СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեջբերումներ Վարդգես Պետրոսյանից

Нажмите, чтобы узнать подробности

  • Կան գրողներ, որոնք սիրում են , եթե կարելի է այդպես ասել, դիահերձել կյանքը, արդեն հեռացած, մեռած կյանքը: Ճիշտ է՝ ինչպես բժշկության մեջ դիահերձումն է ցույց տալիս մարդու հիվանդության ամենաճշգրիտ պատկերը, բայց ի՞նչ օգուտ, մարդն արդեն չկա... Արդեն հեռացած կյանքի դիահերձումն էլ, իհարկե, գրականության կարևոր հոգսերից է, բայց գլխավորը ժամանակն է, տաք, փախչող կյանքը: Այն բժիշկն է լավը, որ թեկուզ սխալվելու ռիսկով փորձում է ախտորոշել ապրող հիվանդին, քան նա, ով հանգուցյալի հարազատներին ճշգրիտ բացատրում է, թե ինչից հեռացավ իրենց սիրելին...գուցե իմ օրինակը այդքան էլ հարմար չեղավ գրականությանը, բայց... Այսօ՛ր պետք է պատասխան որոոնել այսօրվա ցավերին: Դուք գիտեք, թե ինչ անասելի դժվար է պատասխան տալ սեփական երեխաներին, որոնք քանի՞սն են՝ մեկը, երկուսը, իսկ գրողը փորձում է պատասխանել մի ողջ սերունդի...

 

  • Կոտրվում է միայն ուժեղը: Թույլը ճկվում է, երկարում է, կարճանում, հարմարվում:

 

  • Արդար լինելն է մարդու ուժը: Արդարությունը բարձր է նույնիսկ ճշմարտությունից: Ամեն ճշմարիտ չէ, որ արդար է:

 

  • Խղճալն ավելի մեծ բան է, որդիս: Խղճալ՝ նշանակում է իսկապես  սիրել մարդուն, նշանակում է խնայել նրան, այսինքն, չհարկադրել մարդուն անելու մի բան, որ դեմ է նրա խղճին, համոզմունքներին: Մենք քիչ ենք խղճում իրար…

 

  • Ինչո՞ւ են պատյանի մեջ մտնում մարդիկ: Ամեն մեկը դժգոհում է մենակությունից, բայց պատյանից դուրս չի հանում իր գլուխը, իսկ պատյանը կավ է. հոսանք ոչ ընդունում է, ոչ հաղորդում:

 

  • Նա իրավունք չուներ խաբելու իմ համբերությանը: Ես հավատարիմ մնացի նրա հիշատակին, իսկ նա խաբեց իմ կենդանի կյանքը:

 

  • Մի սիգարեթի տևողությամբ տխրեցիր ու անցար…

 

  • Դու հիմա նման ես ալեկոծության պահին տախտակամածի կենտրոնում կանգնած մարդու, բռնելու տեղ չկա, գետինը տատանվում է ոտքերիդ տակ, իսկ բռնվելու տեղ չկա…

  • Լավ բժիշկը հիվանդի հետ չի խոսում նրա հիվանդություններից:

 

  • Գրողը բժշկող չէ, ցավն է…

 

  • Ճշմարտությունն ամեն մարդ ինքն իրենից պիտի ծնի՝ ինչպես մայրը  զավակ է ծնում: Եվ ճշմարտությունը պիտի սաղմնավորվի, հասունանա՝ ինչպես զավակը մոր գաղտնիքի աշխարհում: Եվ ճշմարտությունը պիտի ճիչով աշարհ գա՝ ինչպես երեխան: Ճշմարտության հասնելու ուրիշ ճանապարհ չկա:

 

  • Քեզ թվում է, այսինքն, ինչու միայն քեզ, մեզ ամենքիս թվում է, թե բերանացի գիտենք մեր ժողովրդի պատմությունը: Գինտե՞նք որ… Մանավանդ դո՛ւ, դու պարտավոր ես իմանալ ավելի լավ իմանալ… Գիտենք այնքան, որ օտար, անտեղյակ մեկին կարող ենք շշմեցնել՝ մեր այբուբենը 1600 տարեկան է, թատրոնը՝ 2000, առաջինը մենք ենք ընդունել քրիստոնեությունը, Ավարայրը, երկու միլիոն կոտորվել են, Վիլիամ Սարոյանը հայ է….Մանավանդ դու, պատմությունը պիտի իմանաս՝ ինչպես լավ վիրաբույժը հիվանդի վերքը:

 

  •  Մարդ ինչքան քիչ բան գիտի, այնքան համոզված է, որ ամեն ինչ գիտի:        

 

  • Բայց երևի աշխարհում ոչինչ նույնը չէ, եթե երկար նայես...

 

  • Դու սիրում ես բոլորը միասին, երեք-յոթ միլիոնը իրար գումարած: Առանձին-առանձին սիրիր….Դժվար է, հոգս է, ներելու կարողություն է: Բոլորին միասին սիրում ես, առանձին-առանձին՝ ատում: Բոլորին՝ հեշտ է… սիրել…

 

  • Ուրեմն դու բարի ես՝ նայած ե՞րբ, երբ հեշտ, հարմար, մանավանդ, անվնա՞ս է բարի լինելը: Կարողացիր նույնը մնալ, ոչ թե թվալ, նույնը լինել և՛ ուրախության, և՛ վշտի, և՛ հաղթանակի, և՛ պարտության պահերին: Դժվա՞ր է: Անհնար է: Բայց հենց այդ անհնարինը հաղթահարելու  ճիգի մեջ է մարդու բնավորությունը զուտ ոսկի:

 

  • Երևի հեռախոսը հնարել է մի մարդ, որ շատ էր ուզում, մեռնում էր կարոտից, բայց չէր կարող իր ամենաթանկ մարդու կողքին լինել…հեռախոսը հնարելով, ցանկացել է, գոնե այդպես կողքին լինել…

 

  • Սերը ազատություն չի տալիս, այլ վերցնում է:

 

  • Որևէ հայ և թուրք երբեք չեն կարող միայն երկուսով լինել, նրանց արանքում միշտ պիտի գա, նստի երրորդը՝ պատմությունը:

 

  • Դուք ո՞վ եք, որ ես իմ կյանքը պիտի դնեմ ձեր պղտոր մանրադիտակի տակ:

 

  • Որքան գիտեմ, դուք քաղցրավենիք չեք սիրում, թե՞ փառքի քաղցրն ուրիշ է:

 

  • Իմաստության դասերը սովորում են տառապանք կոչվող դպրոցում:

 

  • Նոր, նոր… Չե՞ս խորհիր, որ դուք Արևմտահայաստանի քարտեզն է, որ կփրկեք… Նոր Արաբկիր, Նոր Խարբերդ, Նոր Սեբաստիա, Նոր Կիլիկա…. Իսկ հները, մերը… Ձեր պստիկ քարտեզը կբավե՞ ամեն բան փրկելու…      

 

  • Փախի՛ր, փախի՛ր, որ չկորցնես քո սերը, որ այդ սերը չդառնա հոգու լվացք, կրքերի առօրյա, փրկիր քո սպասումները, հույսը, կարոտը, կորցրու նրան, որ պահպանես… նրան:    

 

  • Քո ցավն, հայրենիք, կրակե շապիկ է. հագնում եմ վառում է, հանում եմ մեռնում եմ։

 

  • Դուք փոքր ցավերով եք ապրում...