմիտաս են բուրում:




  1. Մարիաննա -Ցրվեց դարեր, դարեր հալվեց,
    Դարեր հալվեց,
    Բայց չձուլվեց,
    Երբ յոթ ազգերն իսլամազուն
    Մեր ազգն իրենց ճանկերն առել`
    Հայոց կրոնն ու հայ լեզուն
    Ձուլող դժոխք էին դառել


  1. Լիաննա - Իմ սրտի բոլոր լույսերը վառած

Աշխարհի առաջ քեզանով հպարտ,

Ընդունիր սերս, հմայքս խորին

Դու՝ Մեսրոպ Մաշտոց՝ հանճար մեծագործ