СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենիի օրինակելի դասի պլան

Нажмите, чтобы узнать подробности

Մայրենիի   դասի   պլան

Դասարան՝    3-րդ

Դասի  տիպը՝   ամրակայման  դաս,  2-րդ  դասաժամ

Դասի  թեման՝  <<Հայկը  և  Բելը>>։ Գոյականի  ձևափոխությունները  խոսքում  ( առանց  մատնանշելու  հոլովները)

Դասին  պատակները՝Կարդալուկարողությունների  զարգացում՝  պահպանելով  կարդալու  որակական  հատկանիշները։

Ամրակայել  երկխոսությունները դերերով  կարդալու  կարողությունները։

Զարգացնել նկարագրական  խոսք կառուցելու  կարողությունները՝  բնագրից  ընտրելով  և կարդալով  այն  բառերն  ու  արտահայտությունները, որոնցով  հեղինակը  նկարագրում  կամ  բնութագրում  է  հերոսներին։

Ամրակայել բնագրի  հերոսներին  համեմատելու  և  հակադրելու  կարողությունը։ 

Լեզվական  կարողություններ՝ Կսովորեն  նախադասությունների  մեջ  տեղադրել  գոյականը՝  համապատասխան  ձևափոխություններով։  Կամրապնդեն  հականիշ  բառերի  մասին  ունեցած  գիտելիքները։

Ցուցադրական  նյութեր՝ <<Հոմանիշներ-հականիշներ>> ցուցապաստառ,   քարտային  առաջադրանքներ, սահիկահանդես, համակարգիչ, հերոսների  նկարներով  պաստառ

Դասի  ընթացքը՝ Խթանման  փուլ՝ կազմակերպչական  պահ (այբուբենի  արտասանություն և  տնային հանձնարարության  պարզաբանում)։  Մտագրոհի  մեթոդով  աշակերտները  կներկայացնեն,  թե  ովքե՛ր  են հերոս  համարվում  և  ովքե՛ր  են  հայրենիքի մի  զարկը։

Արևի  շողերին  կլրացնեն  Հայկ  Նահապետ, Սասունցի Դավիթ, Զորավար  Անդրանիկ, Մեսրոպ  Մաշտոց, Մխիթար  Հերացի,  Կոմիտաս, Գարեգին  Նժդեհ, Վիկտոր  Համբարձումյան  և  այլն։

 

 

 

 

 

Իմաստի  ընկալման  փուլ՝  կկարդան   <<Հայկը  և  Բելը>>  բնագիրը  նախ  միմյանց  շարունակելով,  ապա՝  ընտրովի  և  դերերով։ 

Ընտրովի  ընթերցանության  համար  նախատեսված   հարցեր․

1․Ո՞վ  էր  Հայկը  և  ինչու՞  հեռացավ  բելից։

2․Ո՞վ  էր  Բելը և ինչու՞ հարձակվեց  հայկի  երկրի  վրա։

3․Կարդալ  Հայկին  և  Բելին  բնութագրող   տողերը։

4․Կարդալ  Հայկի  և  Բելի   կռիվը  նկարագրող   հատվածը։

Յուրաքանչյուր  աշակերտ  կստանա նաև  լեզվական  առաջադրանքներ  գոյականի  վերաբերյալ․

1․Բնագրից դուրս  գրել  անձ  ցույց  տվող  5 գոյական և  գործածել  նախադասություններում։

2․Բնագրից  դուրս  գրել  հոգնակի  թվով  գործածված  գոյականները  և  դարձնել  եզակի։

3․ Հայկ   գոյականը  տեղադրել  նախադասություններում՝   ենթարկելով  համապատասխան  ձևափոխությունների․

 —————      քաջ ու  կորովաձիգ   մի  դյուցազն  էր։

——————  սակավաթիվ  զորքը  հաղթեց  Բելի  մեծաքանակ  զորքին։

Ես  շատ  եմ  ուզում  նմանվել    ———————։

Այդ  օրվանից     ————————   անունով  մեր  երկիրը  կոչվում  է  Հայաստան, իսկ  մենք՝ հայ։

——————————  հայերը  քաջություն  են   ժառանգել։

4․ Բնագրից  դուրս  գրել  հականիշ բառազույգերը։

5․Նետ   բառը  համապատասխան  ձևափոխություններով  տեղադրել  նախադասությունների  մեջ։ 

Ֆիզդադար՝   <<Հոմանիշներ-հականիշներ>>  պաստառի   թեմատիկ  նկարում  գտնել  հականիշ  բառազույգեր։

 Վարժություն՝   <<Ուռենի-բարդի>>

T-աձև  աղյուսակով  կբնութագրեն  Հայկին  և  Բելին։

                               Հայկ

     Բել

                               քաջ

                         հսկա

                        կորովաձիգ

                        հպարտ

                       համարձակ

                      անվախ

                      հայրենասեր

                        ազնիվ

                         ուժեղ

հսկա

վախկոտ

բռնակալ

գոռոզ

ամբարտավան

մեծամիտ

դաժան

ինքնահավան

 

Ստեղծագործական  աշխատանք՝  Կհամեմատեն  <<Հայկի  և  Բելի  մենամարտը>>  <<Սասունցի  Դավթի  և  Մսրա  Մելիքի  մենամարտի>>  հետ։

           

Բացատրել  <<Շունչը  փչել>> դարձվածքի  իմաստը՝   գործածելով  նախադասությունների   մեջ։

Հորինել    <<Բանակապ>>  Հայկ  և  հայ  բառերով։

Կշռադատման  փուլ՝  Անդրադարձ  կատարել  դասանյութին,  ամփոփել  հարցերի  միջոցով  և  <<Քառաբաժան>>  մեթոդով։

                      Ի՞նչ   տեսա։

         Ի՞նչ   լսեցի։

 

                     Ի՞նչ   զգացի։

 

      Ի՞նչ  սովորեցի   և  իմացա։

 

 

Գնահատել՝  պատճառաբանելով՝   ըստ կատարած  աշխատանքների։

Տնային  հանձնարարություն՝  արտահայտիչ  կարդալ  բնագիրը, կատարել  առաջադրանք  2,  5։