Դասարան՝ երրորդ
Առարկան՝ մայրենի ՝փոխադրության ուսուցման դաս
Թեման ՝ Ձնծաղիկը
Նպատակը՝
Խոսքի կառուցման հմտությունների մշակում
Բնագրի ճիշտ ,հեղինակային տեքստին հարազատ փոխադրում
ՈՒղղագրական և վայելչագրական կանոնների պահպանում
Բառապաշարի հարստացում
Անհրաժեշտ պարագաներ
Պատին փաքցված են ձմեռային և գարնանային տեսարաններ պատկերող նկարներ,սեղանին դրված է ձնծաղիկներ:
Դասի ընթացքը՝
1.Մեկ անգամ ընթերցել բնագիրը :
2.Վեր հանել գաղափարը ՝հիմնական միտքը(բարեկամության,միասնության ,համերաշխության ,գաղափարները ձևակերպում են աշակերտները):
Երկու երեխայի հանձնարարվում է կարդալ դուր եկած հատվածները և բաժանել տրամաբանական մասերի :
1.Ձմեռը և գարունը անբաժան ընկերներ էին :Նրանք երկուսն էլ սիրում էին ծաղիկներ:
Ընթերցումից հետո երեխաները տալիս են տվյալ հատվածին համապատասխանող հարց (հարցնել մի քանի աշակերտների ,ընտրել ամենահաջողված հարցը):
Ձմեռն ու գարունը ինչ կապեր ունեն և ինչ են սիրում:
Աշակերտները պատասխանում են հարցին :Հարկավոր է ուշադրություն դարձնել ուղղագրական դժվարություններ ներկայացնող բառերին և դժվար բառերը գրել գրատախտակին՝գրում են աշակերտները:
2.Մի օր ,սակայն ձմեռը մտածեց ,որ ինքը զրկվել է ծաղիկների թովիչ գույներից ու քաղցր բուրմունքից :Նա խնդրեց գարնանը ,որ իրեն մի ծաղիկ նվիրի:
Աշակերտներն առաջադրում են հարցը՝ ինչ մտածեց մի օր ձմեռը և ինչ խնդրեց գարնանը:Պատասխանում են 2-3 աշակերտ:Պատասխանների ժամանակ առանձնացնում ենք ուղղագրական արժեք ունեցող բառերը՝ թովիչ, քաղցր, խնդրեց:Գրում են գրատախտակի աջ կողմում՝տվյալ հարցի դիմաց ,որպեսզի բառերից օգտվելով ՝պատասխանեն հարցին: Աշակերտները բացատրում են այդ բառերի իմաստը,ասում հոմանիշները և հականիշները:
3.Գարունն իր փնջից մի համեստ ծաղիկ ընտրեց ու ասաց.Ես ցանկանում եմ ,որ այս ծաղիկը մեր երկուսի բարեկամության ,մեր միասնության խորհրդանիշը լինի:
Աշակերտները առաջադրում են հարցը և գրում գրատախտակին՝ ինչ արեց գարունը և ինչ ասաց :
Աշակերտները պատասխանում են երրորդ դեմքով:Միասնություն և խորհրդանիշ բառերը գրվում են գրատախտակին և բասատրվում : Միասնություն բառը բաժանում են վանկերի , կատարում խորհրդանիշ բառի բառակազմական վերլուծություն՝
խորհրդ ( խորհուրդ)+ա+նիշ:
4.Այս ծաղիկը ձյունի պես սպիտակ իր թերթիկներով նման է քեզ ,թանկագին Ձմեռ,այս ծաղկի անունը պիտի Ձնծաղիկ դնենք:Սա կլինի առաջին ծաղիկը ,որ ծաղկի քո ծոցից, քո ձյուների տակից:
Լավագույն հարցը գրել գրատախտակին ՝ինչպես անվանեցին ծաղկին և ինչու:
Խրախուսել պատասխանները :
Աշակերտները գրում են գրատախտակին սպիտակ ,առաջին բառերը, բառակազմական վերլուծություն ենթարկում թանկագին բառը:
5.Շնորհակալություն ,- ասաց ձմեռը,և համբուրվեցին:
Երեխաները տալիս են հարցը ՝ինչ ասաց ձմեռը :
Առաջին հերթին ուշադրություն դարձնել բովանդակությանը ,ոճին երրորդ դեմքով պատմելու եղանակին ,ժամանակի պահպանմանը և այլն:Այնուհետև կատարել բառային աշխատանք ՝բացատրել շնորհակալություն և համբուրվեցին բառերի ուղղագրությունը:
Հարցերով ամփոփել ՝ընդգրկելով բոլոր աշակերտներին:3-4 աշակերտ շարունակելով միմյանց կպատմեն :Երկու աշակերտ կպատմեն ամբողջությամբ ,որից հետո սկսել գրել:
Աշխատանքն ավարտելուց հետո կատարել ինքնաստուգում և հանձնել:
Դասարան՝ երկրորդ
Առարկան՝ մայրենի ստողծագործական շարադրության ուսուցման դաս
Թեման ՝ Ձմեռ
Նպատակները ՝
Բանավոր և գրավոր կապակցված խոսքի զարգացում
Ձմեռ հասկացության ձևավորում
Բառապաշարի ընդլայնում ՝ ըստ թեմայի
Նախադասություն կազմում իսկ շաղկապով
Զննական պարագաներ՝ Սյուժետային և առարկայական նկար քարտեր , բնության երևույթներ պատկերող նկարներ
Խթանում ՝ Ձմեռ հասկացություն ձևավորում
Նախնական զրույց
Հարցեր ՝
Տարին քանի եղանակ ունի
Որոնք են տարվա եղանակները
Այժմ տարվա , որ եղանակն է
Բնության մեջ ինչ փոփոխություններ է տեղի ունենում ձմռանը
Կռահեցիք, թե տարվա, որ եղանակի մասին ենք այսօր խոսելու
- Ձմռան
Թվում ենք ձմռան ամիսները, ձմռան նախորդ և հաջորդ եղանակները: Խոսում ձմռան տոների մասին, թե որ տոներն ենք նշում ձմռանը:
-Ձմռանը մենք դիմավորում են Ամանորը և անհամբեր սպասում Ամանորի գալուն: Ձմռանը շատ ցուրտ է լինում:
-Ուսուցիչ
Ձմռանը դրսում ի՞նչ խաղեր եք խաղում:
-Աշակերտներ
Ձմռանը դրսում դահուկ, սահնակ, ձնագնդի ենք խաղում: Պատրաստում ենք ձնեմարդ:
Ֆրզկուլտդադար խաղ՝ Ձմեռ է գալիս
Երեխաները ձեռքերը վեր են բարձրացնում ՝ ձյունը գալիս է փաթիլ - փաթիլ,
Ձեռքերը տանում ենք աջ և ձախ ՝ ձյուն է,
Ձյուն է գալիս՝ երեխաները տարբեր արտահայտչամիջոցներով արտահայտում են փաթիլ-փաթիլ-փաթիլ,
Ձյունը դադարեց, ձյունը սառեց , դարձավ սառցեբեկոր ՝ ձեռքերը վեր ենք բարձրացնում և ճոճում աջ և ձախ :
Իմաստի ընկալում
Բառապաշարի ընդլայնում ՝ գոյական, ածական, բայ բառերով
Ցուցադրում ենք ձյան փաթիլներ , բնության երևույթներ, ձմեռային տեսարան
Հարցեր ՝
Ինչպիսին է երկինքը ձմռանը ՝ մռայլ, ամպամած, կապույտ ,պարզ
Որ թռչուններն են ձմեռող ՝ արագիլ, ճնճղուկ, ագռավ
Ձյունը, սառույցը ինչ է լինում՝ ձյունը գալիս է և սառչում
Ասել բառեր որոնք բնութագրում են ձմռանը - ցուրտ , ձնեմարդ, Ամանոր, ձյունանուշ ….
Բացատրել Ամանոր բառի գրելաձևը և բացատրությունը: Գրել մեծատառ, ամ- նշանակում է տարի, այստեղից հետևություն, որ ամանոր ասում ենք նաև Նոր տարի, բացատրում, որ Ամանորը բարդ բառ է: Թվենք բարդ բառեր ՝ ձնեմարդ, ձնծաղիկ, ձյունածածկ…
Երեխաները ցույց են տալիս նշված բառերի արմատները:
Բացատրական աշխատանք՝ բառերի շուրջ- ձյուն, թռչուններ, սառույց, ցուրտ, գորշ ամպեր, ամպամած երկինք, ձմեռող թռչուններ…
Նախադասությունների կազմում շաղկապով.
Երեխաներին խնդրում ենք համեմատել ձմեռն ու աշունը :
Ընթերցել նախադասություններ ,երեխաները պետք է կրկնեն և շարունակեն նախադասությունները ավելացնելով բառեր ՝
Ձմռանը օրերը կարճանում են , իսկ գարնանը …
Ձմռանը ձյուն է գալիս , իսկ գարնանը …
Ձմռանը արևը թույլ է տաքացնում , իսկ գարնանը …
Ձմռանը թռչունները վաղուց չվել են տաք երկրներ , իսկ գարնանը…
Ամփոփել հարցերի միջոցով: Ինչպիսին է ձմեռը, բնութագրել ձմռան տեսարանը ,որից հետո շարադրել գրավոր:
Ինքնաստուգում :
Գրավորների հանձնում:
Կշռադատման փուլում
Հրաշք տետրում նկարել շարադրության բովանդակությունը: