СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до 10.06.2025

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենիի չափորոշիչ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենիի չափորոշիչ»

ՄԱՅՐԵՆԻԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

(տարրական դպրոց)

ՀԻՄՆԱԿԱՆ

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԵՆԹԱ-

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ


ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ

1-ին դասարան

2-րդ դասարան

3-րդ դասարան

4-րդ դասարան

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Վերաբերմունք և վարքագիծ

Հոգատար

1.Հոգ տանի իր առողջության մասին՝ պահպանելով ֆիզիկական ակտիվություն և առողջ սննդակարգ:



2.Հետևի անձնական հիգիենային՝ մաքուր պահելով սեփական մարմինն ու իր կենսագործունեության տարածքները (սենյակ, սեղան, անկողին, դասարան և այլն):

3.Կոկիկ և խնամքով վերաբերվի անձնական օգտագործման իրերի, գրքերի, գրենական պիտույքների նկատմամբ:



4.Պահպանի խոսքի մաքրությունը՝ խուսափելով ոչ գրական ու ժարգոնային բառերից:

  1. Սիրի ինքն իրեն և շրջապատի մարդկանց (ընտանիք, բարեկամներ, ընկերներ):



  1. Հոգ տանի իր, ընտանիքի անդամների և շրջապատի մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության մասին:

  2. Ուշադիր լինի սեփական նպատակների, ուսումնառության և հանգստի նկատմամբ:





  1. Հարգանքով վերաբերվի մայրենի լեզվի նկատմամբ՝ դրսևորելով այն ճիշտ և տեղին կիրառելու պատրաստակամություն:

1.Հարգի սեփական արժանիքները, շարունակաբար զարգացնի իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները:



2.Հարգալից վերաբերվի շրջապատի մարդկանց գաղափարների և նրանց մտավոր ու ֆիզիկական հնարավորությունների նկատմամբ:





3.Հոգ տանի իր և շրջապատող մարդկանց միջև դրական փոխհարաբերությունների ձևավորման նկատմամբ:



4.Դրսևորի իր լեզուն շարունակաբար զարգացնելու կամք և խանդավառություն:

1.Խնայող և պատասխանատու վերաբերմունք դրսևորի իր ֆիզիկական և հոգեկան ներուժի նկատմամբ:

2.Խնայող և պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի ընտանիքի, դպրոցի, բնակավայրի, հայրենիքի նկատմամբ (ֆիզիկական ռեսուրսներ, հոգևոր և մշակութային արժեքներ):

3.Կարևորի փոխօգնությունը, համագործակցությունը և խաղաղ կենսագործունեությունը ընտանիքում, դպրոցում, համայնքում:



4.Արտահայտի դրական վերաբերմունք մայրենի լեզվի որպես մտքերի, զգացումների արտահայտման, ազգային արժեքների պահպանման և փոխանցման միջոցի նկատմամբ:

Սկզբունքային

1.Պարտաճանաչ հետևի ժամանակին և նոր՝ սովորողի դերին բնորոշ պարտականությունների կատարմանը:



  1. Հստակ կատարի հրահանգները:



3.Պահպանի խմբային աշխատանքի սահմանված կանոնները:


  1. Դրսևորի սովորելու նկատմամբ դրական վերաբերմունք և հետևողականություն:

  2. Հետևողական լինի կարգի և կանոնների պահպանման նկատմամբ:



  1. Կարևորի ազնիվ և արդար մոտեցումը ցանկացած պարագայում:

  1. Լինի քաղաքավարի և անկեղծ՝ շփումների ժամանակ:





  1. Պատասխանա-տու լինի իր ուսումնառության, սեփական քայլերի և արարքների համար:



  1. Պատասխանատու և հետևողական լինի մայրենի լեզվի գրագետ կիրառման հարցում:

  1. Լինի նպատակասլաց և ինքնուրույն կամ օգնությամբ հաղթահարի դժվարությունները:

  2. Կայացնի որոշումներ և հետևողական լինի դրանց կայացմանը:



3.Դրսևորի համառություն և նվիրվածություն մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում:

Ստեղծարար

1. Խոսքային կամ ոչ խոսքային միջոցների կիրառմամբ վերաբերմունք արտահայտի ունկնդրած, ընթերցած ստեղծագործության, դիտած նկարի, ֆիլմի վերաբերյալ:



2.Խոսի իր երազանքների, ցանկությունների մասին:

  1. Մասնակցի գեղարվեստական միջոցառումների, ցերեկույթների, համերգների՝ դրսևորելով ստեղծագործական որակներ:



  1. Զարգացնի կամ ստեղծի օրինակի համաձայն՝ օգտագործելով իր երևակայությունը:

  1. Տեսնի և գնահատի բարին, գեղեցիկը, մարդկայինը՝ վերաբերմունքն արտահայտելով նաև խոսքի միջոցով:







  1. Ստեղծագործելու փորձեր անի՝ ներկայանալով բանավոր, գրավոր կամ ինքնարտահայտման տարբեր ձևերով:

  1. Ստեղծագործաբար կիրառի ձեռք բերած գիտելիքները:









  1. Առաջարկի խնդիրների, հարցերի, իրավիճակների լուծման յուրօրինակ մոտեցումներ:

3.Դրսևորի հետաքրքրասիրություն նորը բացահայտելու և սովորածը նպատակային կիրառելու նկատմամբ:

Համարձակ

  1. Դրսևորի իրեն նոր՝ սովորողի դերում՝ մասնակցելով գործունեության տարբեր ձևերի:

  1. Անկաշկանդ արտահայտի մտքերը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին:

  1. Կողմնորոշվի նոր իրավիճակներում՝ կայացնելով հարմար որոշումներ:

  1. Առաջադրի նոր գաղափարներ և դրանք իրագործելու ուղիներ, վստահի իր ուժերին:

Հաղորդակցվող

  1. Դրսևորի խոսակցի և ունկնդրի կարողություններ, կարևորի դրանք անընդհատ զարգացնելը:



2.Դրսևորի բարեկիրթ վարք՝ կիրառելով ողջույնի, հրաժեշտի, խնդրանքի համապատասխան ձևեր:

  1. Ստանձնի տարբեր դերեր խմբային աշխատանքների, քննարկումների ժամանակ:





  1. Կիրառի մայրենի լեզուն՝ հաղորդակցվելիս պահպանելով լեզվի ճշտությունը:

  1. Համագործակցի ընկերների, հասակակիցների հետ՝ կիրառելով խոսքի համապատասխան ձևեր:

  2. Հետևի սեփական խոսքի համապատասխանությանը գրական հայերենի պահանջներին:

  1. Նախաձեռնի հանդիպումներ, քաննարկումներ տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդկանց հետ:

  1. Կարևորի լեզվի դերը միտքը հասկանալի տեղ հասցնելու գործում:

Ինքնակազմակերպվող

  1. Դրսևորի աշխատասիրություն և պարտաճանաչություն ուսումնառության ընթացքում:

  1. Զգա ժամանակը և ճիշտ պլանավորի իր անելիքները:

  1. Կազմակերպի իր առօրյան՝ հավասարակշռելով ուսումը, հանգիստն ու հանրօգուտ աշխատանքը:

1.Վերլուծի իր ուսումնառության գործընթացը, սեփական գործողություններն ու արարքները և ինքնուրույն կամ օգնությամբ մշակի բարելավման քայլեր:



2.Բավարարի իր հետաքրքրությունները ինքնուրույն աշխատանքի՝ ընթերցելու, դիտելու, ունկնդրելու, ուսումնասիրելումիջոցով:

Արժևորում

  1. Գնահատի իր անձը, սիրի իր ընտանիքը, ընկերներին, հայրենիքը:





  1. Գնահատի գիրքը, կարևորի ընթերցանությունը որպես գործունեության մշտական ձև:

  1. Սիրի սովորելը և մեկնաբանի սովորելու ազդեցությունն իր կյանքի վրա:



  1. Արժևորի մայրենի լեզվի դերը իր կյանքում:





3.Կարևորի բարությունը՝ որպես ինքնության, մարդու կեսակերպի կարևոր տարր:

  1. Հարգի իր խոսքը և ուրիշների հիմնավոր կարծիքը:







  1. Կարևորի իր ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացման հավասարա-կշռությունը:



  1. Ճանաչի և արժևորի ազգային հերոսներին:

  1. Գնահատի իր հնարավորությունները՝ խոսելով իր «ուժեղ» և «թույլ» կողմերի մասին:



  1. Գիտակցի պատասխանատվություն իր, իր ընտանիքի, շրջապատող մարդկանց, հայրենիքի հանդեպ:

3.Գիտակցի իր ազգային պատկանելությունը, ճանաչի և պահպանի պատմամշակութային արժեքները:

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ


Բանավոր հաղորդակցում


  1. Լսի, հասկանա իրեն ուղղված խոսքը, պատասխանի հարցերին:



  1. Պատասխանի տեքստի ընդհանուր բովանդակության վերաբերյալ հարցերին:





  1. Հարցերի օգնությամբ պատմի ապրածը, դիտածը, խոսի իր ցանկությունների մասին:



  1. Անվանի առարկաներ, երևույթներ՝ դրանց վերագրելով 1 – 2 հատկանիշ:







  1. Արտասանի (արտահայտիչ կարդա) մանկական բանաստեղծություններ, չափածո հանելուկներ, պատմի փոքրիկ պատմություններ, հեքիաթներ՝ ցույց տալով հիմնական գաղափարի կամ ուղերձի ընկալումը:




  1. Լսի, հասկանա և համապատասխան արձագանք տա լսածին:





2.Ձևակերպի հարցեր բանավոր ընթերցած կամ տեխնոլոգիական որևէ միջոցով ունկնդրած տեքստի հիմնական գաղափարի վերաբերյալ:



3.Պատմի ապրածը, դիտածը, ընթերցածը, արտահայտի սեփական զգացումները, ցանկությունները:



4.Նկարագրի մարդկանց, վայրեր, իրադարձություններ, առարկաներ, երևույթներ՝ պարզ արտահայտելով մտքերն ու զգացումները:





5.Արտահայտիչ արտասանի մանկական բանաստեղծություններ, պատմի պատմություններ, տարբեր ժողովուրդների հեքիաթներ՝ ներկայացնելով հիմնական գաղափարը կամ ուղերձը:


  1. Լսի, հասկանա և հարգանքով վերաբերվի այլ տեսակետներին ու գաղափարներին:



  1. Ձևակերպի հարցեր քննարկվող թեմայի, ընթերցած կամ ունկնդրած տեքստի վերաբերյալ, պատասխանի իրեն ուղղված հարցերին:





3.Նախընտրած ձևով և եղանակով վերարտադրի լսածը, ընթերցածը, դիտածը, նկարագրի տարբեր առարկաներ և երևույթներ:

4.Արտահայտի սեփական տեսակետը, քննարկի իր ցանկությունները, խոսի իր զգացումների մասին, մասնակցի բանավեճի, ներկայացնի իր մոտեցումները:



5.Արտահայտիչ արտասանի բանաստեղծություններ, պատմի պատմություններ, հեքիաթներ, առակներ՝ դուրս բերելով հիմնական գաղափարը կամ ուղերձը:


1.Լսի, հասկանա տարբեր տեսակետներ, արտահայտի իր կարծիքը կամ վերաբերմունքը դրանց վերաբերյալ:

2.Ձևակերպի հարցեր քննարկվող թեմայի, ընթերցած կամ ունկնդրած տեքստի վերաբերյալ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ ճշգրտումներ անելու նպատակով, պատասխանի իրեն ուղղված հարցերին:

3.Տարբեր ձևերով և եղանակներով վերարտադրի լսածը, ընթերցածը, դիտածը, նկարագրի տարաբնույթ երևույթներ, ցույց տա դրանց փոխկապակցվածությունը:

4.Արտահայտի և հիմնավորի սեփական տեսակետը, մեկնաբանի սեփական զգացումները, ցանկությունները, մասնակցի բանավեճի, հանդես գա փաստարկված խոսքով:



5.Արտահայտիչ արտասանի բանաստեղծություններ, արձակ հատվածներ, պատմի պատմություններ, հեքիաթներ, առակներ՝ դուրս բերելով հիմնական գաղափարը կամ ուղերձը և մեկնաբանի՝ ինչպես է այն փոխանցվում տեքստի միջոցով:

Գրավոր հաղորդակցում

(արտագրություն, թելադրություն, փոխադրություն, շարադրություն)


1.Տարբերակի հայերենի տպագիր և ձեռագիր տառերը, ճիշտ գրի ձեռագիր մեծատառերն ու փոքրատառերը:



2.Արտագրի մի քանի նախադասություններից կազմված տեքստեր ձեռագիր և տպագիր օրինակներից:




  1. Արտագրի ոչ մեծ տեքստեր՝ կատարելով տրված առաջադրանքները:



  1. Գրավոր պատասխանի կարդացածի, լսածի, տեսածի վերաբերյալ հարցերին:



  1. Տրված հարցերի միջոցով վարի երկխոսություն դասընկերների, ուսուցիչների, ծնողների հետ և կատարի նշումներ:





4.Բառերով և բառակապակցություններով գրավոր արտահայտի իր հույզերը կարդացած ստեղծագործության, ունկնդրած երաժշտության, դիտած կինոնկարի կամ ներկայացման մասին, կազմի շնորհավորական բացիկ:

  1. Արտագրի տեքստեր՝ կատարելով տրված առաջադրանքները:



  1. Ըստ պլանի գրավոր շարադրի/փոխադրի կարդացածի, լսածի, դիտածի մասին:







  1. Կազմի երկխոսության հարցերը, վարի երկխոսություն տարբեր մարդկանց հետ և կատարի նշումներ, ամբողջացնի դրանք:



  1. Գրի իր սիրելի զբաղմունքի, մարդկանց, խաղալիքների, մասին, բնութագրի գովազդվող առարկան, կազմի հրավիրատոմս, բացիկ:


1.Արտագրի տեքստեր՝ կատարելով լեզվական և ստեղծագործական առաջադրանքներ:



2.Կազմի պլան և գրավոր շարադրի/փոխադրի կարդացածի, լսածի, դիտածի մասին՝ պահպանելով դեպքերի ժամանակագրությունը:



3.Կազմի երկխոսության հարցերը, վարի երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարի նշումներ և ամբողջացնի դրանք մի քանի նախադասություններով:



4.Մի քանի նախադասությամբ գրի իր տպավորությունները և վերաբերմունքը ընթերցածի, նկարի, երաժշտության, ներկայացման, կինոնկարի մասին, կազմի գովազդային հոլովակի պարզ տեքստ, հայտարարություն, հրավիրատոմս, բացիկ:

Ոչ խոսքային հաղորդակցում


  1. Իր հույզերը արտահայտի ժեստերի և դիմախաղի միջոցով:







  1. Նկարի լսածի, դիտածի վերաբերյալ իր հույզերն ու զգացումները:













  1. Մտքերն ու զգացումներն արտահայտի դիմախաղի, ժեստերի, մարմնի միջոցով՝ մասնակցելով դերային և թեմատիկ խաղերի:

  1. Իր հույզերն ու մտքերը արտահայտի ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով:



  1. Պարզ նշաններով պատկերի լսածը, տեսածը, ընթերցածը, զգացածը:















  1. Մնջախաղով ներկայացնի ընթերցածի, լսածի բովանդակությունը:


  1. Զգա դիմացինի հույզերը և դրսևորի համապատասխան վերաբերմունք:











  1. Կիրառի պատկերներ, աղյուսակներ, պայմանական նշաններ մտքերն ու գաղափարներն արտահայտելու համար:







3.Մասնակցի ստեղծագործության դերերով ներկայացման, դերային խաղերի՝ ստանձնելով որոշակի դերեր, մտքերն ու հույզերն արտահայտի այլընտրանքային տարբերակներով (մնջախաղ, գույներ, երաժշտություն, ծեփում և այլն):

1.Հասկանա մարդուն, նրա հույզերը՝ հետևելով նրա շարժումներին, դեմքի արտահայտությանը, մարմնի դիրքին, դրսևորի համապատասխան վարքագիծ:

2.Ձեռք բերած տեղեկությունը, տեքստի բովանդակությունը ըստ հրահանգի հաղորդի գծակարգի, աղյուսակի միջոցով, անհրաժեշտության դեպքում ավելացնի նկարագրություններ՝ գաղափարները, մտքերն ու զգացումները ճշգրտելու համար:

3.Մեկնաբանի տարաբնույթ նշանները, համադրի, փոփոխի ըստ անհրաժեշտության։

4.Մասնակցի ստեղծագործության դերերով ներկայացմանը, դերային խաղերի՝ ստանձնելով որոշակի դերեր, մտքերն ու հույզերն արտահայտի այլընտրանքային տարբերակներով (մնջախաղ, գույներ, երաժշտություն, ծեփում և այլն):

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեքստի ընկալում

  1. Ճիշտ և հասկանալով ընթերցի արձակ և չափածո գրական պարզ տեքստեր, պատասխանի կարդացածի վերաբերյալ հարցերին, ձևակերպի հարցեր ընթերցածի հիմնական բովանդակության վերաբերյալ:













  1. Առանձնացնի տեքստի այն հատվածները, որոնք արտահայտված են նկարազարդման մեջ:









  1. Տարբերի արձակ և չափածո տեքստերը:



















  1. Լսի, կարդա և հասկանա ոչ գրական պարզ տեքստի հիմնական միտքը (ինչի մասին է):

  1. Հասկանալով և վարժ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, ներկայացնի կարդացածի բովանդակությունը՝ պատասխանելով հարցերին, ձևակերպի հարցեր տեքստի հիմնական գաղափարի վերաբերյալ:











2.Հասկանա տեքստի բովանդակության և նկարազարդման կապը, տեքստի բովանդակության, բառերի ու արտահայտությունների և նկարազարդման միջոցով ներկայացնի հերոսներին:



  1. Տարբերի բանաստեղծությունը և հեքիաթը:



















  1. Լսի, կարդա ոչ գրական պարզ տեքստեր և առանձնացնի կարևոր մտքերը:

1.Հասկանալով և արտահայտիչ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, պատասխանի հարցերին՝ հղում կատարելով տեքստին, ձևակերպի հարցեր տեքստի և առանձին հատվածների վերաբերյալ, համեմատի ու հակադրի հերոսներին ու նրանց գործողությունները, բացատրի՝ ինչպես են դրանք ազդում տեքստի իրադարձությունների ընթացքի վրա:



2.Առաջարկի տեքստի նկարազարդման իր տարբերակը և մեկնաբանի տեքստին հարազատ բառապաշարով ու ոճով:









3.Տարբերի բանաստեղծությունը, հեքիաթը, առակը, մանրապատում ստեղծագործությունները:

















4.Լսի, կարդա և հասկանա ոչ գրական տեքստեր, ըստ նպատակի առանձնացնի անհրաժեշտ տեղեկությունները:

1.Հասկանալով և արտահայտիչ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, արտահայտի մտքեր ենթատեքստի, հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ՝ կիրառելով տեքստի բառերն ու արտահայտությունները, մեկնաբանի դրանց ընտրությունը և գործածությունը համատեքստում:









2.Վերլուծի հենակետային բառերի և արտահայտությունների ընտրությունը և կիրառումը տվյալ համատեքստում, բացատրի տեքստի նկարազարդման ազդեցությունը տեքստի ընկալման վրա:



3.Տարբերի գրական և ոչ գրական տեքստերը, գրական տեքստերի տեսակները (բանաստեղծություն, հեքիաթ, առակ, պատմվածք) և մանրապատում ստեղծագործությունները, համեմատի տարբեր ստեղծագործություններ և նույն թեմայի արծարծումը տարբեր գրական տեքստերում:

4.Լսի, կարդա և հասկանա տարբեր բարդության և բովանդակության ոչ գրական տեքստեր, ըստ նպատակի դուրս բերի անհրաժեշտ տեղեկությունները:

ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Հնչյունաբանություն



(հնչյուն, տառ)


1.Արտասանությամբ տարբերակի հնչյունները (ձայնավոր և բաղաձայն), ճանաչի և գրի դրանց համապատասխան տառերը, գործնականում տարբերի վանկը, միավանկ և բազմավակ բառերը:

  1. Խոսելիս ճիշտ արտասանի բառերը, պահպանի հայերենի ուղղախոսական և ուղղագրական պարզ կանոնները և


  1. Պահպանի ծրագրային նյութերում հանդիպած բառերի ուղղագրությունը:

  1. Պահպանի ծրագրային նյութերում և իր ակտիվ բառապաշարում տեղ գտած բառերի ուղղագրությունը:

Բառագիտությոն



(բառ, բառակազմություն, բառապաշար)






















  1. Նախադասության մեջ ընկալի բառը որպես լեզվական միավոր, տեղին կիրառի այն:





  1. Վերականգնի «քանդված» բառերը կամ տրված տառերով կազմի բառեր:



  1. Կազմի բառակապակցություններ («առարկայի հատկանիշ + առարկա» կաղապարով)՝ առարկաների, նկարների, կիրառմամբ կամ առանց դրանց:

  2. Առանձնացնի անծանոթ բառերը ընթերցած կամ ունկնդրած խոսքում:


  1. Ճանաչի և կիրառի բառը որպես պատկերավորման միջոց:







  1. Ճանաչի բառի հիմնական բաղադրիչները (արմատ, ածանց):





  1. Տարբերի բառերի իմաստային խմբերը, խոսքում կիրառի հոմանիշ և հականիշ բառեր:











  1. Բացատրի որոշակի քանակի բառեր համատեքստում:





  1. Խոսքում տարբերի գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառերը:

  1. Հասկանա բառի ուղիղ և փոխաբերական իմաստները, բառերը կիրառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:

  2. Խոսքում տարբերի պարզ, բարդ և ածանցավոր բառերը:







  1. Հոմանշային շարքից ընտրի և խոսքում կիրառի կոնտեքստին հարմար տարբերակը:











  1. Օգտվի դպրոցական բառարաններից (բացատրական, հոմանշային):



  1. Գործնականում ճիշտ կիրառի խոսքի մասերը (գոյական, ածական, բայ, թվական):

  1. Կիրառի դարձվածքներ բանավոր և գրավոր խոսքում:









  1. Կազմի նոր բառեր՝ կիրառելով հայերենի բառակազմական առանձնահատկությունները:



  1. Խոսքում կիրառի բազմիմաստ բառեր:

















  1. Օգտվի բառարաններից (բացատրական, հոմանշային, դարձվածաբանական):



  1. Գործնականում ճիշտ կիրառի խոսքի մասերը (գոյական, ածական, բայ, թվական, շաղկապ, ձայնարկություն):

Շարահյուսություն

(նախադասությոն)

  1. Խոսքում ճանաչի և առանձնացնի նախադասությունը որպես լեզվական միավոր:


  1. Հարցերի միջոցով ընդարձակի տրված նախադասությունը:


  1. Խոսքի մեջ տարբերի նախադասություններն ըստ հաղորդակցման նպատակի, կետադրի դրանք:

  1. Խոսքում կիրառի տարբեր հնչերանգի նախադասություններ:




ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Կապակցված խոսք: Տեքստ


  1. Ընկալի տեքստը որպես ամբողջություն, ճանաչի տեքստի բաղադրիչները:


  1. Նկարագրի տեքստի կառուցվածքը՝ ներկայացնելով ինչպես է սկսվում այն և ինչպես է ավարտվում:







  1. Վերարտադրի տեքստը ստեղծագործության այս կամ այն հերոսի անունից:














  1. Իմանա և կիրառի տեքստի տարբեր բաղադրիչները՝ հիմնական գաղափարը կամ անհրաժեշտ տեղեկույթը դուրս բերելու նպատակով:





  1. Զարգացնի տեքստը՝ ավելացնի, լրացնի, փոփոխի, նոր հերոս ավելացնի կամ ընդհակառակը՝ սեղմի, պակասեցնի։









  1. Նորովի վերարտադրի լսած, ընթերցած տեքստը, սկսի, շարունակի և ավարտի պատմությունը:

















  1. Հորինի և շարադրի բանավոր և գրավոր պատկերավոր խոսք։






  1. Ուսումնասիրի տեքստը՝ կիրառելով բովանդակային, խոսքային, լեզվաոճական վերլուծում, հասկանա և բացատրի հեղինակի մտադրությունը և ասելիքը:

2.Մեկնաբանի՝ ինչպես են բառերն ու արտահայտությունները կամ տարբեր հնարները ապահովում տեքստի հանգավորումը, երաժշտականությունը, իմաստային նրբերանգները:

3.Հորինի պատմություններ՝ օգտագործելով տարաբնույթ նշաններ և միջոցներ (նկարապատում, զմայլիկ, ծաղրանկար և այլն), մասնակցի խմբային խոսքի ստեղծմանը, ըստ տեքստի ստեղծի պաստառ, գրքույկ, սահիկաշար և այլն։



4.Մշակի տեղեկությունը՝ ըստ նպատակի կիրառելով բառային նկարագրություն և մոդելներ (գծագրեր, աղյուսակներ):

Հետազոտում. նախագիծ

  1. Ձևակերպի հարցեր իրեն հետաքրքրող թեմաների վերաբերյալ:







  1. Հասկանա դիտած ֆիլմերի, տեսանյութերի, նկարաշարերի, ունկնդրած ձայնագրությունների բովանդակությունը, քննարկի ընկերների հետ:

  1. Ձևակերպի հետազոտական հարցեր, նկարագրի դրանց պատասխանները գտնելու հիմնական քայլերը:

  2. Ընտրի գիրք կամ այլ ռեսուրս առաջարկված ցանկից և գտնի տարբեր ուսումնական առարկաներին վերաբերող հարցերի պատասխանները:








  1. Ձևակերպի հետազոտական հարցեր, պլանավորի հարցերի բացահայտմանն ուղղված գործողությունների քայլաշարը:

  2. Օգտվի առաջարկված տպագիր կամ էլեկտրոնային պաշարներից և հավաքի հետազոտությանն առնչվող փաստեր, նյութեր:



  1. Իրեն հետաքրքրող կամ հանձնարարված թեմայով պատրաստի հաղորդում, կատարի եզրահանգումներ:





  1. Ներկայացնի հետազոտության արդյունքները՝ աշխատելով անհատապես կամ խմբում:

  1. Ձևակերպի հետազոտության նպատակը, հարցերը, պլանավորի ուսումնասիրության քայլերը:





  1. Ուսումնասիրի տպագիր և էլեկտրոնային պաշարներ, հավաքի հետազոտության հարցերը մեկնաբանող նյութեր:





  1. Շարադրի հետազոտության արդյունքները՝ կատարելով դիտարկումներ, արտահայտելով կարծիք:

  2. Ներկայացնի հետազոտության արդյունքները՝ կիրառելով ներկայացման տարբեր միջոցներ:





ԾՐԱԳԻՐ

ՄԱՅՐԵՆԻ

(տարրական դպրոց)



* Բոլոր թեմաները կրկնվում են 1 – 4-րդ դասարաններում՝ աստիճանաբար խորանալով և ընդլայնվելով ենթաթեմաների միջոցով:1

** Թեմաների ուսումնասիրման հաջորդականությունը կարող է տարբեր լինել՝ ուսուցիչների կամ դպրոցի ցանկությամբ՝ հաշվի առնելով մյուս ուսումնական առարկաների հետ հնարավոր առնչությունները, ինտեգրման հնարավորությունները:

*** Ենթաթեմաները որոշվում են՝ հարազատ մնալով թեմայի գաղափարախոսությանն ու բովանդակությանը:

**** Ամեն դասարանում յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրությունը կարող է իրականացվել նվազագույնը մեկ, առավելագույնը երեք ենթաթեմաների միջոցով:


ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ





1 - 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

  • սեփական ներաշխարհը (ներկայացնել ինքն իրեն, խոսել իր ցանկությունների, հետաքրքրությունների, հույզերի, վերաբերմունքի մասին),

  • սեփական արժեքները (ներկայացնել և հիմնավորել՝ ինչ է սիրում, ինչին է հավատում, ինչ ցանկություններ և նպատակներ ունի),

  • իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական ձեռքբերումները (ներկայացնել սեփական կենսակերպը, ուսումնառությունը, վերլուծել իր որոշումների ու համապատասխան քայլերի, սովորությունների ազդեցությունը իր ինքնազգացողության, կյանքի որակի վրա, քննարկել ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ մարդկանց հետ փոխհարաբերությունները),

  • իր իրավունքները և պարտականությունները (վերլուծել տանը, դպրոցում և դպրոցից դուրս իր դերերը, քննարկել տարբեր իրավիճակներում մարդկանց և շրջապատի նկատմամբ վերաբերմունքի և վարքագծի ընդունելի մոտեցումները, խոսել մարդկային որակների ու արժեքների մասին):

ՈՐՏԵՂ ԵՆՔ ՄԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ



1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

  • ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը (պատմելու, կարդալու, խոսելու միջոցով ներկայացնել ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները տարբեր ոլորտներում՝ կենցաղ, դպրոց, խաղեր, մոլորակ և այլն),

  • ծննդավայրը, բնակավայրը, հայրենիքը (կարդալու, տեսնելու, քննարկելու միջոցով բացահայտել իր ծննդավայրը, բնակավայրը, ավելի լավ ճանաչել սեփական հայրենիքը, արտահայտել իր կարծիքն ու վերաբերմունքը, ներկայացնել իր դերն ու պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում),

  • հայ և այլազգի նշանավոր մարդկանց կամ տոհմերի պատմությունը (քննարկել նշանավոր մարդկանց կյանքն ու գործունեությունը, նրանց դերը մարդկության, մասնավորապես՝ հայ ժողովրդի պատմության կերտման գործում, ներկայացնել մեր ժողովրդի անցած հերոսական անցյալը),

  • ճանապարհորդություններ, հայտնագործություններ (ներկայացնել մարդկանց, մասնավորապես՝ աշխարհի տարբեր մասերում ապրող երեխաների հետաքրքրությունները, նախասիրություններն ու ձգտումները, մարդկանց տեղաշարժերը (միգրացիաներ), հարմարումը նոր միջավայրին):

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ



1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է.

  • մարդկանց փոխհարաբերությունները, դերերն ու պատասխանատվությունը (քննարկել՝ ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց կյանքը ընտանիքում, դպրոցում, համայնքում, խոսել պատկանելության (ընտանիքին, դպրոցին, համայնքին, երկրին) և պատասխանատվության մասին, վերլուծել մարդկանց հետ շփվելու, համագործակցելու, համատեղ նպատակներ իրագործելու մասին, ներկայացնել տարբեր դերեր ստանձնելու հնարավորությունները),

  • մարդու տնտեսական գործունեությունը (խոսել մարդկանց գործունեության բազմազանության մասին, քննարկել՝ ինչու և ինչպես են մարդիկ սովորում և աշխատում, ինչպես են ստեղծում բարիքներ, ինչպես են մարդկանց գործողությունները փոխում իրենց կյանքն ու աշխարհը):

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ



1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

  • մտքերն ու զգացումները արտահայտելու, վերլուծելու և ստեղծագործելու եղանակները (ներկայացնել՝ ինչպես են մարդիկ արտահայտում իրենց մտքերն ու զգացումները, քննարկել՝ ինչպես են ըստ իրավիճակի ընտրում իրենց մտքերն արտահայտելու արդյունավետ ձևեր, համադրում խոսքային և ոչ խոսքային ձևերը, խոսել մարդուն բնորոշ ստեղծագործելու պահանջմունքի մասին),

  • մշակութային արժեքները (վերլուծել մարդու կյանքում արվեստի դերն ու նշանակությունը, քննարկել՝ ինչպես են կյանքի տարբեր բնագավառները, նաև բնության բազմազանությունն արտացոլվում արվեստի տարբեր ճյուղերում, խոսել մեր՝ որպես հնագույն ժողովրդի և նրա ստեղծած մշակութային, ազգային արժեքները ճանաչելու անհրաժեշտության, դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքի, տարբեր ազգերի մշակույթների նկատմամբ լայնախոհության դրսևորումների մասին):

ԻՆՉՊԵՍ Է «ԱՇԽԱՏՈՒՄ» ԱՇԽԱՐՀԸ



1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

  • բնությունը, նրա օրենքները (խոսքային տարբեր գործողությունների միջոցով ճանաչել բնական երևույթները, բացահայտել աշխարհի մասին երեխաներին հետաքրքրող և մատչելի օրենքներն ու գործընթացները, տիեզերքը),

  • գիտական հայտնագործությունները, գիտության և տեխնիկայի ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա (ներկայացնել մարդու երևակայության, ստեղ-ծագործական մտքի արդյունքները և դրանց կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում, վերլուծել գիտության զարգացման ազդեցությունը մարդու կյանքի և գործունեության վրա, ներկայացնել հայերի ներդրումը աշխարհի գիտական և մշակութային կյանքում):

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՊՐՈՒՄ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ



1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

  • մարդկանց և մյուս կենդանի էակների համատեղ գոյությունը (քննարկել մարդու և բնության փոխազդեցություններին, բնական ռեսուրսներին ու դրանց խելամիտ օգտագործման տարբերակներին, մարդու տնտեսական գործունեությանն ու շրջակա միջավայրի վրա նրա ազդեցությանը, մարդկանց իրավունքներին ու պարտականություններին վերաբերող հարցերը),

  • կոնֆլիկտների լուծման եղանակները (խոսել միջանձնային հարաբերությունների, մարդկանց միջև ծագող անհամաձայնություններն ու կարծիքների բախումը լուծելու եղանակների մասին, քննարկել մեր հայրենիքը և առհասարակ աշխարհը ավելի խաղաղ ու ապահով դարձնելու անհրաժեշտությունն ու այդ առումով մարդկանց պատասխանատվությունը):




1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆ, 210 ԺԱՄ

(առնվազն 30 շաբաթ, նվազագույնը 7 ժամ)

Գրաճանաչություն

Հիմնական նպատակներ

  • բավարարել հաղորդակցվելու պահանջմունքը

  • խթանել ինքնաարտահայտվելու ցանկությունը

  • զարգացնել լսելու և խոսելու կարողությունները

  • հարստացնել բառապաշարը

  • զարգացնել հնչյունային լսողությունը, կարդալու և գրելու կարողությունները

  • զարգացնել իմացական գործընթացները

  • զարգացնել համեմատելու, հակադրելու և դասակարգելու կարողությունները

Վերջնարդյունքներ

  • Խոսի իր, իր ցանկությունների, առանձնահատկությունների, իրեն հետաքրքրող հարցերի, իր կատարած գործողությունների մասին:

  • Լսի խոսողին, համապատասխան արձագանք տա:

  • Ձևակերպի հարցեր լսածի, տեսածի, զգացածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանի տրված հարցերին:

  • Ունկնդրի գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի բովանդակության վերաբերյալ հարցերին, վերարտադրի դրանք:

  • Արտասանի փոքրիկ բանաստեղծություններ, հանելուկներ:

  • Դիտի, համեմատի պատկերներ, առարկաներ, գտնի նմանություններ և տարբերություններ:

  • Արտահայտի մտքերը հասկանալի՝ պահպանելով ուղղախոսական պարզ կանոնները:

  • Արտասանության միջոցով տարբերակի ձայնավոր և բաղաձայն հնչյունները:

  • Խոսքում տեղին և ճիշտ կիրառի նոր սովորած բառերը:

  • Կարդա ոչ ծավալուն պարզ տեքստեր:

  • Արտահայտի իր մտքերը կարդացածի վերաբերյալ՝ պատասխանելով տրված հարցերին:

  • Ներկի, մանրագծի, ստանա պատկերներ:

  • Կողմնորոշվի տողերի մեջ, գրի հայերենի ձեռագիր փոքրատառերն ու մեծատառերը:

  • Գրի բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, ոչ ծավալուն տեքստ՝ պահպանելով վայելչագրական պարզ կանոնները:

  • Աշխատի խմբում՝ ստանձնելով որոշակի դերեր:

  • Լսի հրահանգները:

  • Հետևի անձնական հիգիենային:

  • Կոկիկ և խնամքով վերաբերվի անձնական օգտագործման իրերին:

Բովանդակություն

  • Պատմություններ, հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ, հումորային մանրապատումներ երեխաների, նրանց հետաքրքրությունների ու զբաղմունքների, արկածների, տան և ընտանիքի, դպրոցի ու դպրոցական առօրյայի, ընկերների, ընկերության և մարդկանց փոխհարաբերությունների մասին:

  • Ոչ գրական պարզ տեքստեր մարդկային զբաղմունքների, հետաքրքրությունների, մարդու ստեղծած բարիքների, ընկերության, մարդու մարմնի կառուցվածքի ու աշխատանքի, հիգիենայի մասին:

  • Հայերենի հնչյունները (ձայնավոր և բաղաձայն):

  • Հայերենի տառերը (տպագիր և ձեռագիր):

  • Վանկ, բառ, նախադասություն, տեքստ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

  • Պատմել իր, իր ընտանիքի, տան, ընկերների, խաղալիքների և այն ամենի մասին, ինչ շրջապատում է իրեն, կատարած գործողությունների, տարբեր իրադարձությունների մասին՝ ցանկության դեպքում օգտվելով իր նկարած նկարներից, լուսանկարներից, տեսաձայնագրություններից կամ օգտագործելով իրեր, առարկաներ, արտահայտել վերաբերմունք:

  • Սովորել և արտասանել փոքրիկ բանաստեղծություններ, մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, կատարել արտասանական վարժություններ մանրապատում ստեղծագործությունների կիրառմամբ:

  • Հյուսել պատմություններ թեմատիկ նկարների վերաբերյալ, հորինել հեքիաթներ:

  • Մասնակցել խմբային աշխատանքների` պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

  • Ունկնդրել և վերարտադրել հեքիաթ, պատմություն, առակ և այլն:

  • Կատարել հնչյունային լսողությունը զարգացնող վարժություններ, բառի մեջ առանձնացնել հնչյունը/հնչյունները, որոշել հնչյունի ձայնավոր կամ բաղաձայն լինելը խաղերի, գործնական աշխատանքների միջոցով:

  • Կատարել վարժություններ նույն հնչյունը բառի տարբեր դիրքերում կիրառելու վերաբերյալ, թվարկել միևնույն հնչյունային կառուցվածքով տարբեր բառեր:

  • Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող խաղերի:

  • Մասնակցել դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:

  • Կազմել բառեր տառադարանի տառերով և կարդալ:

  • Վերականգնել «քանդված» պատկերներ, բառեր, նախադասություններ, տեքստեր:

  • Կարդալ փոքրածավալ տեքստեր, խոսել բովանդակության մասին, բացատրել նորածանոթ բառերն ու արտահայտությունները:

  • Թվարկել իմաստային տարբեր խմբերի բառեր (կենդանիներ, ծաղիկներ, մրգեր, խաղալիքներ, գունանուններ և այլն):

  • Նկարագրել առարկաներ, երևույթներ՝ ընտրելով համապատասխան հատկանիշ ցույց տվող բառեր:

  • Նկարել, գծել նկարչական ալբոմում, նշել պատկերների չափը, գույնը, տեղադրումը:

  • Գծել, ներկել, գրել աշխատանքային տետրերում՝ պահպանելով հիգիենայի և վայելչագրության կանոնները:

  • Գրել տառեր, բառեր, բառակապակցություններ, նախադասություն, տեքստ՝ նախապես կատարելով վերլուծական աշխատանք:

  • Արտագրել բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, ոչ ծավալուն տեքստեր:

  • Թելադրությամբ գրել բառեր, բառակապակցություններ, նախադասություններ (3 - 4 բառից կազմված):

Անհատներ և հարաբերություններ.

Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:



Ժամանակ և տարածություն.

Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:


Միջառարկայական կապեր

  • Մանկական գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:

  • Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում:

  • Տեխնոլոգիա. սովորած տառերը տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) ստացում, խմբային աշխատանքի միջոցով բեմադրությունների դեկորացիաների ստեղծում:

  • Երաժշտություն. քննարկվող թեմաների, տարբեր տառերի մասին երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում:

  • Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում:

  • Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի ստեղծում և հետևողականորեն պահպանում, մարմնամարզության, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

  • Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում:

Ընթերցանություն՝ 84 ժամ

Հիմնական նպատակներ

  • զարգացնել հաղորդակցական հմտությունները

  • զարգացնել կարդալու կարողությունը

  • զարգացնել գրելու կարողությունը

  • հարստացնել բառապաշարը

  • զարգացնել ուղղախոսական կարողությունները

  • զարգացնել հոգեկան գործընթացները

  • ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները

Վերջնարդյունքներ

  • Լսի, հասկանա իրեն ուղղված խոսքը, պատասխանի հարցերին:

  • Հարցերի օգնությամբ պատմի ապրածը, դիտածը, խոսի իր ցանկությունների մասին:

  • Ճիշտ, վարժ և հասկանալով ընթերցի արձակ և չափածո գրական պարզ տեքստեր, պատասխանի կարդացածի վերաբերյալ հարցերին, ձևակերպի հարցեր ընթերցածի հիմնական բովանդակության վերաբերյալ:

  • Հասկանա տեքստի բովանդակության և նկարազարդման կապերը:

  • Ընկալի տեքստը որպես ամբողջություն, ճանաչի տեքստի բաղադրիչները:

  • Լսի, կարդա և հասկանա ոչ գրական պարզ տեքստի հիմնական մտքերը:

  • Իմանա գրքի կառուցվածքը, բաժինները և դրանցից օգտվելու եղանակները, կարևորի ընթերցանությունը որպես գործունեության մշտական ձև:

  • Տարբերի արձակ և չափածո տեքստերը:

  • Արտասանի մանկական բանաստեղծություններ, առաջադրի չափածո հանելուկներ:

  • Պատմի ունկնդրած և ընթերցած փոքրիկ պատմությունները, հեքիաթները՝ ցույց տալով հիմնական գաղափարի ընկալումը:

  • Մասնակցի ստեղծագործության դերերով ներկայացմանը, դերային խաղերի՝ ստանձնելով որոշակի դեր:

  • Հասկանա նկարը, արտահայտի իր մտքերը պատկերվածի վերաբերյալ:

  • Տարբերակի հնչյունները (ձայնավոր և բաղաձայն), ճանաչի և գրի դրանց համապատասխան տառերը:

  • Խոսքի մեջ ճանաչի բառը և նախադասությունը որպես լեզվական միավորներ:

  • Արտագրի կամ գրի մի քանի նախադասություններից կազմված տեքստեր:

  • Ձևակերպի հարցեր իրեն հետաքրքրող թեմաների վերաբերյալ:

  • Համագործակցի ընկերների հետ:

  • Լսի և հստակ կատարի հրահանգները:

  • Ցուցաբերի հոգատարություն սեփական անձի, շրջապատող մարդկանց ու շրջակա միջավայրի նկատմամբ:

  • Պահպանի խոսքի մաքրությունը՝ խուսափելով ոչ գրական ու ժարգոնային բառերից, դրսևորի բարեկիրթ վարք:

Բովանդակություն

  • Պատմություններ, հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ, հումորային մանրապատումներ երեխաների, նրանց հետաքրքրությունների, արկածների, արարքների ու դրանց հետևանքների, կարիքների ու ցանկությունների, հույզերի արտահայտման ձևերի, տարվա եղանակների, բնության երևույթների, բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, կենդանական ու բուսական աշխարհի բազմազանության, մարդկանց ու կենդանիների կապի, մարդու և բնության փոխհարաբերությունների մասին:

  • Ոչ գրական պարզ տեքստեր հույզերի, մարդկային մտքի հնարավորությունների, ինքնաարտահայտման ձևերի, բնության երևույթների, կենդանական և բուսական աշխարհի, մարդու՝ Երկիր մոլորակի վրա ունեցած ազդեցության մասին:

  • Վանկ, բառ, բառակապակցություն, նախադասություն:

  • Տեքստ (գրական և ոչ գրական):

  • Կապակցված խոսք (բանավոր և գրավոր):

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

  • Վարել երկխոսություններ և զրույցներ տեքստի բովանդակության շուրջ, վերարտադրել ունկնդրած և ընթերցած ստեղծագործությունները:

  • Ընթերցել արձակ և չափածո գրական պարզ տեքստեր, հարցերի միջոցով վերլուծել բովանդակությունը, հետևել շարադրանքի ընթացքին և որոշել դեպքերի հաջորդականությունը:

  • Վերլուծել տեքստի հերոսների վարքագիծը՝ անելով պարզագույն դատողություններ, պարզ նշանների կիրառմամբ գնահատել հերոսների զգայական վիճակը (ուրախ է, տխուր է, զարմացած է…):

  • Բեմադրել ընթերցած գրական տեքստերը խոսքային և ոչ խոսքային միջոցների կիրառմամբ:

  • Հորինել հեքիաթներ և բեմադրել թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, մատնային, տիկնիկային, երաժշտական և այլն) կիրառմամբ:

  • Տեքստի սեփական ընկալումը համադրել նկարազարդման հետ:

  • Արտահայտել վերաբերմունք ունկնդրած կամ ընթերցած ստեղծագործություններում նկարագրված իրադարձությունների, հերսների նկատմամբ «Դուր է գալիս», «Դուր չի գալիս» դատողություններով և հիմնավորել, խմբով հորինել պատմություններ որոշակի թեմաներով դրվագային նկարների շուրջ:

  • Թեմայի վերաբերյալ խմբով ձևակերպել հարցեր և ոչ գրական տեքստերից գտնել հարցերի պատասխանները, ներկայացնել տեսողական պարզ միջոցների (նկար, պաստառ, մնջախաղ և այլն) կիրառմամբ:

  • Նկարագրել առարկաներ, երևույթներ՝ ընտրելով համապատասխան հատկանիշ ցույց տվող բառեր, կազմել բառակապակցություններ:

  • Դիտարկել լեզվական հասկացությունները (բառը և նախադասությունը որպես լեզվական միավորներ) տեքստի շուրջ աշխատանքի և խոսքային - հաղորդակցական իրավիճակների միջոցով:

  • Ստեղծել և լուծել լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ, խաչբառներ:

Օրինաչափություն.

Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարա կության մեջ:


Պատճառ և հետևանք.

Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսում նասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:


Կառուցվածք և գործառույթ.

Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:

Փոփոխություն և զարգացում.

Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահո վում են զարգացում:


Միջառարկայական կապեր

  • Մանկական գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:

  • Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում:

  • Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների դեկորացիաների ստեղծում:

  • Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում:

  • Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում:

  • Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

  • Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում:

  • Բնական գիտություններ. բնության օրացույցի վարման միջոցով եղանակի փոփոխության դիտարկում և մարդկանց կյանքի ու գործողությունների համապատասխանեցում դրանց (հագուստի, սննդակարգի, զբաղմունքների փոփոխություն): Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային պարզ համակարգի կիրառմամբ:

Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ10, Տ13, Տ18, Տ21, Տ22, Տ24, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ32, Տ34




2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, 256 ԺԱՄ

(առնվազն 32 շաբաթ, նվազագույնը 8 ժամ)

Հիմնական նպատակներ

  • ամրակայել հաղորդակցական և համագործակցային կարողությունները

  • ձևավորել ինքնակազմակերպման հմտություններ

  • զարգացնել կամային և անձնական որակներ

  • հարստացնել բառապաշարը, զարգացնել բանավոր և գրավոր խոսքը

  • զարգացնել կարդալու և գրելու կարողությունները

  • զարգացնել հոգեկան գործընթացները

  • ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները

Վերջնարդյունքներ

  • Մտքերն արտահայտի անկաշկանդ, պարզ, հասկանալի՝ հավատարիմ մնալով թեմային, ընդհանրացնի ասելիքը:

  • Լսի հրահանգեր, իրեն ուղղված խոսքը և արձագանքի, լսի և հասկանա տեղեկատվությունը:

  • Ձևակերպի հարցեր լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանի տրված հարցերին:

  • Ունկնդրի գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի հիմնական գաղափարի վերաբերյալ հարցերին, վերարտադրի դրանք:

  • Արտահայտիչ արտասանի մանկական բանաստեղծություններ, պատմի պատմություններ, հեքիաթներ՝ ներկայացնելով հիմնական գաղափարը:

  • Հասկանալով և համապատասխան արագությամբ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, բացատրի որոշ բառերի իմաստը համատեքստում:

  • Ընթերցի տեքստեր տեղեկատվություն ձեռք բերելու և ժամանցի համար, խոսի ընթերցածի բովանդակության մասին:

  • Վերլուծի ընթերցած տեքստի հերոսների վարքն ու վերաբերմունքը տեքստում նկարագրվող իրադարձությունների նկատմամբ:

  • Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, համապատասխան վերաբերմունք դրսևորի ուրիշների հույզերի նկատմամբ:

  • Ձևակերպի հետազոտական հարցեր, նկարագրի դրանց պատասխանները գտնելու հիմնական քայլերը, օգտվի առաջարկվող պաշարներից:

  • Արտագրի. գրի, գրավոր փոխադրի ոչ մեծ տեքստեր, կատարի տրված առաջադրանքները:

  • Գրավոր արտահայտի իր հույզերը տեսածի, լսածի, դիտածի վերաբերյալ:

  • Խոսքում տարբերի գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառերը:

  • Ճանաչի անձ և իր ցույց տվող բառերը:

  • Տարբերի հատուկ և հասարակ անունները, ճիշտ գործածի խոսքում:

  • Հարցերի միջոցով ընդարձակի տրված նախադասությունը:

  • Ճանաչի բառի հիմնական բաղադրիչները (արմատ, ածանց):

  • Ճանաչի բառը որպես պատկերավորման միջոց:

  • Խոսքի մեջ առանձնացնի հոմանիշ և հականիշ բառերը:

  • Ճանաչի կետադրական նշանները (վերջակետ, ստորակետ, բութ, չակերտներ և այլն):

  • Համագործակցի ընկերների հետ՝ ստանձնելով որոշակի պատասխանատվություն, դրսևորելով համբերատար և բարեհամբույր վերաբերմունք, պահպանի սահմանված կանոնները:

  • Սիրի ինքն իրեն, իր ընտանիքը, հարգի ընկերներին, ուսուցիչներին, հոգատար վերաբերմունք դրսևորի նրանց նկատմամբ:

  • Արժևորի մայրենի լեզվի դերը իր կյանքում, հաղորդակցվելիս պահպանի ուղղախոսական կանոնները:

  • Ցուցաբերի հոգատարություն սեփական անձի, շրջապատող մարդկանց ու շրջակա միջավայրի նկատմամբ:

  • Կարևորի բարությունը, կատարի հանրօգուտ աշխատանք:

Բովանդակություն

  • Գրական և ոչ գրական տեքստեր մարդկանց, նրանց առանձնահատկությունների, ստեղծած բարիքների, մշակած կանոնների, ընտանիքի ու ընտանեկան տոների, հայ նշանավոր տոհմերի, Հայաստանի և աշխարհի երեխաների հետաքրքրությունների, ցանկությունների, Երկիր մոլորակի ու նրա վրա ապրող կենդանի էակների, բնական երևույթների մասին:

  • Տեքստ. բանաստեղծություն և հեքիաթ:

  • Հոմանիշ և հականիշ բառեր:

  • Բառի բաղադրիչներ (արմատ, ածանց):

  • Գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառեր:

  • Նախադասություն, նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ:

  • Կետադրական նշաններ (պարզ կիրառություններ):

  • Կապակցված խոսք (բանավոր և գրավոր):

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

  • Պատմել իր, իր ընտանիքի կյանքի ու սովորությունների մասին, արտահայտել վերաբերմունք ընտանեկան ավանդույթների վերաբերյալ՝ ցանկության դեպքում օգտագործելով ընտանեկան ալբոմից լուսանկարներ, տեսաձայնագրություններ:

  • Ներկայացնել իր և մյուսների, ինչպես նաև տարբեր մարդկանց միջև առկա նմանություններն ու տարբերությունները, խոսել մարդկանց առանձնահատկությունների մասին:

  • Նկարագրել իր բնակավայրը, վերլուծել առկա խնդիրներն ու մտածել դրանց լուծման ուղիների մասին՝ կազմակերպելով խմբային քննարկումներ:

  • Քննարկել առողջության և դրա վրա ազդող գործոնների կապը, առաջարկել ուղիներ առողջության պահպանման և ամրակայման համար, պատրաստել նկարազարդ թռուցիկներ, պաստառներ, վահանակներ:

  • Արտահայտել մտքերն ու զգացումները՝ կիրառելով ինքնաարտահայտման տարբեր ձևեր և եղանակներ:

  • Արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, իմանալ մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, պատմել տարբեր ժողովուրդների հեքիաթներ:

  • Հյուսել ոչ ծավալուն պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած ֆիլմի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ, հորինել հեքիաթներ, պատմություններ:

  • Մասնակցել խմբային աշխատանքների` պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

  • Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:

  • Կարդալ գրական և ոչ գրական արձակ և չափածո տեքստեր, խոսել բովանդակության մասին:

  • Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները, կիրառել դրանք խոսքում:

  • Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին:

  • Ստեղծել երկխոսություններ խոսքային տարբեր իրավիճակների վերաբերյալ, արտահայտել հույզերը բառերով, բառակապակցություններով և նախադասություններով՝ պատասխանելով հարցերին:

  • Ընթերցած և ունկնդրած տեքստից հարցերի օգնությամբ առանձնացնել հոմանիշ և հականիշ բառերը:

  • Խմբավորել բառերը ըստ կազմության՝ որոշելով բաղադրիչները (արմատ, ածանց):

  • Տեքստից հարցերի միջոցով առանձնացնել գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառերը:

  • Որոշել նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, ընդարձակել նախադասությունը՝ հարցերի օգնությամբ ավելացնելով հատկանիշ ցույց տվող բառեր:

  • Խաղալ լեզվական խաղեր ստեղծել և լուծել գլուխկոտրուկներ, խաչբառներ:

  • Կատարել ստեղագործական բնույթի արտագրություններ, փոխադրել ընթերցած և ունկնդրած փոքրածավալ տեքստեր, մի քանի նախադասությամբ գրավոր արտահայտել կարծիք, վերաբերմունք:

  • Ստեղծել շնորհավորական բացիկներ ընտանեկան տարբեր տոների վերաբերյալ:

  • Ստեղծել դասարանական գրադարան, կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ:

  • Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ:

Օրինաչափություն.

Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ:


Պատճառ և հետևանք.

Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսումնասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:


Կառուցվածք և գործառույթ.

Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:

Կայունություն և փոփոխություն.

Բնության մեջ, մարդկության պատմության մեջ մնայուն անփոփոխ և փոխվող, զարգացող երևույթները:


Անհատներ և հարաբերություններ.

Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:


Ժամանակ և տարածություն.

Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմություն ները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:


Անհատական և մշակութային

արժեհամակարգ.

Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը:

Փոփոխություն և զարգացում.

Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում:


Միջառարկայական կապեր

  • Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք ոչ ծավալուն գիտահանրամատչելի տեքստերի շուրջ:

  • Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով:

  • Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների դեկորացիաների ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով:

  • Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով:

  • Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, ներկայացումների համար ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում:

  • Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի ճանաչում, առանձին օրգանների և օրգան – համակարգերի աշխատանքի քննարկում:

  • Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում բեմադրությունների միջոցով:

  • Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով:

  • Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների, կենդանական և բուսական աշխարհի ուսումնասիրում, մարդկանց կյանքի/գործողությունների և մոլորակի փոխազդեցության վերլուծում, սեփական վարքի ու վերաբերմունքի փոփոխություն՝ հանուն անվտանգ կենսագործունեության: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային պարզ համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում:

Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ10, Տ12, Տ13, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ21, Տ22, Տ24, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ31, Տ32, Տ33, Տ34, Տ35




3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, 256 ԺԱՄ

(առնվազն 32 շաբաթ, նվազագույնը 8 ժամ)

Հիմնական նպատակներ

  • զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողությունները

  • ամրակայել ստեղծագործական հմտությունները

  • զարգացնել վերլուծական կարողությունները

  • ձևավորել ինքնակազմակերպման և ինքնադրսևորման հմտություններ

  • զարգացնել բանավոր և գրավոր կապակցված խոսքը

  • հասկանալով և արտահայտիչ կարդալու կարողության զարգացում

  • զարգացնել հետազոտական կարողությունները

  • զարգացնել իմացական գործընթացները

  • ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները

Վերջնարդյունքներ

  • Արտահայտի սեփական տեսակետը, քննարկի իր ցանկությունները, խոսի իր զգացումների մասին՝ մտքերն արտահայտելով պարզ և հասկանալի ձևով, պահպանի հայերենի ուղղախոսական կանոնները:

  • Մասնակցի քննարկումների, բանավեճերի, լսի և հասկանա արտահայտված մտքերը, ներկայացնի իր մոտեցումները:

  • Նախընտրած ձևով ներկայացնի մտքերն ու զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանի տրված հարցերին:

  • Նկարագրի առարկաներ և երևույթներ՝ օգտագործելով հատկանիշ ցույց տվող բառեր:

  • Ունկնդրի գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի հիմնական գաղափարի վերաբերյալ հարցերին, վերարտադրի դրանք:

  • Արտահայտիչ արտասանի բանաստեղծություններ, պատմի պատմություններ, հեքիաթներ, առակներ:

  • Լուռ և բարձրաձայն ընթերցի գրական տեքստեր՝ պահպանելով կարդալու համապատասխան արագությունը, ընկալի գեղարվեստական ստեղծագործության տրամաբանական և զգայական միասնությունը:

  • Համեմատի ու հակադրի հերոսներին ու նրանց գործողությունները, բացատրի՝ ինչպես են դրանք ազդում տեքստի իրադարձությունների ընթացքի վրա:

  • Լսի, կարդա և հասկանա ոչ գրական տեքստեր, ըստ նպատակի առանձնացնի անհրաժեշտ տեղեկությունները:

  • Գտնի բացատրության կարիք ունեցող բառերի իմաստը բառարաններից կամ այլ աղբյուրներից, մեկնաբանի դրանց կիրառությունը համատեքստում:

  • Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, համապատասխան վերաբերմունք դրսևորի ուրիշների հույզերի նկատմամբ:

  • Ձևակերպի հետազոտական հարցեր, պլանավորի հարցերի բացահայտմանն ուղղված գործողությունների քայլաշարը, օգտվի համապատասխան ռեսուրսներից, պատրաստի հաղորդում, ներկայացնի անհատական կամ խմբային հետազոտության արդյունքները:

  • Աշխատի բանավոր և գրավոր տեքստի վրա՝ ավելացնի, փոփոխի, զարգացնի, կամ ընդահակառակը՝ սեղմի, համառոտի:

  • Նորովի վերարտադրի լսած, ընթերցած տեքստը, սկսի, շարունակի և ավարտի պատմությունը:

  • Հորինի և շարադրի բանավոր և գրավոր պատկերավոր խոսք։

  • Գրավոր խոսքում պահպանի ծրագրային նյութերում հանդիպած բառերի ուղղագրությունը:

  • Հասկանա բառի ուղիղ և փոխաբերական իմաստները, բանավոր և գրավոր խոսքում բառերը կիրառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:

  • Խոսքի մեջ առանձնացնի կազմությամբ տարբեր բառերը (պարզ, բարդ, ածանցավոր) և պահպանի դրանց ուղղագրությունը:

  • Բանավոր և գրավոր խոսքում կիրառի դարձվածքներ, հոմանիշ և հականիշ բառեր:

  • Խոսքում ճիշտ կիրառի խոսքի մասերը (գոյական, ածական, բայ, թվական), գրավոր խոսքում պահպանի օժանդակ բայերի ուղղագրությունը:

  • Կիրառի տարբեր հնչերանգի նախադասություններ, գրավոր խոսքում պահպանի ճիշտ կետադրությունը:

  • Հարգի սեփական արժանիքները, շարունակաբար զարգացնի իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները, հարգալից վերաբերվի շրջապատի մարդկանց գաղափարների և նրանց մտավոր ու ֆիզիկական հնարավորությունների նկատմամբ:

  • Հոգ տանի իր և շրջապատող մարդկանց միջև դրական փոխհարաբերությունների ձևավորման մասին:

  • Լինի քաղաքավարի և անկեղծ, պատասխանատվություն կրի իր ուսումնառության, սեփական քայլերի և արարքների համար:

  • Դրսևորի իր լեզուն շարունակաբար զարգացնելու կամք և խանդավառություն, պատասխանատու և հետևողական լինի մայրենի լեզվի գրագետ կիրառման հարցում:

  • Տեսնի և գնահատի բարին, գեղեցիկը, մարդկայինը՝ վերաբերմունքն արտահայտելով նաև խոսքի միջոցով:

  • Համագործակցի ընկերների, հասակակիցների հետ, հետևի սեփական խոսքի համապատասխանությանը գրական հայերենի պահանջներին:

  • Ճանաչի և արժևորի ազգային հերոսներին:

Բովանդակություն

  • Գրական և ոչ գրական տեքստեր հայ նշանավոր մարդկանց, տոհմերի, նրանց կատարած գործերի, ստեղծած արժեքների, աշխարհի բազմազանության, տարբեր երկրների ու մշակույթների, մարդկության կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող հին և նոր հայտնագործությունների, անհատների և նույն նպատակի համար մարդկանց կազմակերպված խմբերի ու նրանց գործունեության, Երկիր մոլորակի ու նրա սահմանափակ պաշարների, մոլորակի վրա մարդու դերի ու անվտանգ կենսագործունեության մասին:

  • Տեքստ. բանաստեղծություն, հեքիաթ, առակ, մանրապատումս ստեղծագործություններ:

  • Բառի կազմությունը (արմատ, ածանց), պարզ, բարդ, ածանցավոր բառեր:

  • Հոմանիշ և հականիշ բառեր:

  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ, դարձվածքներ:

  • Խոսքի մասերի գործնական կիրառություն (գոյական, ածական, բայ, թվական):

  • Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, դրանց կետադրությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

  • Ուսումնասիրել հայ նշանավոր տոհմերի և մարդկանց ներդրումը հայ ժողովրդի և մեր հայրենիքի զարգացման գործում, պատմել տարբեր ստեղծագործությունների հերոսների արարքների և գործերի մասին, արտահայտել վերաբերմունք:

  • Մտովի, գրքերի ու ֆիլմերի միջոցով «հայտնվել» տարբեր երկրներում, ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները, տարբերություններն ու նմանությունները:

  • Խոսել աշխարհի երեխաների կյանքի, նպատակների ու ցանկությունների մասին, բացահայտել աշխարհի տարբեր ազգերի ավանդույթները, դրսևորել հարգանք դրանց նկատմամբ:

  • Քննարկել հաղորդակցման նպատակներն և նշանակությունը, ներկայացնել հաղորդակցման հնարավոր ձևերը (խոսքային, ոչ խոսքային, թվային հաղորդակցում):

  • Մեկնաբանել սովորելու դերն ու նշանակությունը մարդու կյանքում, խոսել սովորելու ձևերի, աղբյուրների մասին, արտահայտել կարծիք և վերաբերմունք:

  • Կարդալ մարդկության կողմից արված նշանավոր հայտնագործությունների մասին, քննարկել դրանց ազդեցությունը մարդկության պատմության և առօրյա կյանքի վրա, խոսել բնության օրենքների բացահայտման և աշխարհի տարբեր երևույթների մասին:

  • Վեր հանել մարդկությանը հուզող հիմնական խնդիրները և ուսումնասիրել այդ խնդիրների լուծման ուղղությամբ անհատների ու տարբեր կազմակերպությունների ծավալած գործունեությունը:

  • Քննարկել Երկիր մոլորակի վրա մարդու դրական և բացասական ազդեցության ձևերը, խոսել ջրի հիմնախնդրի մասին:

  • Քննարկել հաղորդակցման նպատակներն ու ձևերը՝ ելնելով տարբեր մարդկանց առանձնահատկություններից, նախասիրություններից, հետաքրքրություններից, մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, տարբեր նշանների դերի բացահայտում մտքերը հաղորդելիս, ուսումնասիրել տարբեր կազմակերպությունների (օր.՝ «Գրինփիս», «ՅՈՒՆԻՍԵՖ», «Կարմիր խաչ», «Բնության համաշխարհային հիմնադրամ», «Միջազգային օլիմպիական կոմիտե», «ՄԱԿ» և այլն) լոգոները և մեկնաբանել:

  • Արտահայտել մտքերն ու զգացումները՝ կիրառելով ինքնաարտահայտման տարբեր ձևեր և եղանակներ, արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, իմանալ մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, պատմել տարբեր ժողովուրդների հեքիաթներ:

  • Վերարտադրել լսած, ընթերցած տեքստը, սկսել, շարունակել և ավարտել պատմությունը, ստեղծել կապակցված բանավոր և գրավոր խոսք՝ կիրառելով պատկերավորման միջոցներ։

  • Հյուսել պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած կինոնկարի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ:

  • Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող աշխատանքների, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:

  • Կարդալ գրական և ոչ գրական արձակ և չափածո տեքստեր, խոսել հիմնական գաղափարի մասին:

  • Վերլուծել հենակետային բառերի և արտահայտությունների ընտրությունը և կիրառումը տվյալ համատեքստում:

  • Բացատրել տեքստի նկարազարդման ազդեցությունը տեքստի ընկալման վրա:

  • Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները՝ օգտվելով բառարաններից, կիրառել դրանք խոսքում:

  • Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին:

  • Խմբավորել բառերը ըստ կազմության՝ կատարելով գործնական աշխատանքներ:

  • Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ և կատարել նշումներ, ամբողջացնել գրառումները:

  • Տեքստից առանձնացնել ուղիղ և փոխաբերական իմաստով գործածված բառերը, բացատրել դրանք:

  • Կատարել գործնական աշխատանքներ բառերը տարբեր խմբերում դասակարգելու (հոմանիշ և հականիշ, գործողություն, առարկա, հատկանիշ ցույց տվող, պարզ, բարդ, ածանցավոր և այլն) ուղղությամբ:

  • Տեքստում առանձնացնել նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, ուշադրություն դարձնել դրանց կետադրմանը:

  • Ստեղծել և լուծել լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ, խաչբառներ:

  • Գրել ստեղագործական բնույթի արտագրություններ, նույնությամբ կամ փոփոխելով գրի առնել ունկնդրած խոսքը:

  • Բանավոր և գրավոր փոխադրել ունկնդրած խոսքը, կատարել ստեղծագործական աշխատանք:

  • Ստեղծել բացիկ, հրավիրատոմս:

  • Ստեղծել դասարանական գրադարանի կամ կամ ընթերցած այլ գրքի գովազդի տեքստը, ներկայացնել դասընկերների/ունկնդիրների ուշադրությանը:

  • Մասնակցել խմբային նախագծերի՝ կատարելով ուսումնասիրություններ քննարկվող հարցերի բացահայտման ուղղությամբ:

  • Կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ:

  • Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ:

Օրինաչափություն.

Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարա կության մեջ:


Պատճառ և հետևանք.

Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսում նասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:


Կառուցվածք և գործառույթ.

Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:

Կայունություն և փոփոխություն.

Բնության մեջ, մարդկության պատ մության ընթացքում մնայուն և փոփոխվող, զարգացող երևույթները:


Անհատներ և հարաբերություններ.

Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:


Ժամանակ և տարածություն.

Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջա նում և վայրում:


Անհատական և մշակութային

արժեհամակարգ.

Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը:

Փոփոխություն և զարգացում.

Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում:


Միջառարկայական կապեր

  • Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք գիտահանրամատչելի տեքստերի շուրջ:

  • Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով: Տարբեր ազգերի մշակութային արժեքները ներկայացնող նկարների, տեսաֆիլմերի, նյութերի ուսումնասիրում, վերլուծում և համեմատում, դրանց առանձնահատկությունների քննարկում ստեղծման ժամանակահատվածի և տեղի հետ կապված

  • Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների ձևավորման ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով:

  • Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով:

  • Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, բեմադրությունների ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում:

  • Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի ճանաչում, առանձին օրգանների և օրգան – համակարգերի աշխատանքի քննարկում:

  • Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների, պատմությունների բեմադրում:

  • Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով:

  • Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, օրենքների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների ուսումնասիրում, Երկիր մոլորակի վրա մարդու ազդեցության վերլուծում, սեփական վարքը վերահսկելուն ուղղված աշխատանքների իրականացում և վերաբերմունքի փոփոխություն: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում: Բնագիտական փորձերի իրականացում, դրանց ընթացքի և արդյունքների բանավոր և գրավոր նկարագրություն:

Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ11, Տ12, Տ13, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ21, Տ22, Տ23, Տ24, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ31, Տ32, Տ33, Տ34, Տ35



4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, 256 ԺԱՄ

(առնվազն 32 շաբաթ, նվազագույնը 8 ժամ)

Հիմնական նպատակներ

  • զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողությունները

  • զարգացնել ստեղծագործական հմտությունները

  • խթանել քննական մտածողության զարգացումը

  • ձևավորել ինքնակազմակերպման և ինքնադրսևորման հմտություններ

  • զարգացնել բանավոր և գրավոր կապակցված խոսքը

  • զարգացնել հասկանալով և արտահայտիչ կարդալու կարողությունը

  • զարգացնել հետազոտական կարողությունները

  • զարգացնել իմացական գործընթացները

  • ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները

Վերջնարդյունքներ

  • Ունենա Հայաստանի մասին որոշակի պատմական, աշխարհագրական գիտելիքներ, ինչպես նաև պատկերացում ունենա նշանավոր հայերի, հայկական մշակույթի, ազգային արժեքների մասին, գնահատի և դրսևորի դրական վերաբերմունք:

  • Արտահայտի սեփական տեսակետը, բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ:

  • Քննարկի իր ցանկությունները, ճանաչի և խոսի իր զգացումների մասին՝ մտքերն արտահայտելով պարզ և հասկանալի ձևով, պահպանի հայերենի ուղղախոսական կանոնները:

  • Նկարագրի տարաբնույթ երևույթներ, ցույց տա դրանց փոխկապակցվածությունը:

  • Մասնակցի քննարկումների, բանավեճերի, լսի և հասկանա արտահայտած մտքերը, ներկայացնի իր մոտեցումները, հանդես գա փաստարկված խոսքով:

  • Տարբեր ձևերով և եղանակներով վերարտադրի կամ ներկայացնի մտքերն ու զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանի տրված հարցերին:

  • Արտահայտիչ արտասանի բանաստեղծություններ, պատմի պատմություններ, հեքիաթներ, առակներ:

  • Հասկանալով և արտահայտիչ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, արտահայտի մտքեր ենթատեքստի, հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ՝ կիրառելով տեքստի բառերն ու արտահայտությունները, մեկնաբանի դրանց ընտրությունը և գործածությունը համատեքստում:

  • Լսի, կարդա և հասկանա տարբեր բարդության և բովանդակության ոչ գրական տեքստեր, ըստ նպատակի դուրս բերի անհրաժեշտ տեղեկությունները, մշակի տեղեկությունը՝ ըստ նպատակի կիրառելով բառային նկարագրություններ և մոդելներ (գծագրեր, աղյուսակներ):

  • Տարբերի գրական և ոչ գրական տեքստերը, գրական տեքստերի տեսակները (բանաստեղծություն, հեքիաթ, առակ, պատմվածք) և մանրապատում ստեղծագործությունները, համեմատի տարբեր ստեղծագործություններ և նույն թեմայի արծարծումը տարբեր գրական տեքստերում:

  • Գտնի բացատրության կարիք ունեցող բառերի իմաստը բառարաններից կամ այլ աղբյուրներից, մեկնաբանի դրանց կիրառությունը համատեքստում:

  • Հորինի պատմություններ՝ օգտագործելով տարաբնույթ նշաններ և միջոցներ (նկարապատում, զմայլիկ, ծաղրանկար և այլն), մասնակցի խմբային խոսքի ստեղծմանը, ըստ տեքստի ստեղծի պաստառ, գրքույկ, սահիկաշար և այլն։

  • Գրավոր խոսքում պահպանի ծրագրային նյութերում առկա և իր խոսքում կիրառվող բառերի ուղղագրությունը:

  • Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, համապատասխան վերաբերմունք դրսևորի ուրիշների հույզերի նկատմամբ:

  • Խոսքի մեջ առանձնացնի կազմությամբ տարբեր բառերը (պարզ, բարդ, ածանցավոր), կազմի նոր բառեր՝ գրավոր խոսքում պահպանելով դրանց ուղղագրությունը:

  • Բանավոր և գրավոր խոսքում կիրառի դարձվածքներ, հոմանիշ և հականիշ, բազմիմաստ բառեր:

  • Խոսքում կիրառի տարբեր կազմության նախադասություններ, հարցերի միջոցով ընդարձակի լրացումներով:

  • Խոսքում ճիշտ կիրառի խոսքի մասերը (գոյական, ածական, բայ, թվական, շաղկապ, ձայնարկություն), պահպանի շաղկապին և ձայնարկությանն առնչվող կետադրական պարզ կանոնները:

  • Խոսքում կիրառի տարբեր հնչերանգի նախադասություններ, գրավոր խոսքում պահպանի դրանց ճիշտ կետադրությունը:

  • Խմբի կազմում կամ ինքնուրույն իրականացնի ուսումնասիրություններ, ներկայացնի ուսումնասիրության արդյունքները՝ օգտագործելով տարբեր եղանակներ նյութը պատկերավոր և ընկալելի դարձնելու համար:

  • Օգտվի տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներից, համացանցից՝ տեղեկություններ ստանալու, նյութեր ստեղծելու համար:

  • Շարադրի հետազոտության արդյունքները՝ կատարելով դիտարկումներ, արտահայտելով կարծիք, ներկայացնի հետազոտության արդյունքները՝ կիրառելով ներկայացման տարբեր միջոցներ:

  • Խնայող և պատասխանատու վերաբերմունք դրսևորի իր ֆիզիկական և հոգեկան ներուժի, ընտանիքի, դպրոցի, բնակավայրի, հայրենիքի նկատմամբ (ֆիզիկական պաշարներ, հոգևոր և մշակութային արժեքներ):

  • Կարևորի փոխօգնությունը, համագործակցությունը և խաղաղ կենսագործունեությունը ընտանիքում, դպրոցում, համայնքում՝ ստանձնելով որոշակի պատասխանատվություն, դրսևորելով համբերատար և բարեհամբույր վերաբերմունք:

  • Կայացնի որոշումներ, լինի հետևողական և նպատակասլաց, ինքնուրույն կամ օգնությամբ հաղթահարի դժվարությունները, գնահատի իր հնարավորությունները՝ խոսելով իր «ուժեղ» և «թույլ» կողմերի մասին:

  • Ստեղծագործաբար կիրառի ձեռք բերած գիտելիքները, առաջարկի խնդիրների, հարցերի, իրավիճակների լուծման յուրօրինակ մոտեցումներ, դրսևորի հետաքրքրասիրություն նորը բացահայտելու և սովորածը նպատակային կիրառելու նկատմամբ:

  • Արտահայտի դրական վերաբերմունք մայրենի լեզվի՝ որպես մտքերի, զգացումների արտահայտման, ազգային արժեքների պահպանման և փոխանցման միջոցի նկատմամբ, կարևորի լեզվի դերը միտքը հասկանալի տեղ հասցնելու գործում:

  • Գիտակցի պատասխանատվություն իր, իր ընտանիքի, շրջապատող մարդկանց, հայրենիքի հանդեպ:

  • Գիտակցի իր ազգային պատկանելությունը, ճանաչի և պահպանի պատմամշակութային արժեքները

  • Ցուցաբերի հետաքրքրություն և հարգանք այլ ազգերի, նրանց ավանդույթների, արժեքների նկատմամբ:

Բովանդակություն

  • Գրական և ոչ գրական տեքստեր Հայաստանի, նրա պատմության, աշխարհագրության, մշակույթի, ազգային արժեքների, հայ նշանավոր մարդկանց, նրանց գործերի, ստեղծած արժեքների, հայ նշանավոր տոհմերի, հերոսների, նրանց սխրագործությունների, աշխարհի բազմազանության, ճամփորդությունների ու գիտական հայտնագործությունների, տարբեր երկրների, մշակույթների, Երկիր մոլորակի ու նրա սահմանափակ ռեսուրսների, մոլորակի վրա մարդու դերի ու անվտանգ կենսագործունեության, էներգիայի աղբյուրների ու տեսակների, տիեզերքի, տնտեսության, արդյունավետ ծախսերի ու խնայողությունների մասին:

  • Գրական և ոչ գրական տեքստ, գրական տեքստի տեսակները (բանաստեղծություն, հեքիաթ, առակ, պատմվածք), մանրապատում ստեղծագործություններ:

  • Հոմանիշ և հականիշ, բազմիմաստ բառեր:

  • Բառի կազմությունը (արմատ, ածանց), պարզ, բարդ, ածանցավոր բառեր, դրանց ուղղագրությունը:

  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստ, դարձվածքներ:

  • Խոսքի մասերի գործնական կիրառություն (գոյական, ածական, բայ, թվական, շաղկապ, ձայնարկություն):

  • Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, դրանց կետադրությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

  • Ուսումնասիրել Հայաստանի, հայ նշանավոր մարդկանց, տոհմերի, հայ ազգային հերոսների մասին գրական և ոչ գրական տեքստեր, արտահայտել վերաբերմունք:

  • Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, տարբերություններն ու նմանությունները:

  • Խոսել մարդու իրավունքների ու պարտականությունների մասին:

  • Քննարկել գրքի, ուսումնառության դերն ու նշանակությունը մարդու կյանքում, դրսևորել սովորելու կարողություն և ողջ կյանքում սովորելու պատրաստակամություն:

  • Վերլուծել մեդիայի տեսակները, դերը մարդու կյանքում, դրանցից գրագետ օգտվելու մոտեցումները:

  • Մեկնաբանել ֆինանսական գրագետ վարքի առավելությունները, ֆինանսական գրագիտության նշանակությունը մարդու անվտանգ կենսագործունեության առումով:

  • Քննարկել Երկիր մոլորակի վրա մարդու դրական և բացասական ազդեցության ձևերը, խոսել բնական պաշարների սահմանափակ լինելու և դրա հետ կապված խնդիրների մասին:

  • Քննարկել հաղորդակցման նպատակներն ու ձևերը՝ ելնելով տարբեր մարդկանց առանձնահատկություններից, նախասիրություններից, հետաքրքրություններից, մտավոր և ֆիզիկական հնարավորություններից:

  • Քննարկել տեղեկատվության ստացման տպագիր և ոչ տպագիր աղբյուրները, մարդկանց կյանքի և անվտանգության համար ինֆորմացիայի ունեցած դերն ու նշանակությունը:

  • Արտահայտել մտքերն ու զգացումները տեսածի, լսածի, ընթերցածի, դիտածի մասին՝ կիրառելով ինքնաարտահայտման խոսքային և ոչ խոսքային տարբեր ձևեր ու եղանակներ:

  • Նկարագրել տարաբնույթ երևույթներ, ցույց տալ դրանց փոխկապակցվածությունը:

  • Նորովի վերարտադրել՝ սկսել, շարունակել և ավարտել պատմությունը:

  • Ստեղծել կապակցված բանավոր և գրավոր խոսք՝ կիրառելով պատկերավորման միջոցներ։

  • Հյուսել պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած ֆիլմի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ:

  • Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող աշխատանքների, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:

  • Ընթերցել արձակ և չափածո գրական տեքստեր՝ ուշադրություն դարձնելով հասկանալով և արտահայտիչ կարդալու որակների ձևավորմանը:

  • Արտահայտել մտքեր ընթերցածի ենթատեքստի, հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ՝ կիրառելով տեքստի բառերն ու արտահայտությունները:

  • Համեմատել տարբեր ստեղծագործություններ, մասնավորապես՝ նույն թեմայով տարբեր գրական տեքստեր:

  • Մեկնաբանել հենակետային բառերի և արտահայտությունների ընտրությունը և կիրառումը տվյալ համատեքստում:

  • Բացատրել տեքստի նկարազարդման ազդեցությունը տեքստի ընկալման վրա, առաջարկել տեքստի նկարազարդման նոր տարբերակներ:

  • Ըստ պահանջի կամ իր ընտրությամբ վերարտադրել տեքստի առանձին հատվածներ՝ հիմնավորելով հատվածի ընտրությունը:

  • Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները՝ օգտվելով բառարաններից, կիրառել դրանք խոսքում:

  • Աշխատել ծրագրային նյութերում տեղ գտած ուղղագրական արժեք ունեցող բառերի շուրջ:

  • Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին:

  • Տեքստից առանձնացնել ուղիղ և փոխաբերական իմաստով գործածված բառերը, բացատրել դրանք, խոսքում կիրառել դարձվածքներ:

  • Կատարել գործնական աշխատանքներ բառերը տարբեր խմբերում դասակարգելու (հոմանիշ և հականիշ, գործողություն, առարկա, հատկանիշ ցույց տվող, պարզ, բարդ, ածանցավոր և այլն) ուղղությամբ:

  • Կատարել գործնական աշխատաքներ խոսքի մասերի կիրառման ուղղությամբ՝ նաև աղյուսակների, լեզվական խաղերի կիրառմամբ:

  • Խոսքում կիրառել տարբեր հնչերանգի նախադասություններ՝ ուշադրություն դարձնելով դրանց ճիշտ արտասանությանը, գրավոր խոսքում՝ կետադրությանը:

  • Տեքստում առանձնացնել և խոսքում կիրառել տարբեր կառուցվածք ունեցող բառակապակցություններ:

  • Ստեղծել և լուծել լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ, խաչբառներ:

  • Արտագրել տեքստեր՝ կատարելով լեզվական և ստեղծագործական առաջադրանքներ, հորինել և գրել փոքրիկ պատմություններ, բանաստեղծություններ, հանելուկներ, բանավոր և գրավոր փոխադրել ընթերցած կամ ունկնդրած տեքստը:

  • Ստեղծել գովազդային հոլովակի պարզ տեքստ, հայտարարություն, հրավիրատոմս, բացիկ:

  • Ստեղծել դասարանական գրադարանի կամ կամ ընթերցած այլ գրքի գովազդի տեքստը, ներկայացնի դասընկերների/ունկնդիրների ուշադրությանը:

  • Կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ:

  • Համակարգել ձեռք բերած տեղեկությունները՝ ըստ նպատակահարմարության ստեղծելով գծակարգեր, աղյուսակներ:

  • Մասնակցել խմբային նախագծերի՝ կատարելով ուսումնասիրութ յուններ քննարկվող հարցերի բացահայտման ուղղությամբ:

  • Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով:

  • Հետազոտության արդյունքները ներկայացնել գրավոր շարադրանքի (ակնարկ, ռեֆերատ և այլն), գրքույկի, պաստառի կամ ստեղծագործական աշխատանքի ձևով (երգ, բանաստեղծություն, ներկայացում և այլն):

  • Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ:

Օրինաչափություն.

Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ:


Պատճառ և հետևանք.

Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսումնասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:


Կառուցվածք և գործառույթ.

Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:

Կայունություն և փոփոխություն.

Բնության մեջ, մարդկության պատմության մեջ մնայուն անփոփոխ և փոխվող, զարգացող երևույթները:



Անհատներ և հարաբերություններ.

Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:


Ժամանակ և տարածություն.

Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:


Անհատական և մշակութային

արժեհամակարգ.

Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը:

Փոփոխություն և զարգացում.

Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում:


Միջառարկայական կապեր

  • Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք գիտահանրամատչելի տեքստերի շուրջ:

  • Պատմություն, ազգագրություն. Հայաստանի և տարբեր երկրների պատմության մասին գրական և ոչ գրական տեքստերի, հոդվածների, տարբեր ազգերի մշակութային արժեքները ներկայացնող նկարների, կինոնկարների, տեսաֆիլմերի, նյութերի ուսումնասիրում, վերլուծում և համեմատում, դրանց առանձնահատկությունների ներկայացում՝ ստեղծման ժամանակահատվածի և տեղի հետ կապված:

  • Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով:

  • Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների ձևավորման ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով:

  • Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով:

  • Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, ներկայացման ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում:

  • Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի և աշխատանքի ճանաչում: Սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնների մշակում և պահպանում, առողջ և հավասարակշռված սնվելու սովորությունների ձևավորում:

  • Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների, պատմությունների ներկայացում բեմադրությունների միջոցով:

  • Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով:

  • Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, օրենքների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների ուսումնասիրում, Երկիր մոլորակի վրա մարդու ազդեցության վերլուծում, սեփական վարքը վերահսկելուն ուղղված աշխատանքների իրականացում և վերաբերմունքի փոփոխություն: Բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերի տարբերակում և կիրառում: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում: Բնագիտական փորձերի իրականացում, դրանց ընթացքի և արդյունքների բանավոր և գրավոր նկարագրություն:

Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ11, Տ12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35


1 Մոտեցումը՝ ըստ Միջազգային բակալավրիատի (https://www.ibo.org/)


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!