СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենին իմ հոգու լեզուն է

Нажмите, чтобы узнать подробности

Մայրենի լեզվի օր...

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ,ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին:

                                                                                Հովհ.  Թումանայն

Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն:Հայերիս մայրենի լեզուն հայոց լեզուն է: Նրա շնորհիվ է,որ հայ ժողովուրդը,անցնելով հազարամյակների երկար ու ձիգ ճանապարհ, գոյատեւում է մինչև այսօր: Հայերենն աշխարհի ամենահին լեզուներից է: Այն  ծագել է հայկական լեռնաշխարհում:

                 *********        ***********        **********

Մայրենի լեզուն մեր մեսրոպատառ,որի հետքերով դարեր են քայլել,

Ահեղ մաքառման ճամփեքին դժվար,մերթ գունատվել է ,մերթ շքեղ փայլել,

Մերթ հորդացել է Զանգվի պես վարար,բյուրավոր վերքեր հզոր կրծքի տակ,

Մերթ ապաքինված առել է դադար,խայտացել ինչպես Գեղամա ծովակ:

                                                                                Վարդգես Սարգսյան

              *********            **********         **********

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,

Մեր շուրջը խոսում են այլորեն,

Եկ խոսենք,եղբայր իմ , հայերեն:

Կուլ  չերթանք այս ահեղ լափումին,

Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,

Եկ խոսենք ,միշտ խոսենք հայերեն:

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,

Այդ սարը գալիս է դարերեն,

Նա անվերջ խոսում է դարերեն:

Այս օտար աշխարհի ցրտերում,

Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,

Եկ վառենք ու վառվենք հայերեն:

Հայոց լեզուն հայ ժողովրդի համար հզոր զենք է եղել պաշտպանելու իր ինքնությունը, իր ազգային  անկախությունն ու մշակույթը:Կյանքի ու մահվան դարավոր պայքարում հայոց լեզուն նույնպես ենթարկվել է ահավոր ճնշման ու հալածանքի:  Հայը,ցրվելով աշխարհով մեկ,թեկուզ

 եւ սովորել է տարբեր լեզուներ,սակայն մի առանձին սիրով ու գուրգուրանքով պահպանել է իր մայրենի լեզուն:

          **************             ************              *************

Հայրենի գրեր դուք մեր երկնատուր,

Դուք ամենաթանկ հրեղեն պարգև,

Հայ  մայրն է սնել ձեզ իր ջերմ ծոցում

Մանական հետ տարել աշխարհից աշխարհ:

                                                               Մկրտիչ  Կորյուն

            ***************       **************       ***************

Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար,

Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեծ:

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք ու կանք:

Նա պիտի մեր առաջին   ու վերջին սերը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,  որ այսքան մերը լինի: 

                                                                            Համո Սահյան

***********          **********               ******************

 

Քանի աշխարհում կա Արարատ սար,

Ճակատին հայոց փառքն արեւատառ,

Ոչ մի ահեղ ձեռք քեզ չի սասանի,

Մեր սրտից կերտված բարբառ մայրենի:

Քանի մեր երգը հնչում է հզոր,

Եւ հայ մայրերը երգում են օրոր,

Քո ամենազոր լույսը չի հատնի,

Մեր հոգում ջահված բարբառ մայրենի:

Աշխարհի մեծանուն շատ գրողներ իրենց ջերմ խոսքն են ասել  հայոց լեզվի գեղեցկության,հարստության,նրա արտահայտչական նուրբ ու վեհ երանգների մասին:Անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնը գրել է .

«Հայոց լեզուն հարուստ լեզու է, և արժե, որ մարդ չարչարվի այն սովորելու համար: Ճոխ է հայոց լեզուն և այն առատորեն կվարձատրի իր ուսումնասիրողին»:

               ***********             ***********         *************

Դեղձենիների տակ վառ, ծաղկասուն

Խորհում եմ – որն է հայոց լեզուն,

Եվ դեղձենիներ ,վառ ,երազուն

Ասում են,-մենք ենք հայոց լեզուն:

Սիրած երգերը ժողովրդիս,

Սիրված գրքերը ժողովրդիս,

Սրտիս հարցմունքը քնքուշ լսում,

Ասում են,-մենք ենք հայոց լեզուն:

Տանը,դպրոցում կամ պարտեզում,

Մանուկներին եմ թուխ տեսնում,-

Գարնան ժպիտով սիրտս հուզում,

Ասում են,- մենք ենք հայոց լեզուն:

Սիրելի՛ բարեկամներ ,հայ տոնացույցը հարստացավ եւս մեկ տոնով,այսուհետեւ ամեն տարի փետրվարի 21-ը մեր հանրապետությունում կնշվի որպես մայրենի լեզվի օր:

Ամեն ժողովուրդ ունի իր լեզուն,

Ամեն մի թռչուն իր ձայնով խոսում,

Իր սրտի երգն է տալիս աշխարհին,

Սիրում,փայփայում իր ծաղիկներին:

Հայոց լեզվի գլխավոր պահապանը հայկական դպրոցներն են:Այնտեղ են երեխաները սովորում մաշտոցյան այբուբենը,հայոց լեզվով սկսում են ճանաչել աշխարհը:

******

Լսի՛ր, որդի՛ս, պատգամ որպես

Սիրող քո մոր խոսքը սրտանց,

Այսօրվանից  հանձնում եմ քեզ,

Հայոց լեզուն հազարագանձ:

Կտրել է նա հանց աստղալույս,

Երկինքները ժամանակի,

Շառաչել է խռովահույզ

Սլացքի հետ Հայկյան նետի:

Եւ Մեսրոպի սուրբ հանճարով

Դարձել է գիր ու մագաղաթ,

Դարձել է հույս,դարձել դրոշ,

Պահել երթը մեր անաղարտ:

Նրանով է մրմնջացել

Հայ  պանդուխտը  վերքն իր սրտի,

Նրանով է որոտացել  կռվի երգն իմ ժողովրդի:

Նրանով է մայրս ջահել

Ինձ օրորոց դրել մի օր,

Հիմի եկել քեզ է հասել

Նրա կարկաչը դարավոր:

Բա՛ց շուրթերդ,խոսի՛ր անգին,

Ժիր դայլայլիր իմ սիրասուն,

Թող մանկանա քո շուրթերին

Մեր ալեհեր հայոց լեզուն:

Պահիր նրան բարձր ու վճիտ,

Արարատի սուրբ ձյունի պես,

Պահիր նրան սրտիդ մոտիկ,

Քո պապերի աճյունի պես:

Ու ոսոխի զարկիցը սեւ

Դու պաշտպանիր կրծքով նրան,

Ինչպես մորդ կպաշտպանես,

Թե սուր քաշեն մորդ վրա:

Ու տես ,որդի՛ս ,ուր էլ լինես,

Այս լուսնի տակ ուր էլ գնաս,

Թե մորդ անգամ մտքից հանես,

Քո մայր լեզուն չմոռանաս:

                                                Սիլվա Կապուտիկյան

Հայոց այբուբենը ծնվեց այնպիսի մի բախտորոշ պահի,երբ վճռվում էր մեր երկրի լինել չլինելու հարցը եւ այն աստվածային մի շնորհ էր :

*****       **********    *********

Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,

Մեր մանուկներին տվել կաթի հետ,

Եւ հայրենիքով դարձել են լեցուն,

Որ ժողովուրդը ապրի հուր-հավետ:

Մայրերն են պահել մեր հայոց երգը,

Երբ մանուկներին օրոր են ասել.

Արցունքն  աչքերին ,սրտերում վերքը,

Մեր ազատ կյանքի օրն են երազել:

                                                           Գեղամ Սարյան

      **********          ************         *************

Մայրական անուշ կաթի հետ մաքուր,

Ես ճաշակել եմ հնչյուններդ անգին,

Երբ օրորել է ինձ մայրս անքուն,

Որպես նոր ծնված մի հայ զավակի:

Պետք է սիրով ու երկյուղածությամբ պահպանենք այն:Լեզուն պահպանվում ու հարստանում է գործածվելով: Ուրեմն եկեք պահպանենք մեր հարազատ մայրենին,մտածենք,գրենք ,խոսենք,

արտասանենք եւ երգենք նրանով:Սիրենք մեր  մայրենին,հպարտորեն գործածենք, անաղարտ պահենք այն: Հզորացնենք մեր հայրենիքը,  դեպի հավերժություն տանենք հայ եւ Հայաստան սրբությունները,խոսենք գեղեցիկ եւ ճիշտ հայերենով,հայերեն ապրենք եւ հավերժացնենք հայոց դարերը:

         ***********           *************         *********

Արի՛, եղբա՛յր,  փառաբանենք  մեր քաղցրաբառ հայոց լեզուն,

Մեր սրտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Խոսել է նա մեր դարերից,  մեր սարերից  ու  մեր սրտից,

Արաքսի պես միշտ կենդանի,միշտ անսպառ հայոց լեզուն:

 

 

Просмотр содержимого документа
«Մայրենին իմ հոգու լեզուն է»

Հայերեն են գալու դարերդ…  Մե՛նք ենք հայոց լեզուն Մայրենին իմ հոգու լեզուն է

Հայերեն են գալու դարերդ…

Մե՛նք ենք հայոց լեզուն

Մայրենին իմ հոգու լեզուն է

Ամեն ժողովուրդ ունի իր լեզուն

Ամեն ժողովուրդ ունի իր լեզուն

Ծնվե՛ց , որ ծնե՜նք,  Եղավ, որ լինենք  ԵՎ անմահացա՛վ,  Որ անմահանա՛նք :

Ծնվե՛ց , որ ծնե՜նք, Եղավ, որ լինենք ԵՎ անմահացա՛վ, Որ անմահանա՛նք :

Վիկտոր Հյուգո

Վիկտոր Հյուգո

Մեր լեզուն փառաբանել են նաև մեր մեծերը Հովհ.Թումանյան Ավ.Իսահակյան Ե.Չարենց Նար-Դոս Ղ.Աղայան

Մեր լեզուն փառաբանել են նաև մեր մեծերը

  • Հովհ.Թումանյան
  • Ավ.Իսահակյան
  • Ե.Չարենց
  • Նար-Դոս
  • Ղ.Աղայան
k

k