СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեդիագրագիտություն

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեդիագրագիտություն»

Մեդիագրագիտություն (անգլ.՝ media literacy), այն հմտությունների ամբողջությունը, որը մարդկանց թույլ է տալիս ձեռք բերել, քննադատաբար գնահատել և ստեղծել մեդիա (վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների ու հաղորդակցման տարբեր ձևերին, այդ թվում՝ մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, գովազդ, կինեմատոգրաֆիա, համացանց իր բոլոր հավելումներով)։ Մեդիագրագիտությունը չի սահմանափակվում միայն կրողով։ ԱՄՆ-ի Մեդիագրագիտության ուսուցման ազգային ասոցիացիան այն սահմանում է որպես ունակություն՝ ձեռք բերելու, վերլուծելու, գնահատելու, ստեղծելու և գործելու՝ օգտագործելով հաղորդակցման բոլոր ձևերը։ Ըստ Մարշալ Մաքլյուենի՝ հաղորդակցման միջոցները ինքնին պետք է դիտարկվեն որպես մարդու, մշակույթի ու հասարկության ձևավորման միջոց։

Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ։ Մեդիագրագիտության ուսուցումն ուսումնական ծրագրի մաս է կազմում Միացյալ Նահանգներում և Եվրամիության մի շարք երկրներում, իսկ մեդիագրագիտության ոլորտի մասնագետների ու մանկավարժների միջգիտակարգային համաշխարհային միությունը մասնակցում է գիտելիքների փոխանակմանը գիտական ու մասնագիտական ամսագրերի ու ազգային ասոցիացիաներին անդամակցման միջոցով