СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեդիագրագիտության ուսուցում

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեդիագրագիտության ուսուցում»

Մեդիագրագիտության ուսուցման ժամանակ հաճախ օգտագործվում է մանկավարժական մոդել՝ հիմնված հարցման վրա, որը մարդկանց խրախուսում է հարցեր տալ այն մասին, ինչ իրենք տեսնում են, լսում և կարդում։ Մեդիագրագիտության ուսուցումը մարդկանց սովորեցնում է գործիքներ, որոնք նրան օգնում են քննադատաբար վերլուծել հաղորդագրությունները, սովորողներին հնարավորություն է տալիս ընդլայնել սեփական մեդիա հաղորդագրություններն ստեղծելու իրենց փորձը։ Քննադատական վերլուծությունը կարող է ներառել հեղինակի, նրա նպատակի ու տեսակետի որոշումը, կառուցման մեթոդների ու ժանրերի ուսումնասիրությունը, ԶԼՄ պատկերացումների մոդելների ուսումնասիրումը, ինչպես նաև լուրերի ու հասարակական գործերի ներկայացման մեջ պրոպագանդայի, ցենզուրայի ու կանխակարծության առկայության (ինչպես նաև դրանց պատճառների) հայտնաբերումը։ Մեդիագրագիտության ուսուցումը կարող է սովորեցնել, թե ինչպես են կառուցվածքային առանձնահատկությունները (ինչպիսիք են ԶԼՄ սեփականատերերի ով լինելը կամ նրա ֆինանսավորման մոդելը) ազդում տեղեկատվության տարածման վրա։

Ինչպես նշվում է Մեդիագրագիտության ուսուցման հիմնական սկզբունքներում, «մեդիագրագիտության ուսուցման նպատակն է բոլոր տարիքների մարդկանց օգնել զարգացնելու ինքնարտահայտման ուսումնասիրման ունակություններն ու ինքնարտահայտման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում քննադատաբար մտածող, արդյունավետ հաղորդակցվող և ակտիվ քաղաքացի լինելու համար»։

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում մեդիագրագիտությունը ներառում է իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը և պրոտեկցիոնիստական հեռանկարները։ Մեդիագրագետ մարդիկ պետք է կարողանան խելամտորեն ստեղծել մեդիահաղորդագրություններ, հասկանալ դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ստեղծել մեդիա և մասնակցել դրանց որպես ակտիվ քաղաքացիներ։ Մեդիագրագիտությունը կարելի է դիտարկել որպես «գրագիտության» ըմբռնման ընդլայնում՝ զանգվածային լրատվության միջոցները, զանգվածային մշակույթն ու թվային մեդիան դիտարկելով որպես «տեքստերի» նոր տիպեր, որոնք պահանջում են վերլուծություն և գնահատում։ Զանգվածային լրատվության սպառումը վերածելով ակտիվ ու քննադատական գործընթաց՝ մարդիկ ավելի լայն պատկերացում են կազմում աղավաղման աստիճանի ու մանիպուլյացիաների մասին և հասկանում են, թե ինչ դեր ունի մեդիան իրականության մասին պատկերացումներ կազմելու հարցում։ Որպես մեդիագրագիտության ուսուցման նպատակ երբեմն նշվում է մեդիայի բացասական կողմերի որոշման, զանգվածային լրատվամիջոցների կողմից մանիպուլյացիաների, տեղեկատվության աղավաղման, գենդերային ու ռասայական կարծրատիպերի տարածման, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման, կիբերհանցագործությունների մասին պատկերացում ունենալը։ Զարգացնելով գիտելիքները զանգվածային լրատվամիջոցների ու տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ՝ մեդիագրագիտության ուսուցումը կարող է ապահովել երեխաների ու երիտասարդության որոշակի պաշտպանվածությունը՝ նրանց օգնելով կատարել ճիշտ ընտրություն մեդիայի սպառման և զանգվածային լրատվամիջոցների օգտագործման ընթացքում։