СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեխանիկական շարժում

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ :ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԵՏ:ՀԵՏԱԳԻԾ:

     ԿԻՆԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:      

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Просмотр содержимого документа
«Մեխանիկական շարժում»

ԿԻՆԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԵՏ: ՄԵԽԱՆԻԿԱԿԱ ՇԱՐԺՈՒՄ:





Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը:



Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:

  

Որպեսզի կարողանանք եզրակացություն անել մարմնի շարժման վերաբերյալ, պետք է նախ՝ ընտրենք որևէ մարմին, հետո տեսնենք` փոխվո՞ւմ է արդյոք դիտարկվող մարմնի դիրքն ընտրված մարմնի նկատմամբ, թե՞ ոչ: Այդ մարմինն ընդունված է անվանել հաշվարկման մարմին:  



Շարժվո՞ւմ է արդյոք շենքը, որի մեջ .ներկա պահին գտնվում եք, թե՞ գտնվում է դադարի վիճակում, կախված է այն բանից, թե հաշվարկման ո՞ր մարմնի նկատմամբ է դիտարկվում շենքի շարժումը։ Եթե հաշվարկման մարմին է համարվում Երկիրը, ապա, այո, գտնվում է դադարի վիճակում։ Բայց եթե հաշվարկման մարմին է ընտրված Արեգակը, ապա շենքը Երկրի հետ միասին պտտվում է Արեգակի շուրջը:





Այսպիսով, մեխանիկական շարժումը և դադարը հարաբերական են:



Դա նշանակում է, որ միևնույն մարմինը մի հաշվարկման մարմնի նկատմամբ կարող է շարժման մեջ լինել, մեկ այլ հաշվարկման մարմնի նկատմամբ՝ անշարժ։

Առօրյայում, որպես հաշվարկման մարմին, սովորաբար ընտրում ենք Երկիրը՝ համարելով այն անշարժ և այլ մարմինների շարժումները դիտարկելով նրա նկատմամբ։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!