СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեր քնարերգության Վահագնը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

                  <<Մեր քնարերգության Վահագնը >>

 

  ՈՒսուցիչ-<<Այնքա՜ն սիրած, այնքա՜ն լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս տարիներուն իր ցավովը ցաված և իր տառապանքովը տառապած եմ երկարորեն. իր տենդերը , իր գանգատները, իր հիվանդ կուրծքին հևքը և մրմունջները տարիներուն մեջեն եկած հասած են ինծի ու կարծես մատներովս դպած եմ անոնց և ականջովս լսած.ինչպե՜ս պիտի ուզեի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նվիրական հյուղակին ճամփան ու ըսել իրեն, թե ինչպես իր ցավերը կը երկարաձգվին ու կը թրթռան իմ հոգվույս մեջ…>>:

  Սա միայն Զապել Եսայանի խոստովանությունը չէ:Սա նաև սերունդների խոստովանությունն է:

 

1-ին աշակերտ-Ի՞նչն է բանաստեղծներին հավերժական կյանք և անմահություն պարգևում:

 2-րդ աշակերտ-Ըստ Պ. Սևակի`կան բանաստեղծներ, որոնք մի ամբողջ աշխարհ են վերապատկերում: Մեծ են կոչվում նրանք:Բայց, դժբախտաբար, շուտ են հնանում:

 1-ին աշակերտ-Եթե իսկապես մեծ են նրանք, այդ դեպքում ինչու՞ են հնանում նրանք:

 2րդ աշակերտ-Որովհետև, բարեբախտաբար, նորանում է աշխարհը:

 1-ին աշակերտ-Կան նաև բանաստեղծներ,որոնք մի նոր աշխարհ են ստեղծում:Ե՜Վ նյութն է իրենցը, և՜ ստեղծողն են իրենք:Բայց հետմահու դժբախտներ են այդ բանաստեղծները: Քանի որ ոչ միայն հնանում են, այլև հետզհետե մոռացվում, որովհետև հիշողները պարտավոր չեն ապրել մի աշխարհում, որ անիրական է և կամ օտար:

 2-աշակերտ-Կան բանաստեղծներ,որոնք ո՜չ աշխարհ են պատկերում , ո՜չ էլ աշխարհ ստեղծում:Նրանք բացում են իրենց աշխարհը:

 ԵՎ սրանք չեն մոռացվում, որովհետև չեն հնանում:Իսկ եթե հնանում են սոսկ այնքանով, որքանով նաև հնանում է առավոտը:Սրանք չեն հնանում, որովհետև նորացող կյանքը նորացնում է նաև սրանց, ինչպես որ նորանում են առավոտները:

 

  • Ցուցադրվում է տեսագրություն-Պ. Սևակ-<<Սոնետ Դուրյանին>>

 Խոսք`Պ. Սևակի, երաժշտություն և կատարում`Արսեն Համբարյանի, գործիքավուրում`Արմեն Քարամյանի

 

1-ին հաղորդավար-Հայը`Պ. Դուրյան: Հայրենասիրության կրակով հրահրված պայծառ ճակատ մը:

      2-րդ հաղորդավար-Ծննդավայրը`Կոստանդնուպոլիս, Սկյուտար,1851թ. մայիսի 20:

      1-ին հաղորդավար-Կոչումը`բանաստեղծ, դրամատուրգ:

        2-րդ հաղորդավար-Պոետական իդեալը`Վսեմի, Բարու,Ճշմարիտի և Գեղեցիկի      

         միասնությունը:   <<Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ>>:    

       1-ին հաղորդավար-Մեծ սերը`Գրիչը.սփոփ մը այդ անձուկ կացության  մեջ:

        2-րդ հաղորդավար-Մեծ ցավը`հայրենիքին չօգնած մեռնելը:

        1-ին հաղորդավար-Հիվանդությունը`երկնքի հիվանդությունը, ասել է տիեզերական   

 թախիծը, որը բանաստեղծի համար եղել է անդրդվելի գաղափար:

2-րդ հաղորդավար- Մահը` երբ հիշատակը թառամի:

 

  • Աշակերտ- մոտենալով Դուրյանի մեծադիր նկարին

 

Շագանակագույն, խիտ ու շիտակ մազեր, միշտ դեպի վեր սանրված և աղջկան մազերուն պես մեջտեղեն ճեղքված, սև ու լայն կորագծեր հոնքերու տակ, որոնք կմիանան բավական ընդարձակ ճակատի մը ներքև մեծ կոպերով գեղեցիկ սև աչքերը…<<Սա քթիդ տակի քանի մը թել մազը կտրե, քեզի իբր աղջիկ ծախենք>>,_

կատակում էին ընկերները ։

          Այս գեղեցիկ արտաքինը իր մեջ ամփոփում էր նույնքան գեղեցիկ ներքին հարստություն :

          Սակայն ներդաշնակ գեղեցկությանը նախախնամությունը բաժին էր հանել սև ճակատագիր :

         

  • 1-ին աշակերտ – Նա աշխարհ չպատկերեց, և աշխարհ չստեղծեց Նա :

Սկյուտարի սոխակը բացեց իր աշխարհը, որն իրենից հետո կոչվեց և կոչվելու  է իր իսկ անունով` դուրյանական :

   2-ին աշակերտԻսկ ո՞րն է այդ աշխարհը :

 

Բեմականացում /դասրանի կամ բեմի անկյունում ստեղծել գողտրիկ անկյուն`ծաղիկներով , թփերով և լճակի պատկերով. հնչում է մեղմ երաժշտություն, և լսվում է Դուրյանի թախծալից ձայնը/

Elena Sargsyan տեսադաս լճի պատկերներ(youtub)

 

աշակերտ /Դուրյան/-ասմունքում է<<Լճակ >> բանաստեղծության առաջին 5 քառատողը.

ընթանում է զրույց բանաստեղծի և նրան շրջապատող անհոգի, սառն ու անտարբեր մարդկանց միջև.

1-ին աշակերտ-Ինչու՞ լուռ ես:

աշակերտ /Դուրյան/_  Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞

                                         Արշալույսը, որ կը բռընկի,

                                          Զի անհուն է այն ալ ինձ պես:

 

2-րդաշակերտ-               Քնար մ ունի սոսկ:

3-րդ աշակերտ-              Դողդոջ է, գույն չունի:

4-րդ աշակերտ-              Շուտով կը մեռնի:

             5-րդ աշակերտ-               Միշտ տխուր ես: / մոտենալով գլխահակ նստած Դուրյանին/

            

              աշակերտ /Դուրյան/_  Ի՞նչպես չըլլամ, մեկիկ- մեկիկ

                                                       Թոթափեցան գլխուս աստղիք...

                                                       Արշալույս մ չանացավ սրտես:

           

             6-րդ աշակեևտ-             Կրակոտ չես,

                                                       Լըճակի մը պես ես մեռած,

                                                       Դալկահար դեմքդ ու հայեցված:

         

            

              աշակերտ /Դուրյան/_  Ոչ ոք ըսավ.<<Հե՜ք տղա,

                                                       Արդյոք ինչու՞ կը մխա`

                                                        Թերևս ըլլա գեղանի,

                                                         Թե որ սիրեմ, չմեռնի>>:

                                                         

                                                     Ոչ ոք ըսավ.<<Սա տղին

                                                     Պատռենք սիրտը տրտմագին,

                                                     Նայինք ինչե՜ր գրված կան...>>

                                                     Հոն հրդեհ կա, ո՛չ մատյան:

1-ին հաղորդավար-Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ:Եթե մի չար հրաշքով     

                                գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները`Դուրյանի <<Լճակով>>

                                կարելի է վերստեղծել դրանք:

                                Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ <<մելամաղձոտ լճակ>>-ին                        

                   հետ, ինչպես նաև սովորեցրեց <<գրավի՜լ , լռե՜լ ու խոկա՜լ>>:

 

1-ին աշակերտ-<<Սիրել>> /հատված/

2-րդ աշակերտ-<<Դրժել>>/հատված/

 

2-րդ հաղորդավար-Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյան-

                                      քի <<սև կաթը >> ըմպեց,  բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ

                                      կոչմանը: Իր  մեծ նախորդ Սայաթ – Նովայի նման <<զայրացավ, բայց     

                                      չանիծեց:

աշակերտ-<<Տրտունջք>> /լրիվ/

 

  • աշակակերտ-ծրարի մեջ դրված բերում է նամակը.

                         Ահա, Պետրոս Դուրյանի`հանճարեղ բանաստեղծի վերջին ճիգով գրված

                         նամակը Պ.Ա. Լուսինյանին:

/մեղմ երաժշտության ներքո 5 աշակերտ հաջորադաբար ընթերցում են նամակը.վերջում միասին հնչեցնելով `<<Երգե~լ, աղոթե~լ  ու սիրե~լ>>:Ապա աղոթքի հնչյունների ներքո թարմ ծաղիկներ խոնարհում Դուրյանի նկարի առջև:

 

  • 1_ին հաղորդավար-<<Երևի քիչ գրողներ կան , որոնց ճակատագիրն այնքան տխուր լինի, որպես Պ. Դուրյանինը:Նա հեռացավ կյանքից 21-ը չբոլորած, հեռացավ`երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի<<արև տեսցնելը>>, հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու: ԵՎ այնուամենայնիվ, դարձյալ քիչ գրողներ կան, որոնք այնքան պաշտված լինեն, որոնց ետմահու ճակատագիրն այնքան յուրովի երջանիկ լինի, որքան Պ. Դուրյանինը:

Տասնամյակներ շարունակ Սկյուտարի ազգային գերեզմանատանը Պ. Դուրյանի շիրիմը դարձել էր ուխտատեղի: Տղաներն ու աղջիկները նրա նվիրական գերզմանի մոտ են շշնջացել առաջին սիրո երդումնները, ծերունիներն ու երիտասարդները երկյուղած համբույր են դրոշմել բանաստեղծի մահարձանին, մարմարե տապանաքարը ծածկվել է սքանչացումի անպաճույճ տողերով>>:

  2-րդ հաղորդավար- Այսուհետ մեծանուն քնարերգուի, մեր քնարերգության Վահագնի շիրիմը հայրենիքում ևս կդառնա ուխտատեղի և անցորդներին կպատմի

դուրյանական սիրո պատմությունը:

/աշակերտները, հաջորդաբար մոտենալով դուրյանի նկարին, խոնարհաբար կարդում են իրենց սքանչացման տողերը`փակցնելով հեռանում/

1-ին հաղորդավար-Մեր քնարերգության Վահագնը չապրեց այնքան , որ կարողանար մորուս աճեցնել ու եթե նույնիսկ սևահեր էր ու սևակն` միևնու~յնն է.

                  

           Նա հուր հէր ուներ ,

           Բոց ունէր մօրուս,

           և աչկունքն էին արեգակունք:

  2-րդ հաղորդավար-Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:

 

աշակերտ-/ասմունք/Մ. Մեծարենց <<Պետրոս Դուրյան>>

Просмотр содержимого документа
«Մեր քնարերգության Վահագնը»



ՈՒսուցիչ-:

Սա միայն Զապել Եսայանի խոստովանությունը չէ:Սա նաև սերունդների խոստովանությունն է:



1-ին աշակերտ-Ի՞նչն է բանաստեղծներին հավերժական կյանք և անմահություն պարգևում:

2-րդ աշակերտ-Ըստ Պ. Սևակի`կան բանաստեղծներ, որոնք մի ամբողջ աշխարհ են վերապատկերում: Մեծ են կոչվում նրանք:Բայց, դժբախտաբար, շուտ են հնանում:

1-ին աշակերտ-Եթե իսկապես մեծ են նրանք, այդ դեպքում ինչու՞ են հնանում նրանք:

2րդ աշակերտ-Որովհետև, բարեբախտաբար, նորանում է աշխարհը:

1-ին աշակերտ-Կան նաև բանաստեղծներ,որոնք մի նոր աշխարհ են ստեղծում:Ե՜Վ նյութն է իրենցը, և՜ ստեղծողն են իրենք:Բայց հետմահու դժբախտներ են այդ բանաստեղծները: Քանի որ ոչ միայն հնանում են, այլև հետզհետե մոռացվում, որովհետև հիշողները պարտավոր չեն ապրել մի աշխարհում, որ անիրական է և կամ օտար:

2-աշակերտ-Կան բանաստեղծներ,որոնք ո՜չ աշխարհ են պատկերում , ո՜չ էլ աշխարհ ստեղծում:Նրանք բացում են իրենց աշխարհը:

ԵՎ սրանք չեն մոռացվում, որովհետև չեն հնանում:Իսկ եթե հնանում են սոսկ այնքանով, որքանով նաև հնանում է առավոտը:Սրանք չեն հնանում, որովհետև նորացող կյանքը նորացնում է նաև սրանց, ինչպես որ նորանում են առավոտները:



  • Ցուցադրվում է տեսագրություն-Պ. Սևակ-

Խոսք`Պ. Սևակի, երաժշտություն և կատարում`Արսեն Համբարյանի, գործիքավուրում`Արմեն Քարամյանի



1-ին հաղորդավար-Հայը`Պ. Դուրյան: Հայրենասիրության կրակով հրահրված պայծառ ճակատ մը:

2-րդ հաղորդավար-Ծննդավայրը`Կոստանդնուպոլիս, Սկյուտար,1851թ. մայիսի 20:

1-ին հաղորդավար-Կոչումը`բանաստեղծ, դրամատուրգ:

2-րդ հաղորդավար-Պոետական իդեալը`Վսեմի, Բարու,Ճշմարիտի և Գեղեցիկի

միասնությունը: :

1-ին հաղորդավար-Մեծ սերը`Գրիչը.սփոփ մը այդ անձուկ կացության մեջ:

2-րդ հաղորդավար-Մեծ ցավը`հայրենիքին չօգնած մեռնելը:

1-ին հաղորդավար-Հիվանդությունը`երկնքի հիվանդությունը, ասել է տիեզերական

թախիծը, որը բանաստեղծի համար եղել է անդրդվելի գաղափար:

2-րդ հաղորդավար- Մահը` երբ հիշատակը թառամի:



  • Աշակերտ- մոտենալով Դուրյանի մեծադիր նկարին



Շագանակագույն, խիտ ու շիտակ մազեր, միշտ դեպի վեր սանրված և աղջկան մազերուն պես մեջտեղեն ճեղքված, սև ու լայն կորագծեր հոնքերու տակ, որոնք կմիանան բավական ընդարձակ ճակատի մը ներքև մեծ կոպերով գեղեցիկ սև աչքերը…,_

կատակում էին ընկերները ։

Այս գեղեցիկ արտաքինը իր մեջ ամփոփում էր նույնքան գեղեցիկ ներքին հարստություն :

Սակայն ներդաշնակ գեղեցկությանը նախախնամությունը բաժին էր հանել սև ճակատագիր :

  • 1-ին աշակերտ – Նա աշխարհ չպատկերեց, և աշխարհ չստեղծեց Նա :

Սկյուտարի սոխակը բացեց իր աշխարհը, որն իրենից հետո կոչվեց և կոչվելու է իր իսկ անունով` դուրյանական :

2-ին աշակերտԻսկ ո՞րն է այդ աշխարհը :



Բեմականացում /դասրանի կամ բեմի անկյունում ստեղծել գողտրիկ անկյուն`ծաղիկներով , թփերով և լճակի պատկերով. հնչում է մեղմ երաժշտություն, և լսվում է Դուրյանի թախծալից ձայնը/

Elena Sargsyan տեսադաս լճի պատկերներ(youtub)



աշակերտ /Դուրյան/-ասմունքում է բանաստեղծության առաջին 5 քառատողը.

ընթանում է զրույց բանաստեղծի և նրան շրջապատող անհոգի, սառն ու անտարբեր մարդկանց միջև.

1-ին աշակերտ-Ինչու՞ լուռ ես:

աշակերտ /Դուրյան/_ Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞

Արշալույսը, որ կը բռընկի,

Զի անհուն է այն ալ ինձ պես:



2-րդաշակերտ- Քնար մ ունի սոսկ:

3-րդ աշակերտ- Դողդոջ է, գույն չունի:

4-րդ աշակերտ- Շուտով կը մեռնի:

5-րդ աշակերտ- Միշտ տխուր ես: / մոտենալով գլխահակ նստած Դուրյանին/

աշակերտ /Դուրյան/_ Ի՞նչպես չըլլամ, մեկիկ- մեկիկ

Թոթափեցան գլխուս աստղիք...

Արշալույս մ չանացավ սրտես:

6-րդ աշակեևտ- Կրակոտ չես,

Լըճակի մը պես ես մեռած,

Դալկահար դեմքդ ու հայեցված:

աշակերտ /Դուրյան/_ Ոչ ոք ըսավ.

Արդյոք ինչու՞ կը մխա`

Թերևս ըլլա գեղանի,

Թե որ սիրեմ, չմեռնի:

Ոչ ոք ըսավ.

Պատռենք սիրտը տրտմագին,

Նայինք ինչե՜ր գրված կան...

Հոն հրդեհ կա, ո՛չ մատյան:

1-ին հաղորդավար-Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ:Եթե մի չար հրաշքով

գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները`Դուրյանի

կարելի է վերստեղծել դրանք:

Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ -ին

հետ, ինչպես նաև սովորեցրեց :



1-ին աշակերտ-Սիրել /հատված/

2-րդ աշակերտ-/հատված/



2-րդ հաղորդավար-Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյան-

քի ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ

կոչմանը: Իր մեծ նախորդ Սայաթ – Նովայի նման

չանիծեց:

աշակերտ-Տրտունջք /լրիվ/



  • աշակակերտ-ծրարի մեջ դրված բերում է նամակը.

Ահա, Պետրոս Դուրյանի`հանճարեղ բանաստեղծի վերջին ճիգով գրված

նամակը Պ.Ա. Լուսինյանին:

/մեղմ երաժշտության ներքո 5 աշակերտ հաջորադաբար ընթերցում են նամակը.վերջում միասին հնչեցնելով `:Ապա աղոթքի հնչյունների ներքո թարմ ծաղիկներ խոնարհում Դուրյանի նկարի առջև:



  • 1_ին հաղորդավար-Երևի քիչ գրողներ կան , որոնց ճակատագիրն այնքան տխուր լինի, որպես Պ. Դուրյանինը:Նա հեռացավ կյանքից 21-ը չբոլորած, հեռացավ`երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի, հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու: ԵՎ այնուամենայնիվ, դարձյալ քիչ գրողներ կան, որոնք այնքան պաշտված լինեն, որոնց ետմահու ճակատագիրն այնքան յուրովի երջանիկ լինի, որքան Պ. Դուրյանինը:

Տասնամյակներ շարունակ Սկյուտարի ազգային գերեզմանատանը Պ. Դուրյանի շիրիմը դարձել էր ուխտատեղի: Տղաներն ու աղջիկները նրա նվիրական գերզմանի մոտ են շշնջացել առաջին սիրո երդումնները, ծերունիներն ու երիտասարդները երկյուղած համբույր են դրոշմել բանաստեղծի մահարձանին, մարմարե տապանաքարը ծածկվել է սքանչացումի անպաճույճ տողերով:

2-րդ հաղորդավար- Այսուհետ մեծանուն քնարերգուի, մեր քնարերգության Վահագնի շիրիմը հայրենիքում ևս կդառնա ուխտատեղի և անցորդներին կպատմի

դուրյանական սիրո պատմությունը:

/աշակերտները, հաջորդաբար մոտենալով դուրյանի նկարին, խոնարհաբար կարդում են իրենց սքանչացման տողերը`փակցնելով հեռանում/

1-ին հաղորդավար-Մեր քնարերգության Վահագնը չապրեց այնքան , որ կարողանար մորուս աճեցնել ու եթե նույնիսկ սևահեր էր ու սևակն` միևնու~յնն է.

Նա հուր հէր ուներ ,

Բոց ունէր մօրուս,

և աչկունքն էին արեգակունք:

2-րդ հաղորդավար-Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:



աշակերտ-/ասմունք/Մ. Մեծարենց